Category: Գեոպոլիտիկա

  • Այնուամենայնիվ, այս պահին մենք այդ աշխատանքը «Հայաստան» դաշինքի կողմից չենք տեսն…

    Այնուամենայնիվ, այս պահին մենք այդ աշխատանքը «Հայաստան» դաշինքի կողմից չենք տեսնում։ Ակնհայտ է, որ իրենք պասիվ վիճակում են, ունենում են հանդիպումներ, շփումներ, բայց բուն ընտրական «դրայվ» տեսանելի չէ այդ թիմում։ Գուցե, համարում են, որ դեռ կա բավարար ժամանակ և ունեն հստակ ծրագիր, սա չգիտենք։
    Կախված, թե երբ կսկսեն ակտիվ աշխատանքները ու ինչպես կիրականացնեն դրանք, Քոչարյանի ձայները կարող են ինչպես ավելանալ, այնպես էլ նվազել։ Կոնկրետ «Հայաստան» դաշինքի պարագայում իրենք ունեն X քանակի ձայն, որը, միևնույն է, ստանալու են, սակայն վերջնական արդյունքը կախված կլինի այն քարոզարշավից, որը իրենք կիրականացնեն:
    @armgeopolitic
    🇦🇲 Կկարողանա՞ «Հայաստան» դաշինքը հաղթահարել անցողիկի շեմը․ հաշվարկ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 1,281,174 մարդ, որոնցից 268,165-ն է քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։ Այս թվի մեջ ներառված են ինչպես Ռոբերտ Քոչարյանի բուն աջակիցները…

  • «Հայաստան» դաշինքի համար դաշինքի` 8 տոկոսի շեմը հաղթահարելը այս ընտրություններո…

    🇦🇲 «Հայաստան» դաշինքի համար դաշինքի` 8 տոկոսի շեմը հաղթահարելը այս ընտրություններում բավականին լուրջ խնդիր է լինելու, եթե Սամվել Կարապետյանին թույլ տան մասնակցել ընտրություններին։ Կարապետյանին քվեարկելու են հիմնականում այն մարդիկ, որոնք 2021-ին քվեարկել էին «Հայաստան» դաշինքի օգտին։
    Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյան
    @armgeopolitic

  • Նիկոլ Փաշինյանի հասցեին «TikTok» սոցիալական հարթակում վիրավորանք հնչեցնելու համ…

    🇦🇲 Նիկոլ Փաշինյանի հասցեին «TikTok» սոցիալական հարթակում վիրավորանք հնչեցնելու համար քաղաքացի է ձերբակալվել։
    @armgeopolitic

  • ՀՀ-ն մեծ ատոմակայանի կարիք չունի, մեզ անհրաժեշտ է փոքր մոդուլային, բանակցում են…

    🇦🇲 ՀՀ-ն մեծ ատոմակայանի կարիք չունի, մեզ անհրաժեշտ է փոքր մոդուլային, բանակցում ենք, որ գնենք:
    Նիկոլ Փաշինյան
    @armgeopolitic

  • Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթն…

    🇦🇿🇦🇲 Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:
    @armgeopolitic

  • Կառավարության «միջամտությու՞ն», թե՞ հանրային ճնշում․ ի՞նչ տեղի ունեցավ «Վեոլիա ջ…

    Կառավարության «միջամտությու՞ն», թե՞ հանրային ճնշում․ ի՞նչ տեղի ունեցավ «Վեոլիա ջրի» մասով
    Օրեր առաջ «Վեոլիա ջուր» թյուրիմացությունը հայտարարեց, որ մայիսից սկսած մինչև աշուն հանրապետությունում մարդիկ ջուր ունենալու են օրվա մեջ միայն 17 ժամ։ Այս հայտարարությունից հետո մեծ աղմուկ բարձրացավ, մարդիկ սկսեցին իրենց դժգոհությունը հայտնել, տարբեր գործիչներ հանդես եկան հրապարակային խոսքով, Արփինե Հովհաննիսյանը մանրամասն տեսանյութով անդրադարձավ թեմային, որը միլիոնավոր դիտումներ հավաքեց, նախաձեռնություն սկսեց, որին հազարավոր մարդիկ միացան ու շատ հանկարծակի կառավարությունը հայտարարեց, որ իրենք խոսել են «Վեոլիա ջրի» հետ ու այդ որոշումը կյանքի չի կոչվի, այսինքն, մարդիկ իբրև թե 24 ժամ կշարունակեն ջուր ունենալ։
    Այդ ի՞նչ փոխվեց ու ինչպե՞ս փոխվեց։ Եթե «Վեոլիա ջուրը» հայտարարում է, որ ի վիճակի չէ ապահովել 24 ժամով ջրամատակարարում, ինչպե՞ս ստացվեց, որ կառավարության «միջամտությունից» հետո կարողանալու է դա անել։ Ինչ-որ բան այստեղ ակնհայտորեն այն չէ ու տպավորություն է, թե սրանով ընդամենը հանրային ճնշումն են փորձում մեղմել ու իրականության մեջ ջրամատակարարման խնդիր, այնուամենայնիվ, մարդիկ կունենան։
    Ի դեպ, հենց հիմա էլ Հայաստանում շատ քաղաքներում ու գյուղերում մարդիկ չունեն 24 ժամով ջուր, ավելին՝ կան վայրեր, որտեղ օրվա մեջ միայն 6 ժամ ունեն ջուր։ Սա ճգնաժամային վիճակ է, որը պետք է լուծում ստանա։
    @armgeopolitic

  • «Քաղաքականությամբ չեմ զբաղվում»-ը` փախուստ սեփական անձի նկատմամբ պատասխանատվությ…

    «Քաղաքականությամբ չեմ զբաղվում»-ը` փախուստ սեփական անձի նկատմամբ պատասխանատվությունից
    Արցախը հանձնեցին ու հայաթափեցին, պատերազմ պարտվեցին, 4000 զոհ ու տասնյակ հազարով հաշմանդամ ունեցանք, բայց «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում»:
    Հայաստանի տարածքներն օկուպացված են, բայց «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում»:
    Պետական պարտքը 7-8 միլիարդ դոլար ավելացրել են, ինչի հետևանքով գույքահարկերն ու ամեն ինչը թանկացել է, բայց «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում»:
    Պետական պարտքով արված ասֆալտը մեկ ձմեռ չի դիմանում, բայց «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում»:
    Ադրբեջանը պահանջում է 300 հազար ադրբեջանցու վերադարձ, բայց «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում»:
    Հայերին Բաքվում ցմահ դատում են, բայց «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում»:
    Ալիևի պահանջով սահմանադրություն է փոխվում, բայց «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում»:
    Փաշազադեի քմահաճույքով հարձակում է սկսվում եկեղեցու դեմ, բայց «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում»:
    Սնունդը, տրանսպորտը թանկացել են, կենցաղային ծախսերը շարունակ աճում են, եկամուտները` ոչ, բայց «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում»:
    Երկրում ատելության մթնոլորտ է, եղբայրը եղբոր հետ քաղաքականության պատճառով դարձել է թշնամի, բայց «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում»:
    Հասարակ ջուրը արդեն ժամով ենք ունենալու, բայց «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում»:
    Ժողովուրդ ջան, դուք ի՞նչ եք ուզում, ձեր խնդիրները ո՞վ պետք է լուծի, եթե դուք «քաղաքականությամբ չեք զբաղվում»: Լավ է` այդ արտահայտությունն էլ սովորել եք, դրանով լավագույնս խուսափում եք պատասխանատվություն վերցնել ձեր կյանքի ու երկրի համար:
    Գոնե կարծիք արտահայտելուց մի վախեցեք, ստրուկ չեք 🙂
    @armgeopolitic

  • Ամբողջ 2025 թվականի ընթացքում Ռուսաստանը գրավել է ընդամենը 4700 կմ² տարածք, որը…

    🇷🇺🇺🇦 Ամբողջ 2025 թվականի ընթացքում Ռուսաստանը գրավել է ընդամենը 4700 կմ² տարածք, որը կազմում է Ուկրաինայի ընդհանուր տարածքի 0.8%-ը։
    @armgeopolitic

  • Քոչարյանի ու Սերժի թիմերի հերթական «բախումն» է սկսվել։ Երկու կողմին էլ անկեղծորե…

    Քոչարյանի ու Սերժի թիմերի հերթական «բախումն» է սկսվել։ Երկու կողմին էլ անկեղծորեն կասենք, որ ձեր «բազառը» այս պահին ակտուալ չէ, երկու կողմն էլ ինչ ունեին ասելու իրար, արդեն ասել են, հիմա հնչող տեքստերը կրկնության տրամաբանության մեջ են, ինչը չունի քաղաքական անհրաժեշտ կշիռ, ավելին՝ դաշտում կա այլ ծանր խաղացող, որի ներկայությունը այդ «բազառը» ակամայից մղում է երկրորդ պլան։ Կարողանու՞մ եք օգնել, որ «գործը գլուխ գա», օգնեք։
    Ինչ վերաբերում է Արմեն Աշոտյանի այն խոսքին, որ «մեր նախագահն իր տեղում է», ապա պարոն Աշոտյան, ցավով, բայց պետք է ասենք, որ եթե նա իր տեղում լիներ, այսօր դուք ու Քոչարյանի թիմը վիճելու առիթ չէիք ունենա, թե «ո՞վ է բերել Նիկոլին»։ Սա մեր կարծիքն է, որը ցանկացած ֆորմատով, այդ թվում՝ ուղիղ աչքերի մեջ նայելով պատրաստ ենք հիմնավորել։
    Ինչ վերաբերում է բուն թեմային, այն է՝ «Ո՞վ է բերել Նիկոլին»։ 8 տարի անցել է Նիկոլի իշխանության գալուց ու այս տարիների ընթացքում ամեն ոք իր մեջ գտել է այդ հարցի պատասխանը, վստահ եղեք։
    Այս թեման այսքանով ավարտենք։
    Հ․Գ․ սեփական սխալներն ընդունելը ամոթ բան չէ, հակառակը՝ պատվաբեր է։
    @armgeopolitic

  • 1. Վեոլիա ջրի որոշման մասով դիմում եմ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանո…

    🇦🇲 1. Վեոլիա ջրի որոշման մասով դիմում եմ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով ( դիմումը ավելի ուշ կտեղադրեմ):
    2. Վեոլիա ջուրը ինձ ուղղված պատասխանում ասել է, որ իրենց «ֆանտաստիկ» ջանքերի շնորհիվ կրճատվել է չհաշվառված ջրի քանակը: Ու՞ր է այդ ջուրը: Իրականում դա միֆ է
    3. 5 տարի տեխնիկական աուդիտ չեն անում: Ինչու՞: Քանզի նրանք միակն են, որ կարող են ասել Վեոլիա ջրի փաստարկների մասին իրականությունը: Մնացածը` տեսանյութում:
    4. Մարզերում վիճակն ավելի ողբերգական է` 6 կամ 8 ժամ ջրամատակարարում
    Արփինե Հովհաննիսյան
    @armgeopolitic