Քրիստոնեական կոչվող եկեղեցիները, եթե պարզ խոսենք, երկու տեսակի են՝
1․ իրական, այն է՝ հիմնված Քրիստոսի իշխանությամբ և առաքյալների ձեռամբ (
հմմտ․ Մտթ․ 16։18-19; 28։18-20),
2․ կեղծ կամ աղանդավորական՝ հիմնված առաքելական իշխանություն չունեցող մարդկանց կողմից։
Ըստ այսմ՝ բոլոր ծանոթ մակդիրները՝ «ուղղափառ», «կաթոլիկ»/«կաթուղիկէ», «ընդհանրական», «առաքելական», իրական քրիստոնեական եկեղեցիների անուններն են։
«Ուղղափառ» նշանակում է առաքելահաստատ ուղիղ դավանանքին հետևող, կաթոլիկ/կաթուղիկե նշանակում է տիեզերական (ընդհանրական), առաքելական՝ առաքյալ(ներ)ի կողմից հիմնված։ Պարզ ասած՝ Հայոց եկեղեցին, առաքելականից բացի, նաև ուղղափառ ու կաթոլիկ է և մաս ընդհանրական եկեղեցու, իսկ կաթոլիկ (հռոմեական) եկեղեցին, որ հիմնվել է Պետրոս առաքյալի կողմից՝ նաև առաքելական և ուղղափառ։
Հազարամյակներ շարունակ մեր պատարագում Տիրոջն աղաչել ենք «վասն ամենայն սուրբ և ՈՒՂՂԱՓԱՌ եպիսկոպոսաց», իսկ մեր հավատո հանգանակի նզովքի բաժնում էլ հիշատակվում ենք որպես «ԿԱԹՈՒՂԻԿԷ եւ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ Սուրբ Եկեղեցի»։
Այսօրինակ ազգային թեմաներով մարդկանց խաբել փորձող սատանայածինների մասին Քրիստոս Աստված ասել է․ «
Դուք հոր կողմից սատանայի զավակներ եք, և ձեր հոր ցանկություններն եք ուզում կատարել, թեև նա ի սկզբանե մարդասպան էր և ճշմարտության մեջ չմնաց, որովհետև նրա մեջ ճշմարտություն չկար: Երբ որ նա սուտ խոսի, ինքն իրենից է խոսում, քանի որ նա սուտ է և ստի հայր» (
Հովհ․ 8։44)։
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar