Category: Elbakyan’s diary

  • «Արնոտ հողը» խորհրդային ադրբեջանական ֆիլմ է՝ բնույթով հակաիրանական և հակառուսակա…

    «Արնոտ հողը» խորհրդային ադրբեջանական ֆիլմ է՝ բնույթով հակաիրանական և հակառուսական։ Ձևի առումով այն նաև հակահայկական է, որովհետև գլխավոր հերոսի կերպարը գողացված է հայ ֆիդայապետերի նախատիպից։ Խոսքը 19-րդ դ․ հարավային Անդրկովկասում հայտնի մարդասպան Ղաչաղ Նաբիի մասին է, որի կերպարն ադրբեջանական ազգայնականության կողմից արհեստականորեն հերոսացվել է՝ որպես օրինակ որդեգրելով Աղբյուր Սերոբի, Գևորգ Չաուշի, Անդրանիկի կերպարները։
    Ֆիլմի այս դրվագում զինվորներից մեկը մոտենում է Նաբիին և թույլտվություն հարցնում, որ վերադառնա գյուղացիական կյանքին՝ վերամիավորվելու սիրած աղջկա հետ։ Ընդհանուր առմամբ էժանագին հորինվածք հանդիսացող այս ֆիլմում Նաբիի հետևյալ պատասխանն առանձնանում է ռազմավարական իրատեսությամբ և ասելիքի խորությամբ՝ «Hara gedəcəksən? Divanın əlindən harda qaçıb-gizlənəcəksən? // Էդ ո՞ւր ես գնալու, որ պետության («դիվանի») ձեռքից կարողանաս թաքնվել»։
    Առաջին անգամ 20 տարեկանում եմ դիտել այս ֆիլմը, բայց հենց այդ ժամանակվանից այս պատասխանը մեջս դաջվել է որպես անհատի և պետության, ընդդիմության և կառավարության ուժային անհամաչափության, պարտիզանական պայքարի երկարաժամկետ անհեռանկարայնության և քաղաքական սուբյեկտայնության կարևորության մասին խտացված քարոզ։ Իսկ այսօր՝ 2018 թ․-ից հետո, բոլորս մի տեսակ հայտնվել ենք «Նաբիի զինվորի» կարգավիճակում, երբ «դիվանի ձեռքից» ո՛չ թաքնվել է լինում, ո՛չ վերջնական ազատվել։
    Պետական ապարատները միշտ ավելի ուժեղ են լինելու, քան նրանց դեմ կռիվ տվողները։ Հետևությունը մեկը պետք է լինի՝ երբե՛ք ու երբե՛ք չի կարելի կորցնել պետական ապարատը, որովհետև դրա արդյունքում կորուսյալ պետությունն այլևս երբեք չի վերականգնվելու։ Ինչպես Բագրատունյաց Հայաստանն այլևս Արշակունյաց թագավարությունը չէր, Զաքարյան Հայաստանը Բագրատունյաց գահը չէր, ոչ էլ Առաջին հանրապետությունն էր Զաքարյան Հայաստանի վերականգնումը, այնպես էլ ապագայում ազատագրված Հայաստանը չի լինելու 1991-2020 թթ․ գոյություն ունեցած Արցախյան Հայաստանը, անգամ այն դեպքում, երբ այդ ազատագրված Հայաստանում ազատագրված լինի նաև Արցախը։
    Ինչպես առողջությունը, ընկերությունը, ընտանիքը, այնպես էլ պետությունը մեկ անգամ կորսվելուց հետո նույն էությամբ այլևս երբեք չեն վերականգնվում։ Ուստի՝ եթե «մահ կամ ազատությունը» պետականազուրկ հայ մարտիկի կարգախոսն էր, ապա «մահ կամ պետությունը» պետք է լինի ապագա հայոց էլիտայի ռազմավարական կողմնորոշիչը։
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

  • «Քաղաքագետի կաբինետի» տարեվերջյան թողարկման մեջ ամփոփել եմ անցնող քաղաքական տարի…

    «Քաղաքագետի կաբինետի» տարեվերջյան թողարկման մեջ ամփոփել եմ անցնող քաղաքական տարին և խոսել 2026 թ․-ի մասին։ Եթե կարճ, ապա այս տարին մենք ավարտում ենք ազգային դաշտի ավելի քիչ պառակտվածությամբ՝ համեմատած տարեսկզբի հետ։ Դա լավ է։ Դա փոքրիկ հույս է ազգային-ազատագրական պայքարի հետագա ընթացքի համար։ Մնացածը պայքար է՝ անդուլ ու հետևողական։
    https://www.youtube.com/watch?v=V6If6xFZEXE
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

    ՔԱՂԱՔԱԳԵՏԻ ԿԱԲԻՆԵՏ #12 2026 թ․ քաղաքական կանխատեսումները

    🎙 Բարի՜ գալուստ Քաղաքագետի կաբինետ
    Այս թողարկման մեջ՝ 2026 թ․ քաղաքական կանխատեսումների մասին։
    ✍️ Հաղորդաշարի մասին
    Այս հաղորդաշարում ներկայացնում ենք մեր հայկական խնդիրների գիտահեն ախտորոշումը և բուժման դեղատոմսը։ Եկել է ժամանակը՝ ավելի շատ խոսելու…

  • ՔԱՂԱՔԱԳԵՏԻ ԿԱԲԻՆԵՏ #12 2026 թ․ քաղաքական կանխատեսումները Այս թողարկման մեջ՝ 2026…

    ՔԱՂԱՔԱԳԵՏԻ ԿԱԲԻՆԵՏ #12 2026 թ․ քաղաքական կանխատեսումները
    🎙 Այս թողարկման մեջ՝ 2026 թ․ քաղաքական կանխատեսումների մասին։
    😎 Թողարկումը կարող եք դիտել https://youtube.com/live/V6If6xFZEXE?feature=share
    🎁 Կարող եք աջակցել անկախ ալիքին Պատրեոնում
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

  • Խստագույնս դատապարտում եմ ութը եպիսկոպոսների մասնակցությամբ կազմակերպված ամոթալի…

    ⚡️Խստագույնս դատապարտում եմ ութը եպիսկոպոսների մասնակցությամբ կազմակերպված ամոթալի ու սրբապիղծ արշավը Մայր Աթոռի դեմ
    🔷Անիրավության վրա հիմնված ցանկացած քայլ դատապարտված է փլուզման, իսկ այդ ճանապարհն ընտրածները՝ պատմական խայտառակության։
    🔷Այս մարդիկ մոռացել կամ միտումնավոր ոտնահարել են այն իրողությունը, որ իրենք ոչ թե փողոցային ակտիվիստներ են և ոչ էլ իշխանական կամակատարներ, այլ Աստծու Սուրբ Խորանի առաջ հավատարմության երդում տված հոգևորականներ, որոնց կոչումն է պահպանել Եկեղեցու միասնությունը, այլ ոչ թե պառակտել այն։
    Արագածոտնի Թեմի Բարեխնամ Առաջնորդ
    Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան
    @armnationalfront

  • Թշնամական վառելիքի ներկրումն ավելի շատ մահացու վտանգներ է պարունակում, քան կարող…

    Թշնամական վառելիքի ներկրումն ավելի շատ մահացու վտանգներ է պարունակում, քան կարող է թվալ առաջին հայացքից։ «Քաղաքագետի կաբինետի» հերթական թողարկման ընթացքում առանձնացրել եմ 7 այդպիսի հետևանք՝
    Ա․ Երկկողմ «նորմալ» համագործակցության նախադեպ
    Բ․ Կախվածության ենթակառուցվածք Ադրբեջանի ձեռքին
    Դ․ Հայկական «համանվագում» ադրբեջանական ձայնի իրավունք
    Գ․ Հայաստանում էլիտայակերտում Ադրբեջանի կողմից
    Ե․ Հայաստանի «միջանցքայինացման» նախադրյալների ստեղծում
    Զ․ Խաղաղության պատրանքի ստեղծում
    Է․ Ադրբեջանական նարատիվի հաղթանակ հայկականի հանդեպ
    Թողարկման վերջում անդրադարձել եմ նաև վերստին գլուխ բարձրացրած «հականախկինականության» թեմային։
    https://www.youtube.com/watch?v=7E7FXkGl39M
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

    ՔԱՂԱՔԱԳԵՏԻ ԿԱԲԻՆԵՏ #11 Ադրբեջանական բենզինի 7 մահացու հետևանքները

    🎙 Բարի՜ գալուստ Քաղաքագետի կաբինետ
    Այս թողարկման մեջ՝ ադրբեջանական բենզին ներկրելու 7 մահացու հետևանքների մասին։
    ✍️ Հաղորդաշարի մասին
    Այս հաղորդաշարում ներկայացնում ենք մեր հայկական խնդիրների գիտահեն ախտորոշումը և բուժման դեղատոմսը։ Եկել է ժամանակը՝…

  • ՔԱՂԱՔԱԳԵՏԻ ԿԱԲԻՆԵՏ #11 Մայր Աթոռի ինքնապաշտպանությունը և մեր հաջորդ քայլերը Այս …

    ՔԱՂԱՔԱԳԵՏԻ ԿԱԲԻՆԵՏ #11 Մայր Աթոռի ինքնապաշտպանությունը և մեր հաջորդ քայլերը
    🎙 Այս թողարկման մեջ՝ ադրբեջանական բենզին ներկրելու 7 մահացու հետևանքների մասին։
    😎 Թողարկումը կարող եք դիտել https://youtube.com/live/7E7FXkGl39M?feature=share
    🎁 Կարող եք աջակցել անկախ ալիքին Պատրեոնում
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

  • «Քաղաքագետի կաբինետի» այսօրվա եթերում խոսելու եմ ադրբեջանական վառելիքի ներկրման…

    🎙 «Քաղաքագետի կաբինետի» այսօրվա եթերում խոսելու եմ ադրբեջանական վառելիքի ներկրման 7 մահացու վտանգների մասին։
    Այսօր՝ ժ․ 22։30-ին։
    🎥 Կարող եք դիտել
    😎 ՅՈՒԹՈՒԲՈՒՄ
    😎 ԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄ
    😎 ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
    😎 ՏԻԿՏՈԿՈՒՄ
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

  • ՔԱՂԱՔԱԳԵՏԻ ԿԱԲԻՆԵՏ #10 Մայր Աթոռի ինքնապաշտպանությունը և մեր հաջորդ քայլերը Այս …

    ՔԱՂԱՔԱԳԵՏԻ ԿԱԲԻՆԵՏ #10 Մայր Աթոռի ինքնապաշտպանությունը և մեր հաջորդ քայլերը
    🎙 Այս թողարկման մեջ՝ դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ինքնապաշտպանության, ուշագրավ հանգամանքների և եկեղեցապաշտպանության ճանապարհին մեր հաջորդ քայլերի մասին։
    😎 Թողարկումը կարող եք դիտել https://youtube.com/live/pY1Sqo8rBoM?feature=share
    🎁 Կարող եք աջակցել անկախ ալիքին Պատրեոնում
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

  • 10 եպիսկոպոսների դիմումն անընդունելի է, որովհետև իրենք ապստամբ են ու եկեղեցու դե…

    ❗️10 եպիսկոպոսների դիմումն անընդունելի է, որովհետև իրենք ապստամբ են ու եկեղեցու դեմ են գործում. Հայր Ասողիկ
    @News_5TV

  • «Ժամերգության ճիշտ այն պահին, երբ պիտի սկսվեր (և սկսվե՛ց) Վեհափառ Տիրոջ հայրապետ…

    «Ժամերգության ճիշտ այն պահին, երբ պիտի սկսվեր (և սկսվե՛ց) Վեհափառ Տիրոջ հայրապետական մաղթանքը, մի խումբ անձինք, առերևույթ հանցավոր համաձայնության գալով, սկսեցին ասպատակել Մայր Տաճարի շենքը, մի քանի անգամ ներս խուժեցին, ապա դուրս դրվեցին այնտեղից։
    Այդ ընթացքում Տաճարի ներսում վիճակը գերլարված էր․ կանայք աղոթախառն արտասվում էին, տղամարդկանց մի մաս, որոնց առաջին շարքերում՝ հոգևորականները, շտապում էր մուտքի դռան մոտ՝ վիճակը հանդարտեցնելու։ Ներկաների մյուս մասն էլ, սատանայի ծառաներին հակառակ, փորձում էր անխուսափելի անեծքն աղոթքի վերածել։
    Եվ միակ մարդը, որ այդ աստվածամարտ մարտահրավերին դեմ հանդիման՝ մնաց անդրդվելի, Վեհափառ Հայրապետն էր։ Նրա ճառ-մաղթանքը գեթ մեկ վայրկյան չդադարեց։ Աշխարհական միջոցառման պայմաններում դադար կառնեին, կսպասեին մինչև վիճակը հանդարտվի կամ նման մի բան։ Իսկ հոգևոր աշխարհի մարդը գիտի, որ աստվածառաք իր խոսքի և գործի անդադարությա՛մբ է հենց հանդարտվելու վիճակը։
    Աշխարհական հայերս պիտի շատ փափագենք, որ Հայոց եկեղեցու ուխտյալ սպասավորների տոկունությունից և մարտունակությունից գոնե մի մաս ունենք։ Այլապես Հայաստանը չի ազատագրվի։
    Աստված երկար օրեր պարգևի Վեհափառ Հայրապետին, ազատություն՝ եկեղեցու գերյալ և անհետ կորած բոլոր հոգևոր և աշխարհական սպասավորներին և շուտափույթ ապաքինում Արժանապատիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանին». քաղաքագետ Էդգար Էլբակյան