Category: Գեոպոլիտիկա

  • Այս գրառումն ուղղված է «Հայաստան» դաշինքին և «Ուժեղ Հայաստան» դաշինքին ու դրա ան…

    Այս գրառումն ուղղված է «Հայաստան» դաշինքին և «Ուժեղ Հայաստան» դաշինքին ու դրա անդամներին, որոնք ամենատարբեր հայտարարություններն են անում ընտրությունների կեղծված լինելու մասին
    Փորձենք «խնձորների» օրինակով բացատրել։ Ընկերներ ջան, եթե դուք ասում եք, որ կեղծված են, ապա դուք չեք կարողանալու բացատրել ձեր ընտրողին, թե ինչու՞ եք վերցնում մանդատներն ու գնում ԱԺ։ Հասկանու՞մ եք, որ խնդիր կա այստեղ։ Եթե կեղծված ընտրություններ են, ապա դուք ու՞ր եք գնում ԱԺ, այսինքն, կեղծված ընտրությունները լեգիտիմացնում եք ԱԺ գնալով։
    Դուք պետք է հասկանաք, որ քաղաքական պատասխանատվություն եք կրում ձեր հայտարարությունների համար։ Եթե դուք ԱԺ գնալու մտադրություն ունեք, դուք այլ խոսույթ պետք է ընտրեք, որովհետև ընտրություններին ԿԵՂԾՎԱԾ գնահատական տալուց հետո դուք ՉԵՔ ԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ բացատրել, թե ինչպե՞ս եք մանդատ վերցնում։
    @armgeopolitic

  • Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ժողովուրդ,Մենք դուրս էինք եկել ազնիվ քաղաքական պ…

    🇦🇲 Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ժողովուրդ,
    Մենք դուրս էինք եկել ազնիվ քաղաքական պայքարի, բայց մեր դեմ կիրառվեցին ու շարունակում են կիրառվել բոլոր հնարավոր անօրինական քայլերը։ Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մենք շարունակելու ենք օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանել ձեր վստահության քվեն։ Սա այժմ արդեն միայն Բարգավաճ Հայաստան կուսակցության խնդիրը չէ, սա Հայաստանի հետընտրական ամբողջ զարգացումների, մեր բոլորի խնդիրն է։ Մեր թիմն այսօր և առաջիկա օրերին ակտիվորեն աշխատելու է՝ համագործակցելով ընդդիմադիր մեր բոլոր գործընկերների հետ։
    Ես շնորհակալություն եմ հայտնում երեկ գիշերվանից մեզ աջակցություն հայտնած բոլոր քաղաքական ուժերին, հանրային գործիչներին, լրատվամիջոցներին։
    ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը, և դիմակայելու իշխանության անօրինականություններին։ Մեր իրավաբանական թիմերն աշխատում են բոլոր հնարավոր բողոքարկումների և դատական պրոցեսների ուղղությամբ։ Մենք սկսում ենք քաղաքական կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ։

    Գագիկ Ծառուկյան

    @armgeopolitic

  • Brussels Times. Բելգիայի մայրաքաղաքում 2027 թվականից կարգելեն էլեկտրասամոկատներ…

    🇧🇪 Brussels Times. Բելգիայի մայրաքաղաքում 2027 թվականից կարգելեն էլեկտրասամոկատների վարձույթը
    Հրապարակումը հայտնում է, որ տարածաշրջանային կառավարությունը որոշել է հաջորդ տարուց արգելել էլեկտրասամոկատների վարձույթը և չի երկարաձգի շերինգային ընկերությունների լիցենզիաները։
    Նման որոշումը կայացվել է էլեկտրասամոկատների մասնակցությամբ վթարների թվի կտրուկ աճի ֆոնին։ Բրյուսելի իշխանությունները նաև կարծում են, որ սամոկատների կառուցվածքը նպաստում է ստացվող վնասվածքների ծանրությանը։ Ի տարբերություն հեծանվորդների՝ սամոկատներից օգտվողներն ընկնելիս ավելի հաճախ են ստանում գլխի և դեմքի վնասվածքներ։
    @armgeopolitic

  • Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին տրիլիոնատերը SpaceX-ի IPO-ից հետո։ Ըն…

    🇺🇸 Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին տրիլիոնատերը SpaceX-ի IPO-ից հետո։ Ընկերության բորսա դուրս գալուց առաջ նրա կարողությունը գնահատվում էր մոտ 780 միլիարդ դոլար, տեղաբաշխումից հետո կապիտալը գերազանցել է 1,1 տրիլիոնը։
    @armgeopolitic

  • ԲՀԿ-ի հետ տեղի ունեցածից հետո մյուս ուժերի կողմից մանդատները վերցնելը, ըստ էությ…

    ԲՀԿ-ի հետ տեղի ունեցածից հետո մյուս ուժերի կողմից մանդատները վերցնելը, ըստ էության, լեգիտիմացնելու է ԲՀԿ-ի նկատմամբ արված բեսպրեդելը:
    Այսինքն, «չորով» մի ուժի ուղղակի արգելում են մտնել ԱԺ:
    Ես չեմ քննարկում մանդատների հարց. ես ուզում եմ, որ ընդդիմությունը զբաղվի քաղաքականությամբ ու անի քաղաքական քայլեր, որոնք երկարաժամկետում ճիշտ կլինեն:
    @armgeopolitic

  • Որքան հասկացա, քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը։ Դա կատարվեց 10/51 տեղամասի արդ…

    Որքան հասկացա, քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը։ Դա կատարվեց 10/51 տեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելով, իսկ այնտեղ ԲՀԿ-ն կարծեմ մոտ 130 քվե էր ստացել — միջինից էապես ավելին։
    Սա միայն ԲՀԿ-ի հարցը չի։ Դրանով քպ-ն վերականգնում է 3/5 մեծամասնությունը և կարողանում է միանձնյա նշանակել սահմանադրական պաշտոններում, ընդունել սահմանադրական օրենքներ։
    Սա ուղղակի խայտառակություն է։
    Փաստաբան Ռուբեն Մելիքյան
    @armgeopolitic

  • Հիշեցնում ենք, թե ովքեր էին աշխատում ընդդիմության դեմ ու հակաքարոզչություն իրակա…

    Հիշեցնում ենք, թե ովքեր էին աշխատում ընդդիմության դեմ ու հակաքարոզչություն իրականացնում անցողիկ շեմը հաղթահարած թեկնածուի նկատմամբ:
    Առաջարկում էին խաղադրույք կատարել, որ «Հայաստան» դաշինքը շեմը չի հաղթահարի: Հետաքրքիր է` իրենք կատարե՞լ էին խաղադրույք ու որքա՞ն:
    Ճանաչեք Փաշինյանի հենարան իբր ընդդիմադիրներին:
    @armgeopolitic

  • Եթե չեք ֆիքսել, ապա հուշեմ, որ իշխանությունները տարբեր խոսափողներով հանրությանը …

    Եթե չեք ֆիքսել, ապա հուշեմ, որ իշխանությունները տարբեր խոսափողներով հանրությանը պատրաստում են գազի գնի բարձրացմանը ու դա համեմում են կեղծ հայրենասիրա-ինքնիշխանական պաթոսով:
    Զուտ, որ իմանաք:
    @armgeopolitic

  • Փլուզում Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածներ չկանՀունիսի 11-ին՝ ժամը 19։26-ին,…

    🇦🇲 Փլուզում Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածներ չկան
    Հունիսի 11-ին՝ ժամը 19։26-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից Կամուրջ է փլուզվել։
    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողներ։
    Ըստ նախնական տվյալների՝ 3 ավտոմեքենա վնասվել է․ տեղում փրկարարների և ոստիկանների կողմից տարվում են աշխատանքներ։
    Երթևեկությունը կազմակերպվում է հանդիպակած ուղղությամբ՝ մեկ գոտիով։
    @armgeopolitic