Category: Գեոպոլիտիկա

  • Իրանում ցույցերի են դուրս եկել նաև իշխանության աջակիցները։@armgeopolitic…

    🇮🇷 Իրանում ցույցերի են դուրս եկել նաև իշխանության աջակիցները։
    @armgeopolitic

  • Ի՞նչ է կատարվում Իրանում Հայտնի է, որ ցույցերը դեռ շարունակվում են, սակայն համ…

    🇮🇷 Ի՞նչ է կատարվում Իրանում Հայտնի է, որ ցույցերը դեռ շարունակվում են, սակայն համացանցը ամբողջ երկրի տարածքում անջատված է, բացակայում է կապը, ուստի, որևէ հավաստի տեղեկություն ստանալը և այն տրամադրելը այս պահին անհնար է։ Ուշադրությամբ հետևում ենք զարգացումներին։…

  • ԱՄՆ Պետդեպը Իրանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է լքել երկիրը Հայաստանի կ…

    🇺🇸🇮🇷🇦🇲🇹🇷 ԱՄՆ Պետդեպը Իրանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է լքել երկիրը Հայաստանի կամ Թուրքիայի տարածքով:
    @armgeopolitic

  • Դատավորներին մասնագիտական թեմաներով դասախոսություն է մատուցվել…Համոզված եմ, որ…

    Դատավորներին մասնագիտական թեմաներով դասախոսություն է մատուցվել…
    Համոզված եմ, որ համակ ուշադրությամբ լսել են, գրի առնողներ էլ եղած կլինեն, չեմ բացառում` ծափահարողներ։ Ապագայում կլիներ կոլեկտիվ հայտեր կրկին լսելու իրավունքի ռահվիրային։
    Երվանդ Վարոսյան
    @armgeopolitic

  • Մոլդովայի նախագահ Սանդուն հայտարարել է, թե Ռումինիային միանալու հանրաքվե լինելո…

    💥 Մոլդովայի նախագահ Սանդուն հայտարարել է, թե Ռումինիային միանալու հանրաքվե լինելու պարագայում ինքը կքվեարկեր միանալուն կողմ: Սանդուն իր այդ դիրքորոշումը բացատրել է նրանով, որ գեոպոլիտիկ առումով Մոլդովայի համար ավելի ու ավելի բարդ է դառնում զարգանալ որպես դեմոկրատական եւ ինքնիշխան պետություն:
    Հետաքրքիր անկեղծություն է: Պետության նախագահը հրապարակավ հայտարարում է, որ կքվեարկի այլ պետության՝ Ռումինիայի կազմի մեջ մտնելու համար: Իհարկե դե յուրե ձեւակերպումը միավորումն է, բայց հասկանալի է, որ խոսքը փաստացի Ռումինիայի կազմի մեջ մտնելու մասին է:
    Նկատենք երկու հանգամանք: Սանդուն փաստորեն հույս չի կապում ԵՄ անդամակցության ու դրանով պաշտպանվելու օգտին: Չէ՞ որ Մոլդովան ստացել է թեկնածուի կարգավիճակ, հետեւաբար ինչու՞ մտածել Ռումինիայի կազմ մտնելու մասին, եթե Մոլդովան կարող է դառնալ ԵՄ անդամ եւ լինել պաշտպանված:
    Որովհետեւ Սանդուն գիտե, թերեւս ամենից լավ, որ ԵՄ անդամությունը ավելի շատ միֆ է, քան իրական հեռանկար, անգամ այն դեպքում, երբ շատ փորձագետներ հենց Մոլդովայի անդամությունն են եղած թեկնածու երկրների շարքում գնահատում ամենից իրականը: Բայց, կրկնեմ, Սանդուն ի պաշտոնե տեղյակ է իրերի դրությունից, եւ քանի որ մեղմ ասած տգետ չէ, խոսում է այն մասին, որ ավելի լավ է միանալ Ռումինիային:
    Եվ աայս համատեքստում ուշադրության արժանացրեք այն «հավաստիացումներին», որ արվում են Հայաստանի ԵՄ անդամ դառնալու հեռանկարի առնչությամբ, փաստացի խաղալով հանրության պարզունակ ցանկությունների ու զգացումների վրա:
    Եվ այս համատեքստում էլ թերեւս երկրորդ հանգամանքն է, որ ուշադրության է արժանի Սանդուի խոսքի համատեքստում: Մոլդովայի նախագահը «միջին վիճակագրական քաղաքական հայ եվրոպամետի» համար օրինակ է, որ պարբերաբար մատուցվում է Հայաստանին: Հետաքրքիր է, Սանդուի այս օրինակի՞ն էլ կհետեւի «միջին վիճակագրական հայաստանցի քաղաքական եվրոպամետը»: Այդ դեպքում Հայաստանը ո՞ր երկրին կցանկանան միացնել իրենք:
    Թե որին չեն ցանկանա, պարզ է իհարկե վաղուց: Թեեւ, շատ ավելի մեծ է հավանականությունը, որ հենց իրենց քաղաքական վարքագծի ու փիլիսոփայության հետեւանքով՝ եթե Հայաստանը շարունակի գտնվել դրա ազդեցության ներքո, ավելի շուտ կդառնա հենց այն երկրի մաս, որին միանալու դեմ իրենք իբրեւ թե պայքարում են:

  • «Կարգալույծը չի կարող կարգալույծ անել». «մադրիդիստա» Նիկոլ Փաշինյանը պնդում է, ո…

    «Կարգալույծը չի կարող կարգալույծ անել». «մադրիդիստա» Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Խաբի Ալոնսոն շարունակում է մնալ «Ռեալ Մադրիդի» մարզիչը
    Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնային» պարտվելուց հետո Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին: Այնուամենայնիվ, Հայաստանում բնակվող «Ռեալ Մադրիդի» երկրպագու Նիկոլ Փաշինյանը ահազանգել է, որ Ֆլորենտինո Պերեսը «Ռեալի» լեգիտիմ նախագահ չէ, բազմիցս խախտել է ակումբի կանոնադրությունը, ուստի, նրա կայացրած որոշումները անվավեր են: Ըստ Փաշինյանի` Խաբի Ալոնսոն կշարունակի գլխավորել «Արքայական ակումբը»:
    «Կարգալույծը չի կարող կարգալույծ անել»,- հավելել է հայ երկրպագուն:
    @armgeopolitic #geotrolling

  • Ինքը իրեն աջակիցների էջ է բացել ու իրեն հռչակել խարիզմատիկ առաջնորդ:Վայ քո խարիզ…

    Ինքը իրեն աջակիցների էջ է բացել ու իրեն հռչակել խարիզմատիկ առաջնորդ:
    Վայ քո խարիզմատիկ տիպը կտրվի, Թաթոյան 😂
    @armgeopolitic

  • Նկատում եմ, որ վերջին շրջանում շատ քաղաքական գործիչներ և փորձագետներ հայտարարում…

    Նկատում եմ, որ վերջին շրջանում շատ քաղաքական գործիչներ և փորձագետներ հայտարարում են, թե իշխանափոխությունը հնարավոր է, բայց ոչ ընտրություններով, այլ՝ ինչ-որ այլ գործընթացների միջոցով։ Ուզում եմ հասկանալ՝ նմանատիպ մտքեր արտահայտող մարդիկ ու՞մ ջրաղացին են ջուր…

  • Դեսպան Կոպիրկինը կանչվել է Հայաստանի ԱԳՆ, նրան հանձնվել է բողոքի նոտա՝ Սոլովյով…

    🔴🔴 Դեսպան Կոպիրկինը կանչվել է Հայաստանի ԱԳՆ, նրան հանձնվել է բողոքի նոտա՝ Սոլովյովի հետ կապված:
    Թանկարժեք քարոզչական միավորները հավաքված են: Արդար կլիներ, որ պաշտոնապես բողոքի նոտա հանձնելուն զուգահեռ, ոչ պաշտոնապես էլ մի շնորհակալական նամակ հղվեր Սոլովյովին, խնդրելով այդպես շարունակել մինչեւ հունիս: Թեեւ, հնարավոր է իհարկե շնորհակալական նամակը հղվել է՝ դեսպանի միջոցով, կամ այլ խողովակով: Համենայն դեպս պետք է գնահատել նրա աշխատանքը:

  • ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ, նրան հանձնվել է բողոքի հայտ…

    🇦🇲🇷🇺 ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ, նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում խորը վրդովմունք է արտահայտվել Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունների կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
    @armgeopolitic