Category: Civilnet

  • ՍիվիլՆեթը շրջել է Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում՝ պարզելու, թե ինչ տրամադրո…

    📌 ՍիվիլՆեթը շրջել է Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում՝ պարզելու, թե ինչ տրամադրություններ ունեն բնակիչները խորհդարանական ընտրություններին ընդառաջ։
    📌 2021-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններում մասնակցությունը կազմել էր 38 տոկոս։ Մասնակիցների 60 տոկոսը ձայնը տվել էր Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, սակայն թե՛ 2021-ին և թե՛ 2025-ին Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրություններում Փաշինյանի կուսակցությունը չկարողացավ մեծամասնություն կազմել։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:Կկայանա արտաքին գո…

    📢 Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
    Կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
    Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում:
    Հաջորդիվ կկայանա նախարար Միրզոյանի մամուլի ասուլիսը ԶԼՄ ներկայացուցիչների հետ․ ԱԳՆ
  • Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում մայ…

    📌 Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք:
    ՊՆ
  • Մայիսի 24-ին եպիսկոպոսական ձեռնադրության և օծման արարողության ընթացքում, Ամենայ…

    📌 Մայիսի 24-ին եպիսկոպոսական ձեռնադրության և օծման արարողության ընթացքում, Ամենայն Հայոց Կաթողիկոը անդրադառնալով եկեղեցականների նկատմամբ պատմական բռնաճնշումներին, ասաց, որ այսօր էլ Հայաստանում հոգևորականները իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդումների։
    «Ցավով ենք անդրադառնում, որ Հայոց Եկեղեցու սպասավորները այսօր ևս Հայաստանում իշխանությունների կողմից անհիմն մեղադրանքներով ենթարկվում են հետապնդումների, ինչպես նաև ազատազրկման»,- նշել է Կաթողիկոսը:
    Կաթողիկոսը միաժամանակ ասել է, որ հոգևորականները շարունակում են անխախտ մնալ Սուրբ Էջմիածնին հավատարմության մեջ և շարունակել իրենց առաքելությունը:
  • «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հայտարարել է…

    📌 «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հայտարարել է, որ գյուղատնտեսությամբ զբաղվող և հող մշակած քաղաքացիների աշխատանքային տարիները պետք է հաշվառվեն որպես աշխատանքային ստաժ՝ անկախ այն հանգամանքից, որ դրանք չեն գրանցվել աշխատանքային գրքույկներում կամ արխիվային տվյալներ չեն պահպանվել։
    Թաթոյանը նշել է, որ նույն խնդիրը վերաբերում է նաև այն անձանց, որոնց աշխատանքային ստաժը չի ճանաչվում՝ աշխատանքային գրքույկների կամ արխիվային փաստաթղթերի բացակայության պատճառով։
  • Գյումրիում «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը իրականացրեց քաղաքական ուժերի պորտը …

    📌 Գյումրիում «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը իրականացրեց քաղաքական ուժերի պորտը տեղը դնելու ինտերակտիվ ակցիա։

  • Գերիների վերադարձը լինելու է առաջնահերթություն։ Այս մասին Կոտայքի մարզի բնակիչ…

    📌 Գերիների վերադարձը լինելու է առաջնահերթություն։ Այս մասին Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
    «Խայտառակություն է, որ ամբողջ աշխարհը տեսնում է մեր ընկերներին՝ մեր նույն ուժեղ ընկերներին, անմխիթար վիճակում։ Ամբողջ աշխարհը ծիծաղում է մեզ վրա, որովհետև ես արդեն կասկած ունեմ, որ մեր իշխանություններն օգնել են, որ նրանք այդտեղ հայտնվեն. վտանգ են տեսել նրանցից»,- հայտարարել է Կարապետյանը։
  • Հայաստանը ամենաուշը երկու տարուց կունենա Եվրամիության հետ վիզաների ազատականացու…

    📌 Հայաստանը ամենաուշը երկու տարուց կունենա Եվրամիության հետ վիզաների ազատականացում։ Այս մասին մայիսի 24-ին Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում քարոզարշավի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    Վստահեցրել է, որ ամենաուշը երկու տարում կլուծվի Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման հարցը.
    «Այդ ժամանակ ձեզ մնալու է Լառնակա գնալու համար անձնագիր չմոռանալ, տոմսն էլ, դե, գիտեք՝ երկու եվրո է»,- հավելել է Փաշինյանը։
  • Ախալքալաք-Կարս երկաթուղու բացումը Հայաստանի համար կարող է նպաստել Թուրքիա-Հայաս…

    📌 Ախալքալաք-Կարս երկաթուղու բացումը Հայաստանի համար կարող է նպաստել Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան-Վրաստան քառակողմ համագործակցության զարգացմանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը։
    «Այս նոր քայլը կնպաստի նաև Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան-Վրաստան քառակողմ համագործակցության զարգացմանը, ինչպես նաև կարևոր ներդրում կունենա տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման գործում։ Մաղթում եմ, որ բարեհաջող լինի այս բոլոր երկրների համար»,- «X» սոցիալական ցանցում գրել է Քըլըչը։
  • Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր կամ պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆՊարեկայ…

    📌 Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր կամ պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ
    Պարեկային ծառայության կողմից պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 182 տրանսպորտային միջոց, որոնցից 80-ի ղեկին եղել են անչափահասներ։