Category: Armen Press

  • ՀՀ ԿԸՀ նիստ․ ՈՒՂԻՂhttps://www.youtube.com/watch?v=pnx6nXveXS8ՀՀ ԿԸՀ նիստ․ ՈՒՂԻՂՀ…

    ՀՀ ԿԸՀ նիստ․ ՈՒՂԻՂ
    https://www.youtube.com/watch?v=pnx6nXveXS8

    ՀՀ ԿԸՀ նիստ․ ՈՒՂԻՂ

    ՀՀ ԿԸՀ նիստ․ ՈՒՂԻՂ
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հանրապետության տարածքում հունիսի 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 15-16-ը՝ գի…

    Հանրապետության տարածքում հունիսի 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 15-16-ը՝ գիշերը և կեսօրից հետո, 17-19-ի առավելապես ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 14-ի ցերեկը, 15-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
    Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ 
    Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
    Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, հունիսի 15-19-ի ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
    Երևան քաղաքում հունիսի 14-ի ցերեկը, 15-ին՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 14-ի ցերեկը և երեկոյան անձրևները քաղաքի առանձին հատվածներում կլինեն հորդառատ։ Հունիսի 16-ի և 18-19-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
    Հունիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
  • Հունիսի 11-ին Գյումրի քաղաքի Ղարսի խճուղիում գտնվող «Մայր Հայաստան» հուշահամալիր…

    Հունիսի 11-ին Գյումրի քաղաքի Ղարսի խճուղիում գտնվող «Մայր Հայաստան» հուշահամալիրի «Հերոս քաղաքների» հուշարձանների ոսկեգույն տառերը պոկելով վնասելու դեպքի առթիվ Համայնքային ոստիկանության Մուշի բաժնում կազմված փաստաթղթերը փոխանցվել էր Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
    Քրեական ոստիկանության գլխավոր և Շիրակի մարզային վարչությունների, ինչպես նաև Համայնքային ոստիկանության Մուշի ու Կումայրիի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ծավալուն ու համակարգված միջոցառումների արդյունքում հունիսի 14-ին ստացվել են հավաստի տեղեկություններ, որ հունիսի 9-ին, ժամը 15։00-ի սահմաններում, հուշարձանների տառերը պոկել է Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակիչ 41-ամյա տղամարդը։
    Նույն օրը՝ ժամը 08։40-ին, նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ՔՈԳՎ Շիրակի մարզային վարչություն, որտեղ խոստովանել է կատարածը։
    41-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։
    Նախաքննությունը շարունակվում է։

    https://cdn4.telesco.pe/file/72f986bea2.mp4?token=ndT0N7b_AwaLz7E4ksHvAc0Gpg-RSEtRPwGWR09YIyyw93NpWYTEHfl5zAr6ynAFbODdxopnY8XePPvxEDzAfbery15XRPJrNd88gbBkbFR5JF0sXRrsCR-PtWhIuGVwmJbfDU3uKvqc4zkJet5i7MA8aYQiUvcdeVJSxPcWx6Lmv7nfceJVFdzTAbCUBPCnCMYoH4qQo6FEvCO-9va7rlq5WwQ81APsC4QX-P8X5LoDcOgcUU7iVewAkZuIJOBVENBOlQ_9ez3K8_z7Ji8-qKUfSUfZtsaFKZvhBNq6VGuggq6E0b2inSq8yQRgW041ILnJLIkJDYePJziSgonaeg

  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնի շրջանակներում Նոր…

    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնի շրջանակներում Նորդիկ երկրների ազգային տոներին նվիրված միջոցառմանը: Նա հանդես է եկել շնորհավորական ուղերձով:
  • Երևանում հունիսի 12-ին անցկացվել է տոնական ընդունելություն՝ նվիրված Ռուսաստանի օ…

    Երևանում հունիսի 12-ին անցկացվել է տոնական ընդունելություն՝ նվիրված Ռուսաստանի օրվան։
    Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ՌԴ դեսպանությունը։
    Նշվում է, որ միջոցառմանը ներկա են գտնվել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներ, կրոնական, հասարակական, մշակութային, գիտական ​​և լրատվական շրջանակների ներկայացուցիչներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, հայրենակցական կազմակերպությունների անդամներ և երիտասարդական ակտիվիստներ։
    Իր ողջույնի խոսքում ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ այս տոնը կոչված է՝ արտացոլելու Ռուսաստանի հազարամյա ճանապարհը, որը լի է հերոսությամբ, անձնուրաց աշխատանքով, մեծ հաղթանակներով և նվաճումներով։
    Ռուսաստանի դիվանագիտական ​​​​առաքելության ղեկավարը ընդգծել է, որ այժմ հայ-ռուսական միջպետական ​​​​համագործակցությունը հիմնված է ամենաբարձր և բարձրագույն մակարդակներում կայուն և փոխադարձ հարգանքի վրա հիմնված քաղաքական երկխոսության, միջկառավարական, միջխորհրդարանական և միջգերատեսչական ձևաչափերի, միջտարածաշրջանային շփումների և ամուր իրավական շրջանակի վրա։

    «Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ մեր հարաբերությունները հասել են վերաիմաստավորման և փոփոխվող համաշխարհային և տարածաշրջանային իրողություններին հարմարվելու փուլի»,-ասել է Կոպիրկինը։

    Նա նաև հաստատել է Մոսկվայի համատեղ, կառուցողական և փոխշահավետ աշխատանքի պատրաստակամությունը՝ հիմնված առկա երկկողմ և բազմակողմ մեխանիզմների վրա։

  • Երևան քաղաքում որմնանկարներ կամ գրաֆիտի իրականացնելու համար անհրաժեշտ է գրավոր դ…

    Երևան քաղաքում որմնանկարներ կամ գրաֆիտի իրականացնելու համար անհրաժեշտ է գրավոր դիմում ներկայացնել Երևանի քաղաքապետին կամ վարչական շրջանի ղեկավարին՝ կցելով նախագծի մանրամասն էսքիզային առաջարկը և ներկայացնելով դրա նպատակն ու բովանդակությունը։
    Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Երևանի քաղաքապետարանը, եթե նախագիծը նախատեսվում է իրականացնել բազմաբնակարան շենքի վրա, անհրաժեշտ է նաև ներկայացնել շենքի սեփականատիրոջ, համատիրության նախագահի կամ տվյալ շենքի բնակիչների կողմից ստորագրված համաձայնությունը կամ թույլտվությունը։

    https://cdn4.telesco.pe/file/632cc73759.mp4?token=RZ9eHJNA1sYVLPDnKflLXX___zkPqJRGWufQmoV-kcooUl_Jfv5-YRArx2m9x8gJU6la_-yUcKDTy2tvsGN2zv5sh_S8oXr9C0NS0LcEk0snG8jjJOApivMxfD47uXTCK57plRQ3YvE7tVIcXWxahfi-XJrj95pJTeI-E0D87Gnhoa01oEq_IgyhdfmKk0x98mmeaaHfkMxKYA_6vb-nHF4veqB48RdLltBYQjwIGNh3UHMKr2z96Kw5E3_8nZX1xeQWFt5dH8AFGE2vKArSNzfvW_JQ3Mc3Lx44MkFIAUzu0O-w2S7XeD_IVw9feWKR2NSobhJbl534GsP-yeYUNg

  • Եղանակային անբարենպաստ պայմանների և ուժեղ կայծակի հետևանքով հունիսի 12-ին, ժամը …

    Եղանակային անբարենպաստ պայմանների և ուժեղ կայծակի հետևանքով հունիսի 12-ին, ժամը 18:16-ին վթարվել է Ալագյազ 35/10 կՎ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը, ինչի հետևանքով հոսանքազուրկ են մնացել Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր։
    Այս մասին հայտնում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից՝ մանրամասնելով, որ խոսքը մասնավորապես՝ Ռիա Թազա, Միրաք, Մելիք, Միջնատուն, Սիփան, Ավշեն, Ալագյազ, Գեղարոտ, Ծիլքար, Լեռնապահ և Ջամշլու գյուղերի մասին է։
    Նշվում է, որ այսօր վաղ առավոտից՝ ժամը 06:00-ից, մեկնարկել են վնասված տրանսֆորմատորի փոխարինման աշխատանքները։
    Աշխատանքների ավարտից հետո էլեկտրամատակարարումը կվերականգնվի հնարավորինս սեղմ ժամկետում՝ առաջիկա ժամերի ընթացքում:
  • Սիսիանի և Կապանի կայազորների զինվորական դատախազությունների երկու դատախազի նկատմա…

    Սիսիանի և Կապանի կայազորների զինվորական դատախազությունների երկու դատախազի նկատմամբ կարգապահական վարույթի արդյունքում կիրառվել են կարգապահական տույժեր։
    Էթիկայի հանձնաժողովը հաստատված է համարել, որ դատախազները մի շարք քրեական վարույթներ սահմանված ժամկետում չեն պահանջել վարույթն իրականացնող մարմնից և ժամանակին չեն կայացրել համապատասխան դատախազական ակտեր։
    Գլխավոր դատախազի որոշմամբ Սիսիանի կայազորի զինվորական դատախազության դատախազին հայտարարվել է նկատողություն, իսկ Կապանի կայազորի զինվորական դատախազության դատախազի դասային աստիճանը իջեցվել է մեկ աստիճանով։
  • ՀՀ վարչապետի աշխատակազմը և արտաքին գործերի նախարարությունը թուրքական կողմի հետ բ…

    ՀՀ վարչապետի աշխատակազմը և արտաքին գործերի նախարարությունը թուրքական կողմի հետ բանակցության արդյունքում համաձայնություն է ձեռք բերել հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով ցամաքային ճանապարհով դեպի Լիբանան հումանիտար օգնություն ուղարկելու վերաբերյալ։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության կողմից Լիբանանի համար նախատեսված հումանիտար օգնությունը տեղափոխող 4 հայկական բեռնատարներ հունիսի 12-ին հատել են Մարգարայի անցակետը՝ Թուրքիայի տարածքով ուղևորվելով դեպի Լիբանան։
    Հումանիտար բեռն ընդհանուր առմամբ կազմում է 80 տոննա, այդ թվում 38 տոննա դեղորայք և հիգիենայի պարագաներ և 42 տոննա սննդամթերք՝ պահածոներ ու չփչացող սնունդ։
    Դեղորայքի հավաքագրման աշխատանքները կոորդինացրել է ՀՀ առողջապահության նախարարությունը, իսկ սննդամթերքինը՝ Էկոնոմիկայի նախարարությունը։
  • ԱԱ-2026. Կանադան ոչ-ոքի խաղաց Բոսնիա և Հերցեգովինայի հետB խմբի առաջին տուրում Կ…

    🇨🇦🇧🇦 ԱԱ-2026. Կանադան ոչ-ոքի խաղաց Բոսնիա և Հերցեգովինայի հետ
    B խմբի առաջին տուրում Կանադայի և Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականները հաղթողին չպարզեցին՝ 1:1։
    Բոսնիացիներին առաջ մղեց Յովո Լուկիչը, որը հաշիվը բացեց 21-րդ րոպեին, սակայն 78-րդ րոպեին Կայլ Լարինը վերականգնեց հավասարակշռությունը։
    🇺🇸🇵🇾 ԱԱ-2026. ԱՄՆ-ն խոշոր հաշվով հաղթեց Պարագվային
    D խմբի առաջին տուրում ԱՄՆ-ի հավաքականը 4:1 հաշվով առավելության հասավ Պարագվայի նկատմամբ։
    ԱՄՆ-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ֆոլարին Բալոգանը, մեկական գոլ խփեցին Զիովանի Ռեյնան և Դամիան Բոբադիլան՝ ինքնագոլի հեղինակ դառնալով։ Պարագվայի միակ գոլը խփեց Մաուրիսիոն։