Category: Գեոպոլիտիկա

  • Ապացուցեք, որ դուք եք ճիշտԵրկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի բովանդակությ…

    Ապացուցեք, որ դուք եք ճիշտ
    Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի բովանդակության մեջ չեմ ցանկանում մտնել, ամենատարբեր թեմաների մասին խոսեց, դրանց անդրադառնալու առիթներ դեռ կլինեն, սակայն կապված հիմնականում ընդդիմադիր հատվածի արձագանքների հետ, մեկ ասելիք, այնուամենայնիվ, ունեմ։
    Ընդդիմադիրների մի շերտը ընտրությունների գնալն է սխալ համարում ու քննադատում է Քոչարյանին իր նման մոտեցման համար, գտնում է, որ կա իշխանություն փոխելու այլ՝ ավելի արդյունավետ ճանապարհ։ Երկրորդ շերտը քննադատում է, որ Քոչարյանը հայտարարել է, որ իր ու Սամվել Կարապետյանի գլխավորած ուժերն են ընդդիմադիր դաշտի գլխավոր խաղացողները ու ամենաշատ ձայներն իրենք են գեներացնելու։ Եւ, իհարկե, կա երրորդ խումբը, որը պահանջում է, որ Քոչարյանը դուրս գա քաղաքականությունից ու քանի դեռ դուրս չի եկել, հնարավոր չի լինելու հաղթել Փաշինյանին։
    1․ Ապացուցեք, որ կարող եք իշխանություն փոխել այլ՝ ավելի արդյունավետ ճանապարհով, քան ընտրություններն են։ Արեք դա ու կստացվի, որ դուք ճիշտ էիք, իսկ Քոչարյանը՝ սխալ։
    2․ Ապացուցեք, որ դուք ավելի շատ ձայն կարող եք ստանալ։ Արեք դա ու կստացվի, որ դուք ճիշտ էիք, իսկ Քոչարյանը՝ սխալ։
    3․ Մի պահանջեք որևէ մեկի հեռանալը քաղաքականությունից։ Հաղթեք այդ մարդուն, իսկ հետո՝ Փաշինյանին ու կստացվի, որ դուք ճիշտ էիք, իսկ Քոչարյանը՝ սխալ։
    Պետք է գործել ու գործով ապացուցել, որ դու ես ճիշտ, իսկ ընդդիմադիր որևէ ուժի կամ գործչի մասին անվերջ խոսելը, մեղադրելը, փնովելը, անհամաձայնություն հայտնելը ես չեմ հասկանում։ Ընդդիմադիր քաղաքական ուժի կողմից մյուս ընդդիմադիր ուժի նկատմամբ իր «ավելի ճշմարտացի» լինելը միայն գործով, արդյունքով է հնարավոր ցույց տալ։
    Չեմ ցանկանում նեղացնել որևէ ընդդիմադիր ուժի կամ գործչի, շատերի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, բայց եթե Քոչարյանն է խնդիր իշխանության գալու ճանապարհին, ապա եթե իրեն չեք կարողանում հաղթել ընդդիմության դաշտում, ապա Փաշինյանին, վստահաբար, չեք կարողանալու հաղթել։
    Ապացուցեք, որ դուք եք ճիշտ ու դա արեք գործով։ Այսքանը։

  • Ըստ մամուլում տարածվող տեղեկությունների՝ Իրանը վերացրել է հիջաբ կրելու պարտադիր…

    🇮🇷 Ըստ մամուլում տարածվող տեղեկությունների՝ Իրանը վերացրել է հիջաբ կրելու պարտադիր պահանջը։
    @armgeopolitic

  • Ցուցամոլությունը և գավառամտությունը լրիվ խեղդել է այս ազգին։ Կշտկենք։…

    Ցուցամոլությունը և գավառամտությունը լրիվ խեղդել է այս ազգին։ Կշտկենք։

  • Ի՞նձ եք հարցնում՝ Վանո Սիրադեղյանն ինչու լքեց ՀՀ-ն. ինձ վատ վիճակում եք դնում, …

    🇦🇲 Ի՞նձ եք հարցնում՝ Վանո Սիրադեղյանն ինչու լքեց ՀՀ-ն. ինձ վատ վիճակում եք դնում, չեմ ուզում մահացած մարդու մասին ասել այն, ինչ գիտեմ: Նա փախել է Հայաստանից։ Մահացածների մասին կամ լավը, կամ ոչինչ:
    Ռոբերտ Քոչարյան
    @armgeopolitic

  • Եթե ինձ այդ հարցը տար Հ1-ը, կհասկանայի, բայց դուք ինձ հարցերը տալիս եք այն անկյ…

    🇦🇲 Եթե ինձ այդ հարցը տար Հ1-ը, կհասկանայի, բայց դուք ինձ հարցերը տալիս եք այն անկյան տակ, որը օգնում է ՔՊ-ին։ Բրավո։
    Ռոբերտ Քոչարյանը՝ 24News-ի լրագրողին
    Նշենք, որ լրագրողը իր հարցում նշեց, որ ըստ սոցհարցումների՝ Նիկոլ Փաշինյանը հաղթում է ընտրություններում։
    @armgeopolitic

  • ԱՄՆ-ը այն երկիրը չէ, որի հետ կարելի է փաստաթուղթ ստորագրել ու հետո այն պատռել, …

    🇦🇲🇺🇸 ԱՄՆ-ը այն երկիրը չէ, որի հետ կարելի է փաստաթուղթ ստորագրել ու հետո այն պատռել, ասել՝ չենք անելու։ Մենք նման բան չենք առաջարկում։ Հակառակը՝ կարծում ենք, որ պետք է ԱՄՆ-ի հետ ընդլայնել այդ նախագիծը ու մեզ համար ավելի բարենպաստ վիճակի հասնել։
    Ռոբերտ Քոչարյան
    @armgeopolitic

  • Շնորհավորում ենք «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Օնիկ Ախվերդյանին Փարաքար հա…

    Շնորհավորում ենք «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Օնիկ Ախվերդյանին Փարաքար համայնքի ղեկավար ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնում, որ նա արժանի կերպով կշարունակի Վալոդյա Գրիգորյանի գործը։
    @armgeopolitic

  • Հեռուստաալիքները «թերթելիս» ուրեմն պատահում եմ մի զրույցի, ավելի շուտ՝ դրա մի դր…

    Հեռուստաալիքները «թերթելիս» ուրեմն պատահում եմ մի զրույցի, ավելի շուտ՝ դրա մի դրվագի: Խոսք է գնում Հայաստանում ատոմակայանի թեմայի մասին, եւ հարցազրուցավարը հեռավար միացած հյուրի հետ քննարկում է Հայաստանի արված արտաքին առաջարկները: Եվ հնչում է հետեւյալ միտքը, թե «անկեղծ ասած ես չեմ էլ լսել ռուսական մոդուլային կայանի մասին»:
    Եվ հյուրն էլ՝ չգիտեմ որտեղից, բայց հեռվից, հաստատում է «չլսված» լինելը:
    Եվ դա այն դեպքում, որ մոդուլային ատոմակայանների կիրառություն ներկայումս ունի երկու երկիր՝ Ռուսաստանն ու Չինաստանը: Մնացյալը, այդ թվում ԱՄՆ, որ Հայաստանին առաջարկում է մոդուլային կայանների հարցում գործակցություն, դեռեււս այդ տեխնոլոգիայի մշակման փուլում են:
    Ինչի՞ համար եմ ասում սա: Ամենեւին ոչ ինչ որ աշխարհաքաղաքական երկրպագության: Այլ ցույց տալու համար, թե պրոպագանդան ինչ թեթեւությամբ է անարգում լսարանի կամ մտածելու կարողության կանխավարկածը, կամ պարզապես տարրական արժանապատվությունը, հնարավոր է՝ երկուսն էլ միասին:
    Բուն հարցը, թե հատկապես ինչ առաջարկ պետք է ընդունի ու ընթացք տա Հայաստանը, կախված է բնականաբար բազմաթիվ մեծ ու փոքր հանգամանքներից:
    Հակոբ Բադալյան
    @armgeopolitic

  • Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է. նա դարձավ 73 տարեկան։@armgeopo…

    🇷🇺 Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է. նա դարձավ 73 տարեկան։
    @armgeopolitic

  • Եթե նախորդ ընտրություններին մոտ 25 մասնակից կար, այս մեկին մի 40 արդեն նշմարվում…

    Եթե նախորդ ընտրություններին մոտ 25 մասնակից կար, այս մեկին մի 40 արդեն նշմարվում է, ընդ որում` մեծ մասին իրենց տնեցիք էլ ձայն չեն տալու…