Category: Գեոպոլիտիկա

  • Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Սիրսկին հայտարարել է, որ Ռուսաստանը …

    Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Սիրսկին հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվել`
    ■ Լուգանսկի և Դոնեցկի մարզերի նկատմամբ ամբողջական վերահսկողության հաստատման իր պլաններից,
    ■ ձգտում է հարձակողական գործողություններն ընդլայնել Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի ուղղությամբ,
    ■ ստեղծել ու մեծացնել բուֆերային գոտին Ուկրաինայի հյուսիսային շրջաններում:

  • Ամերիկացի հեռուստահաղորդավարուհին անարդար է համարել, որ ֆուտբոլի ԱՄՆ-ի հավաքակա…

    🇺🇸🇧🇦 Ամերիկացի հեռուստահաղորդավարուհին անարդար է համարել, որ ֆուտբոլի ԱՄՆ-ի հավաքականը մրցել է միաժամանակ 2՝ Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականների հետ։
    Խնդիրը նրանում է, որ հեռուստահաղորդավարուհին չի իմացել, որ դա մեկ պետություն է։
    @armgeopolitic

  • Ձեր անունը չի տալիս, բայց ձեզ հրապարակային կարգադրում է, որ ես պիտի նստեմ:Ռոբեր…

    🇦🇲 Ձեր անունը չի տալիս, բայց ձեզ հրապարակային կարգադրում է, որ ես պիտի նստեմ:
    Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին
    @armgeopolitic

  • Ի դեպ, արդեն քանի օր է՝ ահազանգեր ենք ստանում քաղաքացիներից, որ հիվանդանոցներում…

    Ի դեպ, արդեն քանի օր է՝ ահազանգեր ենք ստանում քաղաքացիներից, որ հիվանդանոցներում ծառայություններ մատուցելու համար գումարներ են ուզում քաղաքացիներից։
    Ըստ ամենայնի՝ «առողջության ապահովագրություն» կոչվող նախընտրական հեքիաթը մոտենում է տրամաբանական ավարտին։ Ում պետք էր խաբել՝ խաբեցին, իսկ հիմա բարի գալուստ դաժան իրականություն։
    Որքան էլ վատը լինի ընդդիմությունը, որքան էլ քննադատենք իրենց, այս հարցի շուրջ մարդիկ ազնիվ զգուշացնում էին ժողովրդին, որ սա է սպասվում։
    @armgeopolitic
    Այսօր Վարդանանց ԲԿ-ում ասացին, որ երեխաների նեղ մասնագիտական սպասարկումը այսուհետ բուժառուի կողմից համավճարով է լինելու: Այսինքն նախկինում, եթե ես կարող էի երեխային ուղղակի ակնաբույժի գրանցել հաշված օրերի ընթացքեւմ ու պետ. պատվերով օգտվել ծառայությունից, հիմա…

  • Այսօր Վարդանանց ԲԿ-ում ասացին, որ երեխաների նեղ մասնագիտական սպասարկումը այսուհե…

    Այսօր Վարդանանց ԲԿ-ում ասացին, որ երեխաների նեղ մասնագիտական սպասարկումը այսուհետ բուժառուի կողմից համավճարով է լինելու: Այսինքն նախկինում, եթե ես կարող էի երեխային ուղղակի ակնաբույժի գրանցել հաշված օրերի ընթացքեւմ ու պետ. պատվերով օգտվել ծառայությունից, հիմա պետք է լավագույն դեպքում մեկ շաբաթ առաջ գրանցվեմ մանկաբույժի մոտ, մանկաբույժից ուղեգիր ստանամ ակնաբույժի մոտ գրանցվելու համար , այց ստանամ 10 օր հետո հերթերի պատճառով ու տվյալ դեպքում 3.000 դրամ համավճարեմ : 🙂 սա էլ մեր մինչև 18 տարեկանների անվճար առողջական ապահովագրությունը:
    Ոչ մի ինֆորմացիա չգտա նման որոշման մասին, հիմա կամ Վարդանանց ԲԿ-ի որոշումն է սա, կամ պետության կողմից եվս մեկ սիրուն հետընտրական նվեր:
    Facebook-յան օգտատեր Լիլիթ Նուրիջանյան
    @armgeopolitic

  • Ռուսական ընկերությունների շահույթը 2026 թվականի առաջին եռամսյակում ընկել է 20%-…

    🇷🇺 Ռուսական ընկերությունների շահույթը 2026 թվականի առաջին եռամսյակում ընկել է 20%-ով նախորդ տարվա համեմատ՝ մինչև 8,4 տրիլիոն ռուբլի. Известия
    Այնուամենայնիվ, դաշնային հավաքագրումներն աճել են մեկ երրորդով և հասել ռեկորդային 1 տրիլիոն ռուբլու։
    @armgeopolitic

  • Hürriyet-ը գրում է, որ Թուրքիան ռուսական Ս-400-երը վաճառել է Պարսից ծոցի երկրներ…

    Hürriyet-ը գրում է, որ Թուրքիան ռուսական Ս-400-երը վաճառել է Պարսից ծոցի երկրներից մեկին։

  • Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ, հաջորդ օրը կկալանավորվեի։Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյա…

    🇦🇲 Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ, հաջորդ օրը կկալանավորվեի։
    Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի արտահայտության մասին
    @armgeopolitic

  • ԱնկլավներՄենք հաճախ ենք խոսում անկլավների մասին ու կանխատեսում, որ Նիկոլ Փաշինյա…

    Անկլավներ
    Մենք հաճախ ենք խոսում անկլավների մասին ու կանխատեսում, որ Նիկոլ Փաշինյանը հանձնելու է անկլավները։ Ընդդիմադիր դաշտում տեսել ենք բազմաթիվ նման մեղադրանքներ ու զգուշացումներ, սակայն գոնե թե մենք չենք տեսել ընդդիմության առաջարկը անկլավների հարցի լուծման հետ կապված։ Այստեղ ընդդիմությունը պետք է խնդրի լուծման հնարավոր 2 սցենար դիտարկի ու ներկայացնի․
    Ա․ Իրավական փաստաթղթերով, այդ թվում՝ ԽՍՀՄ քարտեզներով բանակցային գործընթացում ապացուցել, որ «անկլավ» հասկացողություն չկա։
    Բ․ Եթե չի ստացվում բանակցային գործընթացում հասնել Ա կետի խնդրի լուծմանը, ապա անկլավների հարցի լուծումը կառուցել հետևյալ տրամաբանությամբ․ այն տարածքները (Տիգրանաշեն և այլն), որոնք այս պահին գտնվում են Հայաստանի վերահսկողության տակ, մնում են Հայաստանին, իսկ այն տարածքները (Արծվաշեն և այլն), որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, մնում են Ադրբեջանին։ Այսինքն, տեղի է ունենում տարածքների փոխանակություն։
    Կարմիր գիծ պետք է լինի «կղզյակների» առաջացումը ՀՀ տարածքում ու շեշտը պետք է դրվի նրա վրա, որ եթե կողմերը շահագրգռված են իրական խաղաղությամբ, ապա կողմերից որևէ մեկի շահերից չի կարող բխել «կղզյակների» առկայությունը մյուս երկրի տարածքում։ Այսինքն, տարածքների փոխանակության նկատմամբ դիրքորոշումն ինքնին ցույց կտա կողմերի իրական նվիրումը խաղաղության հաստատմանը։
    Ի դեպ, հաշվի առնելով, որ հարցը վերաբերում է մեր պետությանը, եթե Նիկոլ Փաշինյանը կարողանա հասնել խնդրի նման լուծման, մենք դա ևս կողջունենք, սակայն առ այս պահը նա մեզ լավատեսության հիմքեր չի տվել։
    @armgeopolitic

  • Մենք չենք ուզում հիասթափեցնել մեր հայրենակիցներին։ Դա արվելու է, երբ քաղաքական …

    🇦🇲 Մենք չենք ուզում հիասթափեցնել մեր հայրենակիցներին։ Դա արվելու է, երբ քաղաքական մեր տեսլականով՝ ամենահարմար ժամանակը լինի երկրում փոփոխություններ իրագործելու համար։ Վստահ եղեք՝ Հայաստանում փոփոխություն բերելու ավելի մոտիվացված թիմ, քան մենք ենք, չկա։
    Ամենադժվար գործն է, բայց եթե այս պատասխանատվության դաշտի մեջ մտել ենք, պետք է շարունակենք, պետք է սկսած գործն ավարտենք, որովհետև չունենք ուրիշ երկիր։ Ունեինք երկու երկիր, մնացել է մեկը:
    Նարեկ Կարապետյան
    @armgeopolitic