Category: Hetq

  • Նախկին փոխնախարարին հայտնաբերելու համար հանձնարարվել է ձեռնարկել թույլատրելի ցան…

    Նախկին փոխնախարարին հայտնաբերելու համար հանձնարարվել է ձեռնարկել թույլատրելի ցանկացած օպերատիվ-հետախուզական միջոցառում
    Ֆինանսների նախկին փոխնախարար, ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արթուր Աֆրիկյանին առնչվող քրեական վարույթներով նախաքննությունները շարունակվում են, երկու վարույթով նախկին պաշտոնյան ունի մեղադրյալի կարգավիճակ եւ հետախուզվում է:
    📌 Դրանցից մեկը նախաձեռնվել է 2017 թ. ապրիլին, եւ այժմ գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում, մյուսը նախաձեռնվել է 2019 թ. փետրվարին ԱԱԾ-ի կողմից, իսկ ավելի ուշ փոխանցվել է Քննչական կոմիտեին:
    🔗Մանրամասները` ԱՅՍՏԵՂ

    Նախկին փոխնախարարին հայտնաբերելու համար հանձնարարվել է ձեռնարկել թույլատրելի ցանկացած օպերատիվ-հետախուզական միջոցառում

    Ֆինանսների նախկին փոխնախարար, ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արթուր Աֆրիկյանին առնչվող քրեական վարույթներով նախաքննությունները…

  • Հայկազ Բաղմանյանը, կինը, որդին, հարսը հրավիրվել են դատախազությունՊաշտպանության ն…

    Հայկազ Բաղմանյանը, կինը, որդին, հարսը հրավիրվել են դատախազություն
    Պաշտպանության նախարարության նախկին պաշտոնյա Հայկազ Բաղմանյանը, կինը՝ Նարինե Ադամյանը, որդին՝ Պավել Բաղմանյանը, հարսը՝ Արմինե Ղահրամանյանը և փոխկապակցված Զարա Ադիյանը 2026թ. մարտի 3-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
    📌 Հայկազ Բաղմանյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ուսումնասիրության արդյունքների նախնական ամփոփագիր: Նշված անձինք հրավիրվում են վարչություն՝ ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներով հավաքված նյութերին և ստացված տվյալների առնչությամբ դիրքորոշում ներկայացնելու:
    Զարա Ադիյանը ընտանիքի անդամ չէ, սակայն որոշ գույքերի իրական շահառու է:
  • Դուբայում գործող Emirates ավիաընկերությունը կսկսի սահմանափակ թվով չվերթներ իրակ…

    ✈️ Դուբայում գործող Emirates ավիաընկերությունը կսկսի սահմանափակ թվով չվերթներ իրականացնել մարտի 2-ի երեկոյան
    «Մենք առաջնահերթություն ենք տալիս նախկինում ամրագրված ուղևորներին, և նրանց, ում տոմսերը վերամրագրվել են այս սահմանափակ չվերթներով ճանապարհորդելու համար, Emirates-ը կկապվի անմիջապես նրանց հետ։
    ❗️Խնդրում ենք չգնալ օդանավակայան, եթե ձեզ չի տեղեկացվել։
    Մյուս բոլոր չվերթները կասեցված են մնում մինչև հետագա ծանուցում։
    Emirates-ը շարունակում է հետևել իրավիճակին և համապատասխանաբար կմշակի մեր աշխատանքային գրաֆիկը։ Թարմացումները կհրապարակվեն մեր կայքում և պաշտոնական սոցիալական ցանցերում»,- նշված է հայտարարության մեջ։
  • Մելիք Ադամյան փողոցը կդառնա երկկողմանի երթևեկելիԵրևանի քաղաքապետարանը հաղորդում…

    🚗 Մելիք Ադամյան փողոցը կդառնա երկկողմանի երթևեկելի
    Երևանի քաղաքապետարանը հաղորդում է, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մելիք Ադամյան փողոցում:
    📌 Մասնավորապես՝ Մելիք Ադամյան փողոցի՝ Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկից մինչև Մելիք Ադամյան 2 հասցե ընկած ճանապարհահատվածում կկազմակերպվի երկկողմանի երթևեկություն:
  • Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իրանի ղեկ…

    ▪️🇮🇷 Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իրանի ղեկավարության և քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ․

    Ձերդ գերազանցություն,
    Մեծ անհանգստությամբ ենք հետևում Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Ընդունեք խնդրեմ իմ ցավակցությունները Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության և քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ։ Մշտապես կհիշենք Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի անձնական դերը Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման գործում։
    Այս դժվարին պահին հույս ենք փայփայում Մերձավոր Արևելքում խաղաղության ու կայունության շուտափույթ հաստատման համար։
    Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ համբերություն, իսկ բարեկամ և հարևան Իրանի ժողովրդին՝ խաղաղություն և տոկունություն:

  • Առաջարկվում է մոպեդները, տրիցիկլները եւ քվադրիցիկլները ևս բերել պարտադիր ապահով…

    🛵 Առաջարկվում է մոպեդները, տրիցիկլները եւ քվադրիցիկլները ևս բերել պարտադիր ապահովագրության դաշտ
    Այս մասին ասել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 2ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ նախագիծը քննարկման ներկայացնելով։
    🗣 «Երեկվա՝ մարտի 1-ի դրությամբ երկրում հաշվառված է 2594 երկանիվ մոպեդ, 29 եռանիվ մոպեդ, 127 տրիցիկլ եւ քվադրիցիկլ»,- նշել է Ղազարյանը։
    ❗️ Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
  • Նախատեսվում է ստեղծել անհայտ կորած անձանց միասնական ռեեստր․ Սրբուհի ԳալյանԱրդարա…

    Նախատեսվում է ստեղծել անհայտ կորած անձանց միասնական ռեեստր․ Սրբուհի Գալյան
    Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում անհայտ կորած անձանց մասին համապարփակ օրենսդրություն չկա:
    📌 Քննարկվող օրենսդրական փաթեթով առաջարկվում է սահմանել, թե ով է համարվում անհայտ կորած անձ, ինչպես նաեւ ամրագրել անհայտ կորած անձանց ու նրանց ընտանիքների անդամների իրավունքները: Սահմանվում են անհայտ կորած անձի հետախուզման համար դիմում ներկայացնելու ընթացակարգերը, հետախուզման գործընթացին առնչվող դրույթները եւ հետախուզման դադարեցման դեպքերը:
    🔻 Նախատեսվում է լիազոր մարմնի ներքո ստեղծել անհայտ կորած անձանց միասնական ռեեստր, որի տվյալները հասանելի են լինելու անհայտ կորած անձանց ընտանիքի անդամներին, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին: Սահմանվելու է անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող արտոնությունների շրջանակը:
  • 26 անշարժ գույք, 7 մեքենա և 1.2 միլիարդ դրամ. Լևոն Մկրտչյանի ապօրինի գույքի բռնա…

    26 անշարժ գույք, 7 մեքենա և 1.2 միլիարդ դրամ. Լևոն Մկրտչյանի ապօրինի գույքի բռնագանձման գործի մանրամասները
    Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Հովհաննեսի Մկրտչյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
    🔻 26 անշարժ գույք.
    🔻 7 տրանսպորտային միջոց.
    🔻5 իրավաբանական անձանցում մասնակցություն.
    🔻893 միլիոն 449 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
    📌 276 միլիոն 106 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
  • Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ամերիկյան մի քանի ինքնաթիռն…

    🇰🇼❗️ Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ամերիկյան մի քանի ինքնաթիռների կործանման մասին
    Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մարտի 2-ին կործանվել են ամերիկյան մի քանի ռազմական ինքնաթիռներ։ CNN-ը, հղում անելով Քուվեյթի պաշտպանական գերատեսչության հայտարարությանը, նշել է, որ բոլոր ինքնաթիռների անձնակազմերերին հաջողվել է կատապուլտվել, նրանք ողջ են ու տեղափոխվել են հիվանդանոց։
    📌 Այլ մանրամասներ Քուվեյթի ՊՆ-ն չի հայտնել։
    Ավելի վաղ համացանցում հայտնվել էր Քուվեյթում ամերիկյան կործանիչներից մեկի վթարի կադրերը։ CNN-ը տեղորոշել է տեսանյութի նկարահանման վայրը՝ հայտարարել է, որ ինքնաթիռը կործանվել է Քուվեյթում ԱՄՆ ռազմաօդային ուժերի Ալ-Սալեմ ռազմաբազայից 10 կիլոմետր հեռավորության վրա։
    Թե որտեղ են կործանվել ռազմական մյուս ինքնաթիռները, չի նշվում։
  • Օդի ջերմաստիճանը կնվազի 4-8 աստիճանովԵրևանում մարտի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ի գիշեր…

    🌡 Օդի ջերմաստիճանը կնվազի 4-8 աստիճանով
    Երևանում մարտի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
    🌧 Հանրապետության առաձին շրջաններում մարտի 2-ի և 4-ի ցերեկը, 5-ին, 7-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։