Category: Civilnet

  • Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները գտնվել են լավագույն պայմաններու…

    🦁 Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները գտնվել են լավագույն պայմաններում, իսկ դրանց պահպանման համար առկա են եղել անհրաժեշտ թույլտվություններ։ Այս մասին հուլիսի 7-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
    🐅 Նրա խոսքով՝ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիների համար ապահովված են եղել համապատասխան պայմաններ։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Ո՞րն է Հայաստան-Իսրայել կապերի խորացման գինը ԱՎԵԼԻՆ…

    📌 Ո՞րն է Հայաստան-Իսրայել կապերի խորացման գինը
    👉 ԱՎԵԼԻՆ

  • Բագրատ սրբազանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին։Սրբազանը պահանջում է, որ վարչապետը…

    ⚖️ Բագրատ սրբազանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին։
    Սրբազանը պահանջում է, որ վարչապետը հրապարակայնորեն հերքի 2026-ի հունիսի 11-ին արած իր հայտարարությունը, ըստ որի՝ «ՔՊ-ն ստացել է 100% օրգանիկ քվե, իսկ մյուս քաղաքական ուժերը՝ 100% ընտրակաշառքով, և առանց փողի նրանց օգտին ոչ ոք չի քվեարկել»։
    Վազգեն Գալստանյանը պնդում է, որ այդ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, արատավորում են իր պատիվն ու արժանապատվությունը՝ որպես այլ քաղաքական ուժի օգտին քվեարկած քաղաքացու, և պահանջում է դրանց հրապարակային հերքում, ինչպես նաև 49,7 դրամ փոխհատուցում։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Կաշառքի գործ՝ Բրյուսովի անվան պետական համալսարանումՀակակոռուպցիոն կոմիտեի տվյալ…

    🎓 Կաշառքի գործ՝ Բրյուսովի անվան պետական համալսարանում
    Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է երեք դրվագով կաշառք ստանալու մեջ։
    Ըստ նախաքննության՝ նա գումարներ է ստացել երկու դասախոսից՝ արձակուրդների և դասաժամերի բաշխման հարցերում հովանավորչություն ցուցաբերելու համար, իսկ մեկ ասպիրանտից՝ ոսկյա զարդ՝ ատենախոսության պաշտպանության գործընթացը կազմակերպելու դիմաց։
    Նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատախազին՝ դատարան փոխանցելու միջնորդությամբ։
  • Ի՞նչ է անելու ընդդիմությունը ԱԺ-ում. մանդատը լոկ միջոց է. Գեղամ Մանուկյան ԱՎԵԼԻ…

    📌 Ի՞նչ է անելու ընդդիմությունը ԱԺ-ում. մանդատը լոկ միջոց է. Գեղամ Մանուկյան
    👉 ԱՎԵԼԻՆ

  • Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեի դիմաց իր դեմ հարուցված քրեական վարույթը որակե…

    🚨 Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեի դիմաց իր դեմ հարուցված քրեական վարույթը որակել է որպես «սարքած»։
    💬 «Սարքած է, փուչիկ»,- ասել է նա՝ դատարան մեկնելուց առաջ։
    ⚖️ ՔԿ-ն հայտարարում է, որ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կազմակերպելու համար։ Նրա փաստաբանը, իր հերթին, պնդում է, որ գործը քաղաքական ենթատեքստ ունի, իսկ Ծառուկյանը պետք է ճանաչվեր տուժող, ոչ թե մեղադրյալ։
    📍 Գագիկ Ծառուկյանի կալանավորման միջնորդության քննությունը տեղի կունենա այսօր՝ հուլիսի 7-ին, ժամը 09:00-ին, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։
    📹 Տեսանյութը՝ ԲՀԿ-ական Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

    https://cdn4.telesco.pe/file/75d3594672.mp4?token=MGXamI4zVFaKvoFrdteFdc9z6Fvlp7K2DRP0zkWh5aiMH_tCRqgUVchHVoBY-EQkgWBEEGmDav9QU2sVAjSZRcNXfckUD7pW7EBody8srnKgHVtJL71WhSeqYlVlRLhIk0-u770kB8UOTGA1SPx75zu_BDCuEWYxJIQKayoQmbULgV8ByP7zGHzfUgSEZMa8Z31TnygNUZYb4TjoEnINoch9qKtGF9PV3A9FlPsOM8un0wjWkacShMA9EPBCBGDm6-Y8MHN_EfMgC0jmXW1dAm-eQLQ2O0YHZd3uKjF3Knt2rvDpAWC04WjFoIt425weaLIf72H3j4mkjmI_Crq6B2_rdWS7Uw3eV-RrUIMYpBaE_2dTvZsVce-H7VZ4JknMq4s-vQeuhlDx1vtMsdTKBJwXyvw-ZXka9atOGmySEt91AVFwU42Eg0W0BWSazSY2dbNckLL5ukR_MWMuDU_-EvY07pvpr8qbB035nXGBXWFcnD_LGNOzEhhRV6JrvgnIdg9qFjpno338fP271YdTf3FuIQgu2CCndiWFfBvwUj2d71zQRcx9lnVAjaS-qhiGrsBmjb8ie6iBRXhlnzZkySzxmiP-dsIXiK1zNi7z0n3sV1mmXmnKWt47Wadu1ko9IknoPI1gYHu2wXcSEi6a6gX19qd1zP8QvV1QT7ed4Pg

  • «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել է, որ առաջիկա տարիներին Հայաստան…

    ⚡️ «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել է, որ առաջիկա տարիներին Հայաստանին կարող է անհրաժեշտ լինել միջին կամ մեծ հզորության նոր ատոմակայան՝ էներգետիկ դեֆիցիտը ծածկելու համար։
    📊 Նրա խոսքով՝ Հայաստանի ատոմային արտադրությունը ապահովում է էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը, սակայն պահանջարկի աճի պայմաններում առաջիկա տասնամյակներում կարող է առաջանալ մինչև 1 ԳՎտ դեֆիցիտ։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվում են Երևանի կենդանաբա…

    🦁 Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվում են Երևանի կենդանաբանական այգի։
    📌 Փաստաբան Երեմ Սարգսյանը պնդում է, որ դա կատարվում է քրեական վարույթի շրջանակում, իսկ ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանի խոսքով՝ կենդանիները պահվում էին լավագույն պայմաններում։
    🎥 Երևանի քաղաքապետարանն էլ տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ քննչական գործողությունների ընթացքում կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգի։

    https://cdn4.telesco.pe/file/b426338ef8.mp4?token=iHeMvJBcmTW-rP2QLRKeIhGBPzOVs-dzBU_Geb0mXO5hVU2yF2wq2frg8kxW8cc1Llb1Id2nF1Hhm7AvQNAZuWDI1trS824tOjkNRNjbLwCx3kzdRBl4nbnNkIJKxSy4I3AOTBng13hNLVz1sqJrf4g-8WWJ9pXGc8RGo-p1Giksp71i7028PUcmoNsdxHfo4yBCEZW5ph1DSIaJG2jSNcP-_tdQs7G0f_epxejuYM9ZksOcvpcr8LNnqE0GzdzFUR3-F_NRly2mWpKUovmQyQE4tsVy1UMTrB5dKE1bQ4YB5NCnxAalDjjDqp1CpHgrHjcZ5C8uHw5tSF6KgvPgHQ

  • ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ձերբակալել են։ Նրան տեղափոխում են քննչական մարմի…

    🚨 ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ձերբակալել են։ Նրան տեղափոխում են քննչական մարմին, իրավապահները նախատեսվում են նաև նրան ներկայացնել կավորելու միջնորդություն։
    ⚖️ Ըստ փաստաբան Երեմ Սարգսյանի՝ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության հոդվածներով։

    Այնտեղ, որտեղ Ծառուկյանը կամ նրա հետ փոխկապակցված ընկերությունը պետք է ճանաչվեր տուժող, նրան վերածել են մեղադրյալի։

    🏢 Փաստաբանը նշում է, որ գործը վերաբերում է հայ-իրանական համագործակցության շրջանակում ստեղծված կառույցներին։ Նրա պնդմամբ՝ Գագիկ Ծառուկյանը նպաստել է հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացմանը, ծրագրերը ստացել են պետական մակարդակով անհրաժեշտ թույլտվություններ, իրականացվել են զգալի ներդրումներ, սակայն հետագայում Իրանի որոշ քաղաքացիների կողմից, ըստ նրա, թույլ են տրվել չարաշահումներ, որոնց վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր։
    📄 Փաստաբանի պնդմամբ՝ իրանական կողմում ներկայացված հաղորդումների հիման վրա ստացված նյութերը փոխանցվել են հայկական իրավապահներին, որոնք դրանք հիմք են ընդունել։

  • Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է։ Նա կներկայացվի դատարան՝ կալանքի համար։Այս մասին …

    📌Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է։ Նա կներկայացվի դատարան՝ կալանքի համար։
    Այս մասին հայտնում է փաստաբան Երեմ Սարգսյանը։