Category: Civilnet

  • Մենք չենք խառնվում Հայաստանի ներքաղաքական հարցերին․ Իրանի դեսպանը՝ Գագիկ Ծառուկ…

    ❗️ Մենք չենք խառնվում Հայաստանի ներքաղաքական հարցերին․ Իրանի դեսպանը՝ Գագիկ Ծառուկյանի գործի մասին
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի Գրուպ»-ի…

    ⚖️ Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի Գրուպ»-ի հետ կնքված պայմանագրերը։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • ԿԲ խորհրդի անդամ Արմեն Քթոյանի խոսքով՝ Ռուսաստանի սահմանափակումները Հայաստանի տ…

    🇷🇺 ԿԲ խորհրդի անդամ Արմեն Քթոյանի խոսքով՝ Ռուսաստանի սահմանափակումները Հայաստանի տնտեսության համար առայժմ սահմանափակ, բայց աճող ռիսկ են։
    📉 Ամենածայրահեղ սցենարի դեպքում, եթե սահմանափակված ապրանքներն ընդհանրապես չարտահանվեն Ռուսաստան և այլ շուկաներ չգտնվեն, Հայաստանի տնտեսական աճը կարող է նվազել մինչև 2 տոկոսային կետով։
    🌍 Այս գնահատականը վերաբերում է միայն այն սցենարին, երբ արտահանողները չեն կարողանում վերաուղղել իրենց արտադրանքը դեպի այլ շուկաներ։
    🏛️ Կառավարությունն արդեն հայտարարել է աջակցության ծրագրերի մասին՝ ռուսական սահմանափակումներից տուժած արտահանողներին օգնելու վերամշակել և վերաուղղորդել արտադրանքը։
    ⚠️ Ավելի մեծ ռիսկ կառաջանա, եթե սահմանափակումները տարածվեն նաև Ռուսաստանից Հայաստան ներմուծումների, հատկապես գազի և ֆինանսական փոխանցումների վրա։
    🔥 Ռուսաստանը պաշտոնապես զգուշացրել է, որ կարող է վերանայել Հայաստանի համար գազի մատակարարման պայմանները։ Գազի գնի կտրուկ աճը, ըստ ԿԲ-ի, զգալի ազդեցություն կունենա տնտեսության վրա։
    Հայաստանն արդեն քայլեր է արել՝ նվազեցնելով ռուսական բենզինի և դիզվառելիքի ներմուծումից կախվածությունը, ինչը կարող է մեղմել էներգետիկ հնարավոր ցնցումների ազդեցությունը։
    👉 Դիտեք հարցազրույցը
  • Ռուսաստանի կողմից հայկական գյուղմթերքի ներմուծման նկատմամբ կիրառվող սահմանափակ…

    📌 Ռուսաստանի կողմից հայկական գյուղմթերքի ներմուծման նկատմամբ կիրառվող սահմանափակումները ամենածայրահեղ սցենարի դեպքում կարող են նվազեցնել Հայաստանի տնտեսական աճը մինչև 2 տոկոսային կետով, սակայն առայժմ դրանց ազդեցությունը սահմանափակ է. այս մասին ասել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմեն Քթոյանը ՍիվիլՆեթի հետ հարցազրույցում։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Հասաստանը պատրա՞ստ է գազի գնի շեշտակի բարձրացման ԱՎԵԼԻՆ…

    📌 Հասաստանը պատրա՞ստ է գազի գնի շեշտակի բարձրացման
    👉 ԱՎԵԼԻՆ

  • Հասաստանը պատրա՞ստ է գազի գնի շեշտակի բարձրացման ԱՎԵԼԻՆ…

    📌 Հասաստանը պատրա՞ստ է գազի գնի շեշտակի բարձրացման
    👉 ԱՎԵԼԻՆ

  • Կոտայքի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության շրջանակում, 2025 թվ…

    ⚖️ Կոտայքի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության շրջանակում, 2025 թվականի սեպտեմբերի 15-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Աբովյան համայնքի և ֆիզիկական անձի՝ հողամասի աճուրդն անվավեր ճանաչելու պահանջով:
    🏛 Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հունիսի 29-ի վճռով բավարարել է դատախազության հայցը: Անվավեր է ճանաչվել օրենքով նախատեսված՝ զբոսայգի հանդիսացող 916,6 քմ մակերեսով հողամասի 2018 թվականի մայիսի 18-ի աճուրդը և դրա հիման վրա ֆիզիկական անձի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
    🌳 Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Աբովյան համայնքին կվերադարձվի 916,6 քմ մակերեսով, շուրջ 80 միլիոն դրամ շուկայական արժեքով այդ հողատարածքը:
  • Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվեց։ Դատարանը քիչ առաջ հրապարակեց որոշումը…

    📌Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվեց։ Դատարանը քիչ առաջ հրապարակեց որոշումը։
  • Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տնից տեղափոխված առյուծներից մեկը անկել է։Ե…

    🦁 Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տնից տեղափոխված առյուծներից մեկը անկել է։
    Երևանի կենդանաբանական այգին հայտնել է, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել։
    Այգու փոխանցմամբ՝ կենդանին եղել է մեծ տարիքի և ունեցել է բազմաթիվ ուղեկցող հիվանդություններ, ինչը հաստատվել է նաև հերձման արդյունքներով։ Նշվում է, որ նրա փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը և այլ օրգաններ ախտահարված են եղել, իսկ մահը պայմանավորված է եղել տարիքային և առողջական խնդիրներով։
    Ավելի վաղ ոչ պաշտոնական տեղեկություններ էին տարածվել, որ Ծառուկյանի տարածքից տեղափոխված քնեցված առյուծներից մեկը չի արթնացել։
  • Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագիր է ն…

    🚨 Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին: Պահանջվում է միջոցներ ձեռնարկել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ:
    🔍 Դատախազության ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՊՈԱԿ-ի և քաղաքացի Խոսրով Ավետիսյանի միջև 2008 թվականին կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է դեռևս 2011 թվականի ապրիլի 8-ին: Չնայած դրան, Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ կառուցապատման իրավունքի դադարեցման վերաբերյալ որևէ գրառում առկա չէ:
    📋 Քանի որ պայմանագրի ժամկետի ավարտից հետո հողամասի օգտագործումը շարունակելը հիմք չէ պայմանագիրը երկարաձգելու համար, ՊՈԱԿ-ին հասցեագրված միջնորդագրով պահանջվել է իրականացնել անհրաժեշտ քայլեր՝ կառուցապատման իրավունքի պետական գրանցումը վերջնականապես դադարեցնելու համար: