Category: Armen Press

  • Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում…

    🇦🇲🇺🇸🇫🇷🇬🇷Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հունիսի 17-25-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի արդեն ամենամյա դարձած «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը։
    Զորավարժությանը մասնակցելու են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի (250 մասնակից), Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայի (58 մասնակից), Ֆրանսիայի (24 մասնակից), Հունաստանի (11 մասնակից) զինված ուժերի զինծառայողները:
    Զորավարժության ընթացքում կանցկացվեն խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստման և իրականացման վարժանքներ:
    «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև ամրապնդել ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածությունը:
    Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում:
  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Սլովենիայի արտաքին ու եվրոպական հարցերի նորանշ…

    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Սլովենիայի արտաքին ու եվրոպական հարցերի նորանշանակ նախարար Տոնե Կայզերը Լյուքսենբուրգում կայացած  հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ։
    Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Սլովենիայի միջև երկկողմ համագործակցության հարցերի, ընթացիկ ծրագրերի՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համատեղ ջանքերով կյանքի կոչել ձևավորված հարուստ օրակարգը:
    Գերատեսչությունից նշում են, որ շնորհավորելով գործընկերոջը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Միրզոյանը Տոնե Կայզերին մաղթել է հաջողություն պատասխանատու առաքելության մեջ:
  • Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից՝ 2026 թվականի փետրվ…

    Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից՝ 2026 թվականի փետրվարի 7-ից, առ այսօր դատախազները, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան են հանձնել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 17 քրեական վարույթ՝ 60 անձի վերաբերյալ:
    Այս մասին հայտնում են Դատախազությունից՝ նշելով, որ  դրանցից 12 քրեական վարույթ՝ 51 անձի վերաբերյալ, դատարան է հանձնվել ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից: 
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին,  ահազան…

    Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին,  ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցում երեխան ընկել է գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ նշելով, որ ահազանգի հիման վրա Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկաններն իրականացնում են որոնողական աշխատանքներ:
    Գերատեսչությունից նշում են, որ ահազանգի հիման վրա դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
    Դեպքի վայրում փրկարարների և ոստիկանների կողմից իրականացվում են որոնողական աշխատանքներ։
  • Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Գերմանիայի արտաքին գործերի …

    Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարար Յոհան Վադեֆուլը Լյուքսեմբուրգում քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ գործընկերության հարցեր. երկուստեք ընդգծվել է նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրված «Երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին» հռչակագրի կետերի կյանքի կոչման ուղղությամբ համատեղ աշխատանքների կարևորությունը:
    Գերմանիայի ԱԳ նախարարը նաև շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանում անցկացված ժողովրդավարական ընտրությունների և հաղթանակի կապակցությամբ՝ վերահաստատելով Գերմանիայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացման և եվրոպական ինտեգրման ուղուն:
    Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության խորացման հարցերի շուրջ:
  • Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում հանդիպել է Գ…

    Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի
    Այդ մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
    ԱԳ նախարարությունը նաև կարճ տեսանյութ է հրապարակել։
    Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Լյուքսեմբուրգում է, որտեղ մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում անցկացված քննարկմանը։
  • Այսօր Փարիզում հանդիպել եմ ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայա…

    🇦🇲🇫🇷Այսօր Փարիզում հանդիպել եմ ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ, քննարկել համագործակցության ընթացքին առնչվող մի շարք հարցեր։
    Սուրեն Պապիկյան

  • ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին՝ Ռուսաստանի ապակայունացնող ազդեցությանը դի…

    ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին՝ Ռուսաստանի ապակայունացնող ազդեցությանը դիմակայելու հարցում։
    Այս մասին X-ի միկրոբլոգում գրել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան՝ անդրադառնալով ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։

    «Ես իմ ընկերոջը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին վերահաստատել եմ, որ ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին, երբ այն դիմակայում է Ռուսաստանի ապակայունացնող ազդեցությանը»,- գրել է Ցահքնան։

    Էստոնիայի ԱԳ նախարարը հավելել է, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի ջանքերին՝ խորացնելու առևտրային կապերը հարևանների և Եվրոպայի հետ։

  • Հայաստանում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ի…

    Հայաստանում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ի ցույց են դնում Երևանի ամուր հանձնառությունը ժողովրդավարությանը, խաղաղությանն ու տարածաշրջանում ընդլայնված համագործակցությանը, ինչպես նաև Եվրոպայի հետ ավելի սերտ կապերին։
    Այս մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Instagram-ի իր էջում կատարած հրապարակման մեջ։
    Կալասը հայտնել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները շնորհավորել են Հայաստանին՝ հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններում քվեարկելու ժողովրդավարական ինքնիշխան իրավունքը իրացնելու առթիվ։

    «Այդ քվեարկությունն ի ցույց դրեց Հայաստանի ամուր հանձնառությունը ժողովրդավարությանը, խաղաղությանն ու տարածաշրջանում ընդլայնված համագործակցությանն, ինչպես նաև Եվրոպայի հետ ավելի սերտ կապերին»,-գրել է Կայա Կալասը։

  • Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի՝ 225,1 հա մակերեսով հողամասը կվերադարձվի Հայաստանի …

    Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի՝ 225,1 հա մակերեսով հողամասը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը

    Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ներկայացված հայցը Վարչական դատարանի կողմից բավարարվել է. անվավեր է ճանաչվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող ճոպանուղու տարածքի՝ 225,1 հա մակերեսով, 36 միլիարդ 413 միլիոն 526 հազար դրամ արժեքով պետական սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության սեփականության իրավունքի պետական գրանցումը։

    «2005 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, Կոտայքի մարզպետի 2005 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 253 որոշման և համապատասխան պայմանագրի հիման վրա, «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության սեփականության իրավունքն էր գրանցել Ծաղկաձոր քաղաքում գտնվող ճոպանուղու տարածքի՝ 225,1 հա մակերեսով պետական սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ` հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 23-րդ հոդվածը:

    Դատարանն արձանագրել է, որ խնդրո առարկա հողամասը «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությանը տրամադրվել է «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-199-Ն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, ուստի նշված օրենքի 23-րդ հոդվածի ուժով չէր կարող համարվել, որ այդ հողամասի նկատմամբ առաջացել է նշված կազմակերպության սեփականության իրավունքը»,– նշված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ։

    Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Ծաղկաձորում գտնվող՝ 225,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ կգրանցվի Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։
    Դատական ակտի դեմ պատասխանողի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք։