Category: Գեոպոլիտիկա

  • «Թշնամին պետք է միշտ վախենա մեզանից, ինչպես վախենում է այսօր»: Նման հայտարարությ…

    «Թշնամին պետք է միշտ վախենա մեզանից, ինչպես վախենում է այսօր»: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
    Սա հերթական դեպքն է, երբ Ալիևը, Հայաստանի ու հայ ժողովրդի մասին խոսելիս, օգտագործում է «թշնամի» եզրույթը: Ֆիքսենք. «թշնամի» է կոչում մի պետության և ժողովրդի, որի ղեկավարի հետ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ նախաստորագրել է խաղաղության համաձայնագիր:
    Ալիևի մարտավարությունը հետևյալն է. դրսում, միջազգային հարթակներում նա նման տերմինաբանություն չի օգտագործում, մտնում է «կիրթ ու կառուցողական» դաշտ, սակայն Ադրբեջանի ներսում նա իր իրական դեմքն ու նպատակները հստակ ցույց է տալիս:
    Մենք, այսինքն, այն մարդիկ, որոնք դեմ են ՀՀ ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությանը, դեմ չենք խաղաղությանը ու մենք, իհարկե, պատերազմ չենք ուզում, սա հիմար մեկնաբանություն է, երբ ստիպված են պաշտպանել Ալիևի թեզերը, բայց մենք հստակ հասկանում ենք, որ այն, ինչ մեզ հիմա փորձում են վաճառել որպես խաղաղություն, անգամ չնչին աղերս չունի խաղաղության հետ ու մի օր փաստի առաջ է կանգնեցնելու այն մարդկանց, որոնք կհավատան Ալիևի «խաղաղասիրությանը»:
    Չեն կարող քեզ կոչել թշնամի, հայտարարել, որ դու միշտ վախեցած պետք է լինես ու մենք դա ընկալենք որպես «երկար սպասված խաղաղություն»:

  • Բա ընդդիմությունից ստացած մանդատդ վայր դիր, նոր Նիկոլին սիրաշահի, այ փորդ ու վիզ…

    Բա ընդդիմությունից ստացած մանդատդ վայր դիր, նոր Նիկոլին սիրաշահի, այ փորդ ու վիզդ հաստացրած անձնավորություն:
    Քեզ խղճացել, որպես զոհված զինվորի հայր ցուցակում տեղ են տվել, գնացել Վահագն Ալեքսանյանից բեթար Նիկոլական ես դարձել, քո խնդիրն է, բա մանդատը խի՞ չես վայր դրել, այ անշնորհակալ:
    🇦🇲 Նիկոլ Փաշինյանն արել է այն, ինչը բխում էր հայ ժողովրդի, Հայաստան պետության շահերից: Զոհված զինծառայողի հայր, Ռոբերտ Քոչարյանի գթասրտության հաշվին պատգամավոր դարձած գեղամ նազարյան @armgeopolitic

  • Նիկոլ Փաշինյանն արել է այն, ինչը բխում էր հայ ժողովրդի, Հայաստան պետության շահե…

    🇦🇲 Նիկոլ Փաշինյանն արել է այն, ինչը բխում էր հայ ժողովրդի, Հայաստան պետության շահերից:
    Զոհված զինծառայողի հայր, Ռոբերտ Քոչարյանի գթասրտության հաշվին պատգամավոր դարձած գեղամ նազարյան
    @armgeopolitic

  • Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել:@armgeopolitic…

    🇺🇸🇷🇺 Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել:
    @armgeopolitic

  • — Հարցին, թե ինչպես է Առաջին նախագահը գնահատում ընդդիմության շրջանում տիրող իրավ…

    — Հարցին, թե ինչպես է Առաջին նախագահը գնահատում ընդդիմության շրջանում տիրող իրավիճակը, նա պատասխանեց.
    — Պետք է անկեղծորեն խոստովանել, որ ընդդիմադիր կուսակցությունների միջև ամիսներ շարունակ ընթացող բանակցությունները ոչ մի համաձայնության չեն հանգեցրել: Այդ պարագայում, պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է:
    Անհրաժեշտ է, վերջիվերջո, հասկանալ, որ ընդդիմության միավորումը ոչ թե քաղաքական, այլ պարզապես ազգի փրկության խնդիր է: Լինելով ինքնաբավ և կայացած անձնավորություն, Կարապետյանն ունակ է լուծել այդ խնդիրը:
    Լևոն Տեր-Պետրոսյան
    @armgeopolitic

  • Արթուր Վանեցյանի կողմից առաջիկա խորհրդարանական ընտրություններին չմասնակցելը ռացի…

    Արթուր Վանեցյանի կողմից առաջիկա խորհրդարանական ընտրություններին չմասնակցելը ռացիոնալ որոշում է, որը ցույց է տալիս, որ նա ճիշտ է գնահատել քաղաքական ներկայիս իրավիճակը, իր հնարավորությունները և ցանկություն չունի մասնակցել «մասնակցելու համար» տրամաբանությամբ` մի քանի մանդատի ակնկալիքով:
    Վանեցյանը գործող խորհրդարանում եղել է, մանդատը վայր է դրել իր կամքով ու հասկանում է, որ որպես ընդդիմադիր այնտեղ լինելը անիմաստ զբաղմունք է: Լավ կլիներ` շատ այլ ուժեր ևս սա հասկանային ու ճիշտ գնահատեին ներկայիս իրավիճակում իրենց հնարավորությունները:
    🇦🇲 Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ իր գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ @armgeopolitic

  • Մինչև 2026 թվականի վերջը Ուկրաինան պետք է Արժույթի միջազգային հիմնադրամին վերադ…

    🇺🇦 Մինչև 2026 թվականի վերջը Ուկրաինան պետք է Արժույթի միջազգային հիմնադրամին վերադարձնի նոր վարկային ծրագրով ստացված միջոցների մեծ մասը՝ ընդհանուր գումարի 71.1%-ը։ Սա բխում է ԱՄՀ-ի կողմից Ուկրաինայի համար նախատեսված պաշտոնական վճարումների ժամանակացույցից։
    @armgeopolitic

  • ԱՄՆ պետդեպարտամենտը որոշել է անվտանգության նկատառումներով դուրս բերել Իսրայելու…

    🇺🇸🇮🇱 ԱՄՆ պետդեպարտամենտը որոշել է անվտանգության նկատառումներով դուրս բերել Իսրայելում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների մի մասին և նրանց ընտանիքի անդամներին:
    @armgeopolitic

  • Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ իր գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը չի մա…

    🇦🇲 Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ իր գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
    @armgeopolitic

  • Հարգելի հայրենակիցներ, մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ մեզ ամեն օր փո…

    Հարգելի հայրենակիցներ, մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ մեզ ամեն օր փորձում են խաբել, մոլորեցնել, տարբեր մեղավորներ գտնել, այնինչ առկա խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլ խորանում են։
    Բանակում հերթական դեպքը ունենք, երբ զինվորին ծաղրել են, նվաստացրել ու հասցրել ֆիզիկական մահվան։ Սա արդեն չեմ կարող հիշել, թե որերորդ դեպքն է վերջին ամիսներին։ Ինքս ծառայել եմ զինված ուժերում, շարքային զինվորի աչքով գիտեմ, թե ինչ ունենք այնտեղ ներսում ու ինչ խնդիրներ կան տարբեր շերտերում՝ դասակից սկսած մինչև կորպուս — զորամաս վերահսկողություն, ՊՆ-ի ու ԳՇ-ի մասին չխոսեմ, լավագույնս տեղեկացված եմ։
    Հայաստանում կառավարման ճգնաժամ է, կոլապսի մեջ են բոլոր համակարգերը, չկա պայքար հանցավորության դեմ, կրիմինալը միայն թափ է հավաքում, ինչի արդյունքում ամենաթողության ու անպատժելիության մթնոլորտը խորանում է նաև զինված ուժերում։
    Երբ մենք կարդում ենք հերթական լուրը, որ փողոցում դանակահարություն, սպանություն է եղել կամ բանակում է զինվոր սպանվել / ինքնասպան եղել, մեզ թվում է, որ դա ընդամենը լրահոս է։ Այս գրառումը սթափվելու ահազանգ է այն մասին, որ այս ամենին պետք է վերջ տանք, չպետք է թույլ տանք, որ մեզ շարունակեն մոլորեցնել, մեղավորներ ցույց տալ չստացված կառավարման համար, հակառակ դեպքում սա թակելու է յուրաքանչյուրիս դուռը։
    Մենք պետք է հստակ ֆիքսենք, որ դեմ ենք այս ամենին ու չենք ուզում ապրել նման իրականության մեջ։ Մեզ պետք է փոփոխություն ու մենք պետք է քայլ առաջ կատարենք։ Ուղղակի անթույլատրելի է շարունակել պետության ընթացքը այնպես, ինչպես հիմա է դա տեղի ունենում․ դա հանգեցնելու է մեծ աղետի։
    @armgeopolitic
    Photo