Category: Գեոպոլիտիկա

  • Կլանների բախում․ հայտնի է, թե ինչու են «Շիշ Բռնողին» դուրս թողել ՔՊ ցուցակից«Ժո…

    🇦🇲 Կլանների բախում․ հայտնի է, թե ինչու են «Շիշ Բռնողին» դուրս թողել ՔՊ ցուցակից
    «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրների փոխանցմամբ՝ Հայկ Սարգսյանի դեմ գործել է ազդեցիկ կլանային համակարգ։
    Ըստ ՔՊ-ական աղբյուրների՝ գործընթացների մեկնարկային կետը եղել է ՔՊ նախաձեռնող նիստերից մեկը, որտեղ Հայկ Սարգսյանը բարձրաձայնել է Տավուշի մարզում տեղի ունեցող զանգվածային և անթույլատրելի ծառահատումների մասին։ Սարգսյանի ներկայացրած տվյալները վերաբերել են Փաշինյանի ընտանիքի քավոր Ղալումյաններին։
    Իշխանական աղբյուրների պնդմամբ՝ այդ բացահայտումից հետո իրավիճակը լարվել է այնքան, որ Փաշինյանի ներկայությամբ անգամ տեղի է ունեցել քաշքշուկ․ Հայկ Սարգսյանը քաշքշել է Փաշինյանի քավոր Վահե Ղալումյանին։
    ՔՊ-ականները խոստովանում են, որ Հայկ Սարգսյանի դեմ ակտիվ դավեր է նյութել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ իր շուրջ համախմբելով վարչապետի աներորդի՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին։
    Պատճառը եղել է այն, որ Հայկ Սարգսյանը Ալեն Սիմոնյանին մեղադրել է խաղատնային բիզնեսին օժանդակելու մեջ՝ թեմա, որը իշխանության ներսում վաղուց համարվում է զգայուն։

  • Ի դեպ, մոտ անցյալում ևս կա խոսուն օրինակ, որը ցույց է տալիս անարժանորեն պետական …

    Ի դեպ, մոտ անցյալում ևս կա խոսուն օրինակ, որը ցույց է տալիս անարժանորեն պետական պաշտոն զբաղեցնող փեսայի բացասական դերը։ Ավստրիայում Ղազախստանի դեսպան, նախագահ Նազարբաևի փեսա Ռախատ Ալիևը 2007 թվականին ներգրավված էր պետական հեղաշրջման անհաջող փորձի մեջ։ Այս դեպքում հեղաշրջումը տապալվեց, քանի որ աներահայրը իր տեղում էր։ Հատկանշական է, որ նա ևս, ինչպես Միքայել Մինասյանը, Մալթայի Մարտական Ուխտի ասպետ էր։

  • Բոլորս գիտենք, որ Ադրբեջանն ունի բազմաթիվ պահանջներ՝ Սահմանադրության փոփոխում, ս…

    Բոլորս գիտենք, որ Ադրբեջանն ունի բազմաթիվ պահանջներ՝ Սահմանադրության փոփոխում, սահմանազատում, զինանշանի փոփոխություն, ադրբեջանցիների «վերադարձ» դեպի Հայաստան բնակության նպատակով, անկլավների ապօրինի պահանջ և այլն, իսկ Հայաստանի նախագահը գնում է ու
    Ալիևին շնորհակալություն հայտնում։
    Խնդիրները ի հայտ են գալու ընտրություններից հետո։ Ո՞նց եք միջազգային հանրությանն ասելու, որ պրոբլեմներ կան։ Բոլոր կետերով ասել եք՝ «մենք կանենք, մենակ թողեք ընտրվենք», հետո միջազգային հանրությանն ասելու ենք՝ «էս պրոբլեմները կան», միջազգային հանրությունը պատասխանելու է՝ «բա շնորհակալություն էիք հայտնում իրար, գնացեք ու ձեր պրոբլեմները լուծեք, ոչ ոք մեր կողքին այլեւս չի կանգնելու…
    Մանրամասները տեսանյութում

    NEWS.am

    Դիվանագիտական կոպիտ սխալ. Ինչի համար է Վահագն Խաչատուրյանը Դավոսում շնորհակալություն հայտնել Ալիևից. Մարուքյան

  • Հայրենակիցներ ջան, Միքայել Մինասյանի հրապարակային դիրքորոշումը պետք է անտեսել և …

    Հայրենակիցներ ջան, Միքայել Մինասյանի հրապարակային դիրքորոշումը պետք է անտեսել և շարժվել առաջ, նա ընդամենը «բոլորին դեմ եմ», «ընտրությունով Նիկոլին չեք հաղթի» և այլ նիկոլամետ թեզերի քողարկված դրդչից վերածվում է այդպիսի մտքերի ինքնաբացահայտված համահեղինակի։ Իհարկե, ցանկացած ողջախոհ մարդ հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանի նման իշխանատենչին ընտրությունով աթոռից հեռացնելը բնավ հեշտ գործ չէ, բայց նաև միանշանակ է, որ ընտրություններին չմասնակցելու եղանակով նրա համար իշխանական անխոչընդոտ ճանապարհ հարթելու քարոզը որևէ արդար, անշահախնդիր նպատակ չի հետապնդում։
    Փաստաբան Րաֆֆի Ասլանյան
    @armgeopolitic

  • Երևանում տեղացած առատ ձյան ու դրա հետևանքով առաջացած խցանումների մեջ մեղավոր է …

    🇦🇲 Երևանում տեղացած առատ ձյան ու դրա հետևանքով առաջացած խցանումների մեջ մեղավոր է ՊՈՒՏԻՆԸ։ Ձյան նման տեղումները Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմի շրջանակներում ուղղորդվել են Կրեմլից։
    Արամ Զավենիչ
    #trolling
    @armgeopolitic

  • Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, երկար տարիներ ֆինանսավորելով ՀՀ երկրորդ …

    🇦🇲 Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, երկար տարիներ ֆինանսավորելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ տեղեկատվական արշավները, այսօր ինքն իր դեմքով գրառում է կատարել Քոչարյանի դեմ։
    Ողջունելի է, որ թեկուզ ուշացմամբ, բայց ամեն ինչ անում ես բաց՝ քո դեմքով, այլ ոչ թե կուլիսներից։
    @armgeopolitic

  • «Մեր Ձևովի» հերթական հոլովակը իրարանցում է առաջացրել ընդդիմադիր շրջանակներումԵր…

    🔴🇦🇲 «Մեր Ձևովի» հերթական հոլովակը իրարանցում է առաջացրել ընդդիմադիր շրջանակներում
    Երեկ երեկոյան «Մեր Ձևով» շարժումը հրապարակեց հերթական քարոզչական հոլովակը, որի վերջում Նարեկ Կարապետյանը, ելնելով «համերաշխությունից», որոշում է ընդառաջել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ականներին և նրանց ևս «աշխատանք տրամադրել»։
    Քաղաքացիները մեկնաբանություններում իրենց դժգոհությունն են հայտնել՝ նշելով, որ իրենք չեն կարող համերաշխ լինել Փաշինյանի ու նրա թիմի հետ, և «Մեր Ձևովի» կողմից այս մոտեցումը հարցեր է առաջացնում, քանի որ մարդիկ ընդդիմությունից ակնկալում են փոխել Փաշինյանին ու նրան պատասխանատվության ենթարկել, այլ ոչ թե աշխատել նրա հետ։
    «Մեր Ձևով» շարժումը երևի թե պետք է վերանայի քարոզչական գծով պատասխանատուների աշխատանքը, քանի որ եթե այս ձևաչափը շարունակվի, շարժումը պարզապես կկորցնի վստահությունը ընտրողների շրջանում։
    @armgeopolitic
  • Զելենսկին պատրաստ է գործարքի գնալ:Դոնալդ Թրամփ@armgeopolitic…

    🇺🇸🇺🇦🇷🇺 Զելենսկին պատրաստ է գործարքի գնալ:
    Դոնալդ Թրամփ
    @armgeopolitic

  • Վա՜յ էն ընդդիմությանը, որը կփորձի ժողովրդի թիկունքում խաղեր տալ։Բառի ուղիղ և փոխ…

    Վա՜յ էն ընդդիմությանը, որը կփորձի ժողովրդի թիկունքում խաղեր տալ։
    Բառի ուղիղ և փոխաբերական իմաստով` վա՜յ էտ ընդդիմությանը։ Իրենք չգիտեն, թե իրենց ինչ կսպասվի այդ դեպքում։
    Դե մի հատ հլը փորձեք։
    @armgeopolitic

  • Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ Հայաստանում «կկառուցվի տարած…

    Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ Հայաստանում «կկառուցվի տարածաշրջանի ամենամեծ շոկոլադի գործարանը»։
    Տարօրինակ զուգադիպությամբ՝ դեռ 2023-ին նույն այս գործարանը տարբեր խոստումներով «բացվում» էր նաև Վահան Քերոբյանի մասնակցությամբ:
    Նախարարները փոխվում են, հայտարարությունները թարմացվում են, իսկ գործարանը շարունակում է «բացվել»։