Category: Գեոպոլիտիկա

  • Առուշ Առուշանյանին ուղղված հարցերին ի պատասխան՝ նրա երևի թե մտերիմ շրջապատի մարդ…

    Առուշ Առուշանյանին ուղղված հարցերին ի պատասխան՝ նրա երևի թե մտերիմ շրջապատի մարդիկ հարցը տեղափոխում են էմոցիոնալ դաշտ, թե «այդ ինչպե՞ս եք համարձակվում հարց տալ Առուշ Առուշանյանին, սրիկաներ, դուք գիտե՞ք, թե նա ինչ լավ քաղաքապետ է ու որքան է սիրում Գորիսը»։
    Գիտենք, ջանս, գիտենք, մենք չենք հարցնում՝ նա լավ քաղաքապե՞տ է, թե՞ վատ, նա սիրու՞մ է Գորիսը, թե՞ չի սիրում։ Մենք հարցնում ենք՝ Առուշ Առուշանյան ջան, կան տեղեկություններ, որ ՔՊ-ի համար եք աշխատել, ձայն հավաքել ու Գորիսի այն բնակավայրերում, որտեղ ՔՊ-ն քիչ ձայն է հավաքել, պատժում եք մարդկանց։
    Այս տեղեկությունը ճի՞շտ է, թե՞ ճիշտ չէ։ Այսքան բան։
    @armgeopolitic

  • Սամվել Կարապետյանի ցուցակում կան անսկզբունք մարդիկ, որոնք առաջինն են պատրաստ լին…

    Սամվել Կարապետյանի ցուցակում կան անսկզբունք մարդիկ, որոնք առաջինն են պատրաստ լինելու թռչել իշխանության գիրկը:
    Սամվել Կարապետյանն այդ մարդկանց ականջներից պետք է ձգի ու ստիպի, որ իրենք չվերցնեն մանդատները, հակառակ պարագայում այդ մարդկանց քայլերի ՈւՂԻՂ պատասխանատվությունը կրելու է Կարապետյանն անձամբ:
    @armgeopolitic

  • Նախկին ռազմական ղեկավարության աչքն էլ այնտեղ լույս լինի. իրենց պաշտելի Քոչարյան …

    Նախկին ռազմական ղեկավարության աչքն էլ այնտեղ լույս լինի. իրենց պաշտելի Քոչարյան Անդոն անցողիկ տեղով վստահ մտավ ԱԺ ու կշարունակի իրենց վիրավորել ու ծաղրել` չստանալով ոչ մի պատասխան:
    Մարդիկ կային` համոզված էին, որ Նիկոլը հեսա-հեսա կազատվի այդ «չար» Անդոյից: Այդ մարդիկ հասկանալու հետ կապված խնդիր ունեն, որ չկա առանձին Անդո, դատախազ, քննիչ կամ դատավոր Դոլմազյան. կա Նիկոլ Փաշինյան, որը հենց ինքն է ամեն ինչը կառավարում:
    @armgeopolitic

  • Մի քանի արձանագրում՝ սառը գլխով Ընտրություններին բարձր մասնակցությունը չափազանց …

    Մի քանի արձանագրում՝ սառը գլխով
    ▪️ Ընտրություններին բարձր մասնակցությունը չափազանց կարևոր էր․ հենց այդ բարձր մասնակցությունը թույլ չտվեց, որ Փաշինյանը հավաքի 50+1 տոկոս ձայն։ Քաղաքացին մասնակցել է ու պետք է մասնակցի ընտրական գործընթացներին, որովհետև իր ձայնը, այո՜, իրոք, կարևոր է։
    ▪️ Հավաքական ընդդիմությունը ստացել է 600 հազարից ավել քվե։ Այսինքն, 600 հազարից ավել մարդ քվեարկել է Նիկոլ Փաշինյանի դեմ։ Սա կարևոր ցուցանիշ է։
    ▪️ Նիկոլ Փաշինյանը չի ստացել մեծամասնության աջակցությունն ու այս ընտրություններից դուրս է եկել թուլացած, դուրս է եկել լեգիտիմության հետ կապված ակնհայտ խնդիրներով։
    ▪️ Մանդատները թե՜ վերցնելու, թե՜ չվերցնելու սցենարների դեպքում պայքարը պետք է շարունակվի․ ընդդիմությունն իրավունք չունի հուսախաբ անել իր ընտրողին, իսկ այդ ընտրողների թիվը չափազանց մեծ է։ Չի լինելու այնպես, որ ընդդիմությունը գնա ԱԺ և մենք ունենանք 5 տարվա ստատուս քվո վիճակ։ Թույլ չենք տալու, որ ընդդիմությունը լինի կոմֆորտ վիճակում։
    ▪️ Անհրաժեշտ է, որ հետագա քաղաքական գործընթացների ու հանրության էլ ավելի լայն զանգվածների աջակցությունը ստանալու համար ընդդիմությունը կատարի վերանայումներ իր խոսույթում և քայլերում, շտկի սխալները։
    ▪️ Հեշտ լուծումներ ու մեկ քայլանոց կոմբինացիաներ չկան։ «Դուրս գանք փողոց՝ իշխանությունը վերցնենք» պարզ ու հեշտ լուծումն իրատեսական չէ։ Պետք չէ խաբվել 2018-ին տեղի ունեցած «թատրոնին»։
    ▪️ Հանձնվել ու հուսահատվել չկա։ Քաղաքական պայքարը դա դաժան պայքար է ու հաղթելու համար պետք է համառորեն «վիզ դնել» ու չկոտրվել։
    @armgeopolitic

  • Հայաստանը մտնում է տուրբուլենտության լուրջ փուլ․ լինելու են անընդհատ տնտեսական …

    🇦🇲 Հայաստանը մտնում է տուրբուլենտության լուրջ փուլ․ լինելու են անընդհատ տնտեսական խնդիրներ։ Սա շատ թանկ է նստելու և՛ հայ ժողովրդի վրա, և՛ Նիկոլ Փաշինյանի։ Չեմ կարծում, որ Փաշինյանը ի վիճակի կլինի սա մարսել:
    Ռոբերտ Քոչարյան
    @armgeopolitic

  • Էդգար Ղազարյանը բացատրում է, թե ինչու՞ պետք չէ վերցնել մանդատները:Այստեղ պարզապ…

    🇦🇲 Էդգար Ղազարյանը բացատրում է, թե ինչու՞ պետք չէ վերցնել մանդատները:
    Այստեղ պարզապես 2021 թվականն է ու Էդգարը Սամվել Կարապետյանից մանդատ չէր կպցրել:
    @armgeopolitic

  • Վախենամ էս ամեն ինչի ավարտին Սամվել Կարապետյանի կողքին մնան մենակ Նարեկն ու Ալիկ…

    Վախենամ էս ամեն ինչի ավարտին Սամվել Կարապետյանի կողքին մնան մենակ Նարեկն ու Ալիկը ու Տաշիրի սաստավից էտ մի քանի հոգին, ոնց ի սկզբանե սկսել էին․․․
    Ալիկի հետ ինձանից շատ երևի ոչ մեկ չի վիճել, չի զանգել կամ գնացել տեսել ու մուննաթով ասել, որ «ընգեր, էս ի՞նչ եք անում», «սա սխալ ա», «սենց բան պետք չի անել», «էս մարդուն պետք չի վերցնել, խնդիր ա լինելու» ու շատ այլ նման բաներ։ Ալիկն արդեն 10 օրից ավել կալանքի…

  • Ալիկի հետ ինձանից շատ երևի ոչ մեկ չի վիճել, չի զանգել կամ գնացել տեսել ու մուննա…

    Ալիկի հետ ինձանից շատ երևի ոչ մեկ չի վիճել, չի զանգել կամ գնացել տեսել ու մուննաթով ասել, որ «ընգեր, էս ի՞նչ եք անում», «սա սխալ ա», «սենց բան պետք չի անել», «էս մարդուն պետք չի վերցնել, խնդիր ա լինելու» ու շատ այլ նման բաներ։
    Ալիկն արդեն 10 օրից ավել կալանքի տակ է, մեղադրանքը անհիմն է, վստահ եմ, որ շատ կարճ ժամանակ անց գործը կփլվի, ինքն էլ ազատ կարձակվի, տվյալ պահին ուղղակի իրեն պետք էր հանել պրոցեսներից, հանեցին։
    Սիրտս ցավում է Ալիկի ու իր պես էլի մարդիկ կան «Ուժեղ Հայաստանից», քիչ, բայց կան, որ ազնիվ պայքարի մեջ էին, էս երկրին նվիրված մարդիկ են։ Ալիկն իմ ընկերն է, ես հո գիտեմ, որ ինքն իրենից կախված մաքսիմալից մի բան էլ ավել էր անում, որ լավ լինի ամեն ինչ։
    Ազատություն Ալիկին ու քաղաքական դրդապատճառներով կալանավորված մյուս բոլոր մարդկանց։

  • Ալեն Սիմոնյանը ջերմ զրուցում է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ՝ Ռուսաստանի օրվա …

    🇷🇺🇦🇲 Ալեն Սիմոնյանը ջերմ զրուցում է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ՝ Ռուսաստանի օրվա առթիվ:
    @armgeopolitic

  • Նեթանյահուի նամակը` ԱլիևինՇատ բարձր եմ գնահատում ձեր ջանքերը, որոնք նպաստում են …

    Նեթանյահուի նամակը` Ալիևին
    Շատ բարձր եմ գնահատում ձեր ջանքերը, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունությանը, կարևոր դեր են խաղում խաղաղության առաջմղման գործում և մեզ մոտեցնում են մեր ընդհանուր նպատակների իրագործմանը, ինչպես նաև ձեր վճռական դիրքորոշումը ծայրահեղականության դեմ պայքարում։
    Հատկապես շնորհակալ եմ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի նենգ հարձակումից հետո ձեր երկրի կողմից Իսրայելին ցուցաբերած անփոփոխ աջակցության, համերաշխության և  տարածաշրջանային սպառնալիքների դեմ  ձեր պայքարի համար։
    Դա հաստատում է այն վստահությունն ու հարգանքը, որոնց վրա հիմնված է մեր կառավարությունների և ժողովուրդների միջև ճշմարիտ գործընկերությունը։
    Անհամբերությամբ սպասում է մեր երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնմանը և տարբեր ուղղություններով համագործակցությանը, որը  ներառում է  արհեստական ​​բանականության, ավիացիայի, զբոսաշրջության և  ակադեմիական ոլորտները։