Category: Civilnet

  • Հայաստանն ու Իրանն ընդլայնում են գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրը…

    Հայաստանն ու Իրանն ընդլայնում են գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրը

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է դիտարկմանը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին…

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է դիտարկմանը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի շնորհավորել իրեն հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում վերընտրվելու կապակցությամբ։
    💬
    — «Չի ուզել, չի շնորհավորել»,- արձագանքել է վարչապետը։
    — Հարցին, թե արդյոք իր համար կարևոր է ՌԴ նախագահի շնորհավորանքը, Փաշինյանը նշել է․ «Այդտեղ հարց կա, թե ինքն ում հետ էր խոսում։ Չի շնորհավորել, բայց ինքն ում հետ էր խոսում»։
    🤝
    — Փաշինյանը չի բացառել ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպումը։
    — «Մենք խոսել ենք, որ կհանդիպենք առաջիկայում, բայց դեռ կոնկրետացված չէ։ Համենայն դեպս մենք քննարկումներ, շփումներ կունենանք»,- հայտնել է նա։
  • Пашинян заявил, что торговые ограничения России могут ознаменовать «начало конц…

    📍 Пашинян заявил, что торговые ограничения России могут ознаменовать «начало конца» ЕАЭС
  • Եթե հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումներն արագ չլ…

    Եթե հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումներն արագ չլուծվեն, դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ Այսպիսի կանխատեսում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 29-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։
  • Բաքուն դադարեցնում է իրանական Sahar TV-ի ու Mehrnews-ի գործունեությունը երկրում#…

    Բաքուն դադարեցնում է իրանական Sahar TV-ի ու Mehrnews-ի գործունեությունը երկրում
    #ադրբեջաննայսշաբաթ
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հուլիսի 29-ին կայացած փակ …

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հուլիսի 29-ին կայացած փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներին․
    🔹 Աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողով – Նազելի Բաղդասարյան
    🔹 ԿԳՄՍԵՍ հարցերի հանձնաժողով – Սիսակ Գաբրիելյան
    🔹 Առողջապահության հարցերի հանձնաժողով – Լուսինե Բադալյան
    ⚠️ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Սասուն Միքայելյանը չի ընտրվել։ Այս հանձնաժողովի համար քվեարկության երկրորդ փուլ են անցել Վիլեն Գաբրիելյանն ու Արմեն Խաչատրյանը։
  • Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրան փո…

    ⚖️ Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձել․
    🔹 22 անշարժ գույք (որոնցից 19-ի արժեքը՝ շուրջ 11,15 մլրդ դրամ) և 2 անշարժ գույքի գնման իրավունք
    🔹 13 ընկերությունում մասնակցություն (այդ թվերում՝ «Տոյոտա Երևան», «Նաիրի Ինշուրանս») + 4 ընկերության մասնակցության ձեռքբերման արժեք
    🔹 Պարտատոմսեր՝ շուրջ 3,1 մլն ԱՄՆ դոլարով և 985 մլն դրամով
    🔹 Ավանդներ՝ ավելի քան 1,4 մլն ԱՄՆ դոլարի և 200 մլն դրամի
    🔹 Փոխառության իրավունքներ՝ շուրջ 4 մլն ԱՄՆ դոլարի, 8,3 մլրդ դրամի, 260,4 մլն ռուբլիի և 590 հազար եվրոյի
    🔹 2 տրանսպորտային միջոց և շուրջ 3,8 մլրդ դրամին համարժեք գույքի ձեռքբերման արժեքներ
    💰 Ընդհանուր գումարային պահանջը կազմում է շուրջ 19,56 մլրդ դրամ, ինչպես նաև ևս 502 մլն դրամ՝ որպես քրեական գործով վճարված գրավի ապօրինի մաս։
  • Գլխավոր դատախազությունը պահանջում է Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձա…

    ⚖️ Գլխավոր դատախազությունը պահանջում է Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել․
    🔹 105,8 մլրդ դրամ
    🔹 75 անշարժ գույք (52 բնակարան Նոր Նորքում, 5-ը՝ Աբովյան փողոցում, 11-ը՝ Կոտայքում)
    🔹 42 տրանսպորտային միջոց
    🔹 38 ընկերությունում մասնակցություն («Մուլտի Գրուպ», «Մուլտի Ավտոտրանս», «Օնիրա քլաբ» և այլն)
    🔹 10 գույքի շուկայական արժեք
    🏭 Որպես հայցի ապահովման միջոց՝ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի կառավարումն արդեն հանձնվել է պետությանը։
  • Հայաստանը ՎԶԵԲ-ի աջակցությամբ մաքսային-լոգիստիկ կենտրոններ կստեղծի Սյունիքում և…

    📦 Հայաստանը ՎԶԵԲ-ի աջակցությամբ մաքսային-լոգիստիկ կենտրոններ կստեղծի Սյունիքում և Երևանում։ Կառավարությունը հուլիսի 30-ին կհաստատի երեք դրամաշնորհային համաձայնագրերը։
    💶 Դրամաշնորհները նախատեսված չեն շինարարության համար․ դրանք կուղղվեն ծրագրերի կառավարմանը, գնումների կազմակերպմանը, տեխնիկական վերահսկողությանը և «կանաչ» հավաստագրմանը։
    🏗 Սյունիքի կենտրոնի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է շուրջ 12 մլն եվրո, Երևանիինը՝ շուրջ 45 մլն եվրո՝ վարկերի և դրամաշնորհների համադրությամբ։
    📍 Սյունիքի կենտրոնը կկառուցվի Շաքի գյուղի հարևանությամբ՝ Սիսիանից մոտ 7 կմ հեռավորության վրա, իսկ Երևանի կենտրոնը՝ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում։
    🛃 Երկու կենտրոններն էլ կգործեն «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով՝ թվային համակարգերի կիրառմամբ արագացնելով մաքսային ծառայությունները և բեռնաշրջանառությունը։
    🌱 Նախագծերը ներառում են նաև էներգաարդյունավետության, ռեսուրսների խնայող օգտագործման և միջազգային բնապահպանական հավաստագրերի ստացման խորհրդատվություն։
  • Համաշխարհային բանկը զգուշացնում է՝ Հայաստանի վերջին տարիների բացառիկ բարձր տնտե…

    📊 Համաշխարհային բանկը զգուշացնում է՝ Հայաստանի վերջին տարիների բացառիկ բարձր տնտեսական աճի շրջանն ավարտվում է, այն չի կարող պահպանվել առանց տնտեսության կառուցվածքային վերափոխման։
    📉 2022-2024 թվականների արագ աճը մեծապես պայմանավորված էր ժամանակավոր արտաքին գործոններով՝ կապիտալի և մարդկանց ներհոսքով, ծառայությունների արտահանման աճով և աշխարհաքաղաքական զարգացումներով, որոնց ազդեցությունն այժմ թուլանում է։
    🚀 Բարձր աճը պահպանելու համար Հայաստանը պետք է անցնի նոր տնտեսական մոդելի՝ հիմնված արտադրողականության աճի, ոչ թե արտաքին բարենպաստ գործոնների վրա։
    🌍 Զեկույցը կոչ է անում կենտրոնանալ երեք ուղղության վրա՝ բարձրացնել արտադրողականությունը, փոխել արտահանման կառուցվածքը դեպի ավելի բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանք և խորացնել ինտեգրումը համաշխարհային տնտեսությանը։
    🏭 Երկարաժամկետ աճի համար անհրաժեշտ են ներդրումներ կրթության, հմտությունների, նորարարությունների, տեխնոլոգիաների և մասնավոր հատվածի մրցունակության բարձրացման մեջ։
    ⚠️ ՀԲ-ն նաև նշում է, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է խոցելի մնալ արտաքին ցնցումների նկատմամբ, ուստի տնտեսական դիմակայունությունը պետք է կառուցվի ներքին ուժեղ կողմերի վրա։