Category: Azatutyun

  • Զանգվածային վրաերթ Բեռլինում․ զոհ և վիրավորներ կանՇաբաթ երեկոյան Բեռլինի ԼԳԲՏ հա…

    Զանգվածային վրաերթ Բեռլինում․ զոհ և վիրավորներ կան
    Շաբաթ երեկոյան Բեռլինի ԼԳԲՏ համայնքի մարդաշատ միջոցառման ժամանակ զանգվածային վրաերթի հետևանքով մեկ մարդ զոհվել, ևս 17-ը՝ վիրավորվել են, ոմանց կյանքին վտանգ է սպառնում։ Իրավապահները որոնում են մեղավորներին, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել են մայրաքաղաքի ոստիկանությունից։
    Ավելի ուշ ոստիկանությունից մանրամասնել են, որ որպես կասկածյալ որոնում են «Բեռլինի իսլամիստական շրջանակների անդամի» և միջոցներ են ձեռնարկում նրան ձերբակալելու ուղղությամբ։
  • Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա ուկրաինական հարձակումից զոհ կա, հայտնո…

    Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա ուկրաինական հարձակումից զոհ կա, հայտնում են Թեհրանից
    Իրանի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը դատապարտել է Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա ուկրաինական հարձակումը՝ հայտարարելով, որ պայթյունի պատճառով մեկ նավաստի զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել, փոխանցում է Reuters-ը։
    Թեհրանը նավի վրա հարձակումն ագրեսիա է որակել և հայտարարել, որ պաշտպանելու է իր ազգային շահերն ու անվտանգությունը՝ միևնույն ժամանակ Կիևին մեղադրելով ուկրաինական պատերազմն ընդլայնելու փորձերի մեջ։
    Ինչպես հայտնում է իրանական պետական IRNA գործակալությունը, Թեհրանում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ, որտեղ իրանական կողմն իր բողոքն է հայտնել, ինչպես Թեհրանն է բնութագրում, «թշնամական և հանցավոր» հարձակման առթիվ։
  • Տոկաևը կոչ է արել սառեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունըՂազախստա…

    Տոկաևը կոչ է արել սառեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը
    Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Օմսկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հանդես է եկել Ուկրաինայում պատերազմի հնարավորինս շուտ դադարեցնելու օգտին՝ նշելով, որ դրա շարունակումը ձեռնտու է միայն՝ «ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ուկրաինական պետության հակառակորդներին»։
    Թե ում նկատի ունի, Տոկաևը չի հստակեցրել։
    Ղազախստանի նախագահը կարծիք է հայտնել է, որ հակամարտությունը կարելի է սառեցնել, ինչպես ինքն է ձևակերպել՝ «Ստամբուլյան պայմանավորվածությունների» հիման վրա։
  • Նիկոլ Փաշինյանը հառախոսազրույց է ունեցել Էմանյուել Մակրոնի հետ:Նրանք քննարկել են…

    Նիկոլ Փաշինյանը հառախոսազրույց է ունեցել Էմանյուել Մակրոնի հետ:
    Նրանք քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր: Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ նրանք ընդգծել են Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատման կարևորությունը։
    Ավելի՝ այստեղ
  • Եվրոպայում 4 տարվա ընթացքում անտառային հրդեհների թիվն աճել է 57 %-ով. ԱՀԿՏարվա ս…

    Եվրոպայում 4 տարվա ընթացքում անտառային հրդեհների թիվն աճել է 57 %-ով. ԱՀԿ
    Տարվա սկզբից մինչև հուլիսի 22-ը Եվրոպայում գրանցվել է 1 254 հրդեհ, որոնց հետևանքով մթնոլորտ է արտանետվել ավելի քան 8,31 մլն տոննա CO₂։
    Եվրոպայում անտառային հրդեհները դառնում են ավելի հաճախակի և ավելի ինտենսիվ, հայտարարել է ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը։
    Պորտուգալիան և Իսպանիան հայտնել են, որ այս տարի հրդեհների թիվը կրկնապատկվել է՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ 2022-ից ի վեր ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանում անտառային հրդեհների թիվն աճել է 57 տոկոսով։ Միայն անցյալ տարի այրվել է շուրջ 2,2 մլն հեկտար տարածք, իսկ ընթացիկ տարվա հուլիսի 22-ի դրությամբ արդեն ոչնչացվել է 254 388 հեկտար, ըստ Անտառային հրդեհների վերաբերյալ եվրոպական տեղեկատվական համակարգի (EFFIS) տվյալների։
  • Վրաստանում 2 օրվա մեջ 2 անգամ լայնածավալ հոսանքազրկում է եղելԱռավոտյան Վրաստանը …

    Վրաստանում 2 օրվա մեջ 2 անգամ լայնածավալ հոսանքազրկում է եղել
    Առավոտյան Վրաստանը կրկին մնացել է առանց էլեկտրաէներգիայի՝ համակարգային խափանման պատճառով։ Անջատումը ներառել է Թբիլիսին, Բաթումին, Քութայիսին, մի շարք այլ բնակավայրեր։
    Վերջին երկու օրվա ընթացքում Վրաստանը երկու անգամ բախվել է էլեկտրամատակարարման լայնածավալ խափանումների։
    Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ հաջողվել է վերականգնել միայն ժամը 10:30-ին։
  • ՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվա…

    ՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի, զոհերի ու վիրավորների մասին
    Ռուսաստանի կողմից նշանակված, Ռուսաստանի կողմից մասնակիորեն օկուպացված Զապորոժիեի մարզի վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին հայտարարել է, որ Ազովի ծովի ափին գտնվող Կիրիլովկա ավանում հանգստյան բազաների վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհվել է 8 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։
    Բալիցկու խոսքով՝ 14 մարդ վիրավորվել է, որոնց թվում երեք երեխա կա։ Նրա խոսքով՝ վթարափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Բալիցկին Ուկրաինայի զինվորականներին մեղադրել է խաղաղ բնակիչների վրա նպատակային հարված հասցնելու մեջ։
  • Ռումինիայի օդային տարածքում երկրորդ ԱԹՍ-ն է խոցվելՌումինիայի իշխանությունները հա…

    Ռումինիայի օդային տարածքում երկրորդ ԱԹՍ-ն է խոցվել
    Ռումինիայի իշխանությունները հայտնել են, որ 24 ժամվա ընթացքում երկրի օդային տարածքում խոցվել է երկրորդ անօդաչու թռչող սարքը, հայտնում է Euronews-ը:
    Ռումինիայի պաշտպանության նախարար Ռադու Միրուտան ասել է, որ «անօդաչու թռչող սարքի մնացորդները ներկայումս ուսումնասիրվում են», սակայն «օրինաչափությունը համապատասխանում է ռուսական անօդաչու թռչող սարքերի նախկինում հաստատված թռիչքներին»։
    Նախօրեին Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանն էր հայտարարել, որ F-16 կործանիչը Ռումինիայի երկնքում խոցել է անօդաչու թռչող սարք, որն ավելի վաղ է մուտք գործել երկրի օդային տարածք:
  • Իրանը և Հայաստանը համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ կստեղծեն էներգետիկայի…

    Իրանը և Հայաստանը համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ կստեղծեն էներգետիկայի ոլորտում՝ կենտրոնանալով գազի առևտրի վրա
    Իրանական Mehr-ի փոխանցմամբ՝ համաձայնագրի մասին հայտարարվել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Պակնեջադի և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի միջև շաբաթ օրը Թեհրանում կայացած հանդիպումից հետո։
    Ձեռք բերված համաձայնագրի մասին հայկական կողմը դեռ չի հաղորդել: Խուդաթյանը միայն իր ֆեյսբուքյան էջում գրառմամբ հայտնել, որ Իրանի կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Իրանի Նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիին՝ կից հրապարակելով տեսանյութ:
  • Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայում 10 մարդ է զոհվել, մոտ 100-ը վիրավորվե…

    Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայում 10 մարդ է զոհվել, մոտ 100-ը վիրավորվել է: