Category: Armen Press

  • Պաշտպանության նախարարության գործունեության լուսաբանման համար հավատարմագրված ԶԼՄ-…

    ❗️Պաշտպանության նախարարության գործունեության լուսաբանման համար հավատարմագրված ԶԼՄ-ներին հորդորում ենք քիչ առաջ համացանցում տարածված սուտ տեղեկությունը զետեղելուց զատ՝ հանրությանը ներկայացնել նաև պաշտպանության նախարարության համապատասխան հերքում-հաղորդագրությունը:
    — ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի …

    Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։
    Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արմեն Գրիգորյանը։

    «Բարձր եմ գնահատել դեսպան Օլիվիե Դըկոտինյիի անձնական ներդրումը Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացման, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության շարունակական ընդլայնման գործում։ Զրուցակցիս հետ կարևորել ենք փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդումը, ինչպես նաև քաղաքական երկխոսության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության շարունակական խորացումը»,-գրել է նա։

     Իր հերթին դեսպան Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել վերջին տարիների սերտ համագործակցության և ցուցաբերված աջակցության համար։

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում սկսել է հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլա…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում սկսել է հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին լրագրողներին հայտնել են Սպիտակ տանը։
  • Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությա…

    Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Ճամբարակ համայնքի՝ 0.02 հա մակերեսով հողամասի վերաբերյալ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:
    Դատախազությունից հայտնում են, որ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 21-ի վճռով՝ Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է:
    Վճռով անվավեր է ճանաչվել Ճամբարակ համայնքի կողմից իրականացված աճուրդը և որպես աճուրդի անվավերության հետևանք՝ անվավեր են ճանաչվել Ճամբարակ համայնքի և ֆիզիկական անձի միջև 2013 թվականի մայիսի 31-ին կնքված հողամասի առուվաճառքի մասին պայմանագիրն ու պայմանագրի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
    Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը:
  • Վանաձորում 6-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ «Արմ…

    Վանաձորում 6-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

    «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

    «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն»,- ասաց Ավդալյանը։

  • Լոռու մարզի Օձուն գյուղն օգոստոսի 2-ին լցվելու է ազգային երաժշտությամբԱռիթը «Ճախ…

    Լոռու մարզի Օձուն գյուղն օգոստոսի 2-ին լցվելու է ազգային երաժշտությամբ
    Առիթը «Ճախրուկ» միջազգային ներառական փառատոնն է, որի շրջանակում մասնակիցները շեշտը դնելու են ազգային երաժշտության վրա, հնչելու են օրորոցայիններ, ինչպես նաև Կոմիտաս։ Օրվա հերոսները հատուկ կարիքներ ունեցող անձինք են։ 
    Դեռ 2019 թվականին երաժիշտներ, կլինիկական հոգեբաններ Աննա և Անահիտ Մխիթարյանները սեփական նախաձեռնությամբ սկսեցին աշխատել Խարբերդի մասնագիտացված մանկատան սաների հետ։ Նրանց ծանոթացրին ազգային երաժշտական գործիքներին, երգ-երաժշտությանը և սկսեցին սովորեցնել նվագել։ Կարճ ժամանակ անց հիմնեցին «Ճախրուկ» մշակութային կենտրոնը, որտեղ մինչ օրս ուսուցանում են ազգային փողային և հարվածային գործիքներ, ազգային, հոգևոր, աշուղական, օրորոցային երգ-երաժշտություն՝ բացառապես Խարբերդի մասնագիտացված մանկատան սաներին։
    https://www.youtube.com/live/zOGKG6tOBT0?si=_CpEUh8suTuNYhAI

    «Ճախրուկ» ներառական փառատոն. հատուկ կարիքներ ունեցող երեխաների մշակութային կրթության ծրագրերը

    «Ճախրուկ» միջազգային ներառական փառատոնի համահիմնադիր Աննա Մխիթարյանի, «Ճախրուկ»-ի համահիմնադիր Անահիտ Մխիթարյանի, «Ճախրուկ» ՀԿ-ի նախագահ Անուշ Մխիթարյանի, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանի ասուլիսը:
    #news #armenia #armenpress…

  • Հանրապետության տարածքում հուլիսի 28-ի և 30-ի ցերեկը, 31-ին սպասվում է առանց տեղո…

    Հանրապետության տարածքում հուլիսի 28-ի և 30-ի ցերեկը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի երեկոյան ժամերին, 30-ի գիշերը, օգոստոսի 1-ի երեկոյան ժամերին, 2-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրպոպ։
    Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
    Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ։ Հուլիսի 28-31-ին, օգոստոսի 1-2-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։
    Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
    Երևանում հուլիսի 28-ի ցերեկը, 30-31-ը, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի և օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 28-31-ի, օգոստոսի 1-2-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ։
  • Այս աշնանը  հոկտեմբերի 5–6-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի «Հայաստան–Միացյալ Թ…

    Այս աշնանը  հոկտեմբերի 5–6-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026-ը» (Armenia–UK Business Forum 2026), որի նպատակն է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև գործարար, ներդրումային և ինստիտուցիոնալ կապերի ամրապնդումն ու զարգացումը։ Հոկտեմբերի 5-ին համաժողովի մեկնարկը կազդարարվի Գալա համերգով,  հիմնական բիզնես  ծրագիրը կանցկացվի  հոկտեմբերի 6-ին։
  • Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը նախատեսվում է ներգրավել ռազմական նշ…

    Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը նախատեսվում է ներգրավել ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման և առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման գործընթացներում։
    Համապատասխան որոշման նախագիծը մշակել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
    Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման մեջ, որով սահմանված են ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ինչպես նաև դրա ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման և առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը։
    Գործող կարգավորումներով համապատասխան եզրակացություններ և տեղեկություններ տրամադրող պետական մարմինների ցանկում ՀՀ արտաքին հետախուզական ծառայությունը ներառված չէ։
    Նախագծով առաջարկվում է համապատասխան հավելվածներում Պետական եկամուտների կոմիտեից հետո ավելացնել նաև ՀՀ արտաքին հետախուզական ծառայությունը։
  • Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Կյուսյու կղզում՝ Կումամոտոյի պրեֆեկտուրայի շր…

    Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Կյուսյու կղզում՝ Կումամոտոյի պրեֆեկտուրայի շրջանում, 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
    Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով Ճապոնիայի օդերևութաբանական վարչությունը։
    Գործակալությունը նշում է մի քանի վիրավորի մասին։ 48 000 մարդ մնացել է առանց էլեկտրականության։
    Երկրաշարժից հետո հայտարարվել է 1 մետր բարձրությամբ  ցունամիի վտանգ Արիակե և Յացուշիրո ծոցերի ափերին:
    Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 16։27-ին, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Հարևան պրեֆեկտուրաներում զգացվել են 5 մագնիտուդով ցնցումներ։

    https://cdn4.telesco.pe/file/07057aad97.mp4?token=PVwgSkyDSu338CryUnXlxdnL9jMBQ4EWntyWnwlfiKgGPFOjrOFiBtGQZrZbN-mgUg6ZOgvOwTfzHXc_CPV2JxQlLOYUrCpd4tr_p9Rb2uU8HOI6wtm-Gowl_J6IKO25N_VAXq9avkaIUyf3RkjaWjA_HFWo2XL59H-FMPITEiROb3WtfXKAaOa7oXQlhyNz2K9N6A5aWiajISX_Ao-y1_wyPTnq1RnY9y80IUDCJI80F8k36GeFAbdX_qxXSWH8tuFDiv8woWZjru2iKEK6Ko5hUXXXbvV4kSwx2ZXOs51xN-NblpP0C0VxXMijEI1vSINB4JMMboa8VLopDraXag