Category: Գեոպոլիտիկա

  • Առաջին նիստի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փաստաբանները, ինչպես ն…

    🇦🇲 Առաջին նիստի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փաստաբանները, ինչպես նաև երրորդ կողմ հանդիսացող «Ուժեղ Հայաստան» կուսակցության և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները, փաստացի քարը քարի վրա չթողեցին ԿԸՀ-ի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցչի դիրքորոշումից։
    Այնպես որ՝ սպասում ենք դատարանի որոշմանը:
    Արման Աբովյան
    @armgeopolitic

  • Մինչև ընտրությունները մենք ընդդիմության հետ կապված շատ հարցերում ուղղակի լռել են…

    Մինչև ընտրությունները մենք ընդդիմության հետ կապված շատ հարցերում ուղղակի լռել ենք, փորձել ենք խոսել, քննարկել, մեր կարծիքը հայտնել «փակ» ձևաչափերով։ Այդ քննարկումների ժամանակ իրենք իրենց պահում էին ուղղակի մեծամիտի պես, բացարձակ ոչինչ չէին լսում, իրենց դրել էին արդեն իշխանության տեղ։ Լռում էինք, որ տպավորություն չստեղծվի, թե մենք իրենց «խփում» ենք, լռում էինք, որովհետև կոնկրետ Սամվել Կարապետյանի թիմում կային մարդիկ, որոնց գործոնը հաշվի առնելով էինք լռում։ Թող շնորհակալ լինեն այդ մարդկանց, որոնց նաև բանտ ուղարկեցին ու հիմա իրենք եթերներում վեր ընգած «բացատրում» են, թե ինչու են վերցնելու մանդատներն ու ինչու չպետք է դուրս գան փողոց։
    Հիմա դա ավարտված է։ Իրենք պատասխան են տալու թե՜ իրենց այդ պահվածքի, թե՜ պարտության համար։
    Մտե՞լ եք քաղաքականություն։ Բարի գալուստ դժոխք։
    @armgeopolitic

  • Նախորդ ընդդիմությանն էինք ասում «Նիկոլի սրտի ընդդիմություն», էս մեկը կարծես լրիվ…

    Նախորդ ընդդիմությանն էինք ասում «Նիկոլի սրտի ընդդիմություն», էս մեկը կարծես լրիվ Նիկոլի համար գտածո են լինելու:
    Կիվիրյան Արգիշտին էր ճիշտ ասում, որ ցուցակներում չպետք է լինեն մարդիկ, որոնց դիմաց Վահագն Ալեքսանյանը քաղաքական մտքի հանճար կթվա…
    @armgeopolitic

  • Եթե անգամ հայտնի երեք տեղամասերում վերաքվեարկություն տեղի չունենա, ԲՀԿ-ն, ըստ Կ…

    🇦🇲 Եթե անգամ հայտնի երեք տեղամասերում վերաքվեարկություն տեղի չունենա, ԲՀԿ-ն, ըստ ԿԸՀ երեկ հրապարակած թվերի, հաղթահարում է անցողիկության շեմը։
    Սուրեն Սուրենյանց
    @armgeopolitic

  • Մեր տեղեկություններով` իշխանությունները շատ բարձր են համարում առաջիկա ամիսներին…

    🇷🇺🇦🇲 Մեր տեղեկություններով` իշխանությունները շատ բարձր են համարում առաջիկա ամիսներին գազի թնի ԷԱԿԱՆ թանկացման հավանականությունը:
    @armgeopolitic

  • Առուշ Առուշանյանին ուղղված հարցերին ի պատասխան՝ նրա երևի թե մտերիմ շրջապատի մարդ…

    Առուշ Առուշանյանին ուղղված հարցերին ի պատասխան՝ նրա երևի թե մտերիմ շրջապատի մարդիկ հարցը տեղափոխում են էմոցիոնալ դաշտ, թե «այդ ինչպե՞ս եք համարձակվում հարց տալ Առուշ Առուշանյանին, սրիկաներ, դուք գիտե՞ք, թե նա ինչ լավ քաղաքապետ է ու որքան է սիրում Գորիսը»։
    Գիտենք, ջանս, գիտենք, մենք չենք հարցնում՝ նա լավ քաղաքապե՞տ է, թե՞ վատ, նա սիրու՞մ է Գորիսը, թե՞ չի սիրում։ Մենք հարցնում ենք՝ Առուշ Առուշանյան ջան, կան տեղեկություններ, որ ՔՊ-ի համար եք աշխատել, ձայն հավաքել ու Գորիսի այն բնակավայրերում, որտեղ ՔՊ-ն քիչ ձայն է հավաքել, պատժում եք մարդկանց։
    Այս տեղեկությունը ճի՞շտ է, թե՞ ճիշտ չէ։ Այսքան բան։
    @armgeopolitic

  • Սամվել Կարապետյանի ցուցակում կան անսկզբունք մարդիկ, որոնք առաջինն են պատրաստ լին…

    Սամվել Կարապետյանի ցուցակում կան անսկզբունք մարդիկ, որոնք առաջինն են պատրաստ լինելու թռչել իշխանության գիրկը:
    Սամվել Կարապետյանն այդ մարդկանց ականջներից պետք է ձգի ու ստիպի, որ իրենք չվերցնեն մանդատները, հակառակ պարագայում այդ մարդկանց քայլերի ՈւՂԻՂ պատասխանատվությունը կրելու է Կարապետյանն անձամբ:
    @armgeopolitic

  • Նախկին ռազմական ղեկավարության աչքն էլ այնտեղ լույս լինի. իրենց պաշտելի Քոչարյան …

    Նախկին ռազմական ղեկավարության աչքն էլ այնտեղ լույս լինի. իրենց պաշտելի Քոչարյան Անդոն անցողիկ տեղով վստահ մտավ ԱԺ ու կշարունակի իրենց վիրավորել ու ծաղրել` չստանալով ոչ մի պատասխան:
    Մարդիկ կային` համոզված էին, որ Նիկոլը հեսա-հեսա կազատվի այդ «չար» Անդոյից: Այդ մարդիկ հասկանալու հետ կապված խնդիր ունեն, որ չկա առանձին Անդո, դատախազ, քննիչ կամ դատավոր Դոլմազյան. կա Նիկոլ Փաշինյան, որը հենց ինքն է ամեն ինչը կառավարում:
    @armgeopolitic

  • Մի քանի արձանագրում՝ սառը գլխով Ընտրություններին բարձր մասնակցությունը չափազանց …

    Մի քանի արձանագրում՝ սառը գլխով
    ▪️ Ընտրություններին բարձր մասնակցությունը չափազանց կարևոր էր․ հենց այդ բարձր մասնակցությունը թույլ չտվեց, որ Փաշինյանը հավաքի 50+1 տոկոս ձայն։ Քաղաքացին մասնակցել է ու պետք է մասնակցի ընտրական գործընթացներին, որովհետև իր ձայնը, այո՜, իրոք, կարևոր է։
    ▪️ Հավաքական ընդդիմությունը ստացել է 600 հազարից ավել քվե։ Այսինքն, 600 հազարից ավել մարդ քվեարկել է Նիկոլ Փաշինյանի դեմ։ Սա կարևոր ցուցանիշ է։
    ▪️ Նիկոլ Փաշինյանը չի ստացել մեծամասնության աջակցությունն ու այս ընտրություններից դուրս է եկել թուլացած, դուրս է եկել լեգիտիմության հետ կապված ակնհայտ խնդիրներով։
    ▪️ Մանդատները թե՜ վերցնելու, թե՜ չվերցնելու սցենարների դեպքում պայքարը պետք է շարունակվի․ ընդդիմությունն իրավունք չունի հուսախաբ անել իր ընտրողին, իսկ այդ ընտրողների թիվը չափազանց մեծ է։ Չի լինելու այնպես, որ ընդդիմությունը գնա ԱԺ և մենք ունենանք 5 տարվա ստատուս քվո վիճակ։ Թույլ չենք տալու, որ ընդդիմությունը լինի կոմֆորտ վիճակում։
    ▪️ Անհրաժեշտ է, որ հետագա քաղաքական գործընթացների ու հանրության էլ ավելի լայն զանգվածների աջակցությունը ստանալու համար ընդդիմությունը կատարի վերանայումներ իր խոսույթում և քայլերում, շտկի սխալները։
    ▪️ Հեշտ լուծումներ ու մեկ քայլանոց կոմբինացիաներ չկան։ «Դուրս գանք փողոց՝ իշխանությունը վերցնենք» պարզ ու հեշտ լուծումն իրատեսական չէ։ Պետք չէ խաբվել 2018-ին տեղի ունեցած «թատրոնին»։
    ▪️ Հանձնվել ու հուսահատվել չկա։ Քաղաքական պայքարը դա դաժան պայքար է ու հաղթելու համար պետք է համառորեն «վիզ դնել» ու չկոտրվել։
    @armgeopolitic