Category: Գեոպոլիտիկա

  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տ…

    🇷🇺🇦🇲 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարեդարձը
    «Ռուսաստանը չի մոռացել Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև բարեկամական և դաշնակցային կապերի զարգացման գործում։ Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հոգևոր ուժ և տոկունություն այն մարտահրավերների առջև, որոնց դուք և ձեր ընտանիքը բախվում եք ներկայումս», — ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։
    @armgeopolitic

  • Իրանն ու ԱՄՆ-ը 1 ամսից ավել տևած դադարից հետո կրկին փոխանակվել են ռազմական հարվ…

    🇮🇷🇺🇸 Իրանն ու ԱՄՆ-ը 1 ամսից ավել տևած դադարից հետո կրկին փոխանակվել են ռազմական հարվածներով։
    @armgeopolitic

  • Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն: …

    🇦🇲🇷🇺🇰🇬 Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն: 
     
    Վարչապետը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:
     
    Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:
    ՀՀ կառավարություն
    @armgeopolitic

  • Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տար…

    🇦🇲 Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան:
    Երկրորդ նախագահը մարդկանց այն տեսակին է պատկանում, որոնք շատ խոսել ու կենացներ չեն սիրում: Դրա համար կարճ և համառոտ. շնորհավոր ծնունդդ, պարոն նախագահ !
    @armgeopolitic

  • Այս թեման հայկական քաղաքական ու վերլուծական դաշտում լրջորեն պետք է ուսումնասիրվի…

    Այս թեման հայկական քաղաքական ու վերլուծական դաշտում լրջորեն պետք է ուսումնասիրվի, որովհետև Իսլանդիայում մերժել են այն, ինչը փորձ է արվում «վաճառել» հայ ժողովրդի վրա։ Իսլանդիայում մարդիկ համարել են, որ այդ ամենն իրատեսական չէ, դատարկ է, ավելին՝ ոչ թե ինքնիշխանության ձեռքբերում է, այլ դրա կորուստ։
    @armgeopolitic
    🇮🇸 «Պահել ինքնիշխանությունը». Իսլանդիայի ժողովուրդը հանրաքվեով դեմ է արտահայտվել ԵՄ անդամակցությանը ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները վերսկսելուն դեմ է քվեարկել հանրաքվեին մասնակցած մարդկանց 52.8 տոկոսը: Կառավարությունը հայտարարել է, որ հարգելու է արդյունքը…

  • Մենք չենք կարող լինել ավելի հայ, քան հայերն իրենք. Դմիտրի Պեսկով«Նիկոլ Փաշինյան…

    🇷🇺🇦🇲 Մենք չենք կարող լինել ավելի հայ, քան հայերն իրենք. Դմիտրի Պեսկով
    «Նիկոլ Փաշինյանի հետ յուրաքանչյուր բարձր մակարդակի շփում կարևոր է։ Պուտինը կօգտվի առիթից՝ քննարկելու Հայաստանի ձգտումները՝ ավելի սերտ կապեր հաստատելու ԵՄ-ի հետ»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը:
    @armgeopolitic

  • «Խաղի» կանոնները փոխելու հրամայականը․ Փաշինյանի «թթվածինը» պետք է անջատելՆիկոլ Փ…

    «Խաղի» կանոնները փոխելու հրամայականը․ Փաշինյանի «թթվածինը» պետք է անջատել
    Նիկոլ Փաշինյանը փորձում է ներկայիս ընդդիմությունից ու, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանից ստեղծել իր համար անհրաժեշտ քաղաքական թթվածին իր իշխանության երկարաձգումն ապահովելու համար: Այսինքն, Քոչարյանի ու մյուսների հետ կապված գործընթացներն արագ չեն հանգուցալուծվելու, դրանք մաքսիմալ դանդաղ են տարվելու, որպեսզի այդ ամենը կապիտալիզացվի մյուս ընտրություններում` հերթական կամ արտահերթ: Արտաքին քաղաքականության մեջ ձախողումների, ներքին ռեֆորմների տապալումների մեղավորները ևս նախապես հռչակված են` Քոչարյան և մյուս «դավադիրներ»:
    Փաշինյան քաղաքական գործիչ, առավել ևս` վարչապետ, չի կարող լինել, եթե չկա կոնֆլիկտ, իսկ դրանից կարող ենք հետևություն կատարել, որ «պայքարելով» «թալանչիների», «հրեշների», «ԿԳԲ-ի գործակալների» ու իր կողմից հնարված ցանկացած այլ խմբի դեմ` նա չի կարող թույլ տալ, որ նրանք չլինեն քաղաքական դաշտում, քանի որ եթե չկան նրանք, ապա չկա կոնֆլիկտը, որն իր իշխանության հիմքն ու էլեկտորատը միավորող գործոնն է:
    Այս քաղաքական թթվածնից իշխանությանը պետք է զրկել ու այս իմաստով գնդակը մեծ ընդդիմության դաշտում է: Մենք այս «խաղը» վերջին տարիներին տեսել ենք ու եթե «խաղի» կանոնները հենց մեծ ընդդիմության կողմից չփոխվեն, այդ «խաղում» հաղթում է Փաշինյանը:
    @armgeopolitic
    Photo

  • Լրիվ համաձայն եմ Նարեկ Մալյանի հետ, սրանք լեգիտիմ հարցեր են` առանց մանիպուլյացիա…

    Լրիվ համաձայն եմ Նարեկ Մալյանի հետ, սրանք լեգիտիմ հարցեր են` առանց մանիպուլյացիայի, որ կարելի է ուղղել Ռոբերտ Քոչարյանին ու նրա թիմին: Բայց պակաս լեգիտիմ չէ նմանատիպ հարցեր ուղղել նաև Սերժ Սարգսյանին` որպես կոնկուրենտ օֆիսի «մեծարգո նախագահի», թե էդ ի՞նչ պայմանավորվածությունների արդյունքում է, որ Քոչարյանը արդեն երրորդ, թե չորրորդ անգամ է նստում, իսկ ինքը գեթ 1 օր չի նստել (քավ լիցի, թող երբեք չնստի):
    📍Արդյոք Սերժ Սարգսյանը պայմանավորվե՞լ է Նիկոլի հետ, որ մերժեն իրեն, բայց համառորեն նստեցնեն Քոչարյանին:
    📍Արդյոք ինքը` մեծարգո Ազատիչը, պայմանավորվե՞լ է Նիկոլ Վովաևիչի հետ, որ իր թիմից միայն Աշոտյանը նստի` որպես քավության նոխազ, իսկ իրեն շրջապատող օլիգարխներից ոչ մեկի նկատմամբ որևէ լուրջ քրեական հետապնդում չիրականացվի:
    📍Արդյոք պայմանավորվե՞լ է ինքը իրեն մերժողի հետ, որ Քոչարյանի ու նրա որդիների տները, բիզնեսները մտնեն կոպիտ ձևով խուզարկեն, իսկ իր տանը, գրասենյակին ու մյուս տարածքներին մոտ անգամ չգան:
    📍Արդյոք պայմանավորվածությա՞ն արդյունք է այն, որ Քոչարյանի տանը խուզարկություն անելուց հետո նրան ձերբակալում են ու տանում Հակակոռուպցիոն կոմիտե, հետո` կալանավորում, իսկ իրեն` մեծարգո երրորդին, նույն գործով ընդամենը քաղաքավարի հրավիրում են, մի երկու ժամ հարցաքննում, հետո ընդամենը խափանման միջոցը ձևական բացակայելու արգելքն ընտրում և կուլտուրական բաց թողնում:
    📍Կամ արդյոք պայմանավորվե՞լ է իրեն մերժողների հետ, որ ոչ մեկի մոտ հարց չառաջանա` որտեղի՞ց էս մարդուն էդքան փող տարիներ շարունակ կուսակցություն պահելու, տարատեսակ լրատվամիջոցներ, բլոգերներ և ստատսուչներ պահելու, հազար ու մի հոգու տակից-վրայից ֆինանսավորելու և այսպես շարունակ:
    📌Թե չէ էն, որ Քոչարյանն ու իր ընտանիքը շատ կասկածելի հանգամանքներում են կտրուկ հարստացել, դարձել միլիարդատեր, ու մինչև հիմա չեն կարողանում դրան հոդաբաշխ բացատրություն տալ, դա բոլորս գիտենք: Բայց դա` Ռոբերտ Քոչարյանի մասով, իսկ, ահա, Սերժ Սարգսյանի մասով որևէ մեկը հարց բարձրացնու՞մ է, թե՞ ոչ: Թե՞ չեն բարձրացնում, որովհետև պետք չէ, որ բարձրացնեն, քանզի «տենց ա պետք»:

  • Նախկինում մի մոտեցում կար, որ չխոսենք բանակի մասին ճիշտը, մարդիկ թող հեքիաթներով…

    Նախկինում մի մոտեցում կար, որ չխոսենք բանակի մասին ճիշտը, մարդիկ թող հեքիաթներով ապրեն:
    Ժամանակն ապացուցեց, որ սա մեծագույն սխալ էր: Պետք է խոսենք, որովհետև միայն խոսելու ու ճիշտը խոսելու արդյունքում մենք կկարողանանք որևէ խնդիր լուծել:
    Մամուլը գրում է, որ բանակում կոչումով մայորը համածառայակիցների ներկայությամբ սրբիչով քերել է զինվորի դեմքը․ նրան մեղադրանք է առաջադրվել: Ուրեմն, որպես էս բանակը ներսից տեսած ու լավ ճանաչող մարդ, բացատրեմ, թե ինչ է եղել. վստահ եմ` զինվորը մի փոքր չսափրված…

  • Հայաստանը և հայ ժողովուրդը, որին այդքան սիրում է մեջբերել Նիկոլը, պատմական հնարա…

    Հայաստանը և հայ ժողովուրդը, որին այդքան սիրում է մեջբերել Նիկոլը, պատմական հնարավորություն ունի ցույց տալու, որ կախում չունի ՌԴ-ից։ Ամեն ինչ շատ պարզ է. Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը չպետք է դառնա շահարկման թեմա: Ինչո՞ւ. որովհետև նա ոչ ոքի դրա իրավունքը չի տվել։ Անկախ նրանից, թե ինչ մակարդակի վրա են Քոչարյանի և Պուտինի հարաբերությունները, դա ոչ մի ազդեցություն չպետք է թողնի Նիկոլի վարած բանակցությունների վրա։
    Նախ՝ ես համաձայն չեմ, վստահ եմ՝ Ռոբերտ Քոչարյանն էլ, ավելին ասեմ՝ համաձայն չեն նաև նիկոլականները, որ Քոչարյանին ազատ արձակեն՝ Նիկոլի կառավարումը երկարացնելու համար։ Նիկոլականները չորս միլիարդ են ուզում, որը Նիկոլը խոստացել է խլել ու ամեն մեկին փայ տալ, որովհետև դա ժողովրդից է թալանվել։ Այդ չորս միլիարդը չկա, չկա անգամ դրա կեսը հենց իրենց մեղադրանքում։ Պարզ է, չէ՞, որ շուտով ամենամոլի նիկոլականն էլ սոված դուրս է գալու փողոց ու սկսելու է ուտել, օրինակ, Արարատ Միրզոյանի նորակառույց դղյակը։ Բա այս դեպքում ինչո՞ւ պետք է Քոչարյանի հաշվին նիկոլականները կշտանան՝ առանց սեփական մաշկի վրա զգալու նիկոլական կառավարման փայլն ու հմայքը։
    Այս ամենի վերջում ստացվում է, որ Նիկոլի կզելու պլանին դեմ ենք բոլորս։ Ի՞նչ ենք ասում. «Ախպե՛ր, մի՛ կզիր, ոնց մեծ-մեծ խոսում էիր, նույն կերպ էլ շարունակիր։ Քոչարյանը քեզ համար բանակցելու առարկա չէ։ Ասել ես չորս միլիարդ՝ գնա՛, որտեղից ուզում ես, գտի՛ր ու բե՛ր։ Այդ գումարով գործարաններ կառուցիր, որ գյուղմթերքը տեղում սպառվի, ու էլ երբեք Ռուսաստանից կախում չունենանք»։
    Եթե չկա չորս միլիարդ, ու հերթական ղազագիրը պետք է ստորագրես մեր հաշվին, ուրեմն ասեմ՝ չկպա՛վ. զոմբիներդ քեզ են ուտելու։
    Հրանտ Ավետիսյան
    @armgeopolitic