Category: Գեոպոլիտիկա

  • Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել:@armgeopolitic…

    🇺🇸🇷🇺 Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել:
    @armgeopolitic

  • — Հարցին, թե ինչպես է Առաջին նախագահը գնահատում ընդդիմության շրջանում տիրող իրավ…

    — Հարցին, թե ինչպես է Առաջին նախագահը գնահատում ընդդիմության շրջանում տիրող իրավիճակը, նա պատասխանեց.
    — Պետք է անկեղծորեն խոստովանել, որ ընդդիմադիր կուսակցությունների միջև ամիսներ շարունակ ընթացող բանակցությունները ոչ մի համաձայնության չեն հանգեցրել: Այդ պարագայում, պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է:
    Անհրաժեշտ է, վերջիվերջո, հասկանալ, որ ընդդիմության միավորումը ոչ թե քաղաքական, այլ պարզապես ազգի փրկության խնդիր է: Լինելով ինքնաբավ և կայացած անձնավորություն, Կարապետյանն ունակ է լուծել այդ խնդիրը:
    Լևոն Տեր-Պետրոսյան
    @armgeopolitic

  • Արթուր Վանեցյանի կողմից առաջիկա խորհրդարանական ընտրություններին չմասնակցելը ռացի…

    Արթուր Վանեցյանի կողմից առաջիկա խորհրդարանական ընտրություններին չմասնակցելը ռացիոնալ որոշում է, որը ցույց է տալիս, որ նա ճիշտ է գնահատել քաղաքական ներկայիս իրավիճակը, իր հնարավորությունները և ցանկություն չունի մասնակցել «մասնակցելու համար» տրամաբանությամբ` մի քանի մանդատի ակնկալիքով:
    Վանեցյանը գործող խորհրդարանում եղել է, մանդատը վայր է դրել իր կամքով ու հասկանում է, որ որպես ընդդիմադիր այնտեղ լինելը անիմաստ զբաղմունք է: Լավ կլիներ` շատ այլ ուժեր ևս սա հասկանային ու ճիշտ գնահատեին ներկայիս իրավիճակում իրենց հնարավորությունները:
    🇦🇲 Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ իր գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ @armgeopolitic

  • Մինչև 2026 թվականի վերջը Ուկրաինան պետք է Արժույթի միջազգային հիմնադրամին վերադ…

    🇺🇦 Մինչև 2026 թվականի վերջը Ուկրաինան պետք է Արժույթի միջազգային հիմնադրամին վերադարձնի նոր վարկային ծրագրով ստացված միջոցների մեծ մասը՝ ընդհանուր գումարի 71.1%-ը։ Սա բխում է ԱՄՀ-ի կողմից Ուկրաինայի համար նախատեսված պաշտոնական վճարումների ժամանակացույցից։
    @armgeopolitic

  • ԱՄՆ պետդեպարտամենտը որոշել է անվտանգության նկատառումներով դուրս բերել Իսրայելու…

    🇺🇸🇮🇱 ԱՄՆ պետդեպարտամենտը որոշել է անվտանգության նկատառումներով դուրս բերել Իսրայելում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների մի մասին և նրանց ընտանիքի անդամներին:
    @armgeopolitic

  • Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ իր գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը չի մա…

    🇦🇲 Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ իր գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
    @armgeopolitic

  • Հարգելի հայրենակիցներ, մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ մեզ ամեն օր փո…

    Հարգելի հայրենակիցներ, մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ մեզ ամեն օր փորձում են խաբել, մոլորեցնել, տարբեր մեղավորներ գտնել, այնինչ առկա խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլ խորանում են։
    Բանակում հերթական դեպքը ունենք, երբ զինվորին ծաղրել են, նվաստացրել ու հասցրել ֆիզիկական մահվան։ Սա արդեն չեմ կարող հիշել, թե որերորդ դեպքն է վերջին ամիսներին։ Ինքս ծառայել եմ զինված ուժերում, շարքային զինվորի աչքով գիտեմ, թե ինչ ունենք այնտեղ ներսում ու ինչ խնդիրներ կան տարբեր շերտերում՝ դասակից սկսած մինչև կորպուս — զորամաս վերահսկողություն, ՊՆ-ի ու ԳՇ-ի մասին չխոսեմ, լավագույնս տեղեկացված եմ։
    Հայաստանում կառավարման ճգնաժամ է, կոլապսի մեջ են բոլոր համակարգերը, չկա պայքար հանցավորության դեմ, կրիմինալը միայն թափ է հավաքում, ինչի արդյունքում ամենաթողության ու անպատժելիության մթնոլորտը խորանում է նաև զինված ուժերում։
    Երբ մենք կարդում ենք հերթական լուրը, որ փողոցում դանակահարություն, սպանություն է եղել կամ բանակում է զինվոր սպանվել / ինքնասպան եղել, մեզ թվում է, որ դա ընդամենը լրահոս է։ Այս գրառումը սթափվելու ահազանգ է այն մասին, որ այս ամենին պետք է վերջ տանք, չպետք է թույլ տանք, որ մեզ շարունակեն մոլորեցնել, մեղավորներ ցույց տալ չստացված կառավարման համար, հակառակ դեպքում սա թակելու է յուրաքանչյուրիս դուռը։
    Մենք պետք է հստակ ֆիքսենք, որ դեմ ենք այս ամենին ու չենք ուզում ապրել նման իրականության մեջ։ Մեզ պետք է փոփոխություն ու մենք պետք է քայլ առաջ կատարենք։ Ուղղակի անթույլատրելի է շարունակել պետության ընթացքը այնպես, ինչպես հիմա է դա տեղի ունենում․ դա հանգեցնելու է մեծ աղետի։
    @armgeopolitic
    Photo

  • Որքան էլ մենք «թատրոնի» տեսանկյունից փորձենք նայել այս իրադարձությանը, այնուամեն…

    Որքան էլ մենք «թատրոնի» տեսանկյունից փորձենք նայել այս իրադարձությանը, այնուամենայնիվ, ինչպես ավելի վաղ կատարած ծավալուն անդրադարձում էինք նշել, Հակոբյանի խոսքում կան տողատակեր, որոնցից մեկը նաև հենց սա է։ Այսինքն, սա ոչ թե տողատակ է, այլ ուղիղ խոսք է այն մասին, որ կամայականորեն քրեական հետապնդումներ են տեղի ունենում Հայաստանում ու նման բան հնարավոր է նաև իր նկատմամբ տեղի ունենա, քանի որ ինքը այլևս «էլիտա»-ի մաս չի կազմում։
    Մենք կարծում ենք, որ Նիկոլ Փաշինյան — ԱՆնա Հակոբյան այս դրաման այնքան էլ պարզ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Ինչպես ասում են՝ «այս խմորը դեռ շատ ջուր կարող է քաշել»։
    @armgeopolitic
    🇦🇲 Չի բացառվում, որ իմ դեմ քրեական գործ բացվի։ Կյանք է, ամեն ինչ էլ հնարավոր է, ի՞նչ արած։ Աննա Հակոբյան @armgeopolitic

  • 11 տարի առաջ այս օրը Մոսկվայում սպանվեց ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը։@armgeo…

    🇷🇺 11 տարի առաջ այս օրը Մոսկվայում սպանվեց ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը։
    @armgeopolitic

  • Պենտագոնը կստեղծի արհեստական բանականության գործիքներ Չինաստանի վերաբերյալ ավտոմ…

    🇺🇸🇨🇳 Պենտագոնը կստեղծի արհեստական բանականության գործիքներ Չինաստանի վերաբերյալ ավտոմատ կերպով հետախուզական տվյալներ հավաքելու համար։
    @armgeopolitic