Category: Armen Press

  • 2026 թվականի մարտի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5 տրիլիոն 31…

    2026 թվականի մարտի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5 տրիլիոն 311 միլիարդ դրամ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
    Նախարարի խոսքով՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի համեմատ պետական պարտքն ավելացել է 11 միլիարդ դրամով։
    «Մարտի 31-ի դրությամբ պետական պարտքը կազմում է 5 տրիլիոն 311 միլիարդ դրամ, որը դեկտեմբերի 31-ի համեմատ ավելացել է ընդամենը 11 միլիարդ դրամով։ Դոլարով արտահայտված մեր պարտքը կազմում է 14 միլիարդ 68 միլիոն դոլար »,-ասաց Հովհաննիսյանը։
  • Ազգային ժողովի օրակարգ կբերվի օրենսդրական նախաձեռնություն, որով նախատեսվում է բն…

    Ազգային ժողովի օրակարգ կբերվի օրենսդրական նախաձեռնություն, որով նախատեսվում է բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ պարտադիր տեղադրել Հայաստանի Հանրապետության դրոշը։
    Այս մասին տեսանյութում հայտնել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ գաղափարին եկել են քարոզարշավի ընթացքում բազմաթիվ բնակավայրեր այցելելուց հետո։

    «Այս քարոզարշավի ընթացքում այցելելով բազմաթիվ բնակավայրեր՝ այդ մտքին ենք եկել ես և իմ գործընկերները։ Բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ պարտադիր կերպով պետք է տեղադրված լինի նվազագույնը 1։2 մետր չափով Հայաստանի Հանրապետության դրոշ»,- նշել է Սիմոնյանը։

    ԱԺ նախագահը հավելել է, որ նախաձեռնությունը կներկայացվի Ազգային ժողովի օրակարգ և կքվեարկվի։

  • Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն օրենսդրական փոփոխութ…

    🔴Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին։
    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

    «Կարևորելով ընտրական գործընթացների օրինականության ապահովումը՝ Կոմիտեում նախնական ամփոփվել է 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններին նախորդող ժամանակահատվածում բացահայտված կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ իրականացվող վարույթների տվյալները, վեր են հանվել այդ հանցագործությունների դրսևորման մեխանիզմները և դրանց կատարմանը նպաստող հանգամանքները, որոնց հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է ՀՀ արդարադատության նախարարին՝ միջնորդելով հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու նպատակով նախաձեռնել այնպիսի օրենսդրական փոփոխություններ, որոնք հետայսու նվազագույնի կհասցնեն բացահայտված հանցավոր սխեմաների կիրառման հնարավորությունը, այդ թվում՝ այդպիսի սխեմաներում ներգրավված քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրական գործընթացներին արգելելու եղանակով»,- ասված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

  • Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է…

    Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է Եվրամիության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ձևաչափով քննարկման։
    Արարատ Միրզոյանը քննարկմանը մասնակցում է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հրավերով։

    https://cdn4.telesco.pe/file/8ea39f553f.mp4?token=Yt4pdcoiB3xat6hWQRqIS-PWKi80VtLxGECV4-vMWvaoyK6-1OBZc45Z1hPBk9Kxms8VFnMWI9tWSvL8boF8uXl-nWmLamScQ9IBP2dnbqJMiy1cp4c8P1doimAJUgnPm__tDHQrML8QJUWg9QHgZ8iUC-7c2Bb46xU4Te3JAQXxAbk5lPEsRE3IP8oFZfLLzJiIwhrs22MA5RFeUESefM4CsG5lKacJcmx2MwdB2hCpiXjoKKDSxsT1aRf-4QB_zlRiHSFICpumV5-FC0TzEAapl_6z4NH7W3OhMgcDpEGNeOvBV7Hv9ysbyUHR5fQjkDejUy8HzZKibPl58GIruzdPpN4vRr1WIyz-bPs3iwgRJ5kPh6ydGLQO_LzNnvg3JVUZ3ivy_0K2RKPxriqN948ewMAUFaj-D_cg7TBgmvLB_itYANy0d5UbwL8wSpxbkipQN95BzBCrlkkLr1Xd1gJVTFjMovrbvMFrZTwv8wvc7POek8bEn-jIcZu4R7sx3mDVUr8dx8qvAvAx-Ey-BLEsYUvLtcHEPWu4UFimJX0NcyRueRxIPDXwlwt-X-evzJlb5-f-wHdWBVQO-fB5sDrhJTZ8iXqAwVmhYs43pXGgBKHs1qqn3sqGHXWvxycwxquvrVu__h36lLW08yr8yRtuRXno389kr3yVP8T_1CQ

  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հաշտութ…

    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հաշտության շուրջ համաձայնության հաստատումը։

    «Ես ողջունում եմ Միացյալ Նահանգներին և Իրանին՝ խաղաղության համաձայնագրի ձեռքբերման համար, որը նախատեսում է անհապաղ և մշտական զինադադար, Հորմուզի նեղուցի վերաբացում, ինչպես նաև հետագա բանակցությունների համար շրջանակային պայմանավորվածություն։ Սա կարևոր առաջընթաց է հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ», — ասվում է X-ում Գուտերեշի հայտարարության մեջ։

  • Հունիսի 14-ին ամբողջ աշխարհում նշվում է Արյան դոնորի համաշխարհային օրը՝ ևս մեկ ա…

    Հունիսի 14-ին ամբողջ աշխարհում նշվում է Արյան դոնորի համաշխարհային օրը՝ ևս մեկ անգամ ընդգծելով արյան դոնորության կարևորությունն ու դրա անփոխարինելի դերը հազարավոր մարդկանց կյանքերի փրկության գործում։ Թեև այդ օրը տարբեր երկրներում անցկացվում են իրազեկման արշավներ և միջոցառումներ, մասնագետները հիշեցնում են՝ արյան կարիքը միշտ կա և դոնոր դառնալու անհրաժեշտությունը չի սահմանափակվում միայն մեկ օրով։
    «Արմենպրես»-ի «Հարց բժշկին»  փոդքաստի շրջանակում «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի բժիշկ-փոխներարկաբան Արթուր Դաբիկյանի հետ զրուցել ենք արյան դոնորության կարևորության, տարածված միֆերի, դոնոր դառնալու պայմանների և Հայաստանում ոլորտի զարգացման մասին։

    Podcast-Հարց բժշկին. մեկ դոնորի արյունը կարող է փրկել մինչև երեք կյանք. ինչ է պետք իմանալ արյան դոնորության մասին by ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS

    Հունիսի 14-ին ամբողջ աշխարհում նշվում է Արյան դոնորի համաշխարհային օրը՝ ևս մեկ անգամ ընդգծելով արյան դոնորության կարևորությունն ու դրա անփոխարինելի դերը հազարավոր մարդկանց կյանքերի փրկության գործում։ Թեև այդ օրը տարբեր երկրներում անցկացվում են իրազեկման արշավներ…

  • Հայաստան-Բելգիա մշակութային կապերի ամրապնդումhttps://www.youtube.com/live/SnCqMa…

    Հայաստան-Բելգիա մշակութային կապերի ամրապնդում
    https://www.youtube.com/live/SnCqMaLV2Sw?si=2ErC3QPkZOSpsw4x

    Հայաստան-Բելգիա մշակութային կապերի ամրապնդում

    ՀՀ-ում Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մյունքի, Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայի գլխավոր գործադիր տնօրեն Գրեգոր Շապելի, ՀԲԸՄ Հայաստանի մասնաճյուղի նախագահ և կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանի ասուլիսը։
    #news #armenia #armenpress…

  • Համաշխարհային առաջնորդներն ու միջազգային կազմակերպությունների ղեկավարները ողջուն…

    Համաշխարհային առաջնորդներն ու միջազգային կազմակերպությունների ղեկավարները ողջունել են Միացյալ Նահանգների և Իրանի միջև խաղաղության շուրջ բանակցություններում համաձայնության հաստատումը, որը հունիսի 19-ին կամրագրվի Շվեյցարիայի Ժնև քաղաքում ստորագրվելիք փաստաթղթով։
  • Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է տարածել, թե ինչու է որ…

    Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է տարածել, թե ինչու է որոշել վերաքվեարկություն չնշանակել երեք ընտրատեղամասերում, որտեղ քվեարկության արդյունքներն անվավեր էր ճանաչել։
  • Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան, ողջունելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք…

    Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան, ողջունելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը, հայտարարել են, որ պատրաստ են վերացնել իրանական կողմի նկատմամբ կիրառված պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։

    «Մենք պատրաստ ենք վերացնել համապատասխան պատժամիջոցները՝ ի պատասխան Իրանի կողմից իր միջուկային ծրագրի վերաբերյալ հստակ և ստուգելի քայլերի։ Մենք ակտիվորեն կաշխատենք ԱՄՆ-ի, Իրանի և տարածաշրջանային գործընկերների հետ՝ օգտվելու այս հնարավորությունից, պահպանելու առաջընթացի դինամիկան և հասնելու երկարաժամկետ դիվանագիտական կարգավորման»,- ասված է այս երկրների համատեղ հայտարարության մեջ։

    Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան նշել են, որ «Իրանը երբեք չպետք է ձեռք բերի միջուկային զենք»։