Category: Armen Press

  • Վյաչեսլավ Վոլոդինը վերընտրվել է ՌԴ Պետական ​​դումայի նախագահի պաշտոնում՝ իններոր…

    Վյաչեսլավ Վոլոդինը վերընտրվել է ՌԴ Պետական ​​դումայի նախագահի պաշտոնում՝ իններորդ գումարման առաջին նիստի ընթացքում։
  • Հայաստանի ընդերքի պարունակությունը և դրա նյութականացմանն ուղղված քայլերը կարող ե…

    Հայաստանի ընդերքի պարունակությունը և դրա նյութականացմանն ուղղված քայլերը կարող են տեխնոլոգիական ու արդյունաբերական թռիչքի ցատկահարթակ դառնալ մեր երկրի համար։ Պղինձ, մոլիբդեն, հազվագյուտ և կրիտիկական տարրեր․ այս ամենը խիստ պահանջված է լինելու աշխարհում առաջիկա առնվազն մի քանի տասնամյակում ու արտադրական հոսքագծերին, ամենայն հավանականությամբ, նոր ծավալով կհայտնվի նաև հայոց հարուստ ընդերքից։
    Դրա ապահովմանը միտված քայլերի, հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հեռանկարների, Հայաստանում ուրանի, նավթի և գազի պաշարների հայտնաբերման հնարավորությունների, Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային ռեսուրսների ապահովման և արդիական այլ հարցերի շուրջ է «Արմենպրես»-ի թղթակցի հարցազրույցը Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի օգտակար հանածոների բաժնի վարիչ Արշավիր Հովհաննիսյանի հետ։
    /article/1261649

    Հայաստանի համար պղինձը նույն նշանակությունն ունի, ինչ որոշ երկրների համար՝ նավթը․ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի օգտակար…

    Հայաստանի ընդերքի պարունակությունը և դրա նյութականացմանն ուղղված քայլերը կարող են տեխնոլոգիական ու արդյունաբերական թռիչքի ցատկահարթակ դառնալ մեր երկրի համար։…

  • Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը հայտարարել է, որ Եվրամիությանը կրկին միանա…

    Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը հայտարարել է, որ Եվրամիությանը կրկին միանալն այն տարբերակներից մեկն է, որը կառավարությունը կարող է քննարկել՝ Եվրոպայի հետ Միացյալ Թագավորության երկարաժամկետ հարաբերությունները վերաձևավորելու նպատակով։
  • Կոտայքի մարզի դատախազության միջնորդագրի հիման վրա՝ լուծվել է օրենքի էական խախտմա…

    Կոտայքի մարզի դատախազության միջնորդագրի հիման վրա՝ լուծվել է օրենքի էական խախտմամբ կնքված վարձակալության պայմանագիրը. 11 միլիոն դրամ շուկայական արժեքով 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը։
    Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, նշելով, որ Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում պարզվել էր՝ 2017 թվականի օգոստոսի 24-ին Ա.Ա.-ն մասնակցել և հաղթող էր ճանաչվել համայնքին սեփականության իրավունքով պատկանող 690 քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի՝ 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրման նպատակով կազմակերպված մրցույթում, մինչդեռ երկրորդ մասնակից Ս.Խ.-ն փաստացի մրցույթին չի մասնակցել։
    Միաժամանակ, քրեական վարույթի նյութերը ստացվել էին Կոտայքի մարզի դատախազությունում՝ պետական շահերի պաշտպանության նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկելու հարցը քննարկելու համար։
    Ուսումնասիրության արդյունքում Կոտայքի մարզի դատախազությունը, հաշվի առնելով, որ հողամասի վարձակալության մրցույթում Ա.Ա.-ի կողմից հաղթող ճանաչվելը տեղի էր ունեցել օրենքի էական խախտմամբ, Նաիրի համայնքի ղեկավարին միջնորդագիր էր ներկայացրել՝ վարձակալության պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։
    Միջնորդագրի հիման վրա՝ վարձակալության պայմանագիրը լուծվել է։
  • «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողով. սպասվող ծրագրերը https://www….

    «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողով. սպասվող ծրագրերը
    https://www.youtube.com/live/wMEt7FQjvlE?si=Tk3U58pxgkbFeWbb

    «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողով. սպասվող ծրագրերը

    ARMENPRESS NEWS AGENCY
    Երևանի պատմության թանգարանի տնօրեն Գևորգ Օրբելյանի ասուլիսը։
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Թրամփը հրամանագիր է ստորագրել արհեստական ​​բանականությունը գերբանականություն վեր…

    Թրամփը հրամանագիր է ստորագրել արհեստական ​​բանականությունը գերբանականություն վերանվանելու մասին
  • ԱՄՆ-ի արհեստական բանականության (ԱԲ) մշակման առաջատար ընկերությունների ղեկավարներ…

    ԱՄՆ-ի արհեստական բանականության (ԱԲ) մշակման առաջատար ընկերությունների ղեկավարները Սպիտակ տանը համաձայնագիր են ստորագրել, որով պարտավորվում են ուժեղացնել ԱԲ մոդելների ներքին վերահսկողությունը։ Այս մասին հաղորդում է The Hill պարբերականը։
    «Սպիտակ տան համաձայնագիր գերբանականության ոլորտում համատեղ պարտավորությունների մասին՝ կապված առաջատար գերբանականության պատասխանատվությունների հետ» կոչվող համաձայնագրի ստորագրման մասին հայտարարել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումից հետո։
    Հանդիպմանը մասնակցել են տեխնոլոգիական ընկերությունների բազմաթիվ ղեկավարներ, այդ թվում՝ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը, OpenAI-ի նախագահ Գրեգ Բրոքմանը, Anthropic-ի գործադիր տնօրեն Դարիո Ամոդեյը, Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայը, Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը և xAI-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը։
    Ջոնսոնի խոսքով՝ փաստաթուղթն արհեստական բանականություն մշակողների համար սահմանում է մի շարք կամավոր պարտավորություններ։
  • Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ…

    Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
  • Ֆաթիմա Զահրա էլ Մանսուրին նշանակվել է Մարոկկոյի առաջին կին վարչապետ այն բանից հե…

    Ֆաթիմա Զահրա էլ Մանսուրին նշանակվել է Մարոկկոյի առաջին կին վարչապետ այն բանից հետո, երբ կենտրոնամետ «Իսկություն և արդիականություն» կուսակցությունը (PAM), որի անդամ է նա, ամենաշատ մանդատներն է ստացել անցյալ շաբաթ կայացած խորհրդարանական ընտրություններում։
  • ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 29-ին այցելել է «Պռոշյանի կոնյա…

    ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 29-ին այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ՝ խաղողի մթերումների ընթացքին հետևելու և առկա խնդիրները տեղում քննարկելու նպատակով։ 
    Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ նախարարին ուղեկցել է նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
    «Ընկերությունում խաղողի մթերումները գտնվում են ակտիվ փուլում։ Ընկերության բոլոր մասնաճյուղերում այս պահի դրությամբ արդեն մթերվել է շուրջ 13 հազար տոննա խաղող, իսկ սեզոնի ընթացքում նախատեսվում է մթերել ավելի քան 32 հազար տոննա։
    Խաղողի մթերումն իրականացվում է միջինը 140 դրամ/կգ գնով։ Օրական մթերվող խաղողի ծավալը միջինում կազմում է շուրջ 1 500 տոննա»,-նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
    Շրջայցի ընթացքում նախարարը ծանոթացել է մթերման գործընթացի կազմակերպմանը և արձանագրել, որ այն իրականացվում է բնականոն և կազմակերպված կերպով։