Category: Hetq

  • ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնից զրկելու համար կպահանջվի կոնսենսուսային որոշում. Վասի…

    🇷🇺🇦🇲 ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնից զրկելու համար կպահանջվի կոնսենսուսային որոշում. Վասիլև
    ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշման ընդունումը կպահանջի կոնսենսուս։ Այդ մասին ռուսական РИА Новости գործակալությանը հայտարարել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

    «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը կկայանա նոյեմբերի 11-ին Մոսկվայում, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այդ հարցը: Դրա վերաբերյալ որոշումը, եթե դա պահանջվի, կընդունվի կոնսենսուսով»,- գործակալությանը հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։

    Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը նախատեսում է քվոտային պաշտոններում պետության քաղաքացիների առաջադրման, ինչպես նաև կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքի կասեցման հնարավորություն, եթե տվյալ երկիրը երկու տարվա ընթացքում չի կատարում կազմակերպության բյուջեի նկատմամբ ունեցած պարտավորությունները։

    «Փաստացի այս իրավիճակը գործում է արդեն ավելի քան երկու տարի, որովհետև Հայաստանն իր քաղաքացիներին չի առաջադրում Քարտուղարության քվոտային պաշտոնների համար, ինչպես նաև ՀԱՊԿ Միացյալ շտաբից հետ է կանչել իր ներկայացուցիչներին»,- նշել է Վասիլևը։

  • TRIPP+ ֆոնդի միջոցները կրկնապատկվել են՝ հասնելով 402 մլն դոլարի ԱՄՆ իշխանությու…

    ⚡⚡ TRIPP+ ֆոնդի միջոցները կրկնապատկվել են՝ հասնելով 402 մլն դոլարի

    📌 ԱՄՆ իշխանությունները կրկնապատկել են TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդի միջոցների ծավալը՝ 201 մլն դոլարից հասցնելով 402 մլն-ի: Այս մասին տեղեկանում ենք ամերիկյան highergov.com կայքից, որը հետեւում է, մասնավորապես, պետության կողմից հատկացվող դրամաշնորհներին:
    📌 TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդը հիմնադրվել է այս տարեսկզբին՝ հունվարի 26-ին, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վաշինգտոնյան հանդիպումից (13.01.2026) երկու շաբաթ անց: Այդ հանդիպման ավարտին դիվանագետները հրապարակեցին փաստաթուղթ, ինչից պարզ դարձավ, որ կողմերը հիմնելու են Հայաստանի հարավով անցնող TRIPP երթուղու ենթակառուցվածքների զարգացումն ու իրականացումն ապահովող ընկերություն՝ TRIPP Development Company («ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն»):
    📌 Դրա 26 %-ի բաժնետերը լինելու է ՀՀ-ն, իսկ 74 %-ինը՝ ԱՄՆ-ն, ավելի կոնկրետ՝ TRIPP Development Company US-ը, որը հիմնադրվելու է ԱՄՆ Դելավեր քաղաքում եւ լինելու է այդ երկրի պետական գործակալության՝ ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (ԶՖԿ կամ DFC- US International Development Finance Corporation) դուստր ընկերություն:
    📌 Ինչպես արդեն գրել ենք, TRIPP Development Company-ն եւ TRIPP+ ֆոնդը տարբեր սուբյեկտներ են:

    TRIPP+ ֆոնդի միջոցները կրկնապատկվել են՝ հասնելով 402 մլն դոլարի

    ԱՄՆ իշխանությունները կրկնապատկել են TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդի միջոցների ծավալը՝ 201 մլն դոլարից հասցնելով 402 մլն-ի:

  • Թվայնացված դատարան, թղթային բյուրոկրատիա․ ինչո՞ւ է Կադաստրը լրացուցիչ հաստատումն…

    Թվայնացված դատարան, թղթային բյուրոկրատիա․ ինչո՞ւ է Կադաստրը լրացուցիչ հաստատումներ պահանջում
    Կառավարությունը հայտարարում է ոլորտների ամբողջական թվայնացման մասին, սակայն Կադաստրն ու էլեկտրոնային դատարանները միմյանց չեն կարողանում «հասկանալ»։ Արդարադատության նախարարությունը, ինչպես սովորաբար, խոստանում է լուծել տվյալների փոխանակման հարցը։ Մինչ այդ քաղաքացիները ստիպված են պետական մարմիններից տեղեկանքներ ու կնքված փաստաթղթեր հավաքել՝ իրենց սեփականության իրավունքը գրանցելու համար։
    Կադաստրի կոմիտեն գույքի պետական գրանցման համար քաղաքացուց պահանջում է դատարանի էլեկտրոնային վճռի՝ երկրորդ կնիքով հաստատված տարբերակը, որը հավաստում է, որ վճիռն օրինական ուժի մեջ է մտել։ Եթե նման փաստաթուղթ չկա, քաղաքացին կամ իրավաբանական անձը պետք է այլ ապացույցներ ներկայացնի, օրինակ՝ Դատական դեպարտամենտի տեղեկանք, դատավորի աշխատակազմի գրություն կամ այլ փաստաթուղթ։ Առանց այդ լրացուցիչ հավաստման Կադաստրը գույքի պետական գրանցում չի կատարում։
    Էլեկտրոնային համակարգերի անկատարությունից հաճախ են դժգոհում նաև փաստաբանները։ Փաստաբան Ղևոնդ Պապոյանը նշում է, որ համակարգերի փոխգործելիության հարցը հնարավոր էր նախապես լուծել, մինչդեռ խնդիրը մինչ օրս կարգավորված չէ․ «Քանի դեռ հարցի մասին չի բարձրաձայնվում, այն լուծում չի ստանում»։

    Թվայնացված դատարան, թղթային բյուրոկրատիա․ ինչո՞ւ է Կադաստրը լրացուցիչ հաստատումներ պահանջում

    Արդարադատության նախարարությունը, ինչպես սովորաբար, խոստանում է լուծել տվյալների փոխանակման հարցը։ Մինչ այդ քաղաքացիները ստիպված են…

  • Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Դավիթ Թադևոսյանը նշանակվել է ՀՀ Բարձր …

    ⚡ Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Դավիթ Թադևոսյանը նշանակվել է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:
  • Ցուցադրական վարագույրից անդին. 25 օր առաջնագծումՄեր դիրքը գտնվում էր հակառակորդի…

    Ցուցադրական վարագույրից անդին. 25 օր առաջնագծում
    Մեր դիրքը գտնվում էր հակառակորդի անմիջական նշանառության տակ։ Այնտեղ չկային ոչ թաքստոցներ, ոչ շելեր, ոչ էլ անգամ տարրական աղվեսափոսեր՝ հրետանային հարվածներից պատսպարվելու համար։ Հավանական հարձակման դեպքում այնտեղից ողջ դուրս գալը գրեթե անհնար կլիներ։
    Մեր դիրքում խոշոր տրամաչափի որևէ զինատեսակ չկար, անգամ «Կալաշնիկով» գնդացիր չունեինք։ Փոխարենն ունեինք այդ գնդացիրների համար նախատեսված փամփուշտներ։ Նռնականետ նույնպես չունեինք, բայց ունեինք նռնականետի արկեր։ Ապշեցուցիչ էր նաև այն, որ դիրքում ունեինք 5.45 մմ-անոց փամփուշտներ, որոնք նախատեսված են AK–74-ի համար, բայց, ցավոք, մենք չունեինք AK–74 ինքնաձիգներ։

    Ցուցադրական վարագույրից անդին. 25 օր առաջնագծում

    Որպեսզի հասկանաս, թե ինչ վիճակում է մեր բանակն այսօր, պետք չէ լսել զեկույցներ, հիանալ ռազմական շքերթներով. բավական է ստանալ 25-օրյա…

  • «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմ…

    ⚡ «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 5-ը՝ ժամը 10:00-ն, կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝
    * Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 1-4 զանգվածների, Եղվարդի խճուղու Ձոր-1, Ձոր-2 թաղամասերի, Դավթաշեն 1-10, Հ.Մելքումով, Ա.Միկոյան, Փիրումյաններ փողոցների, Օլիմպավան և Reebok մարզահամալիրների, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքի,
    * Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1 թաղամասերի, Ալիխանյան Եղբայրներ փողոցի, Հալաբյան 22-38 համարների իրենց կոտորակներով, Մարգարյան 7 համարի,
    * Կոտայքի մարզի Զովունի գյուղի 21-37 փողոցների, Պռոշյան, Քասախ գյուղերի:
  • Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ։ Կողմ՝ 63, դեմ՝ 28։…

    ⚡⚡⚡ Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ։ Կողմ՝ 63, դեմ՝ 28։
  • Դեգրադացված արոտավայրեր, անասնագլխաքանակի սրընթաց կրճատում և դրանք կանխելու անար…

    Դեգրադացված արոտավայրեր, անասնագլխաքանակի սրընթաց կրճատում և դրանք կանխելու անարդյունավետ միջոցառումներ
    Ամեն տարի մայիսի կեսերին Մրազը Արարատի մարզից իր կովերին տեղափոխում է Կոտայքի մարզի կերհանդակներ։ Կենդանիները յայլաներում մնում են մինչև սեպտեմբերի կեսը, Մրազի մտահոգություններն ու անհանգստությունը սկսվում են դրանից հետո։ Գյուղի արոտները վաճառել են, անասնակերը թանկացել է, աշխատուժ չկա։ Ասում է՝ 14 ամսում հարկադրված եղավ անասնագլխաքանակը 300-ից հասցնել 50-ի։

    «Սրանք էլ եմ վերացնելու, անասնապահությունն օրեցօր դժվարանում է, պահելու հնարավորություն չկա արդեն»,- դժգոհում է նա։ Սեպտեմբերի վերջից՝ յայլաներում արոտի շրջանի ավարտից հետո անմիջապես մսուրային շրջանն է սկսվում։ Կովերին մսուրում պետք է կերակրի՝ մինչև հաջորդ տարվա մայիսի կեսերը, երբ կրկին սար բարձրանան։ Ստացվում է, որ մի քանի ամիս սարերում, բնական կերհանդակների հաշվին հավաքած գումարով անասնակեր պետք է գնի՝ 7 ամիս գոմում կերակրելու համար։

    Դեգրադացված արոտավայրեր, անասնագլխաքանակի սրընթաց կրճատում և դրանք կանխելու անարդյունավետ միջոցառումներ

    Մեր հարցմանը, թե գործողություններից որոնք և ինչ չափով են իրականացվել, ՇՄ նախարարությունը ծավալուն, միաժամանակ վերացական պատասխան է…

  • «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրության քվեարկությանը։ Այս…

    ⚡️⚡️⚡️ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրության քվեարկությանը։ Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
  • Օգոստոսի 2-ին Սևանա լճի մասնավոր լողափերից մեկում քաղաքացի է ջրահեղձ եղել։Փրկարա…

    ❗️Օգոստոսի 2-ին Սևանա լճի մասնավոր լողափերից մեկում քաղաքացի է ջրահեղձ եղել։
    Փրկարարներն ափից մոտ 10 մ հեռավորության վրա և մոտ 1,8 մ խորությունից դուրս են բերել քաղաքացու դին։
    ՆԳՆ փրկարար ծառայություն