📌 44-օրյա պատերազմից երեք տարի անց պատերազմը Հայաստանի ու Արցախի դեմ շարունակվեց։ Ինչո՞ւ տապալվեց դիվանագիտությունը, հնարավո՞ր էր արդյոք կանխել կամ առնվազն հետաձգել պատերազմը, հնարավո՞ր էր արդյոք պատերազմը կանգնեցնել վաղ փուլում՝ մարդկային ու տարածքային նվազ կորուստներով: ՍիվիլՆեթն ամփոփել է պատերազմի ժամանակագրությունը՝ շեշտը դնելով առանցքային դրվագների վրա։ 👉https://www.youtube.com/watch?v=ZGCD5WCuW-4
44-օրյա պատերազմից երեք տարի անց պատերազմը Հայաստանի ու Արցախի դեմ շարունակվեց։ Ինչո՞ւ տապալվեց դիվանագիտությունը, հնարավո՞ր էր արդյոք կանխել կամ առնվազն հետաձգել պատերազմը, հնարավո՞ր էր արդյոք պատերազմը կանգնեցնել վաղ փուլում՝ մարդկային ու տարածքային նվազ…
🗳️Հայաստանի 4 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են ▪️ ՏԻՄ ընտրություններ են անցկացվում Լոռու մարզի Թումանյան, Լերմոնտովո, Կոտայքի Արզնի և Արմավիրի Ֆերիկ համայնքներում։ ▪️Թումանյանում ընտրություններն անցկացվում են համամասնական, իսկ մյուս երեք համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով։
⚽️🇦🇲Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգայի 2026/27 խաղարկությունում։ ▪️Երևանում կայացած առաջին տուրի խաղում Հայաստանը 2-0 հաշվով հաղթեց Լատվիային։ ▪️ Հայաստանը C Լիգայի երկրորդ խմբում է, որում Լատվիայից բացի ընդգրկված են նաև Չեռնոգորիայի և Կիպրոսի հավաքականները։
🇦🇲♟️Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին: ▪️Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 9-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի նկատմամբ։ ▪️Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ հաղթելով գրոսմայստեր Ռաուֆ Մամեդովին։ Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի և Շանթ Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
✅#CivilNetCheck 🇷🇺 Վալենտինա Մատվիենկոն պնդել է, որ Հայաստանում ՌԴ քաղաքացիների «համակարգված ձերբակալություններ» են իրականացվում։ 📊 Սակայն բաց աղբյուրների և հասանելի տվյալների ուսումնասիրությունը չի հաստատում «համակարգված ձերբակալությունների» մասին պնդումը։ 👉ԱՎԵԼԻՆ
📍 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ահազանգ է ստացվել զինծառայողի նկատմամբ ենթադրյալ բռնության և վատ վերաբերմունքի վերաբերյալ Ահազանգը ստանալուց անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Պաշտպանության նախարարության թիվ N զորամաս՝ ահազանգում ներկայացված հանգամանքները տեղում ուսումնասիրելու նպատակով։