Category: Գեոպոլիտիկա

  • Անհրաժեշտ է հայկական քաղաքական միտքը բարձրացնել «Путин сказал армянам давать про…

    Անհրաժեշտ է հայկական քաղաքական միտքը բարձրացնել «Путин сказал армянам давать проход» մակարդակից
    Արփինե Հովհաննիսյանը տեսանյութ է տեղադրել, որում ներկայացնում է ստեղծված իրավիճակի զարգացման հնարավոր 2՝ մանդատները վերցնել — չվերցնելու սցենարներն իրենց ռիսկերով ու հնարավորություններով։
    Թե՜ Արփինեի, թե՜ ադեկվատ խոսք հնչեցնող այլ անձանց պարագայում նկատել եմ այս խնդիրը, որ շատ մարդիկ ուղղակի հրաժարվում են ընդունել այն իրականությունը, որը կա ու երբ դու իրենց ասում ես այդ իրականության մասին, իրենք սկսում են քեզ վիրավորել։ Մարդիկ կարծում են, որ կա մեկ քայլանոց կոմբինացիա, որը կարելի է խաղարկել ու իշխանություն փոխել, բայց դա չի արվում։ Օրինակ, կարելի է կոչ անել մարդկանց դուրս գալ փողոց, մարդիկ դուրս կգան փողոց ու իշխանությունը կփոխվի կամ կարելի է ընդամենը չվերցնել մանդատները ու դա բավարար է, որ Նիկոլը գնա։ Կամ ավելի տարածված խոսույթ, որ հերիք է՝ Պուտինը մեկ զանգ անի ու ամեն ինչ կփոխվի կամ էլ իշխանության տարածած թեզը՝ Պուտինը ուզում է, բայց չի կարողանում փոխել մեզ։
    Իհարկե, այս ամենում իր մեծ մեղքն ունի նաև ընդդիմությունը, որը վերջին ամիսների իր խոսույթով նման ակնկալիքներ է ձևավորել ու հիմա մարդկանց նման պահվածքն ուղղակի շոկի հետևանք է։
    Ընկերներ ջան, մանավանդ ընդդիմադիր հայացքներ ունեցող ընկերներ ջան, ցավոք, ամեն ինչ այդքան պարզ չէ ու ոչ մի մեկ քայլանոց կոմբինացիա չկա, որը հնարավոր է անել, բայց չի արվում։ Կարողացեք լսել, ընկալել և ընդունել ադեկվատ խոսքը, որովհետև կյանքը ցույց տվեց, որ ովքեր ամեն ինչի լուծումը ներկայացնում են շատ պարզ ու հեշտ ձևով, այո՜, դա ականջահաճո է, բայց որպես կանոն՝ վերջում պարզվում է, որ նման մարդիկ ընդամենը զբաղվում էին խաբեությամբ, ինչին հաջորդում է մեծ հիասթափությունը։
    Կա իրականություն։ Եկեք ընդունենք այդ իրականությունը ու գտնենք լուծման ճանապարհը, որը հենց երկարաժամկետ ու տքնաջան աշխատանք է պահանջելու։ Իրականությունը մերժելը ինքնախաբեություն է։
    Եւ ինչու՞ այս գրառման համար ընտրեցի հենց այդ վերնագիրը, որովհետև համարում եմ սա հոգեբանական խնդիր, սա միայն քաղաքականության մասին չէ, մենք ազգովի հարցերի լուծումը պատկերացնում են «Путин сказал армянам давать проход» տրամաբանության մեջ, իսկ վերջին ամիսներին ժողովրդի լայն զանգվածների համար տրամաբանությունը մնացել է նույնը, պարզապես փոխվել է проход տվողի անունը․․․
    🇦🇲 Ի՞նչ կանի իշխանությունը, եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները: Ի՞նչ կլինի, եթե մանդատները վերցնեն , ի՞նչ անի ընդդիմությունը այս դեպքում: Որոշ մտքեր ու լուծումներ: Արփինե Հովհաննիսյան @armgeopolitic

  • Հայաստանում ոչ արդար դատարան կա, ոչ էլ արդար դատավոր. Բագրատ Սրբազանը ոստիկաննե…

    🇦🇲 Հայաստանում ոչ արդար դատարան կա, ոչ էլ արդար դատավոր. Բագրատ Սրբազանը ոստիկանների ուղեկցությամբ մեկնեց տուն:
    @armgeopolitic

  • Եթե բացենք «Առավոտ» օրաթերթի YouTube-ի ալիքը, կտեսնենք, որ այնտեղ տեղադրված են Ա…

    Եթե բացենք «Առավոտ» օրաթերթի YouTube-ի ալիքը, կտեսնենք, որ այնտեղ տեղադրված են Աննա Մկրտչյանի, Էդուարդ Շարմազանովի և Հայկ Մամիջանյանի՝ վիրավորանքներով լի արձագանքներն այսօր առավոտյան տեղադրածս տեսանյութին, սակայն իմ տեսանյութը տեղադրված չէ։
    Ուստի դիմում եմ «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին. պարո՛ն Աբրահամյան, դուք ամբողջ օրը քննադատում եք Հ1-ին և Փաշինյանին, բայց դուք՝ որպես ԶԼՄ, ի՞նչ եք անում, արդար և հավասարաչափ եք լուսաբանում։
    Եթե վախեցել եք հանրապետականներից և իմ տեսանյութը չեք տեղադրել, ապա նրանց արձագանքները նույնպես չպետք է տեղադրեիք։ Եթե Սերժ Սարգսյանն է ֆինանսավորում ձեր թերթը, և նրան քննադատող որևէ նյութ չի կարող տեղադրվել, ապա դա էլ հրապարակայնորեն ասեք։
    Կարո՞ղ եք պարզաբանել, թե խնդիրն ինչո՞ւմ է։
    ☑️ Բաժանորդագրվե’ք
    YouTube՝
    👉🏻
    https://clck.ru/3Pkakr
    VK՝
    👉🏻
    https://clck.ru/3QGvcB
    Telegram՝
    👉🏻
    @EDMARUKYAN
    👉🏻
    @EDMARUKYAN_RU

  • Դիմելու ենք ԿԸՀ, որ հանձնաժողովը չեղյալ համարի ընտրության արդյունքներն ու վերան…

    🇦🇲 Դիմելու ենք ԿԸՀ, որ հանձնաժողովը չեղյալ համարի ընտրության արդյունքներն ու վերանայի ՔՊ-ի ստացած քվեները:
    Նարեկ Կարապետյան

    @armgeopolitic

  • Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հրաժարական է տվել՝ ռազմական ծախս…

    Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հրաժարական է տվել՝ ռազմական ծախսերին առնչվող երկրի Կառավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:
    Նա պահանջել է, որ աճող սպառնալիքների պայմաններում պաշտպանության ոլորտին անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ, իսկ երկրի Գանձապետարանը չի ցանկացել դա անել:

  • «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանի նկատմամբ որպես խափան…

    🇦🇲 «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
    @armgeopolitic

  • Իրանը և Ադրբեջանը հստակեցրել և հաստատել են սահմանային Արաքս գետի ջրային պաշարներ…

    Իրանը և Ադրբեջանը հստակեցրել և հաստատել են սահմանային Արաքս գետի ջրային պաշարների օգտագործման և երկու երկրների միջև դրանց համամասնական բաշխման աշխատանքային գրաֆիկները։

  • Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություն…

    🇹🇷🇦🇲 Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում ՔՊ կուսակցության հաղթանակի առթիվ:
    @armgeopolitic

  • Բարի գալուստ հետընտրական Հայաստան․ Նիկոլ Փաշինյանին մի որոշ ժամանակ պարզապես պետ…

    Բարի գալուստ հետընտրական Հայաստան․ Նիկոլ Փաշինյանին մի որոշ ժամանակ պարզապես պետք է միայնակ թողնել իր էլեկտորատի հետ:
    @armgeopolitic
    🇦🇲 Կառավարությունը բարձրացնում է ակցիզային հարկի դրույքաչափը․ կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը: @armgeopolitic

  • Նվիրվում է Նիկոլ Փաշինյանի փաստաբան Սերժ Սարգսյանին Բաժանորդագրվե’քYouTube՝ ht…

    Նվիրվում է Նիկոլ Փաշինյանի փաստաբան Սերժ Սարգսյանին 🫶
    ☑️ Բաժանորդագրվե’ք
    YouTube՝
    👉🏻
    https://clck.ru/3Pkakr
    VK՝
    👉🏻
    https://clck.ru/3QGvcB
    Telegram՝
    👉🏻
    @EDMARUKYAN
    👉🏻
    @EDMARUKYAN_RU