Category: Armen Press

  • ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին՝ Ռուսաստանի ապակայունացնող ազդեցությանը դի…

    ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին՝ Ռուսաստանի ապակայունացնող ազդեցությանը դիմակայելու հարցում։
    Այս մասին X-ի միկրոբլոգում գրել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան՝ անդրադառնալով ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։

    «Ես իմ ընկերոջը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին վերահաստատել եմ, որ ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին, երբ այն դիմակայում է Ռուսաստանի ապակայունացնող ազդեցությանը»,- գրել է Ցահքնան։

    Էստոնիայի ԱԳ նախարարը հավելել է, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի ջանքերին՝ խորացնելու առևտրային կապերը հարևանների և Եվրոպայի հետ։

  • Հայաստանում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ի…

    Հայաստանում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ի ցույց են դնում Երևանի ամուր հանձնառությունը ժողովրդավարությանը, խաղաղությանն ու տարածաշրջանում ընդլայնված համագործակցությանը, ինչպես նաև Եվրոպայի հետ ավելի սերտ կապերին։
    Այս մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Instagram-ի իր էջում կատարած հրապարակման մեջ։
    Կալասը հայտնել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները շնորհավորել են Հայաստանին՝ հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններում քվեարկելու ժողովրդավարական ինքնիշխան իրավունքը իրացնելու առթիվ։

    «Այդ քվեարկությունն ի ցույց դրեց Հայաստանի ամուր հանձնառությունը ժողովրդավարությանը, խաղաղությանն ու տարածաշրջանում ընդլայնված համագործակցությանն, ինչպես նաև Եվրոպայի հետ ավելի սերտ կապերին»,-գրել է Կայա Կալասը։

  • Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի՝ 225,1 հա մակերեսով հողամասը կվերադարձվի Հայաստանի …

    Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի՝ 225,1 հա մակերեսով հողամասը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը

    Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ներկայացված հայցը Վարչական դատարանի կողմից բավարարվել է. անվավեր է ճանաչվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող ճոպանուղու տարածքի՝ 225,1 հա մակերեսով, 36 միլիարդ 413 միլիոն 526 հազար դրամ արժեքով պետական սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության սեփականության իրավունքի պետական գրանցումը։

    «2005 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, Կոտայքի մարզպետի 2005 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 253 որոշման և համապատասխան պայմանագրի հիման վրա, «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության սեփականության իրավունքն էր գրանցել Ծաղկաձոր քաղաքում գտնվող ճոպանուղու տարածքի՝ 225,1 հա մակերեսով պետական սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ` հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 23-րդ հոդվածը:

    Դատարանն արձանագրել է, որ խնդրո առարկա հողամասը «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությանը տրամադրվել է «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-199-Ն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, ուստի նշված օրենքի 23-րդ հոդվածի ուժով չէր կարող համարվել, որ այդ հողամասի նկատմամբ առաջացել է նշված կազմակերպության սեփականության իրավունքը»,– նշված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ։

    Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Ծաղկաձորում գտնվող՝ 225,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ կգրանցվի Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։
    Դատական ակտի դեմ պատասխանողի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք։

  • Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապ…

    Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 15-ին մասնակցել է Փարիզում անցկացվող «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը։

    https://cdn4.telesco.pe/file/5d02e8227d.mp4?token=YZX8US3MZDfJ6itCpGvwzeJDRsAlV6rSSeGuYFCnK52NNO1ah2utQ77dPz5ts8zplAXYjpA6DstQL9lch7LtIl5ZrrFBl5a0m5yDJwLz0YMBwe4JH7TJIL92T45r5PaHz_KjE1Gmm99d7cHi5P-qHvwU-bgonCblJTCrEwlXv5nEwZPvvVIpVGvyg42HXqpX5FttzNMSn0paKdg3hMZkIG15uH83xEUHA8g1H-yU6y-cJ7K7KMH4fmJYOq9l0-OtLJm8VEK6xmPhpOJMKBvPwnjKKxCiqEm7dZ6YANYfXKVSgTgyI6x-99Jc2vbso9arQubF5WPikJmlWX-lXW0vnw

  • ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում …

    ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 14-ին հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։
    Մարթա Կոսը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, ինչը նաև լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ:
    Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել ժողովրդավարական քվեով ՀՀ քաղաքացիներից ստացած մանդատի հիման վրա հաջորդ շրջանում ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններին, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի, եվրոպական ինտեգրման առաջմղման տեսլականին:
    Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության տնտեսական բաղադրիչի խթանման ուղղությամբ կոնկրետ մեխանիզմներ և դրանց իրացման ուղղությամբ առաջիկա անելիքները:
    Նախարար Միրզոյանը և հանձնակատար Կոսը մտքեր են փոխանակել հուլիսի 5-ին հանձնակատարի՝ Երևան այցի օրակարգի շուրջ:
    Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:
  • Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլան ընդլայնում է համագործակցությունը Հայաստանի…

    Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլան ընդլայնում է համագործակցությունը Հայաստանի հետ

    Բելգիայում գտնվող բարձրակարգ երաժշտական կրթօջախներից մեկը՝ Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլան, ընդլայնում է համագործակցությունը Հայաստանի հետ։ Մշակութային կապերն ամրապնդելու և նոր գործընկերություններ հաստատելու նպատակով Հայաստանում է գտնվում Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայի գլխավոր գործադիր տնօրեն Գրեգոր Շապելը։
    «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ-ում Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը նշեց, որ բավականին հագեցած օրակարգ է սպասվում՝ հանդիպումներ, համերգային ծրագիր։

    «Մեր նպատակն է կամուրջներ ստեղծել Բելգիայի ու Հայաստանի ինչպես հաստատությունների, այնպես էլ ժողովուրդների, մասնագետների միջև։ Գրեգոր Շապելը Հայաստանում է՝ օգնելու նոր կամուրջ ստեղծել երկու երկրների համագործակցությունն ընդլայնելու նպատակով։ Հայաստանն ունի մշակութային հիանալի հաստատություններ, վերջին տարիներին փորձել ենք կապեր ստեղծել բելգիացի գործընկերների հետ։ Եվ հիմա ցանկանում ենք ամրապնդել կապերը հայաստանյան կառույցների ու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայի միջև»,-ասաց դեսպանը։

  • Firebird Inc.-ը հայտարարել է Ղազախստանի կառավարության հետ ռազմավարական համագործա…

    Firebird Inc.-ը հայտարարել է Ղազախստանի կառավարության հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրերի ստորագրման մասին, որոնք ուղղված են երկրում հաջորդ սերնդի արհեստական բանականության ազգային ենթակառուցվածքների, առաջադեմ հաշվողական կարողությունների և համաշխարհային մակարդակով մրցունակ թվային AI էկոհամակարգի զարգացմանը։
  • Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ Հայաստանում ազատությու…

    Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ Հայաստանում ազատությունից զրկվածների թիվն այսօր 3000-ի շեմը հատել է։
    ՀՀ արդարադատության նախարարությանը կից հասարակական խորհրդի նիստի ժամանակ Սրբուհի Գալյանն ասաց, որ դատապարտյալների թիվն ավելին է, քան կալանավորներինը:

    «Բացարձակ թվերն աճում են, բայց իրականում վերջին շրջանում կալանավորումների թվի աճի միտումը պայմանավորված է ընտրական պրոցեսներում ընտրակաշառքների գործերով: Հակակոռուպցիոն դատարանի ցուցանիշներն էլ են սրա մասին խոսում: Անցած տարվա նույն ժամանակահատվածում մեկ ամսվա կտրվածքով եղել է կալանավորման 5 դեպք, հիմա այդ դեպքերը անցնում են 100-ը»,-ասաց նա:

    Գալյանի խոսքով՝ իրավապահ համակարգը ևս պետք է բալանսավորված մոտեցում ունենա գործերի նկատմամբ՝ թե որ դեպքում է տանում մարդուն կալանքի, որ դեպքում՝ տնային կալանքի։

  • Հայաստանի արտաքին գործերի  նախարար Արարատ Միրզոյանը Եվրամիության արտաքին գործերի…

    Հայաստանի արտաքին գործերի  նախարար Արարատ Միրզոյանը Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։  
    Աշխատանքային նախաճաշի ձևաչափով քննարկմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը և ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարներ ու ներկայացուցիչներ:
    ԵՄ գործընկերները շնորհավորել են նախարար Միրզոյանին Հայաստանում անցկացված ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունների և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Ընդգծվել է ԵՄ և անդամ երկրների աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչման, եվրոպական ինտեգրման առաջմղման գործում քաղաքական հանձնառությունը։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության …

    Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները բոլոր 33 բանակցային գլուխներով, որոնցից առաջին հինգը կբացվեն հունիսի 15-ին։
    Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը, որը ժամանել է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։