Category: Armen Press

  • Իրանը հետախուզության նախարարությունը հայտարարել է «անջատողական խմբերի» թիրախավոր…

    Իրանը հետախուզության նախարարությունը հայտարարել է «անջատողական խմբերի» թիրախավորելու մասին, որոնք մտադիր էին երկրի տարածք մտնել արևմտյան սահմաններով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է իրանական Mehr գործակալությունը։
    Իրանական կողմի տվյալներով՝ խմբերը ծանր կորուստներ են կրել, ոչնչացվել են նրանց զենքերն ու բազաները։
    France 24-ը հիշեցնում է, որ թեմային քաջատեղյակ երեք աղբյուրներ հաղորդել են, որ Իրանի քուրդ զինյալները վերջին օրերին խորհրդակցել են ԱՄՆ-ի հետ, թե արդյոք անհրաժեշտ է և ինչպես է պետք հարձակումներ իրականացնել Իրանի անվտանգության ուժերի վրա երկրի արևմտյան շրջաններում։
    Իրանական հետախուզության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ իրանական ուժերը համագործակցում են «ազնիվ քրդերի» հետ՝ խափանելու Իրանի հողի վրա հարձակվելու «իսրայելա-ամերիկյան» ծրագիրը։
  • Ռուսաստանը պատրաստ է միջնորդական ծառայություններ իրականացնել Իրանի շուրջ ստեղծվա…

    Ռուսաստանը պատրաստ է միջնորդական ծառայություններ իրականացնել Իրանի շուրջ ստեղծված հակամարտության կարգավորման գործում
    Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Իզվեստիա» թերթին ասել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։

    «Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջնորդական ծառայություններ տրամադրել։ Մենք համապատասխան փորձ ունենք», — ասել է Ուլյանովը։

    Նրա խոսքով՝ Թեհրանը ներկա իրավիճակում պատրաստ կլինի օգտվել Ռուսաստանի միջնորդական ծառայություններից։

    «Սակայն ամերիկացիները հասկացնում են, որ իրենց միջնորդներ պետք չեն։ Իբր, Վաշինգտոնը կարող է ինքնուրույն գլուխ հանել առկա խնդիրներից։ Իրականում ամերիկացիների մոտ դա շատ վատ է ստացվում», — ասել է Ուլյանովը։

  • Ապրիլի առաջին աշխատանքային օրը թոշակները կփոխանցվեն բարձրացված տարբերակովhttps:/…

    Ապրիլի առաջին աշխատանքային օրը թոշակները կփոխանցվեն բարձրացված տարբերակով
    https://youtu.be/7lGS4dwSKdQ

    Ապրիլի առաջին աշխատանքային օրը թոշակները կփոխանցվեն բարձրացված տարբերակով

    Ապրիլի առաջին աշխատանքային օրը թոշակները կփոխանցվեն բարձրացված տարբերակով:
    #news #armenia #government #pashinyan #armenpress
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի…

  • ՀՀ կառավարության նիստhttps://youtu.be/l38kv5mQlFcՀՀ կառավարության նիստ․ ՈՒՂԻՂARM…

    ՀՀ կառավարության նիստ
    https://youtu.be/l38kv5mQlFc

    ՀՀ կառավարության նիստ․ ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հրդեհ Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում (թարմացված)112 օպ…

    Հրդեհ Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում (թարմացված)
    112 օպերատիվ կառավարման կենտրոն մարտի 5-ին ժամը 08։59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մի շարք լրատվամիջոցներում տարածված տեսանյութերից պարզ է դառնում, որ հրդեհը բռնկվել է «Երևան մոլ» առևտրի կենտրոնում։
    Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
    Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։29-ին, մարվել՝ 09։57-ին։
    Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
  • Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հայտարարել է, որ մեկնարկել են չարտերային թռիչ…

    Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հայտարարել է, որ մեկնարկել են չարտերային թռիչքներ ԱՄՆ այն քաղաքացիների համար, ովքեր Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր մնացել են Մերձավոր Արևելքում։
    Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, սակայն, նշված չէ, թե որ երկրի տարածքից է թռել ինքնաթիռը։
    Ամերիկյան կողմը հայտնել է, որ առաջիկայում կլինեն նոր չվերթներ՝ կոչ անելով Միացյալ Արաբական Էմիրություններում, Կատարում, Սաուդյան Արաբիայում և Իսրայելում գտնվող ամերիկացիներին կապ հաստատել իրենց հետ։
  • Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ման…

    Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մանրամասն անդրադարձ է կատարել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում գրանցված ձեռքբերումներին, ընթացիկ տարում Հայաստանում անցկացվելիք միջազգային լայնամասշտաբ և բարձրաստիճան գագաթնաժողովների անցկացմանն ու կազմակերպչական աշխատանքներին, այդ համատեքստում սպասվող բարձրաստիճան այցերին, ինչպես նաև համապետական նախընտրական պայքարին վերաբերող մի շարք հարցերի։
    «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում Արայիկ Հարությունյանը խոսել է նաև հարևան Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ և, ընդհանրապես, Մերձավոր Արևելքում տիրող իրադրության մասին՝ մատնանշելով, որ ՀՀ կառավարությունն այս իրադարձությունների տարբեր սցենարներին արձագանքելու համար ունի մշակված անհրաժեշտ մեխանիզմներ։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապատեղեկատվություն է անվանել շրջանառվո…

    ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապատեղեկատվություն է անվանել շրջանառվող լուրերը, թե իբր անցած տարվա ամռանը Ադրբեջանը դիրքային առաջխաղացում և բարելավումներ է ունեցել Գեղարքունիքի մարզի և Ջերմուկի ուղղությամբ։
    Սուրեն Պապիկյանը թեմային անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հարցուպատասխանի շրջանակներում՝ անդրադառնալով «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի հայտարարությանը, թե իբր անցած տարվա հուլիս-օգոստոս ամիսներին ադրբեջանական զինուժը դիրքային առաջախաղացում և բարելավումներ է ունեցել Գեղարքունիքի մարզի և Ջերմուկի ուղղությամբ։

    «Նշված անձնավորությունը ստում է, նման բան չկա»,-ասել է Պապիկյանը՝ համոզմունք հայտնելով, որ նման հայտարարությունները նպատակ ունեն խաթարել ՀՀ խաղաղության հասնելու ճանապարհը։

  • Հայաստանի հրաձգության հավաքականը 13-րդ մեդալը նվաճեց Երևանում ընթացող Եվրոպայի ա…

    Հայաստանի հրաձգության հավաքականը 13-րդ մեդալը նվաճեց Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
    Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի հավաքականն օղամղիչ ատրճանակ վարժությունում բրոնզե մեդալի համար մրցեց Բուլղարիայի հավաքականի հետ:
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի հավաքականի եռյակում ընդգրկված Զավեն Իգիթյանը, Բենիկ Խլղաթյանն ու Գևորգ Մելքոնյանը ընդհանուր հաշվարկում գերազանցելով բուլղարներին 17:9 հաշվով` դարձան առաջնության բրոնզե մեդալակիր:
    Մինչ այս Հայաստանի հավաքականը Եվրոպայի այս առաջնությունում նվաճել էր 4 ոսկե ու 8 արծաթե մեդալ:
  • ՀՀ կառավարության հաջորդ հնգամյա գործունեության կարևոր առաջնահերթությունը կլինի ջ…

    ՀՀ կառավարության հաջորդ հնգամյա գործունեության կարևոր առաջնահերթությունը կլինի ջրային ռեսուրսների կոնսոլիդացումն ու կառավարումը
    Այս մասին ՀՀ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հանրապետությունում մոտ 200 հազար անմշակ գյուղատնտեսական հողատարածքների օգտագործման հնարավորությանը։

    «Ինչպես նախորդող շրջանում մեր ամենակարևոր առաջնահերթությունը խաղաղության օրակարգն էր, որը մենք իրականացրեցինք: Հաջորդ հինգ տարիներին մեր կարևոր առաջնահերթությունը պետք է լինի ջրային ռեսուրսների կոնսոլիդացումն ու կառավարումը»,-ընդգծել է նա։

    Անդրադառնալով անմշակ հողերի հարցին՝ Փաշինյանը կարևորել է ջրի հասանելիության ապահովումը և դրա հետ հարաբերվելու համապատասխան մշակույթի ձևավորումը։
    Վարչապետի համոզմամբ՝ հանրապետության որոշ բարձրադիր գոտիներում հնարավոր է բարձր եկամտաբերություն ունեցող ինտենսիվ այգիներ հիմնել, ինչը, սակայն, հնարավոր կլինի ապահովել համապատասխան ոռոգման տեխնոլոգիաների կիրառմամբ։