Category: Գեոպոլիտիկա

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր հանդես է գալու հայտարարությամբ կապված …

    🇫🇷 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր հանդես է գալու հայտարարությամբ կապված երկրում ստեղծված իրավիճակի հետ․ չի բացառվում խորհրդարանի արձակման և արտահերթ ընտրությունների նշանակման մասին հայտարարությունը։
    @armgeopolitic

  • Իրանում հիջաբի պարտադրանքը վերացնելու լուրերի մասինՄի շարք լրատավականներ գրում ե…

    🔍Իրանում հիջաբի պարտադրանքը վերացնելու լուրերի մասին
    📍Մի շարք լրատավականներ գրում են, թե Իրանում վերացրել են գլխաշոր կրելու պարտադրանքը՝ հղում անելով Համակարգի նպատակահարմարությունը որոշող խորհրդի անդամ Մոհամմադ Ռեզա Բահանորին։
    📌Ի՞նչ է իրականում տեղի ունեցել
    🔴Հիջաբի պարտադրանքը չեն վերացրել, բայց…
    🔻Բահանորն ասել է, որ համակարգի ընդհանուր որոշումն այն է, որ «հիջաբի օրենքի» իրագործումը պարտադիր չէ և ազգային անվտանգության գերագույն խորհուրդը կասեցրել է այն։ Խոսքն այստեղ ոչ թե հենց հիջաբ կրելու պարտադրանքի մասին է (այն շարունակում է գոյություն ունենա), այլ հիջաբ չկրելու համար պատիժների խստացման օրենքի։
    🔻«Հիջաբի և բարեվարքության խթանման միջոցով ընտանիքին աջակցելու» անունով օրինագիծը Իրանում առաջ է քաշվել 2022թ․ լայնամասշտաբ ցույցերից հետո, որոնց շարժառիթը գլխաշորը սխալ կրելու համար «բարոյականության ոստիկանության» կողմից բերման ենթարկված Մահսա Ամինիի մահն էր։ Օրինագիծը ենթադրում է հասարակական վայրերում գլխաշոր չկրելու համար պատիժների խստացում, ինչպես նաև վերահսկողության ուժեղացում, այդ թվում՝ տեսախցիկների միջոցով։
    🔻Օրինագիծը հաստատվել է Իրանի խորհրդարանի, Պահապանների խորհրդի կողմից, սակայն Իրանի նոր կառավարությունը, հանձին Փեզեշքիանի, վերապահումներ և դիտարկումներ ուներ դրա վերաբերյալ։ Ի վերջո, 2024-ի դեկտեմբերին ազգային անվտանգության գերագույն խորհուրդը դիմել է խորհրդարանին, որպեսզի վերջինս իրագործման համար օրենքը չուղարկի կառավարությանը՝ այդ կերպ սառեցնելով դրա իրագործման ընթացքը։
    🔻Հետևաբար այստեղ պաշտոնապես հիջաբի չեղարկման մասին խոսք չկա։ Եթե անգամ նման բան լիներ, դա որոշակի գործընթաց էր ենթադրելու, և Բահանորը չէր այն պաշտոնյան, որը պետք է այդ մասին հայտներ։ Իսկ հիջաբի չեղարկումը դժվար է պատկերացնել․ դրա գոյությունը հավասար է Իսլամական հանրապետության գոյությանը։
    🔻Բայց, միևնույն ժամանակ, կա մոտեցման փոփոխություն։ 2022թ․ ցույցերից հետո Իրանում և հատկապես Թեհրանում կանանց մեծ մասն այլևս գլխաշոր չի կրում, ինչի վրա, իշխանություններն առայժմ աչք են փակում։ Այդ երկրում սոցիալ-տնտեսական խնդիրներն այնքան շատ են, որ իշխանությունները չեն ցանկանում հասարակական դժգոհության պոռթկման առիթ տալ՝ նամանավանդ պատերազմից, Արևմուտքի հետ չստացված բանակցություններից, նոր պատժամիջոցներից հետո։
    @IRI2day

  • «Նիկոլ Փաշինյանը պետք է բացատրություն տա»․ Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկ…

    🇦🇲 «Նիկոլ Փաշինյանը պետք է բացատրություն տա»․ Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի հայտարարությունը
    https://youtu.be/sBghAHSNmbA?si=Pr-3DeeEsCJZqu5z

    Ասի՝ կարող է տակից կրակեն. Ղուկասյանը ակնարկում է՝ Գյումրիում հնարավոր է կրկնվի Փարաքարի սցենարը

    #Վարդան_Ղուկասյան #5tv
    Բաժանորդագրվեք մեզ՝ https://bit.ly/3pbzs0J

  • Հայտնում եմ, որ 2025 թ. նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատ խոշորացված համայնք…

    🇦🇲 Հայտնում եմ, որ 2025 թ. նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին գլխավորելու եմ «Հաղթանակ» դաշինքը:
    Եկել է հաղթանակների ժամանակը…
    Սևակ Խաչատրյան
    @armgeopolitic

  • Այս օրը՝ հոկտեմբերի 8-ը, հայոց բանակի տոնացույցում տանկիստի օրն է։@armgeopoliti…

    🇦🇲 Այս օրը՝ հոկտեմբերի 8-ը, հայոց բանակի տոնացույցում տանկիստի օրն է։
    @armgeopolitic

  • Սա իշխանական լկտի պրոպագանդան է եկեղեղու ու Վեհափառի դեմ։Այս ամենին աջակցողները …

    Սա իշխանական լկտի պրոպագանդան է եկեղեղու ու Վեհափառի դեմ։
    Այս ամենին աջակցողները այդ անենը անողների պես սրբապիղծներ են։
    @armgeopolitic

  • Թուրքիան օկուպացված Արցախի տարածքների վերականգնման 5 միլիարդ դոլարի նախագծեր է …

    Թուրքիան օկուպացված Արցախի տարածքների վերականգնման 5 միլիարդ դոլարի նախագծեր է իրականացնում։

  • Ուրախ ենք, որ Սամվել Բաբայանը Էջմիածնում աջակցում է հենց Խաչիկ Մանուկյանին, բայ…

    🇦🇲 Ուրախ ենք, որ Սամվել Բաբայանը Էջմիածնում աջակցում է հենց Խաչիկ Մանուկյանին, բայց դրանից դուրս որևէ քննարկում չենք ունեցել: Արթուր Վանեցյանի կուսակցություն @armgeopolitic

  • Ապացուցեք, որ դուք եք ճիշտԵրկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի բովանդակությ…

    Ապացուցեք, որ դուք եք ճիշտ
    Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի բովանդակության մեջ չեմ ցանկանում մտնել, ամենատարբեր թեմաների մասին խոսեց, դրանց անդրադառնալու առիթներ դեռ կլինեն, սակայն կապված հիմնականում ընդդիմադիր հատվածի արձագանքների հետ, մեկ ասելիք, այնուամենայնիվ, ունեմ։
    Ընդդիմադիրների մի շերտը ընտրությունների գնալն է սխալ համարում ու քննադատում է Քոչարյանին իր նման մոտեցման համար, գտնում է, որ կա իշխանություն փոխելու այլ՝ ավելի արդյունավետ ճանապարհ։ Երկրորդ շերտը քննադատում է, որ Քոչարյանը հայտարարել է, որ իր ու Սամվել Կարապետյանի գլխավորած ուժերն են ընդդիմադիր դաշտի գլխավոր խաղացողները ու ամենաշատ ձայներն իրենք են գեներացնելու։ Եւ, իհարկե, կա երրորդ խումբը, որը պահանջում է, որ Քոչարյանը դուրս գա քաղաքականությունից ու քանի դեռ դուրս չի եկել, հնարավոր չի լինելու հաղթել Փաշինյանին։
    1․ Ապացուցեք, որ կարող եք իշխանություն փոխել այլ՝ ավելի արդյունավետ ճանապարհով, քան ընտրություններն են։ Արեք դա ու կստացվի, որ դուք ճիշտ էիք, իսկ Քոչարյանը՝ սխալ։
    2․ Ապացուցեք, որ դուք ավելի շատ ձայն կարող եք ստանալ։ Արեք դա ու կստացվի, որ դուք ճիշտ էիք, իսկ Քոչարյանը՝ սխալ։
    3․ Մի պահանջեք որևէ մեկի հեռանալը քաղաքականությունից։ Հաղթեք այդ մարդուն, իսկ հետո՝ Փաշինյանին ու կստացվի, որ դուք ճիշտ էիք, իսկ Քոչարյանը՝ սխալ։
    Պետք է գործել ու գործով ապացուցել, որ դու ես ճիշտ, իսկ ընդդիմադիր որևէ ուժի կամ գործչի մասին անվերջ խոսելը, մեղադրելը, փնովելը, անհամաձայնություն հայտնելը ես չեմ հասկանում։ Ընդդիմադիր քաղաքական ուժի կողմից մյուս ընդդիմադիր ուժի նկատմամբ իր «ավելի ճշմարտացի» լինելը միայն գործով, արդյունքով է հնարավոր ցույց տալ։
    Չեմ ցանկանում նեղացնել որևէ ընդդիմադիր ուժի կամ գործչի, շատերի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, բայց եթե Քոչարյանն է խնդիր իշխանության գալու ճանապարհին, ապա եթե իրեն չեք կարողանում հաղթել ընդդիմության դաշտում, ապա Փաշինյանին, վստահաբար, չեք կարողանալու հաղթել։
    Ապացուցեք, որ դուք եք ճիշտ ու դա արեք գործով։ Այսքանը։