Category: Գեոպոլիտիկա

  • Թե ում անձնական կյանքում ինչ է կատարվում, մեծ հաշվով, թքած ունեմ, բայց ինձ հետաք…

    Թե ում անձնական կյանքում ինչ է կատարվում, մեծ հաշվով, թքած ունեմ, բայց ինձ հետաքրքրում է քաղաքականությունը, իսկ հիմա այդ իմաստով նոր իրավիճակ է ստեղծվել երկրում։
    Անննան իր խոսքում ասում է հետևյալը․ «Ես չեմ կարող ասել, որ սիրում եմ բոլորիդ, քանի որ երբ դու նման բան ես ասում, պետք է կարողանաս դա ապացուցել ու քայլերով ցույց տալ»։ Ինչպես ասում են՝ ամեն ինչ թաքնված է տողատակերում, իսկ այստեղ ես տողատակ տեսնում եմ։ Կոնկրետ այս դրվագի վրա արժի ուշադրություն դարձնել։
    Փաշինյանն ասում է, որ Աննան իր «ապավենն ու հենարանն էր, որին ինքը շատ դառնություն է պատճառել»։ Հետաքրքիր ձևակերպում է նաև հոգեբանական իմաստով։ Փաստացի այդ հենարանն ու ապավենը այլևս չկա։
    Նիկոլ Փաշինյանի քաղաքական ճակատագիրը կախված է Աննա Հակոբյանից։ Եթե ընտրություններից առաջ Աննա Հակոբյանը, օրինակ, հրապարակավ հայտարարի, որ Նիկոլ Փաշինյանը այլևս կոմպետենտ չէ ու պատրաստ չէ շարունակել երկրի կառավարումը, պատկերացնու՞մ եք, թե դա ինչի կարող է բերել։
    Իհարկե, հայկական քաղաքական մտքի այն սցենարը, որ սա «թատրոն» է, ևս գոյության իրավունք ունի, բայց դեռևս չէի շտապի այս հարցում։ Թե իրականում ինչ է կատարվում, հասկանալի կլինի նրանից, թե առաջիկայում ինչով կզբաղվի Աննա Հակոբյանը, կանհետանա՞, թե՞ ինչ-որ գործունեություն կծավալի։
    Կրկնում եմ՝ այս ամենն ինձ հետաքրքիր է բացառապես քաղաքական իմաստով, իսկ առհասարակ այս ընտանիքն իրենց անձնական ու ընտանեկան կյանքը շատ վաղուց է, որ փռել է հանրության առաջ, ինչը համարում եմ զզվելի երևույթ։

  • Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով։ Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրեր…

    Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով։
    Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։
    Թերեւս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում։
    Նիկոլ Փաշինյան
    @armgeopolitic

  • Կարծես թե ընդդիմադիր դաշտը նոր ծանր խաղացող է ստանում: Սամվել Կարապետյանն ու Ռոբ…

    Կարծես թե ընդդիմադիր դաշտը նոր ծանր խաղացող է ստանում: Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Սեդրակիչը լուրջ մտածելու բան ունեն 🙃
    @armgeopolitic
    🇦🇲 Ես չեմ կարող ասել, որ սիրում եմ բոլորիդ, քանի որ երբ դու նման բան ես ասում, պետք է կարողանաս դա ապացուցել ու քայլերով ցույց տալ: Աննա Հակոբյան @armgeopolitic

  • Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը բաժանվել ենԱննա Հակոբյանը լքել է կառավարական …

    🇦🇲 Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը բաժանվել են

    Աննա Հակոբյանը լքել է կառավարական առանձնատունը ու ապրում է առանձին:
    «Խնդրում եմ` եթե դրսում ինձ տեսնեք, չվիրավորեք»,- հայտարարել է Հակոբյանը:
    @armgeopolitic

  • Իմպիչմենտի մասին շուտով նոր բան կլսեք:Սերժ Սարգսյան@armgeopolitic…

    🇦🇲 Իմպիչմենտի մասին շուտով նոր բան կլսեք:
    Սերժ Սարգսյան
    @armgeopolitic

  • Խաղաղության մասին հայ ժողովրդին ներկայացվող 2 մոտեցումները:Տեսանյութը կարելի է վ…

    Խաղաղության մասին հայ ժողովրդին ներկայացվող 2 մոտեցումները:
    Տեսանյութը կարելի է վերնագրել հետևյալ կերպ. առանց մեկնաբանության:
    @armgeopolitic

  • 24 ժամ ջուր չի լինելու. ողջ ճշմարտությունը տեղի ունեցողի մասինԵթե ձեր տանը կա խ…

    🔴🇦🇲 24 ժամ ջուր չի լինելու. ողջ ճշմարտությունը տեղի ունեցողի մասին
    Եթե ձեր տանը կա խմելու ջրի որակի խնդիր ու եթե համարում եք «Վեոլիա ջուրը» ավել գումար է գրել, անցեք այս հղումով և գրեք այդ մասին մեկնաբանություններում՝ հասցեներով։
    @armgeopolitic

  • Նման պահվածքի համար բժշկական համայնքը պետք է հասնի տվյալ փոխնախարարի հրաժարականի…

    Նման պահվածքի համար բժշկական համայնքը պետք է հասնի տվյալ փոխնախարարի հրաժարականին։ Սա իսկապես ծաղր է բժիշկների նկատմամբ։
    @armgeopolitic
    🇦🇲 Առողջապահության փոխնախարարը ծաղրել է բժիշկներին, ինչից հետո ստիպված է եղել հեռացնել իր հրապարակած տեսանյութը Փոխնախարարը, որի անուն-ազգանունը Լենա Նանուշյան է, ծաղրել է բժիշկների հայտարարություններն ու բողոքը իրենց աշխատավարձերի իջեցման մասին, ինչից հետո…

  • Այնուամենայնիվ, այս պահին մենք այդ աշխատանքը «Հայաստան» դաշինքի կողմից չենք տեսն…

    Այնուամենայնիվ, այս պահին մենք այդ աշխատանքը «Հայաստան» դաշինքի կողմից չենք տեսնում։ Ակնհայտ է, որ իրենք պասիվ վիճակում են, ունենում են հանդիպումներ, շփումներ, բայց բուն ընտրական «դրայվ» տեսանելի չէ այդ թիմում։ Գուցե, համարում են, որ դեռ կա բավարար ժամանակ և ունեն հստակ ծրագիր, սա չգիտենք։
    Կախված, թե երբ կսկսեն ակտիվ աշխատանքները ու ինչպես կիրականացնեն դրանք, Քոչարյանի ձայները կարող են ինչպես ավելանալ, այնպես էլ նվազել։ Կոնկրետ «Հայաստան» դաշինքի պարագայում իրենք ունեն X քանակի ձայն, որը, միևնույն է, ստանալու են, սակայն վերջնական արդյունքը կախված կլինի այն քարոզարշավից, որը իրենք կիրականացնեն:
    @armgeopolitic
    🇦🇲 Կկարողանա՞ «Հայաստան» դաշինքը հաղթահարել անցողիկի շեմը․ հաշվարկ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 1,281,174 մարդ, որոնցից 268,165-ն է քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։ Այս թվի մեջ ներառված են ինչպես Ռոբերտ Քոչարյանի բուն աջակիցները…

  • «Հայաստան» դաշինքի համար դաշինքի` 8 տոկոսի շեմը հաղթահարելը այս ընտրություններո…

    🇦🇲 «Հայաստան» դաշինքի համար դաշինքի` 8 տոկոսի շեմը հաղթահարելը այս ընտրություններում բավականին լուրջ խնդիր է լինելու, եթե Սամվել Կարապետյանին թույլ տան մասնակցել ընտրություններին։ Կարապետյանին քվեարկելու են հիմնականում այն մարդիկ, որոնք 2021-ին քվեարկել էին «Հայաստան» դաշինքի օգտին։
    Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյան
    @armgeopolitic