Category: Գեոպոլիտիկա

  • Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ, հաջորդ օրը կկալանավորվեի։Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյա…

    🇦🇲 Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ, հաջորդ օրը կկալանավորվեի։
    Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի արտահայտության մասին
    @armgeopolitic

  • ԱնկլավներՄենք հաճախ ենք խոսում անկլավների մասին ու կանխատեսում, որ Նիկոլ Փաշինյա…

    Անկլավներ
    Մենք հաճախ ենք խոսում անկլավների մասին ու կանխատեսում, որ Նիկոլ Փաշինյանը հանձնելու է անկլավները։ Ընդդիմադիր դաշտում տեսել ենք բազմաթիվ նման մեղադրանքներ ու զգուշացումներ, սակայն գոնե թե մենք չենք տեսել ընդդիմության առաջարկը անկլավների հարցի լուծման հետ կապված։ Այստեղ ընդդիմությունը պետք է խնդրի լուծման հնարավոր 2 սցենար դիտարկի ու ներկայացնի․
    Ա․ Իրավական փաստաթղթերով, այդ թվում՝ ԽՍՀՄ քարտեզներով բանակցային գործընթացում ապացուցել, որ «անկլավ» հասկացողություն չկա։
    Բ․ Եթե չի ստացվում բանակցային գործընթացում հասնել Ա կետի խնդրի լուծմանը, ապա անկլավների հարցի լուծումը կառուցել հետևյալ տրամաբանությամբ․ այն տարածքները (Տիգրանաշեն և այլն), որոնք այս պահին գտնվում են Հայաստանի վերահսկողության տակ, մնում են Հայաստանին, իսկ այն տարածքները (Արծվաշեն և այլն), որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, մնում են Ադրբեջանին։ Այսինքն, տեղի է ունենում տարածքների փոխանակություն։
    Կարմիր գիծ պետք է լինի «կղզյակների» առաջացումը ՀՀ տարածքում ու շեշտը պետք է դրվի նրա վրա, որ եթե կողմերը շահագրգռված են իրական խաղաղությամբ, ապա կողմերից որևէ մեկի շահերից չի կարող բխել «կղզյակների» առկայությունը մյուս երկրի տարածքում։ Այսինքն, տարածքների փոխանակության նկատմամբ դիրքորոշումն ինքնին ցույց կտա կողմերի իրական նվիրումը խաղաղության հաստատմանը։
    Ի դեպ, հաշվի առնելով, որ հարցը վերաբերում է մեր պետությանը, եթե Նիկոլ Փաշինյանը կարողանա հասնել խնդրի նման լուծման, մենք դա ևս կողջունենք, սակայն առ այս պահը նա մեզ լավատեսության հիմքեր չի տվել։
    @armgeopolitic

  • Մենք չենք ուզում հիասթափեցնել մեր հայրենակիցներին։ Դա արվելու է, երբ քաղաքական …

    🇦🇲 Մենք չենք ուզում հիասթափեցնել մեր հայրենակիցներին։ Դա արվելու է, երբ քաղաքական մեր տեսլականով՝ ամենահարմար ժամանակը լինի երկրում փոփոխություններ իրագործելու համար։ Վստահ եղեք՝ Հայաստանում փոփոխություն բերելու ավելի մոտիվացված թիմ, քան մենք ենք, չկա։
    Ամենադժվար գործն է, բայց եթե այս պատասխանատվության դաշտի մեջ մտել ենք, պետք է շարունակենք, պետք է սկսած գործն ավարտենք, որովհետև չունենք ուրիշ երկիր։ Ունեինք երկու երկիր, մնացել է մեկը:
    Նարեկ Կարապետյան
    @armgeopolitic

  • Այս տեղեկությունն անհապաղ ենթակա է ստուգման իրավապահ համակարգի կողմից:https://t….

    Այս տեղեկությունն անհապաղ ենթակա է ստուգման իրավապահ համակարգի կողմից:
    https://t.me/bolola02/669

    Bolola

    Երեկ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը վերջերս դիմել է Միացյալ Նահանգների լոսանջելեսյան հայկական մաֆիոզ շրջանակներին, մեր լեզվով ասած՝ ավտորիտետներին, որպեսզի իրեն աջակցեն խոշոր գումարների օրինականացման հարցում։
    Թերթը…

  • Գագիկ Ծառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել ԱԻՆ աշխատակցին. նա տեղափոխվել է հ…

    🇦🇲 Գագիկ Ծառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել ԱԻՆ աշխատակցին. նա տեղափոխվել է հիվանդանոց:
    @armgeopolitic

  • Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տե…

    🇦🇲 Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, թիմային քննարկումների արդյունքում կայացված որոշմամբ իրենց ներուժը կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում:
    Հենց այս ճանապարհով նաև Դաշինքը պաշտպանում է իր այն անդամներին, որոնք անցողիկ տեղ չեն զբաղեցնում` նվազեցնելով վերջիններիս նկատմամբ իշխանական հնարավոր նոր ճնշումների ռիսկերը:
    «Ուժեղ Հայաստան»
    @armgeopolitic

  • «Հրապարակ» օրաթերթը չհաշվարկված քայլ արեց ու լրիվ անիմաստ հարված հասցրեց Աղվան Վ…

    «Հրապարակ» օրաթերթը չհաշվարկված քայլ արեց ու լրիվ անիմաստ հարված հասցրեց Աղվան Վարդանյանին, որովհետև եթե դու գրում ես հոդված ու Ռոբերտ Քոչարյանի անունից ասում ես մի բան, որը նա չի ասել, դրանով ուղղակի խնդիր ես ստեղծում այն մարդու համար, որին պաշտպանում ես ու այդ մարդուն դնում ես վատ դրության մեջ:
    Եթե մինչ այս պահը հարցն ընդամենը քաղաքական պատասխանատվության տիրույթում էր, ապա հիմա արդեն լրիվ այլ իրավիճակ ունենք:
    Լավ, ինչի՞ համար եք Քոչարյանին վերագրել բան, որը նա չի ասել: Ո՞ր «հանճարի» մտքով է անցել նման բան անել:
    @armgeopolitic

  • «Արարատ ցեմենտի» աշխատակիցներն այս պահին հավաքվել են գործարանի մոտ` հասկանալու ի…

    «Արարատ ցեմենտի» աշխատակիցներն այս պահին հավաքվել են գործարանի մոտ` հասկանալու իրենց հետագա ճակատագիրը:

    MakaryanNews-ին հայտնեցին, որ նրանց դիմավորել է գործարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Պողոսյանը, որը նշել է, որ ինքը ևս որևէ տեղեկություն չունի, թե երբ թույլ կտան գործարանն աշխատեցնել:

  • Փաշինյանը լեգիտիմ իրավունք է ստանում «սուչիտ անել» ընդդիմությանըՀետաքրքիր իրավիճ…

    Փաշինյանը լեգիտիմ իրավունք է ստանում «սուչիտ անել» ընդդիմությանը
    Հետաքրքիր իրավիճակ ունենք ընդդիմադիր դաշտում: Մարդիկ նախընտրական փուլում կատարել են հայտարարություններ, տվել են խոստումներ ու հիմա, իրենց խոսքը պահելու փոխարեն, թշնամի են հռչակում այն մարդկանց ու գրոհներ են սկսում այն մարդկանց դեմ, որոնք իրենց հիշեցնում են իրենց իսկ կատարած հայտարարություններն ու քաղաքական պատասխանատվության հարց բարձրացնում:
    Նիկոլ Փաշինյանը լիարժեք ու լեգիտիմ իրավունք է ստանում «սուչիտ անել» այս ընդդիմադիրներին, որովհետև Փաշինյանին մի բան ասել, այլ բան անելու մեջ չի կարող մեղադրել մի ընդդիմություն, որը նույն բանն է անում, Փաշինյանին աթոռից կառչած լինելու մեջ չի կարող մեղադրել մի ընդդիմություն, որն ինքն է կառչած մանդատից:
    Նիկոլ Փաշինյանը, այո, ընդդիմությանը քաղաքականապես ոչնչացնելու է, բայց դուք եք ընտրել այս ճանապարհը ու մեզ այլ բան չի մնում, քան ձեր ընտրությունն ընդունել ի գիտություն` արձանագրելով, որ դուք զրոյական քաղաքական պատասխանատվություն ունեք:
    Если кто-то решил утонуть, спасти его уже невозможно.
    @armgeopolitic