Category: Elbakyan’s diary

  • Օհանավան գյուղում տեղի ունեցած սրբապիղծ կամայականության ժամանակ մի դե-ֆակտո պատգ…

    Օհանավան գյուղում տեղի ունեցած սրբապիղծ կամայականության ժամանակ մի դե-ֆակտո պատգամավոր, որի «քաղաքական կարիերան» ընթացել է սեփական ծննդավայր մարզի հողերը թշնամուն հանձնվելուն համընթաց, պարծենում էր, թե ժողովուրդն իրենց սիրում է՝ վկա բերելով կողքը կանգնած 2-3 նույն սեռի, նույն տարիքի և նույն բնակավայրի մարդկանց։ Հանրային կարծիքի յուրատեսակ հարցում՝ քեմալական մեթոդաբանությամբ։
    Իսկ գիտական մեթոդաբանությամբ անցկացված հարցումն ապացուցում է, որ Հայաստանի բնակչության ջախջախիչ մեծամասնությունը՝ 72.2% չի սիրում այսպես կոչված «ՔՊ»-ն։
    Ես ժողովրդի կարծիքին տեղի-անտեղի հղում անելու մեծ սիրահար չեմ, բայց «ժողովրդի սիրո» կեղծ հաղթաթուղթն անպայման պետք է խլվի դե-ֆակտո իշխանության ձեռքից։
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

  • Հետաքրքիր է, չէ՞, որ այսօր Հովանավանքը գրավելու ու եկեղեցին փաատացի գրավելու, հե…

    Հետաքրքիր է, չէ՞, որ այսօր Հովանավանքը գրավելու ու եկեղեցին փաատացի գրավելու, հետո այն վերացնելու պայքարին միացել են, օրինակ` մեր տղերքի մասունքները ամիսներով պադվալներում պարկերի մեջ պահողը, մեզ բոլորիս օրեր ու շաբաթներ հաղթանակ քարոզած ստախոսը, Շուշին դժգույն ու ադրբեջանական համարողը, Արցախի հայկական եկեղեցիները ոչնչացնողների դեմ չխոսողն ու փաատացի էդ ոչնչացումը արդարացնողը:
    Էսքանը հիշելը բավարար է հասկանալու համար, թե ինչ են անում դե-ֆակտո իշխանական խմբավորումը և ով է շահառուն այս ամենի: Այսօր ազգային եկեղեցու դեմ այս սրբապիղծ գրոհը տոնում են Թուրքիայում ու Ադրբեջանում:
    պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | միանալ ալիքին՝ @varuzhandragoman

  • Կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգ…

    Կարգալույծ է հռչակվել
    Տ․ Արամ քահանա Ասատրյանը

    🟣 Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը:
    🟣 Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունն առ այն, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանը՝
    ա/ Հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ Եկեղեցին, Թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին,
    բ/ Անտեսելով Թեմակալ Առաջնորդի հորդորներն ու հրահանգները՝ հարատևել է կարգազանց ընթացքի մեջ,
    գ/ Վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին կամայականորեն զեղչել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ Առաջնորդի անունների հիշատակության հատվածը՝ այդ քայլով, ըստ էության, իրեն դուրս դնելով Եկեղեցուց,
    դ/ Երիցս համառել է ներկայանալ Հանձնախմբի նիստերին, շրջանցելով վերջինիս հեղինակությունն ու իրավասությունները, ինչպես նաև իր անարգալից վարքագծով դրժել հնազանդության ուխտը:
    🟣 Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով:

  • Մեկ խոսուն արդյունք մեր «Հայկական նախագիծ» կազմակերպության իրականացրած «Հայկական…

    Մեկ խոսուն արդյունք մեր «Հայկական նախագիծ» կազմակերպության իրականացրած «Հայկական մտքաչափ» անկախ սոցիոլոգիական հարցումից։
    ՀՀ դե-ֆակտո վարչապետի վերարտադրությունը Հայաստանի զարգացման համար բացասական է գնահատում բնակչության մեծ մասը՝ 60.7%, ևս 12.2% չեզոք/անտարբեր տրամադրվածություն ունի։
    Ընդդիմության կողմից վարվող ցանկացած պրոցեսում՝ փողոցային պայքարից մինչև ընտրություններ, էական է դժգոհներին և չեզոքներին ակտիվացնելը, որովհետև ի տարբերություն իշխանական սեգմենտի, որ մոբիլիզացված է, ընդդիմադիր դժգոհությունը հիմնականում ցաքուցրիվ է և դեմոբիլիզացված։
    «Հայկական մտքաչափի» արդյունքների մասին ավելի մանրամասն՝ «Հայկական նախագծի» պաշտոնական կայքում։
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

  • Այն փոփոխականները, որ պայմանավորում են հայաստանյան ներքաղաքական դաշտը, հնարավորո…

    Այն փոփոխականները, որ պայմանավորում են հայաստանյան ներքաղաքական դաշտը, հնարավորություն չեն թողնում Հայաստանի ազատագրության համար։ Խոսքս մասնավորապես ընդդիմադիր/հակաիշխանական/ազգային դաշտի հատվածականության մասին է։
    Չեք գտնի ազգային-ազատագրական հաջող շարժում ունեցած մի ժողովուրդ, որի պայքարն առաջնորդած լինեն մեկից ավելի ուժեր, ան էլ՝ իրար հակոտնյա։ Ազգային-ազատագրական բոլոր պայքարները վարել է տվյալ ազգի քաղաքական հավաքականությունն ամբողջացնող մեկ սուբյեկտ՝ շարժում, կուսակցություն և այլն։
    Հայաստանի ընդդիմադիր դաշտն իր հատվածականությունը ժառանգել է 2018 թ․ դրությամբ գոյություն ունեցած Հայաստանից, երբ «կյանքն ուրախ էր, ապրուստը՝ ձրի», իսկ ամենակարևորը՝ չկար թուրքական օկուպացիա։ Պայմանները փոխվել են, դաշտը չի փոխվում, ընդհակառակը՝ ավելի է հատվածականանում…
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

  • Դե-ֆակտո իշխանությունները շարունակում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու …

    Դե-ֆակտո իշխանությունները շարունակում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու դեպ ապօրինի հալածանքներն ու ձերբակալությունները։ Ապօրինի ձերբակալվել է նաև արժանապատիվ հոգևորական, մեր Հայկական համալսարանի լավ բարեկամ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։ Տոկունություն և շուտափույթ ազատում եմ մաղթում տեր հորը։
    Հուդայակերպ մատնիչների արարքներին զոհ գնալն իրական քրիստոնյային է՛լ ավելի է մոտեցնում Քրիստոսին։ Ու եթե Հուդային գոնե հիշում են, մերօրյա հուդայակերպ մատնիչները պատմության աղբանոցում էլ տեղ չեն ունենալու։
    Տեսանյութում Տեր Փառենն է՝ Հայկական համալսարանի 2024-2025 թթ․ ուսումնական տարվա ավարտահանդեսին՝ խիստ հիշվող և տպավորիչ ելույթով։
    https://www.youtube.com/watch?v=zxQo1VrKHPU
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

    Տեր Փառեն քահանա Առաքելյանի ողջույնի խոսքը Հայկական համալսարանի ավարտահանդեսին (2025 թ․)

    Հայկական համալսարանի՝ 2024-2025 թթ․ ուսումնական տարվա ավարտահանդես

  • «Իմ բոլոր անհաջողությունների մեջ՝ քաղաքական, անձնական, բիզնես, մեղավոր եք Դուք ո…

    «Իմ բոլոր անհաջողությունների մեջ՝ քաղաքական, անձնական, բիզնես, մեղավոր եք Դուք ու Ձեր սփյուռքը»,- դռնփակ հանդիպումների ժամանակ նեղացած երեխայի պես ասում էր Իլհամ Ալիևը Սերժ Սարգսյանին։
    2018 թ. թուրքական իշխանափոխությունից ընդամենը կես տարի անց փակվեց ՀՀ Սփյուռքի նախարարությունը։
    Պատմության համար պահե՛ք սա։ Հիշողներս էսօր կանք, էգուց չկանք։
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

  • Միայն վերջին 24 ամիսների ընթացքում Հայաստանում՝Ընդդիմադիր քաղաքապետի սպանություն…

    Միայն վերջին 24 ամիսների ընթացքում Հայաստանում՝
    ▪️Ընդդիմադիր քաղաքապետի սպանություն,
    ▪️Հայ առաքելական սուրբ եկեղեցու վրա հարձակում,
    ▪️Բագրատ ու Միքայել սրբազանների ապօրինի կալանավորում,
    ▪️Բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալում,
    ▪️Ընտրված համայնքապետերի ձերբակալում ու համայնքապետարանների հաղթած թիմերի վրա բռնաճնշումներ,
    ▪️Մի քանի տասնյակ քաղաքական բանտարկյալներ,
    ▪️Մեծացող արտաքին պարտք,
    ▪️Օրեցօր ավելացող կենցաղային խնդիրներ՝ խցանումներից մինչև ջրհեղեղներ,
    ▪️Հղի աղջկա սպանություն պետական մեքենայի կողմից
    ▪️Տասնյակ կոռուպցիոն բացահայտումներ իշխողների թիմի անդամների մասին,
    ▪️Մի քանի տասնյակ հայ գերիներ Ադրբեջանում՝ թողնված Ալիևի քմահաճույքին,
    ▪️Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր պահանջների կատարում,
    ▪️Պատրաստվող տարածքային զիջումներ Տավուշում ու Վայոց Ձորում,
    ▪️Արցախի հանձնում և ազատագրական պայքարի ու մեր սուրբ նահատակների ուրացում,
    ▪️Ամենօրյա ռեժիմով մաղձի, ատելության ու պղծության քարոզ, վիրավորանքներ ու հասարակության գիտակցված պառակտում։
    Ցանկը շարունակելի է։
    Սա է թուրքական Հայաստանը, որի հեղինակին ու գլխավոր մեղավորին բոլորս գիտենք անուն ազգանունով, որը դե-ֆակտո զբաղեցնում է վարչապետի աթոռը։
    Կամ կլռեք ու կհամաձայնեք էս ամենին՝ լավագույն դեպքում դառնալով անտուն գաղթական, կամ վերջապես կխոսեք ու կպայքարեք ուժեղ, արդար ու հաղթող Հայաստանի համար, որտեղ հնարավոր կլինի ապրել անվտանգ ու ազատ։
    պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | միանալ ալիքին՝ @varuzhandragoman

  • ՔԱՂԱՔԱԳԵՏԻ ԿԱԲԻՆԵՏ #4 Թուրքական չորրորդ հանրապետությունն ու Ալմա-Աթայի հռչակագրի…

    ՔԱՂԱՔԱԳԵՏԻ ԿԱԲԻՆԵՏ #4 Թուրքական չորրորդ հանրապետությունն ու Ալմա-Աթայի հռչակագրի «հակառակ կողմը»
    🎙 Այս թողարկման մեջ խոսելու ենք գոյություն չունեցող «չորրորդ հանրապետության» անվան տակ գոյություն ունեցող երրորդը ոչնչացնելու, ինչպես նաև երեք նախագահներին միավորող հանգամանքների մասին։
    ✍️ Հաղորդաշարի մասին
    Այս հաղորդաշարում ներկայացնում ենք մեր հայկական խնդիրների գիտահեն ախտորոշումը և բուժման դեղատոմսը։ Եկել է ժամանակը՝ ավելի շատ խոսելու խնդիրների լուծման մասին։
    😎 Թողարկումը կարող եք դիտել https://youtube.com/live/Bb17_2z47Gk?feature=share
    🎁 Կարող եք աջակցել անկախ ալիքին Պատրեոնում
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

  • Օսմանյան կայսրության ստեղծած թուրքական պետությունները՝ ըստ ժամանակագրական հաջորդ…

    Օսմանյան կայսրության ստեղծած թուրքական պետությունները՝ ըստ ժամանակագրական հաջորդականության՝
    1․ Ադրբեջանի Հանրապետություն (1918 թ․),
    2․ Թուրքիայի Հանրապետություն (1923 թ․),
    3․ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (1983 թ․),
    4․ Նիկոլի Թուրքական Հանրապետություն (2018 թ․)։
    «Չորրորդ հանրապետությունը» իրականում սա է։ Հայկական ալիքի «Քաղաքագետի կաբինետի» այսօրվա թողարկման ընթացքում կխոսեմ սրա մասին, ու թե ինչու եկեղեցու դեմ հալածանքներն սկսվեցին հենց ա՛յս շրջանում։
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar