Category: Գեոպոլիտիկա

  • Ադրբեջանը որոշել է համագործակցել նաև Սու-25 գրոհիչների արդիականացմամբ զբաղվող վր…

    Ադրբեջանը որոշել է համագործակցել նաև Սու-25 գրոհիչների արդիականացմամբ զբաղվող վրացական ընկերության հետ. Թուրքիայի միջոցով արդիականացրածներն արդեն կիրառում է
  • 30 կրակոց, 1 նռնակ. Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահան…

    🇦🇲 30 կրակոց, 1 նռնակ. Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է տեսախցիկների կողմից, պարզվել է 2 մարտական նռնակներից մեկն է պայթել:
    @armgeopolitic

  • Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները հստակ ցույց տվեցին, որ մարդկանց զգ…

    Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները հստակ ցույց տվեցին, որ մարդկանց զգալի հատված չի տառապում քաղաքական սեկտանտիզմով ու պատրաստ է խոսել, համարձակություն ունի խոսել, եթե սխալ բան է արվում նաև ընդդիմության ներսում:
    Պարզվեց` հարց տալու ու պատասխան պահանջելու համար մարդկանց «ոջլոտ» որակողները հենց իրենք են «ոջլոտ»: Պարզվեց` «բա դուք ո՞վ եք» հարցադրում կատարողները հենց իրենք են ոչ մեկ, բառի ուղիղ իմաստով ոչ մեկ` իրենց մասին մեծ կարծիք ունեցող ոչնչություններ:
    Կան բնական գործընթացներ, որոնց խանգարել, միջամտել չի կարելի, իսկ այժմ ընդդիմադիր մեծ դաշտում տեղի ունեցողը բնական գործընթաց է:
    @armgeopolitic

  • Վրաստանում տղամարդը ներխուժել է ռուս կանանց սենյակ և բռնության ենթարկել նրանց ռո…

    Վրաստանում տղամարդը ներխուժել է ռուս կանանց սենյակ և բռնության ենթարկել նրանց ռուսերեն խոսելու համար

  • Մարդիկ նաև օբյեկտիվ հարցադրումներ են անում, որ իշխանությանը թողած, ընդդիմության …

    Մարդիկ նաև օբյեկտիվ հարցադրումներ են անում, որ իշխանությանը թողած, ընդդիմության ներսում «բազառներ» են: Սրան պատասխանը շատ հստակ է.
    քանի դեռ ընդդիմադիր մեծ դաշտում «ջրերը չեն զուլալվել», իշխանության հարցերը չեն լուծվելու: Մենք չենք կարող ինքնախաբեությամբ զբաղվել ու չընդունել իրականությունը, անտեսենք, չտեսնելու տանք այն խնդիրները, որոնք, այո, խանգարում են քաղաքական պայքարին:
    Տիտղոսային ընդդիմությունը պետք է սկսի անհանգստանալ այն ժամանակ, երբ մենք իրենց սկսենք ընդհանրապես չանդրադառնալ: Ոչ թե խոսել իրենց սխալներից, հարցեր տալ, քննադատել, հայհոյել, տեղ-տեղ նաև գովաբանել, այլ լռել իրենց մասին, ընդհանրապես ոչինչ չխոսել:
    Դրանով ուղղակի կարձանագրվի իրենց քաղաքական մահը, դե իսկ «հանգուցյալի մասին` կա՜մ լավը կա՜մ ոչինչ»:
    Կան բնական գործընթացներ, որոնց խանգարել, միջամտել չի կարելի, իսկ այժմ ընդդիմադիր մեծ դաշտում տեղի ունեցողը բնական գործընթաց է:
    @armgeopolitic

  • Աղվան Վարդանյանի գրառումից հետո քննարկման առարկա դարձավ նաև այդ գրառումը հավանու…

    Աղվան Վարդանյանի գրառումից հետո քննարկման առարկա դարձավ նաև այդ գրառումը հավանության արժանացնողների ցանկը, որոնց թվում էին «Հայաստան» դաշինքից Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը, Իշխան Սաղաթելյանը ու ևս մի քանի հոգի։ «Ոջիլների» ու «ոջլոտների» թեման դնենք մի կողմ ու խոսենք հարցի քաղաքական բաղադրիչի մասին։
    «Հայաստան» դաշինքը քաղաքական միավոր է՝ ստեղծված Ռոբերտ Քոչարյանի շուրջ։ Մարդիկ այս դաշինքին ընտրել են, աջակցել են, քանի որ տեսել են մի միավորի, մի առաջնորդի, որը իր խոսքի տերն է, որը իր խոսքը պահելու համար գնացել ու բանտ է նստել։ Վստահ եմ՝ հասկանում եք, որ երբ Աղվան Վարդանյանը հայտարարում է մի բան ու հետո անում է հակառակը, դրա «սպռոսը» իրենից չեն անելու, դրա «սպռոսը» անելու են Ռոբերտ Քոչարյանից, անելու են քաղաքական միավորից, անելու են այդ թվում ՔՊ-ականները ու անելու են Ազգային ժողովում։ Ձեր ամեն ելույթից ու քննադատությունից հետո ձեզ մատնացույց են անելու Աղվան Վարդանյանին ու ասելու են՝ լռեք։ Այսինքն, որքան էլ ինքն իր մասին մեծ կարծիք ունենա Աղվան Վարդանյանը, ինքն իր քայլով հարվածի տակ է դրել այն ամենը, ինչի շուրջ ստեղծված է «Հայաստան» դաշինքը, իսկ այդ դաշինքը քաղաքական անպատասխանատվության շուրջ չէ, որ ստեղծված է, այլ լրիվ հակառակի ու երբ դուք հավանության եք արժանացնում քաղաքական անպատասխանատվությունն ու «կռուտիտը», դուք ինքներդ էլ հարված եք հասցնում հենց ձեզ ու դաշինքի առաջնորդին, դուք դեմ եք դուրս գալիս մի բանի, որի մասին է ձեր քաղաքական գոյությունը, դուք ձեզ փակուղի եք մտցնում, ցանկացած քաղաքական պայքարի ու բանավեճի մեջ ձեզ դարձնում եք պարտվող, որովհետև չեք կարող Նիկոլ Փաշինյանին մեղադրել մի բանում, որը դուք եք անում ու ինքը հենց այդպես էլ արձագանքելու է ձեզ։ Ի՞նչ պատասխան եք տալու իրեն։
    Կա նաև այս ամենի երկրորդ դրվագը։ Աղվան Վարդանյանն ասում է, որ գնում է ԱԺ, որ Նարեկ Կարապետյանն ու Իշխան Սաղաթելյանն իրենց միայնակ չզգան։ Իրո՞ք։ Դուք կարդացել եք այս միտքը ու հավանե՞լ եք այն։ Իսկ ընդհանրապես հասկացե՞լ եք, թե ինչ մեսիջ է նա սրանով ուղարկում։ Դուք դրա պատասխանը կարո՞ղ եք տալ։ Ոչ մի խոսք Ռոբերտ Քոչարյանի մասին, ոչ մի խոսք Լևոն Քոչարյանի մասին, ոչ մի խոսք «Հայաստան» դաշինքի անելիքի մասին, ոչ մի խոսք քաղաքականության մասին, բայց դե իր սանիկն ու Իշխանը չպետք է իրենց միայնակ զգան։ Սրա համար են ձեզ ձայն տվե՞լ։ Այսինքն, դուք էլ եք գնու՞մ ԱԺ, որ Նարեկն ու Իշխանը իրենց միայնակ չզգան։
    Այսինքն, հարգելի գործընկերներ, մարդիկ, որոնք ձեզ աջակցել են, իսկ դուք գիտեք, որ երբ բոլորը ձեզ էին խփում, մենք ենք ձեր կողքը կանգնել, մենք ենք ասել, որ այս ուժի նկատմամբ ուղղորդված արշավ է տեղի ունենում, ոչ թե էմոցիոնալ, այլ հիմնավոր կերպով ենք ձեր հավանումների համար քաղաքական հարցադրումներ կատարում ձեզ, որովհետև ձեր քայլը քաղաքական հարված է հենց ձեր դաշինքին ու դրա առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին։
    Դե իսկ որ Ռոբերտ Քոչարյանը բոլորիս պես այդ ստատուսով է տեղեկացվել, որ Աղվան Վարդանյանը դրժում է խոսքն ու վերցնում է մանդատը, վստահ ենք՝ սա էլ գիտեք, իսկ հարց տվե՞լ եք ընկեր Աղվանին, որ արդյո՞ք դա ճիշտ է։ Դուք սա եք «լայքել», ընկերներ ջան։
    Գիտեք, հեշտ է ջերմ անձնական հարաբերություններ պահել, ինչը ես ձեր հետ ուենցել եմ, հեշտ բան չի դուրս գալ ու հարազատ մարդկանց ասել, որ սխալ բան եք արել։ Ես գիտակցում եմ, որ դրանով փչացնում եմ հարաբերություններ, բայց քաղաքական սկզբունքներն ինձ համար ավելի կարևոր են։ Ես այն մարդը չեմ, որը ուզում է բոլորի հետ լավ լինել, իսկ բոլորի հետ լավ լինող մարդիկ, որպես կանոն, վտանգավոր են քաղաքականության մեջ։ Չեմ ուզում բոլորիդ հետ լավ լինել ու տեսնել, թե ինչպես եք կործանվում։ Եթե կա սխալ, ես դրա մասին առաջինն եմ ասելու։ Ընդ որում՝ մինչև այս ամենի հրապարակային դառնալը, ես իմ մասով ՈՉ հրապարակային դաշտում եմ ամեն ինչ արել, որ այս սխալը չարվի, ես զգուշացրել եմ սրա հետևանքների ու ռիսկերի մասին ու դրան ի պատասխան ինձ հրապարակային կերպով ասում են «ոջլոտ», որը դուք հավանում եք։ Կներեք, բայց չէ։

  • Քիչ անց՝ անկեղծ խոսակցություն «Հայաստան» դաշինքի պատգամավորների հետ։ Մասնավորապե…

    Քիչ անց՝ անկեղծ խոսակցություն «Հայաստան» դաշինքի պատգամավորների հետ։ Մասնավորապես, Աննա Գրիգորյանի ու նրանց, որոնք հավանել էին Աղվան Վարդանյանի գրառումը ու այս անգամ «ոջիլների» մասին չենք խոսելու, այլ քաղաքականության։

  • Դե էս աղջկան էլ հանգիստ չեն տալիս, մարդը ընդհանրապես հեռու է պահում իրեն քաղաքակ…

    Դե էս աղջկան էլ հանգիստ չեն տալիս, մարդը ընդհանրապես հեռու է պահում իրեն քաղաքական թեմաներից, բայց շարունակում է մնալ թիրախ, ընդ որում` թիրախավորվում է ամենալկտի ձևով, ամենանենգ ու անձնական բնույթի ստեր են տարածում, ստիպում են, որ անգամ որդու ծննդաբերությունից կադրեր հրապարակի, որ բամբասանքների վերջ տա:
    Ինչևէ, դեմ ենք ցանկացած անձնական բնույթի ու ընտանիքի անդամի թիրախավորմանը: Դա լավ բան չի ու բարոյական մարդը դա ոչ կարող է ողջունել, ոչ էլ դրան ուշադրություն դարձնել:
    @armgeopolitic
    Շնորհավոր ծնունդդ իմ տղա..🤍 ինչ ասես չլսեցի տարիներ շարունակ քո ծնվելու ու իմ մասին… Էս պահը մշտապես կմնա ինձ հետ…իմ կյանքի ամենասիրած, ամենաանբացատրելի, ԱՄԵՆԱ 3 պահերից մեկը՝ առաջինը.. 12 տարի անցավ ու արդեն մեր ընկերն ես)))🤍🤍🙌🏻🙌🏻🙌🏻 Երգչուհի Սիրուշոն հատուկ…

  • Շնորհավոր ծնունդդ իմ տղա.. ինչ ասես չլսեցի տարիներ շարունակ քո ծնվելու ու իմ մաս…

    Շնորհավոր ծնունդդ իմ տղա..🤍 ինչ ասես չլսեցի տարիներ շարունակ քո ծնվելու ու իմ մասին…
    Էս պահը մշտապես կմնա ինձ հետ…իմ կյանքի ամենասիրած, ամենաանբացատրելի, ԱՄԵՆԱ 3 պահերից մեկը՝ առաջինը..
    12 տարի անցավ ու արդեն մեր ընկերն ես)))🤍🤍🙌🏻🙌🏻🙌🏻
    Երգչուհի Սիրուշոն հատուկ տեսանյութ հրապարակելով է շնորհավորել որդու տարեդարձը
    @armgeopolitic

  • Գագիկ Ծառուկյանի մոր` 93-ամյա տիկին Ռոզայի խոսքերը լսեցի, այցելել էր եկեղեցի, աղ…

    Գագիկ Ծառուկյանի մոր` 93-ամյա տիկին Ռոզայի խոսքերը լսեցի, այցելել էր եկեղեցի, աղոթք էր հնչեցնում որդու ազատության համար, ասաց, որ ընկճվելու բան չկա, ամեն ինչ էլ լավ կլինի, Աստված առաջ:
    Վերջին օրերին շատ եմ մտածել մի բանի մասին ու ինքս ինձ հարց եմ տվել, որ եթե ես ունենայի անսահմանափակ իշխանություն ու խնդիրներ ունենայի Գագիկ Ծառուկյանի կամ որևէ այլ գործչի հետ, արդյո՞ք հրահանգ կտայի նրա հետ անել այն, ինչ արեցին, այսինքն, հրապարակային նվաստացնել այդ մարդուն: Չէ, չէի անի, որովհետև ամեն մարդ չէ, որ կարող է դիմացինին նվաստացնել, ինքնասիրությանը դիպչել, իսկ մարդուն նվաստացնելը հեշտ բան չէ, դու բարոյական ու հոգեբանական կարմիր գիծ պետք է հատես նման բան անելու համար: Քննադատել, հակառակվել, հայհոյել, մրցել, դա չի կարող չլինել քաղաքականության մեջ, բայց նվաստացնելու հետ ես հաշտ չեմ: Մարդը ծեր մայր ունի, կին, երեխաներ, թոռներ ունի, ինչի՞ համար իրեն նվաստացնել ու քաղաքական հակադրությունը տեղափոխել քինախնդրության դաշտ:
    Առողջություն և ամրություն եմ ցանկանում տիկին Ռոզային ու Ծառուկյանի ընտանիքին: Ես քաղաքականապես իրեն երբեք չեմ աջակցել, այս գրառումս քաղաքականության մասին չէ, մի առիթով ասել եմ, որ Ծառուկյանին կյանքում մեկ անգամ եմ տեսել` 9 տարեկանում, երբ կարատեի մեր մարզմանն էր այցելել: Ես աբովյանցի տղա եմ, իսկ Ծառուկյանը, իր բոլոր վատ կողմերով, թերություններով, սխալներով հանդերձ, արած ունի իմ քաղաքի, իմ երկրի համար ու արժանի չէ նվաստացման:
    «Ձեր միջից անմե՛ղը նախ թող քար գցի դրա վրա» (Հովհ․ 8։7)
    🇦🇲 Ընկճվելու ոչ մի բան չունեմ, փառք Աստծո: Եկել եմ աղոթելու տղայիս ազատության համար: Գագիկ Ծառուկյանի մայրը` տիկին Ռոզան այցելել է Աբովյանի եկեղեցի @armgeopolitic