Category: Գեոպոլիտիկա

  • Ռոմանոս Պետրոսյանին մականունով հայհելու համար քաղաքացիներին ահաբեկելով մեղադրան…

    🇦🇲 Ռոմանոս Պետրոսյանին մականունով հայհելու համար քաղաքացիներին ահաբեկելով մեղադրանք են առաջադրում, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը:
    @armgeopolitic

  • Միացյալ Նահանգները չորեքշաբթի օրը Աբու Դաբիում կայացած Ուկրաինայի հարցով եռակող…

    🇺🇸🇷🇺🇺🇦 Միացյալ Նահանգները չորեքշաբթի օրը Աբու Դաբիում կայացած Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները համարում է արդյունավետ, հաղորդում է ABC News-ը։
    @armgeopolitic

  • Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։@armgeopoli…

    🔴🇦🇿🇦🇲 Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։

    @armgeopolitic

  • Սա էլ մի խնդիր է, որը արձանագրել եմ ընդդիմադիր գործընկերների հետ շփումների արդյո…

    Սա էլ մի խնդիր է, որը արձանագրել եմ ընդդիմադիր գործընկերների հետ շփումների արդյունքում։ Բոլորը կարծում են, որ ունեն ինչ-որ բարձր տոկոսներ, երևի իրենց շուրջ հավաքված մարդիկ են դա իրենց վստահեցնում, որպեսզի հաճոյանան։ Չկա նման բան, ժող ջան։
    Ընդդիմության մեջ ամենաբարձր տոկոսը ունի Սամվել Կարապետյանը, ընդ որում՝ բարձր, բայց ոչ բավարար, հետո Ռոբերտ Քոչարյանը, ընդ որում՝ Քոչարյանը ունի շատ ավելի քիչ, քան ինքը պատկերացնում է ու իրեն ասում են, իսկ մնացածը անցողիկի խնդիր ունեն ու դրա մասին պետք է մտածեն։
    Հետո չասեք՝ չենք ասել։

  • Տեսանելի չէ, որ Գագիկ Ծառուկյանը, անգամ այն դաշինքով, որ հավաքում է իր շուրջ, հն…

    Տեսանելի չէ, որ Գագիկ Ծառուկյանը, անգամ այն դաշինքով, որ հավաքում է իր շուրջ, հնարավորություն ունի 8 տոկոսի շեմը հաղթահարել։
    Եթե իսկապես կա ցանկություն օգտակար լինել ընդդիմադիր դաշտին, ապա ճիշտ որոշում կլինի կուսակցական ֆորմատով գնալ ընտրության ու հավանական դաշինքի գլխավոր դեմքերը թող հավաքվեն կուսակցական ցուցակում, քանի որ 4 տոկոսի շեմը հաղթահարելի խնդիր է։ Մարդ-կուսակցություններով ի՞նչ դաշինք, միևնույն է՝ այդ կուսակցությունները մի քանի մարդկանց մասին են, այնտեղ չկա որևէ կուսակցություն։
    Եթե պարոն Ծառուկյանը ընտրությունների գնա դաշինքի ֆորմատով, ապա ցավով պետք է արձանագրենք, որ կհավաքի շուրջ 5-6 տոկոս, որը կփոշիանա։ Ուղղակի չի երևում, որ կա հնարավորություն 8 տոկոս շեմը հաղթահարելու ու սա խնդրի է բերելու։

  • Հայաստանը պետք է հաշվի առնի, որ Եվրամիությունը վերածվում է ռազմաքաղաքական դաշին…

    🇷🇺🇪🇺🇦🇲 Հայաստանը պետք է հաշվի առնի, որ Եվրամիությունը վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի՝ Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ դիրքորոշում ունենալով: Կարևոր է, որ Երևանը ընդունի, որ ԵՄ-ն ավելի ու ավելի է հեռանում տնտեսական դաշինքի մոդելից։
    Հայերը պատրա՞ստ են միանալ ռազմաքաղաքական դաշինքին։ Գուցե նրանք պետք է իրենց այս հարցը տան։
    Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ
    @armgeopolitic

  • Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Ռոսսիա» տոնավաճառում գործող հազարավոր վարձակա…

    Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Ռոսսիա» տոնավաճառում գործող հազարավոր վարձակալներ կանգնած են լուրջ սոցիալական աղետի առաջ։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ տոնավաճառի տարածքներում աշխատողներին այսօր տրվել է վերջնաժամկետ մինչև մարտի 15-ը՝ տարիներ շարունակ զբաղեցրած իրենց առևտրային տարածքները ազատելու համար։
    Հազարավոր քաղաքացիներ, որոնց մի մասը շուրջ 15-20 տարի աշխատել է նույն վայրում, այսօր հայտնվել է փաստացի գոյաբանական խնդրի առաջ։ Մարդիկ կանգնած են գործազրկության, վարկային պարտավորությունների չկատարման և իրենց ընտանիքների սոցիալական փլուզման իրական վտանգի առջև։ Շատերի համար սա պարզապես բիզնեսի կորուստ չէ, այլ ապրուստի միակ աղբյուրի լիակատար կործանում։
    Ըստ նույն տեղեկությունների՝ տարածքների ազատումը պայմանավորված է «Ռոսսիա» տոնավաճառը քանդելու և հարակից մոլը ընդլայնելու ծրագրերով։ Սակայն այս գործընթացն իրականացվում է առանց քննարկման, առանց վարձակալների հետ իրական բանակցությունների և առանց որևէ սոցիալական երաշխիքի այն մարդկանց համար, ովքեր տարիներ շարունակ ապահովել են այդ տարածքի տնտեսական կյանքը։
    Ստեղծված իրավիճակը հերթական անգամ բացահայտում է իշխանությունների՝ Խաչատուր Սուքիասյանի դեմքով, իրական վերաբերմունքը սեփական քաղաքացիների նկատմամբ։ Երբ հազարավոր մարդիկ մեկ օրում զրկվում են իրենց աշխատանքից, իսկ պետական կառույցները լռում են, ակնհայտ է դառնում, որ փոքր և միջին բիզնեսը այս երկրում փաստացի քանդվում է պետական մակարդակով։
    Այս համատեքստում առաջանում է լուրջ և մտահոգիչ հարց․ արդյո՞ք հայ փոքր ու միջին ձեռնարկատերերին սնանկացնելով ճանապարհ չի հարթվում նոր բիզնես ծրագրերի համար, որոնք կծառայեն Խաչատուր Սուքիասյանի և նրա գործընկերների՝ այդ թվում թուրք և ադրբեջանական կապիտալի ներկայացուցիչների շահերին։ Ու՞մ համար է կառուցվում «նորը», և ինչու է դրա գինը վճարում հենց հայ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչը։
    Ըստ տեղեկությունների՝ այսօր առավոտյան տուժած քաղաքացիները նախատեսում են հավաքվել «Ռոսսիա» տոնավաճառի դիմաց։ Սա բողոք է ոչ թե լավ կյանքից, այլ անելանելի վիճակից։ Երբ մարդուն զրկում են աշխատանքից և ապրուստի հնարավորությունից, բողոքը դառնում է վերջին միջոցը։
    Անի Կարապետյան
    @armgeopolitic

  • Իրանը պաշտոնապես հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների տապալման մասին տեղեկությո…

    🇮🇷🇺🇸 Իրանը պաշտոնապես հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների տապալման մասին տեղեկությունները:
    @armgeopolitic

  • Իրանի հոգևոր առաջնորդը պետք է սկսի անհանգստանալ։Դոնալդ Թրամփ@armgeopolitic…

    🇺🇸🇮🇷 Իրանի հոգևոր առաջնորդը պետք է սկսի անհանգստանալ։
    Դոնալդ Թրամփ
    @armgeopolitic

  • Թափառող շների խնդիրը և դրա չլուծման պատճառները Աբովյան համայնքում (և ոչ միայն)․ …

    Թափառող շների խնդիրը և դրա չլուծման պատճառները Աբովյան համայնքում (և ոչ միայն)․ համայնքապետի հետ քննարկման արդյունքները
    Քանի որ նյութը, որը գրել եմ, բավականին ծավալուն է ու Տելեգրամում ուղղակի չի տեղավորվում, այստեղ տեղադրում եմ հղումը, որով կարող եք անցնել և ծանոթանալ։
    Փաստացի այս խնդիրը ամբողջ հանրապետությունում է, ոչ միայն Աբովյանում ու, ինչպես պարզվեց համայնքի ղեկավարի հետ քննարկման ժամանակ, խնդրի լուծումը ամենաքիչը համայնքներից է կախված։