Category: Civilnet

  • Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը չորս օր տևած դադարից հետո վ…

    📌 Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը չորս օր տևած դադարից հետո վերսկսում է աշխատանքը։
    Այսօր վաղ առավոտից գործարանի աշխատակիցները հավաքվել էին գործարանի դիմաց՝ պահանջելով պարզաբանել, թե ինչու է արտադրությունը դադարեցվել։ Ավելի ուշ տարածք էին ժամանել քննիչներն ու ոստիկանները, որից հետո տեղի ունեցած քննարկումների արդյունքում հայտարարվեց, որ կազմակերպչական և տեխնիկական հարցերի լուծումից հետո գործարանը կանցնի բնականոն աշխատանքի։
    ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հայտնել էր, որ նպատակն է ապահովել, որպեսզի իրավական գործընթացները չխոչընդոտեն արտադրությանը։ Այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Արարատցեմենտ»-ը «շատ շուտով լինելու է պետական»։
  • Ինչու՞ փոխըմբռման հուշագիրը չի կանխում ԱՄՆ-ի ու Իրանի հարվածները…

    📌 Ինչու՞ փոխըմբռման հուշագիրը չի կանխում ԱՄՆ-ի ու Իրանի հարվածները

  • Նիկոլ Փաշինյանը՝ անկլավների խնդրի մասին…

    📌 Նիկոլ Փաշինյանը՝ անկլավների խնդրի մասին

  • Իմ ի՞նչ մեկնաբանելու բան է. Փաշինյանը՝ իբրև ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի մասնակցությա…

    Իմ ի՞նչ մեկնաբանելու բան է. Փաշինյանը՝ իբրև ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի մասնակցությամբ ձայնագրության մասին
    ❗️ Հուլիսի 9-ին կառավարության կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղվել ռուսական Առաջին ալիքի եթերում հրապարակված՝ իբրև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի և ռուս պրանկերների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին։ Հրապարակման համաձայն՝ Սինիրլիօղլուն, կարծելով, թե խոսում է Փաշինյանի հետ, իբր պատրաստակամություն է հայտնել աջակցել Ամենայն Հայոց կաթողիկոսի հեռացմանը։ Փաշինյանն այս զրույցի բովանդակությունը չի մեկնաբանել, բայց խոսել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ազգության վերաբերյալ քննարկումների հարցից։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Սա հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ բացված դատ է․ Դավիթ Իշխանյանի ուղերձ…

    📌 Սա հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ բացված դատ է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը՝ Բաքվի բանտից
    Բաքվում պահվող Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը բանտից ուղերձ է հղել՝ անդրադառնալով իր գործով վերաքննիչ դատավարությանը։ Ձայնագրությունը հրապարակվել է Արցախի Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջում։ 
    Իշխանյանը հայտարարել է, որ Ադրբեջանի վերաքննիչ դատարանում ընթացող դատավարությունը ձևական բնույթ է կրում, սակայն իրենք բողոքարկել են առաջին ատյանի վճիռը, քանի որ «միջազգային դատարան տանող ճանապարհը հենց դա է»։
    «Սա քաղաքական պատվերով և քաղաքական դատավարություն է, այս դատավարությունը որևէ կապ չունի քրեական հանցագործությունների հետ, սա էթնիկ պատկանելիության և ազգային ատելության հողի վրա դատավարություն է»,- ասել է նա։
  • Փաշինյանը հաստատեց՝ Մխիթար Հայրապետյանը լքում է նախարարի պաշտոնը Մխիթար Հայրապետ…

    Փաշինյանը հաստատեց՝ Մխիթար Հայրապետյանը լքում է նախարարի պաշտոնը
    📌 Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    🗣 Փաշինյանի խոսքով՝ քննարկումների ընթացքում Հայրապետյանն ինքն է հայտնել, որ չի ցանկանում շարունակել աշխատանքը կառավարության կազմում։ Անդրադառնալով ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի հարցին՝ վարչապետը նշել է, որ այժմ քննարկվում է նրա հետագա ներգրավվածության ձևաչափը, և որոշումների մասին կհայտարարվի ավելի ուշ։
  • Այսօր՝ հուլիսի 9-ին, ժամը 11:42-ին, Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք գրանցվե…

    📌 Այսօր՝ հուլիսի 9-ին, ժամը 11:42-ին, Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք գրանցվել է 2.1 մագնիտուդով երկրաշարժ։ Փրկարար ծառայության տվյալներով՝ այն 2 բալ ուժգնությամբ զգացվել է Աշտարակ քաղաքում և Արագածոտնի մարզի մի շարք գյուղերում։
  • «ՌԴ կառավարության ղեկավարի հետ ունեցել ենք բաց, անկեղծ քննարկում, ձեռք են բերվե…

    🗣 «ՌԴ կառավարության ղեկավարի հետ ունեցել ենք բաց, անկեղծ քննարկում, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, որոնց մի մասի մանրամասներով չեմ կիսվի այս պահին»,- այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
  • Փոփոխություններ են նախատեսվում սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովու…

    🏡 Փոփոխություններ են նախատեսվում սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովության պետական ծրագրում։ Ըստ կառավարության՝ նպատակը շահառուներին այլ ժամկետանց վարկերի պատճառով գույքի բռնագանձումից պաշտպանելն է։
    🛡 Ծրագրով կառուցված անշարժ գույքը հիփոթեքի գործողության ընթացքում չի կարող արգելադրվել կամ բռնագանձվել շահառուի այլ պարտավորությունների դիմաց։ Անդրադառնալով այս կարգավորմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է

    Մենք մտածեցինք, որ սոցիալական որոշակի խմբերի համար խնդիրը շրջանցենք՝ չկապենք մեկը մյուսի հետ։ Մարդիկ պետք է իմանան, որ եթե տասը տարի անց այդ պարտավորությունները փակված չլինեն, ապա գույքը կարող է իրենց ձեռքից վերցրվել։

    🪖 Ընդառաջում է արվում նաև պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվածներին։ Եթե ծառայության պատճառով անձը չի բավարարում վերջին մեկ տարում տվյալ բնակավայրում հաշվառված լինելու պայմանին, հաշվառումը կստուգվի զորակոչվելուն նախորդող մեկ տարվա կտրվածքով։

  • Պաշտոնապես ասում եմ՝ դուք ոչ մի գաղտնիք չունեք․ Փաշինյան…

    📌 Պաշտոնապես ասում եմ՝ դուք ոչ մի գաղտնիք չունեք․ Փաշինյան