Category: Civilnet

  • Հայաստանը Բելառուսին միջնորդություն է ներկայացրել Գագիկ Ծառուկյանի որդուն՝ Նվեր…

    ⚖️ Հայաստանը Բելառուսին միջնորդություն է ներկայացրել Գագիկ Ծառուկյանի որդուն՝ Նվեր Ծառուկյանին հանձնելու վերաբերյալ։ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ հարցը կքննարկվի Բելառուսի տարածքում նրան հայտնաբերելուց և ձերբակալելուց հետո։
    🎰 Գործը կապված է 2024-ի հոկտեմբերին Ծաղկաձորի խաղատներից մեկում տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության և կողոպուտի հետ։
    👮‍♂️ Վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել նաև Նվեր Ծառուկյանի անվտանգության մի քանի աշխատակիցների նկատմամբ։ Նրանցից մի մասի վերաբերյալ գործերն արդեն դատարանում են, իսկ մյուսների նկատմամբ հայտարարված է հետախուզում։
  • Քարոզարշավ, օր 5․ ի՞նչ եղավ…

    Քարոզարշավ, օր 5․ ի՞նչ եղավ

  • ԱՆԻՖ-ի դուստր ընկերության ֆոնդը, կառավարության որոշմամբ, պետական բյուջե կվերադա…

    💰 ԱՆԻՖ-ի դուստր ընկերության ֆոնդը, կառավարության որոշմամբ, պետական բյուջե կվերադարձնի 3,7 միլիարդ դրամ, որը գոյացել է հակաճգնաժամային ծրագրով չորս ընկերություններում կատարված ներդրումների և դրանց տոկոսադրույքների վաճառքից։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Եվրոպական միությունը Հայաստանի հետ համագործակցում է հիմնականում՝ Ռուսաստանի հետ …

    Եվրոպական միությունը Հայաստանի հետ համագործակցում է հիմնականում՝ Ռուսաստանի հետ իր դիմակայությունը սրելու նպատակով, երեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյան՝ զգուշացնելով, որ Երևանի՝ ԵՄ հավակնությունները կարող են հետևանքներ ունենալ երկկողմ հարաբերությունների համար։ Կարդացեք հոդվածը։

    Մոսկվան քննադատում է ԵՄ-ին, ասում՝ Հայաստանին «շատ բան ունի առաջարկելու» | CIVILNET

    Ալեքսանդր Պրախտ Եվրոպական միությունը Հայաստանի հետ համագործակցում է հիմնականում՝ Ռուսաստանի հետ իր դիմակայությունը սրելու…

  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակու…

    📌 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակությանը, որը ժամանել է Հայաստան քննարկելու ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը:
    Մհեր Գրիգորյանը խոսել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին՝ շեշտելով տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման անհրաժեշտությունը, ներուժը և հեռանկարները։
  • «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավի ընթացքում Էդմոն Մարուքյանը Հարկադ…

    📌 «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավի ընթացքում Էդմոն Մարուքյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության դիմաց հանդիպեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին։
    Մարուքյանը, անդրադառնալով մանկապարտեզներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերին, ասաց, որ դրանք բացահայտվել են լրագրողական աշխատանքի շնորհիվ։ Նա քննադատեց պետական համակարգի արձագանքը՝ նշելով, որ իրավապահ ու դատական ինստիտուտները պետք է «կայծակնային» արձագանք ապահովեն։

    https://cdn4.telesco.pe/file/49e12fa0ca.mp4?token=QvXt4aQj40uEabspOoCzM4r-6TPGLrEf8kd956bhQd6noLw2NmIdszpCWS6EpzNDcQ8s727JBZCwe3DFieXLspbHJrMCpj7tPyeC1ssFRSJREnOFJ29UnYUHgEb_59-iglL4ouLtymjG0lR5kW-hLxB2mxTkGsDWQ5ai2ZFXTf77DK8J0bGCor9eVdW2Jv_VGB6WgQPsFBU8wVcZ0kq639udYdLPJZACZDQOJ8ehocvQvBVmtHtOYYfu8CmUb71Pwk3-kMfGzxNk7hj_g0qX-xNieTNJrgS_dRnprC30UhRbagtaCghZTHbOx_-mNWlX8oNn6Di2c7wbaJ8JX1k2mzfyKU1b0WuU7pw1djI-WGtDFddBPUEwZ4ifoM529Gj1MdJU30htvw365B11WBv-4ROyIA3ewmwJhOvx8zQF9ov9-2fMBHx7xJILamMASS1ouZ5DOjhTxyeULhqrEsoBMzz_0Jm6MsopGhJy17kB0r_LqYTZJ4Y9JrZPM-JboxVu2laxy20EDLmOvTUOOIAZhu5Jpk9AgRkJDRRURn5os3uNkmhaKfM0qqiBY5ANCOPFJfhJ8mcbqd-fUprmYVYE_YtruAJidTMPzTKi5hgvIm6MNRTo5BwYYIQvlLqD02BrrNi72fhLIh4Yt1MCRYVOSM6GfgL1Xn77dIk0FBXs4gI

  • Մայիսի 12-ին ՔՊ-ի քարոզարշավի ընթացքում համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտե…

    📌 Մայիսի 12-ին ՔՊ-ի քարոզարշավի ընթացքում համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նիկոլ Փաշինյանի ականջին ասում էր՝ «Թուրքերն այսօր բացում են, մի հատ Welcome-ի տեքստ անենք․․․»։
    👉 Ավելի ուշ Փաշինյանը պարզաբանեց, որ խոսքը վերաբերում էր Թուրքիայի օրենսդրական փոփոխությանը։ Նրա խոսքով՝ նախկինում Թուրքիայի օրենսդրությունը թույլ չէր տալիս Հայաստանը նշել որպես առաքման երկիր, ինչի պատճառով Թուրքիայից Հայաստան արտահանվող ապրանքները նախ ձևակերպվում էին երրորդ երկրում, ապա միայն տեղափոխվում Հայաստան։
    Փաշինյանի խոսքով՝ այժմ Թուրքիայի օրենսդրության մեջ կատարվում է համապատասխան փոփոխություն։
  • Ո՞ւմ շահերից չէր բխում Զելենսկու հայտարարությունները. Թաթոյանի արձագանքը #shorts…

    Ո՞ւմ շահերից չէր բխում Զելենսկու հայտարարությունները. Թաթոյանի արձագանքը #shorts

  • Հայաստանում պաշտոնապես գործարկվել է YouTube-ի Գործընկերային ծրագիրը (YouTube Pa…

    👉 Հայաստանում պաշտոնապես գործարկվել է YouTube-ի Գործընկերային ծրագիրը (YouTube Partner Program), ինչի արդյունքում հայաստանյան օգտատերերի համար հասանելի է դարձել հարթակի մոնետիզացիան։ Այս մասին հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան-ը։
    Կարդացեք հոդվածը
  • Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Վրաց Ուղղափառ Եկեղեցու նոր…

    📌 Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Վրաց Ուղղափառ Եկեղեցու նորընտիր Պետ՝ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո Երրորդին։ Հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական շտաբը։
    Ուղերձում ընդգծվել է նաև Հայոց և Վրաց Եկեղեցիների միջև դարավոր եղբայրական կապերի կարևորությունը։ Կաթողիկոսը վստահություն է հայտնել, որ երկու Եկեղեցիների հարաբերությունները Շիո Երրորդի առաջնորդության օրոք ևս կշարունակեն ամուր հիմք ծառայել ժողովուրդների և պետությունների համագործակցության համար։