Category: Armen Press

  • Հայաստան-Բելգիա մշակութային կապերի ամրապնդումhttps://www.youtube.com/live/SnCqMa…

    Հայաստան-Բելգիա մշակութային կապերի ամրապնդում
    https://www.youtube.com/live/SnCqMaLV2Sw?si=2ErC3QPkZOSpsw4x

    Հայաստան-Բելգիա մշակութային կապերի ամրապնդում

    ՀՀ-ում Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մյունքի, Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայի գլխավոր գործադիր տնօրեն Գրեգոր Շապելի, ՀԲԸՄ Հայաստանի մասնաճյուղի նախագահ և կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանի ասուլիսը։
    #news #armenia #armenpress…

  • Համաշխարհային առաջնորդներն ու միջազգային կազմակերպությունների ղեկավարները ողջուն…

    Համաշխարհային առաջնորդներն ու միջազգային կազմակերպությունների ղեկավարները ողջունել են Միացյալ Նահանգների և Իրանի միջև խաղաղության շուրջ բանակցություններում համաձայնության հաստատումը, որը հունիսի 19-ին կամրագրվի Շվեյցարիայի Ժնև քաղաքում ստորագրվելիք փաստաթղթով։
  • Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է տարածել, թե ինչու է որ…

    Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է տարածել, թե ինչու է որոշել վերաքվեարկություն չնշանակել երեք ընտրատեղամասերում, որտեղ քվեարկության արդյունքներն անվավեր էր ճանաչել։
  • Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան, ողջունելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք…

    Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան, ողջունելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը, հայտարարել են, որ պատրաստ են վերացնել իրանական կողմի նկատմամբ կիրառված պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։

    «Մենք պատրաստ ենք վերացնել համապատասխան պատժամիջոցները՝ ի պատասխան Իրանի կողմից իր միջուկային ծրագրի վերաբերյալ հստակ և ստուգելի քայլերի։ Մենք ակտիվորեն կաշխատենք ԱՄՆ-ի, Իրանի և տարածաշրջանային գործընկերների հետ՝ օգտվելու այս հնարավորությունից, պահպանելու առաջընթացի դինամիկան և հասնելու երկարաժամկետ դիվանագիտական կարգավորման»,- ասված է այս երկրների համատեղ հայտարարության մեջ։

    Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան նշել են, որ «Իրանը երբեք չպետք է ձեռք բերի միջուկային զենք»։

  • ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ ձեռք բերված խաղաղության հ…

    ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ ձեռք բերված խաղաղության համաձայնությունը կարող է «արմատապես փոխակերպել Մերձավոր Արևելքը հաջորդ 50 տարիների ընթացքում», եթե Իրանը պահպանի համաձայնագրի պայմանները։
    ԱՄՆ փոխնախագահը նման կարծիք է հայտնել Fox News-ին տված հարցազրույցում։
    Նրա խոսքով՝ համաձայնագիրը ապահովելու է, որ Թեհրանը «երբեք միջուկային զենք չունենա», այդ թվում՝ կանխելով Իրանի կողմից նման զենքի «մշակումը, ձեռքբերումը կամ գնման փորձերը»։
    Վենսը նշել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը դեռևս քննարկում է, թե ով կմասնակցի հունիսի 19-ին Ժնևում իրանական կողմից հետ փաստաթղթի ստորագրման արարողությանը։

    «Ես, անշուշտ, ծրագրում եմ ներկա գտնվել, սակայն հնարավոր է, որ այնտեղ լինի նաև հենց նախագահը»,- ասել է նա։

    Ամերիկյան The New York Times պարբերականը, հղում անելով անանուն իրանցի պաշտոնյաներին, գրել է, որ իրանական կողմից Ժնևում կայանալիք ստորագրման արարողությանը մասնակցելու համար Շվեյցարիա կմեկնեն Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

  • Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել Իրանի …

    Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնության հասնելու մասին։
    Վկայակոչելով Tehran Times-ը, հայտարարության մեջ նշվում է, որ պաշտոնական Թեհրանը «Ազգային անվտանգության գերագույն խորհրդի որոշման հիման վրա հունիսի 14-ի երեկոյան վերջնականացրել է Իրանի և Միացյալ Նահանգների միջև պատերազմի ավարտին վերաբերող բանակցությունների փոխըմբռնման հուշագրի տեքստը»։

    «Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ այս գիշերվանից բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, պատերազմն ու ռազմական գործողությունները անմիջապես և վերջնականապես կդադարեցվեն։ Բացի այդ, Իրանի նկատմամբ կիրառվող ծովային շրջափակումը կվերացվի անմիջապես և ամբողջությամբ»,- ասվում է հայտարարութան մեջ։

    Իրանական կողմը, հայտնելով, որ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը տեղի է ունենալու հունիսի 19-ին, տեղեկացրել է, որ «վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները կհետաձգվեն մինչև այն պահը, երբ մյուս կողմը կատարի փոխըմբռնման հուշագրով ստանձնած պարտավորությունները»։
    Իրանը հայտարարության մեջ նաև բարձր է գնահատել Պակիստանի և Կատարի գործադրած ջանքերը։
    Խաղաղության հաստատման շուրջ համաձայնության մասին հայտարարություն էր արել նաև Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը նշելով, որ հունիսի 19-ի ստորագրման արարողությունը տեղի է ունենալու Շվեյցարիայում։

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարել է Իրանի հետ խաղաղության գործարքն ավարտին հասց…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարել է Իրանի հետ խաղաղության գործարքն ավարտին հասցնելու մասին։ 
    ԱՄՆ նախագահն այդ մասին գրել է Truth Social սոցցանցի իր էջում։ 

    «Իրանի Իսլամական Հանրապետության հետ գործարքն ավարտին է հասցվել։ Բոլորին շնորհավորում եմ։ Այս պահից ես ամբողջությամբ թույլատրում եմ Հորմուզի նեղուցի անմաքս բացումը և միաժամանակ թույլատրում եմ անհապաղ հանել Միացյալ Նահանգների ռազմածովային շրջափակումը։ Աշխարհի նավեր, միացրեք ձեր շարժիչները։ Թող նավթը հոսի»,- գրել է Թրամփը։ 

    Թեմային հայտարարությամբ անդրադարձել է նաև Սպիտակ տունը. 

    «Ամերիկյան դիվանագիտության համար նշանակալի պահին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ խաղաղության պատմական համաձայնագրի մասին՝ վերջ դնելով տասնամյակների թշնամանքին և կայունություն բերելով աշխարհի ամենաանկայուն տարածաշրջաններից մեկին»,- ասված է հայտարարության մեջ։

  • ԱԱ-2026. Նիդերլանդները ոչ-ոքի խաղացին Ճապոնիայի հետF խմբի առաջին տուրի խաղում Ն…

    🇳🇱🇯🇵 ԱԱ-2026. Նիդերլանդները ոչ-ոքի խաղացին Ճապոնիայի հետ
    F խմբի առաջին տուրի խաղում Նիդերլանդների և Ճապոնիայի հավաքականները հաղթողին չպարզեցին՝ 2:2։
    Նիդերլանդների կազմում աչքի ընկան Վիրջիլ վան Դեյկն ու Կրեշենսիո Սոմերվիլը։ Ճապոնիայի հավաքականից գոլերի հեղինակ դարձան Կեյտո Նակամուրան և Դաիչի Կամադան։
    🇨🇮🇪🇨 ԱԱ-2026. Կոտ դ’Իվուարը նվազագույն հաշվով հաղթեց Էկվադորին
    E խմբի առաջին տուրի խաղում Կոտ դ’Իվուարի հավաքականը 1:0 հաշվով առավելության հասավ Էկվադորի նկատմամբ։
    Հանդիպման միակ գոլը 90-րդ րոպեին խփեց Ամադ Դիալոն։
    🇸🇪🇹🇳 ԱԱ-2026. Շվեդիան ջախջախեց Թունիսին
    F խմբի առաջին տուրի խաղում Շվեդիայի հավաքականը 5:1 հաշվով հաղթեց Թունիսի ընտրանուն։
  • Հիքմեթ Հաջիևը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված հատվածովՀՀ անվտ…

    Հիքմեթ Հաջիևը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված հատվածով
    ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Դիլիջանում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։
    ԱԽ քարտուղարի գրասենյակը «Արմենպրես»-ին տրված բացառիկ մեկնաբանությամբ պարզաբանել է, թե ինչպես է Հաջիևը ժամանել Հայաստան։
    -Անվտանգության խորհրդի գրասենյակի հրապարակած մամուլի հաղորդագրությունից տեղեկացանք, որ Հայաստան է ժամանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը: Կխնդրեինք մանրամասնել, թե ինչպես է պարոն Հաջիևը ժամանել Հայաստան:
    -Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և նրան ուղեկցող պատվիրակությունը Հայաստան են ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք այցի ընթացքում տեղի է ունեցել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպում, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։
  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 14-ին ամփոփել է հունիսի 7-ի խորհրդարան…

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 14-ին ամփոփել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները
    Արդյունքները հրապարակեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
    «ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ» — 1425 ձայն, 0.0975 տոկոս։
    «ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ — 21 հազար 181 ձայն, 1.4497 տոկոս։
    «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ — 340 հազար 006 ձայն, 23.2710 տոկոս։
    «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՆՈՐՀԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ» — 30 հազար 642 ձայն, 2.0972 տոկոս։
    «ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ — 25 հազար 551 ձայն, 1.7488 տոկոս։
    «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ — 33 հազար 537 ձայն, 2.2954 տոկոս։
    «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ — 58 հազար 287 ձայն, 3.9893 տոկոս։
    «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ — 5 հազար 481 ձայն, 0.3751 տոկոս։
    «ՔՈՉԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԵՎ ԱԶԳԻ ԶԱՐԹՈՆՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ» — 1986 ձայն, 0.1359 տոկոս։
    «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ — 3143 ձայն, 0.2151 տոկոս։
    «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ — 15 հազար 808 ձայն, 1.0819 տոկոս։
    «ՔՐԻՍՏՈՆԵԱԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ» — 2671 ձայն, 0.1825 տոկոս։
    «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ — 5 հազար 269 ձայն, 0.3606 տոկոս։
    «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ, ՕՐԵՆՔ, ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ — 25 հազար 758 ձայն, 1.7630 տոկոս։
    «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ — 726 հազար 819 ձայն, 49.7456 տոկոս։
    «ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ — 144 հազար 983 ձայն, 9.9231 տոկոս։
    «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ — 6 հազար 754 ձայն, 0.4623 տոկոս։
    «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ — 7 հազար 439 ձայն, 0.5091 տոկոս։
    Քվեարկությանը մասնակցել է 1 476 769 մարդ կամ ընտրողների 58.9%-ը։
    Այս արդյունքներով խորհրդարան են անցնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը մեծամասնություն է ստանում և կկարողանա ձևավորել կառավարություն, «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։