📢 «Հայաստան» դաշինքը հայտարարությամբ դիմել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին և դիտորդական առաքելություններին՝ ահազանգելով հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ ներքաղաքական լարվածության և ճնշումների մասին:
⚠️ Ըստ դաշինքի՝ գործող վարչախումբը փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին, կիրառում է քրեական հետապնդումներ, ընտրովի արդարադատություն և վարչական ռեսուրս: Հայտարարության մեջ մատնանշվում են նաև Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերում հնչեցրած սպառնալիքներն ու ատելության խոսքը:
🤝 «Հայաստան» դաշինքը քննադատում է միջազգային կառույցների կրկնակի ստանդարտներն ու անհասցե վարքագիծը և ակնկալում անհետաձգելի հանդիպում՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար։