Category: Azatutyun

  • «Ուժեղ Հայաստանը» մի քանի տասնյակ տեղամասերում վերահաշվարկ է պահանջում, «Ազատութ…

    «Ուժեղ Հայաստանը» մի քանի տասնյակ տեղամասերում վերահաշվարկ է պահանջում, «Ազատությանը» փոխանցեց պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը:
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ Քրեակ…

    🔸Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը):
  • Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում արտահերթ ընտրություններ անցկացնելու իր մտա…

    Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում արտահերթ ընտրություններ անցկացնելու իր մտադրության մասին վարչապետը խոսել էր նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում:

    🔸Գյումրիի ավագանու խմբակցություններից Փաշինյանին հակադարձել էին, թե ավագանին լուծարելու օրինական ոչ մի հիմք այս պահին չկա:
    🔸Գյումրիում անցած տարի ընդդիմության միավորման արդյունքում իշխանության եկավ Կոմկուսը՝ ընդդիմադիր Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ:
    ➡️Չնայած Ղուկասյանը անցած հոկտեմբերից կալանավորված է, բայց տեղի ավագանին բնականոն գործում է, որոշումներ կայացնելու համար քվորում լինում է: Իսկ ավագանին լուծարելու ու արտահերթ ընտրություններ նշանակելու համար մեկ նստաշրջանում ավագանին պետք է առնվազն երկու նիստ չգումարի, ինչպես եղավ 2024 թվականի տարեվերջին:
    Գյումրիում մենք հնարավորինս արագ պետք է ունենանք արտահերթ ընտրություններ. Փաշինյան «Չէի կարող պատկերացնել, որ այն երկիրը, որտեղ ես վարչապետ եմ, մասնավորապես, 58 թաղամասում (Գյումրի) կարող են լինել այդպիսի փողոցներ, բակեր»,-այսօր կառավարության հետ քննարկման…
  • ԲՀԿ-ի արձանագրած անճշտությունները կուղղվեն և կարտացոլվեն քաղվածքներում ու վերջնա…

    ԲՀԿ-ի արձանագրած անճշտությունները կուղղվեն և կարտացոլվեն քաղվածքներում ու վերջնական արդյունքներում. ԿԸՀ

    «Բարգավաճ Հայաստան»-ը անճշտությունների մասին բարձրաձայնեց նախօրեին, երբ միայն չորս ընտրատեղամասերում, ընդդիմադիր կուսակցության տվյալներով, 120 ձայն ԿԸՀ-ն չէր հաշվարկել:
    Վերահաշվարկի համար ԲՀԿ-ից բացի դիմել է ընտրություններին մասնակցող ևս երկու ուժ՝ «Միասնության թևեր»-ը և «Հայաստան» դաշինքը:
    Վերահաշվարկն ավարտվելու է ուրբաթ օրը:
  • Գյումրիում մենք հնարավորինս արագ պետք է ունենանք արտահերթ ընտրություններ. Փաշինյ…

    Գյումրիում մենք հնարավորինս արագ պետք է ունենանք արտահերթ ընտրություններ. Փաշինյան

    «Չէի կարող պատկերացնել, որ այն երկիրը, որտեղ ես վարչապետ եմ, մասնավորապես, 58 թաղամասում (Գյումրի) կարող են լինել այդպիսի փողոցներ, բակեր»,-այսօր կառավարության հետ քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը:
    «Գյումրիում մենք հնարավորինց արագ պետք է ունենանք արտահերթ ընտրություններ, մինչ այդ էլ, թեկուզ շրջանցելով տեղական ինքնակառավարման մարմիններին մենք պետք է արագ՝ այսօրվանից սկսած գործողություններ իրականացնենք»,-նշեց նա:
  • Պեսկովի խոսքով` Պուտինը դեռ չի շնորհավորի Փաշինյանին«Մենք գերադասում ենք սպասել …

    Պեսկովի խոսքով` Պուտինը դեռ չի շնորհավորի Փաշինյանին

    «Մենք գերադասում ենք սպասել Հայաստանի ընտրությունների մասին պաշտոնական եզրակացություններին», — հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինը պատրաստվում է շնորհավորել Փաշինյանին հաղթանակի առթիվ։
    «Դուք գիտեք, որ այնտեղ բազմաթիվ անհասկանալի պահեր կային։ Մենք բազմաթիվ հաղորդումներ ենք տեսել խախտումների մասին», — ասել է նա։
  • https://youtu.be/hAEDJ53H_swՄտահոգիչն այն է, որ ադրբեջանական զորքերը գտնվում են …

    https://youtu.be/hAEDJ53H_sw
    🔸Մտահոգիչն այն է, որ ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի տարածքում, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:
    «Բազմիցս ասել ենք, ես էլ եմ ասել, գերատեսչության ղեկավարն էլ, ՀՀ վարչապետն էլ, որ մենք աշխատելու ենք, որ սահմանազատման ու սահմանագծման արդյունքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը, ամբողջականությունը վերականգնվի», — ասաց նա։
    Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ հետ չգնացին ադրբեջանական զորքերը Ջերմուկի հատվածից, ինչպես ինքն էր ասել, Ասրյանը պատասխանեց. «Այո՛, ես եմ ասել։ Այդ պահին պետք էր դա ասել, ու ես չեմ բարձրաձայնի հանրության առջև՝ ինչու եմ ասել»:

    Մտահոգիչն այն է, որ ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի տարածքում. ԳՇ պետ

    Երբ ամրաշինական կառույց է սարքվում, որտեղ ծառը պետք է հատել, հատվում է. ԳՇ պետը՝ ՀՀ տարածքում ադրբեջանցիների գործունեության մասին
    Մեր ուղիղ հեռարձակումները դիտեք այստեղ՝ http://tv.azatutyun.am
    Ազատություն TV-ին հետևեք նաև Ucom-ի 222, OVIO-ի 18 և TeamTV…

  • Մտահոգիչն այն է, որ ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի տարածքում, լրագրող…

    Մտահոգիչն այն է, որ ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի տարածքում, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:
    🔗 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • «Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը առաջիկայում կարող են լայնածավալ միգրացիոն …

    «Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը առաջիկայում կարող են լայնածավալ միգրացիոն ճգնաժամի բախվել», — հայտարարել է ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարը։
    Պատճառն, ըստ պաշտոնյայի, Իրանի շուրջ ծավալվող զարգացումներն են։
  • Թվով 17 ԸԸՀ-ները ստացել են ընդհանուր թվով 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակց…

    Թվով 17 ԸԸՀ-ները ստացել են ընդհանուր թվով 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Միասնության թևեր» կուսակցության և «Հայաստան» դաշինքի վստահված անձանց և թեկնածուների կողմից. ԿԸՀ
    «Հայաստան» դաշինքը վերջնական արդյունքների հրապարակումից հետո կդիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները, հայտնել է դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը: Մոտ 2 տասնյակ տեղամասերում դիմել են վերահաշվարկի համար: «Մենք պատրաստվում ենք դիմել…