Category: Գեոպոլիտիկա

  • 24News-ի տեղեկությունների համաձայն, դեկտեմբերի 28-ին՝ առաջիկա կիրակի օրը, Նիկոլ…

    🇦🇲 24News-ի տեղեկությունների համաձայն, դեկտեմբերի 28-ին՝ առաջիկա կիրակի օրը, Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է վերջնական «լուծել» Մայր Աթոռի հարցը ու արդեն այս հարցով հանձնարարականներ է տվել ուժային կառույցներին։ Այսպես, այդ սցենարի համաձայն, նա ծրագրում է իր կողմնակիցների, տիրադավ եպիսկոպոսների, ինչպես նաև կարգալույծ նախկին հոգևորականների ուղեկցությամբ մտնել Մայր Աթոռ, մասնակցել պատարագի ու հասնել նրան, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը հեռանա Վեհարանից և «հանգստի կոչվի»։ Ընդ որում, մեր տեղեկությունների համաձայն, քննարկվում են այս խնդրին հասնելու ամենատարբեր սցենարներ, այդ թվում և Ամենայն Հայոց կաթողիկոսին կալանավորելու հնարավորությունը։
    Ամենայն հավանականությամբ, դեկտեմբերի 28-ին «հաջողության» հասնելու համար հնարավոր է, որ ուժայինները մի քանի օր առաջ սկսեն գործողություններ՝ փակեն Մայր Աթոռի տարածքը, խուզարկություններ իրականացնեն, տարբեր պատրվակներով ձերբակալեն Վեհափառին հավատարիմ հոգևորականներին։ Մոտավորապես այնպես, ինչպես տեղի ունեցավ դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի դեպքում։
    @armgeopolitic

  • Ռուբեն Վարդանյանի մասին ադրբեջանցիների կողմից նկարահանած ֆիլմն եմ դիտում, հայի ա…

    Ռուբեն Վարդանյանի մասին ադրբեջանցիների կողմից նկարահանած ֆիլմն եմ դիտում, հայի անուն-ազգանունով 2 անձնավորություն՝ Տիգրան Խզմալյան և Սամվել Բաբայան, գերության մեջ գտնվող մարդու մասին տալիս են այնպիսի գնահատականներ, որոնք գոնե ինձ համար ընկալելի չեն։
    Տիգրան Խզմալյանը Վարդանյանին ներկայացնում է «Պուտինի տրոյական ձի», իսկ Սամվել Բաբայանը ասում է, որ «տո Վարդանյանից ի՞նչ լիդեր, նա ո՞վ ա ընդհանրապես»։
    Մի կողմ եմ դնում, որ ադրբեջանցիների կողմից քո հայրենակցի դեմ նկարահանված ֆիլմում սիրով դեր ես վերցնում ու խոսում քո իսկ հայրենակցի դեմ, նաև խախտվում է մի պարզ տղամարդկային սկզբունք․ բանտում գտնվող մարդու մասին չեն խոսում, տվյալ պարագայում իրավիճակը ավելի ծանր է, որովհետև մարդը, ում մասին խոսում ես, գտնվում է քո թշնամու բանտում, նաև չունի քեզ պատասխանելու հնարավորություն։
  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, «ծանրաբեռնվածությամբ պայմանավորված», չի մասնակցի…

    🇦🇿🇷🇺 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, «ծանրաբեռնվածությամբ պայմանավորված», չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
    @armgeopolitic

  • Ռուսաստանը կտեսնի, թե խաղաղության պլանի որ առաջարկները կարող են ընդունվել, և որ…

    🇷🇺🇺🇦🇺🇸 Ռուսաստանը կտեսնի, թե խաղաղության պլանի որ առաջարկները կարող են ընդունվել, և որոնք՝ կտրականապես ոչ։
    Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակով
    @armgeopolitic

  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել երկխոսել Ֆրանսիայի նախ…

    🇷🇺🇫🇷 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել երկխոսել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որը ինքն էր հանդես եկել նման նախաձեռնությամբ։
    @armgeopolitic

  • Իլոն Մասկի կարողությունը գերազանցել է 700 միլիարդ դոլարը։Forbes@armgeopolitic…

    🇺🇸 Իլոն Մասկի կարողությունը գերազանցել է 700 միլիարդ դոլարը։
    Forbes
    @armgeopolitic

  • Հարգելի հետևորդներ, մեզ մեր իրավաբան ընկերները հայտնեցին, որ այս ալիքում տեղադրվ…

    Հարգելի հետևորդներ, մեզ մեր իրավաբան ընկերները հայտնեցին, որ այս ալիքում տեղադրված նախորդ գրառման հետ կապված մեր վրա կարող է խուլիգանության հոդվածով քրեական գործ բացվել, դրա համար մենք այդ գրառումը հեռացրեցինք, պարզապես հայտնում ենք, որ Վարդան Ղուկասյանը անդրադարձել է ադրբեջանական բենզինի՝ Հայաստան ներմուծմանը և կոչ է անում բոյկոտել Ran Oil բենզալցակայանները։ Մնացած մանրամասները կարող եք լսել արդեն իրենից՝ իր ալիքում։
    @armgeopolitic

  • Հայր Մեր աղոթքը Դեկտեմբերի 18-ի Էջմիածնի Մայր Տաճարի ժամերգության ավարտին @armge…

    Հայր Մեր աղոթքը Դեկտեմբերի 18-ի Էջմիածնի Մայր Տաճարի ժամերգության ավարտին 🙏
    @armgeopolitic

  • Министр национальной обороны Турции Яшар Гюлер: Я думаю, что наши американские д…

    🥸🇹🇷Министр национальной обороны Турции Яшар Гюлер: Я думаю, что наши американские друзья понимают, что единственная региональная держава, которая сможет обеспечить мир и стабильность в регионе после ухода США с Ближнего Востока, — это Турция
    🚩SisMasis〽️ @sisumasis

  • Ինչ կանեիք դուք Ադրբեջանի իշխող էլիտայի փոխարեն։ Արդյո՞ք կորոշեիք կանգ առնել, այ…

    Ինչ կանեիք դուք Ադրբեջանի իշխող էլիտայի փոխարեն։ Արդյո՞ք կորոշեիք կանգ առնել, այսպես ասած խաղաղություն խաղալու։ Թե, հասկանալով, որ հիմա առաջ գնալու, տարածաշրջանում հեգեմոն դառնալու ճանապարհին ձեզ հնարավոր խանգարող ժողովրդին վերջնականապես ծնկի բերելու հնարավորության պատուհանն է, կփորձեիք դրանից օգտվել։
    Երկրորդ տարբերակն ընտրելու դեպքում, արդյո՞ք առաջ չէիք քաշի տարատեսակ պահանջներ, որոնց չկատարումը հարմար պահի ձեզ ցանկացած սցենարով գործելու հնարավորություն կտա։ Արդյո՞ք չէիք ձեռնարկի քայլեր խանգարող ժողովրդին ու պետությունը տնտեսական ու քաղաքական կախվածության տակ վերցնելու ուղղությամբ։ Արդյո՞ք չէիք ձեռնարկի միջոցներ հենց այդ պետության ներսում, այդ ժողովրդին որպես առանձին միավոր պահող ազգային արժեքները վարկաբեկելու ուղղությամբ, չէիք ապահովի՞ ձեր քարոզչության անուղղակի սփռում այդ պետության ներսում։ Ապագայում հնարավոր ինքնուրույնությունից զրկելու միտումով արդյո՞ք չէիք ձեռնարկի քայլեր այդ պետությունում հարյուր հազարավոր ադրբեջանցու տեսքով բալաստ ապահովելու ուղղությամբ։ Այդ նպատակով արդյո՞ք նախապես չէիք փորձի վերացնել ձեր իղձերի իրագործմանը խանգարող բոլոր պետական, հասարակական ու հոգևոր կառույցները։ Ի վերջո, այս ամենն իրագործելու համար ձեզ արդյո՞ք հարկավոր չէր լինի ամեն գնով իշխանության գլխին պահել ձեր նպատակներն ամբողջ ծավալով իրականացնելու պատրաստ, որևէ գաղափար ու սկզբունք չունեցող տեղական փոքրիկ խմբակը։
    Հ.Գ. Ու եթե ձեր թիրախ ժողովուրդը այս պարզ իրողությունն այդպես էլ չտեսնի, ապա դուք հիրավի արժանի եք տարածաշրջանում հեգեմոն լինելուն, իսկ նրանք մասամբ կլքեն տարածքը, մասամբ կսպասարկեն ձեր կարիքները։
    Երվանդ Վարոսյան
    @armgeopolitic