Category: Elbakyan’s diary

  • «Դատարան» հորջորջվող Բաքվի խոշտանգարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Արցախի ռազ…

    «Դատարան» հորջորջվող Բաքվի խոշտանգարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։
    Անհնար է ազատազրկել մարդուն, երբ նա հոգով ազատ է։ Իսկ սեփական ժողովրդի փրկության համար զոհաբերվելը հենց հոգու ազատության նշան է։
    Առավել ևս անհնար է «ցմահ» ազատազրկել մարդուն, եթե պայքարն ավարտված չէ…
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

  • Սուրբ Պատարագի այն հատվածը, որ հայության և Հայաստանի գոյության թշնամիները փորձու…

    Սուրբ Պատարագի այն հատվածը, որ հայության և Հայաստանի գոյության թշնամիները փորձում են ջնջել։ Չի՛ ստացվելու։
    «… եպիսկոպոսապետին մերոյ եւ պատուական հայրապետին ամենայն Հայոց Տեառն Տեառն Գարեգին Երկրորդ Սրբազնագույն կաթողիկոսին»։
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

  • Մարգարիտ Եսայանի հետ հետաքրքիր զրույց ենք ունեցել ներքաղաքական գործընթացների մաս…

    Մարգարիտ Եսայանի հետ հետաքրքիր զրույց ենք ունեցել ներքաղաքական գործընթացների մասին՝ սկսած անցողիկ շեմի հաղթահարման կարողություն չունեցող ուժերին ընտրապայքարից ողջամտորեն հետ պահելու ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի համարձակ առաջարկից, մինչև ՀՀԿ-ի՝ ընտրություններին մասնակցելու երկարաժամկետ կարևորություն և ներընդդիմադիր դաշտում բախումների դադարեցման անհրաժեշտություն։
    https://www.youtube.com/watch?v=SEibDYFwMwQ
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

    Ընդդիմության հակասությունները պետք է վերացնել

    Մարգարիտ Եսայանի հյուրը Էդգար Էլբակյանն է

  • Եթե պատահեք զրո սկզբունքայնություն ունեցող որևէ էակի, որ կպնդի, թե իբր Կաթողիկոս…

    Եթե պատահեք զրո սկզբունքայնություն ունեցող որևէ էակի, որ կպնդի, թե իբր Կաթողիկոսը կաթողիկոս չէ, ուստի՝ չէր կարող քաղաքացի Արմանին կարգալույծ անել, այս խտանկարը կոխեք … աչքը, թե ինչպես էր Հ1-ը մի քանի օր առաջ ազդարարում, որ Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը կարգալույծ է հռչակվել։
    Բա եթե «Կաթողիկոսը կաթողիկոս չէ», ինչպես պնդում են Հ1-ի տերերը, նախկին Տեր Շահեն ի՞նչպես, և ո՞ւմ կողմից է կարգալույծ հռչակվել։
    Դե-ֆակտո իշխանություններն այնքան թքած ունեն հանրային կարծիքի վրա, որ նույնիսկ նվազագույն ջանք չեն թափում ինչ-որ ձևականություններ պահելու, այլ բացահայտ ցույց են տալիս, որ գործում են «թշնամիներիս՝ օրենք, յուրայիններիս՝ ամեն ինչ» տխրահռչակ բռնապետական սկզբունքով։
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

  • Այս խտանկարում «հիանալի է» ամեն ինչ։ Նյութը վերցված է Ուկրաինայի արտաքին հետախու…

    Այս խտանկարում «հիանալի է» ամեն ինչ։
    Նյութը վերցված է Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայությունից։ Եթե անձամբ չստուգեի, ապա կկարծեի, թե դեռահաս վերլուծաբանի տեքստային բլոգ է։
    Խոսվում է TRIPP-ի մասին։ Նշվում է, որ «վերջապես դա կզրկի Ռուսաստանին Հարավային Կովկասում հիմնական խաղացողի դիրքից»։ Ռուսաստանը գրված է փոքրատառով (նույնիսկ նախադասության սկզբում), ինչն արդարացված կլիներ, եթե գործ ունենայինք դեռահաս վերլուծաբանի հայրենասիրական թռուցիկի հետ, ոչ թե արտաքին հետախուզության ծառայության պաշտոնական կայքի։ Թունոտ մանկամտությունների որպիսի՜ ընդհանրություն այս երկրի իշխանությունների և ՀՀ դե-ֆակտո իշխանությունների միջև…
    «Հրաշալի է» նաև ադրբեջանական համացանցային տիրույթից հարավային Անդրկովկասի՝ առաջին պատահած քարտեզանկարի վերաթողարկումը։
    Բայց վերադառնանք «մեր ոչխարներին»։ Սեփական երկիրն անդունդի հասցրած ուկրաինական իշխանությունների «ինտերնացիոնալիստական սոլիդարությունը» մեր երկիրն անդունդի հասցրած դե-ֆակտո իշխանությունների հետ զզվանքից բացի՝ այլ բան չի կարող հարուցել։
    Ինչպես 1920-ականների որոշ հայ բոլշևիկներ էին նենգ հաճույք ստանում Հայաստանը «համաշխարհային հեղափոխության բագինին» զոհաբերելուց, այնպես էլ ՀՀ դե-ֆակտո իշխանություններն են հաճույք ստանում Հայաստանը թուրքական միջանցք դարձնելուց։ Իսկ «համաշխարհային հեղափոխության բագինի» մյուս «կպչանացուներն» էլ կողքից նայում, ձայնակցում են…
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

  • Երեկ Հ1-ի եթերում «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հարցազրույցից …

    Երեկ Հ1-ի եթերում «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հարցազրույցից ոչ պակաս կարևոր էր դրան նախորդած կարճլիկ տեսանյութը վերջինիս և դե-ֆակտո իշխանությունների քարոզչի մասնակցությամբ։ Այդ տեսանյութում հավաքական տեսքով խտացած էր հայ-թուրքական դիմակայության մեջ հայերիս ժամանակավոր անհաջողությունների անատոմիան։
    Եթե չեք դիտել, համառոտ ներկայացնեմ։ Ն․ Կարապետյանը հարգալից, «պարոն» դիմելաձևով հարցնում է դիմացինին, թե ինչու է վերջինս Ֆեյսբուքում արգելափակել Ն․ Կարապետյանի էջի հետևորդներից մեկին։ Զրուցակիցը չոր ու ցամաք պատասխանում է, որ չի հիշում և արգելափակումից չի հանելու։
    Քաղաքական ինքնությունների այսօրինակ ասիմետրիայի մասին ես տարիներ շարունակ էլիտայի տեսության շրջանակներում դասավանդում եմ մեր Հայկական համալսարանում։ Այդ դասախոսությունները լսած ցանկացած ունկնդիր հեշտությամբ կնկատի, որ կողմերից մեկը մյուսին համարում է սոսկ այսպահային քաղաքական հակառակորդ, ում հետ, մրցելով հանդերձ, կարելի է նաև կատակաբանել, իսկ դիմացինը հավաքական մյուս կողմին ընկալում է որպես գոյաբանական թշնամի («կա՛մ մենք, կա՛մ դուք»), ում «արգելափակել է ու շարունակելու է արգելափակել»։
    Ճիշտ նույն կերպ անցնող 40 տարիների ընթացքում թուրքերը հավատարիմ էին Հայաստանն ու հայերին ամբողջությամբ վերացնելու իրենց գործելաոճին, իսկ մենք՝ հայերս, սոսկ պայքարում էինք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի՝ ևս մեկ միջազգային ճանաչման համար։ Ծիծաղելի կլիներ, եթե լացելու չլիներ։
    Բոլշևիկներն օգտապաշտական առումով մի լավ կարգախոս ունեին, որն իրենց բերեց իշխանության՝ «հարստահարի՛ր քեզ հարստահարողին»։ Հավաքական առումով հայությունն այդպես էլ չսովորեց դեհումանիզացնել իրեն դեհումանիզացնողին, ինչի տխուր հետևանքը տեսնում ենք քարտեզի և անցնող 8 տարիների մեր քաղաքական պայքարի չհաջողվածության մեջ։ Ըստ այսմ՝ թեպետ գրառումս սկսվեց մասնավոր օրինակից, բայց ինչպես դժվար չեղավ հընթացս նկատել, վերաբերելի է հայոց հավաքական քաղաքական մտածողությանը։
    Եվ ինչպես չհիշել այդ մտածողության սնանկությունը քննադատող անմահ Շահան Նաթալու խոսքերը․ «Եւ իսկապէս մեր շէյշխանէն չպարտուեցաւ թուրքի թնդանօթէն, այլ մեր լօզունգն էր, որ մահացուօրէն պարտուեցաւ թուրքի լօզունգէն։ «Մահ հայութեան»։ Ահա, թուրքին դրօշը հայ-թուրք կռիւներուն մէջ։ «Մահ սուլթանին, փաշային, կուսակալին եւ ռէժիմին»։ Ահա, հայի դրօշը»։
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

  • Կյանքի որոշակի փորձը ցանկացած սթափ դատող մարդու բերում է միևնույն համոզման, որ ճ…

    Կյանքի որոշակի փորձը ցանկացած սթափ դատող մարդու բերում է միևնույն համոզման, որ ճգնաժամային պահերին որակն ավելի որոշիչ է, քան քանակը։
    Հայաստանի խնդիրը որակական անկումն է։ Որակական անկման մեջ գտնվողի առաջին խնդիրը որակական անկման մեջ գտնվելն է։ Որակական անկման մեջ գտնվողի երկրորդ խնդիրը քանակական լուծումներ որոնելն է կամ դրանց բացակայության դեպքում՝ ինքն իրեն դատապարտված համարելը։
    Հայաստանը դատապարտված չէ, պարզապես Հայաստանի խնդիրների լուծումը որակական դաշտում է, առաջին հերթին՝ էլիտաների մեջ։
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

  • Թարգմանչական աճպարարությունների արանքում ուշադրությունից վրիպեց Ֆիդանի այն ասածը…

    Թարգմանչական աճպարարությունների արանքում ուշադրությունից վրիպեց Ֆիդանի այն ասածը, որ «TRIPP-ի ճանապարհ կոչվածը նույն մեր ասած Զանգեզուրի միջանցքն է» (sic!), և որ «Զանգեզուրի միջանցքը նաև Ադրբեջանի ուզած ձևով է առաջ գնում»։
    Ֆիդանի ասածի ամբողջ կոնտեքստի, ինչպես նաև ընտրություններին ձայն փոշիացնող քաղաքական «փերեզակների» մասին՝ «Քաղաքագետի կաբինետի» 14-րդ թողարկման մեջ։
    https://www.youtube.com/watch?v=tM9Sxpb517Y
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

    ՔԱՂԱՔԱԳԵՏԻ ԿԱԲԻՆԵՏ #14 Հաքան Ֆիդանը շատ ավելի վատ բան էր ասել, որը չնկատվեց

    🎙 Բարի՜ գալուստ Քաղաքագետի կաբինետ
    Այս թողարկման մեջ՝ Հաքան Ֆիդանի՝ հայաստանյան գործերի հետ կապված վերջին ճեպազրույցի, ինչպես նաև ընթերցողներից մեկից մեզ ուղղված հարցի մասին։
    ✍️ Հաղորդաշարի մասին
    Այս հաղորդաշարում ներկայացնում ենք մեր հայկական խնդիրների…

  • ՔԱՂԱՔԱԳԵՏԻ ԿԱԲԻՆԵՏ #14 Հաքան Ֆիդանը շատ ավելի վատ բան էր ասել, որը չնկատվեց Այս …

    ՔԱՂԱՔԱԳԵՏԻ ԿԱԲԻՆԵՏ #14 Հաքան Ֆիդանը շատ ավելի վատ բան էր ասել, որը չնկատվեց
    🎙 Այս թողարկման մեջ՝ Հաքան Ֆիդանի՝ հայաստանյան գործերի հետ կապված վերջին ճեպազրույցի, ինչպես նաև ընթերցողներից մեկից մեզ ուղղված հարցի մասին։
    😎 Թողարկումը կարող եք դիտել https://www.youtube.com/live/tM9Sxpb517Y?si=E35pnT-bFTC5KEjt
    🎁 Կարող եք աջակցել անկախ ալիքին Պատրեոնում
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

  • ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԳալիք Հայկական դատարանի, նույն ինքը՝ «Նյուրնբերգի» արդյունքում …

    ⚖️ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
    Գալիք Հայկական դատարանի, նույն ինքը՝ «Նյուրնբերգի» արդյունքում գոյանալիք բազմահատորյա դատական գործի համար երկու լավ բնաբան եմ մտածել։ Մեկը՝ ազգային աստվածաշնչյան, մյուսը՝ ազգային պատմական։
    Առաջինը կարող է լինել Դավթի սաղմոսը, որ նաև մեր պատարագի տեքստի մաս է․ «Դատի՛ր ինձ, Աստվա՛ծ, և դատաստանիս ժամին արդարացրո՛ւ ինձ։ Անսուրբ ազգից, մեղսագործ ու նենգ մարդուց փրկի՛ր ինձ» (ԽԲ։2
    Իսկ երկրորդ բնաբանն անպայման պետք է լինի ներկայումս թշնամու կողմից պատանդառված Արայիկ Հարությունյանի հետևյալ խոսքը՝ «Տասը օր ա՝ ասում ում՝ մարդ տվեք՝ Ստեփանակերտը պահիմ… Ստեփանակերտը մնացալ ա էրկու կաղլեգու հույսին»։
    Ընդունվում են դիտողություններ և առաջարկություններ։
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar