Category: Hetq

  • Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակի արտադրությունըՍննդամթերքի անվտանգության …

    ⚡ Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակի արտադրությունը
    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդում է, որ «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Սարյան 16, տար․ 79, «Օստ. գինի և ուտելիք») իրականացված ստուգման ընթացքում կատարվել է նմուշառում առկա սննդատեսակներից:

    «Լաբորատոր հետազոտությամբ պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք. «տոլմա» և «խինկալի» արտադրատեսակների նմուշները մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱնՄՔ) ցուցանիշով չեն համապատասխանել «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։
    Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «տոլմա» և «խինկալի» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է: Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

  • 2026 թվականի հուլիսի 24-ին Հակակոռուպցիոն դատարանի կողմից մասնակի բավարարվել է …

    ⚡⚡ 2026 թվականի հուլիսի 24-ին Հակակոռուպցիոն դատարանի կողմից մասնակի բավարարվել է Դատախազության հայցը՝ ընդդեմ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի և նրան փոխկապակցված անձանց: Այս մասին հաղորդում են Դատախազությունից։

    «Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման.
    * Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում գտնվող մեկ բնակարանի 45%-ը,
    * Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող մեկ բնակելի տունն ամբողջությամբ,
    * 184 միլիոն 222 հազար դրամ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

  • Վարկային շուկայի դինամիկան. արտահանողների մարտահրավերներից մինչև երկարաժամկետ վա…

    Վարկային շուկայի դինամիկան. արտահանողների մարտահրավերներից մինչև երկարաժամկետ վարկերի ռիսկեր
    Հայաստանի բանկերի միության տվյալներով՝ առևտրային բանկերում այս տարվա հունիսի վերջի դրությամբ առկա է մոտ 451 մլրդ դրամի գյուղատնտեսական վարկ։ Դա բանկային համակարգի ամբողջ վարկային պորտֆելի 5.1%-ն է։
    Գյուղամթերքի մշակմամբ ու արտահանմամբ զբաղվող բազմաթիվ տնտեսվարողներ գործունեությունը կազմակերպելու կամ ընդլայնելու համար վարկային միջոցներ են ներգրավում։ Սակայն, այս տարվա ապրիլ-մայիսից, երբ հայկական գյուղամթերքի և մի շարք այլ ապրանքների առջև ռուսական շուկան փակվեց, այդ տնտեսվարողները փաստի առաջ կանգնեցին․ նրանց մի մասը չի կարողանում ժամանակին մարել վարկերը։
    Արտահանողները ոչ միայն գյուղվարկեր են վերցրել, այլև՝ այլ բիզնես և սպառողական վարկեր, սակայն գյուղվարկերի պարագայում խնդիրն ավելի ակնհայտ է։

    Վարկային շուկայի դինամիկան. արտահանողների մարտահրավերներից մինչև երկարաժամկետ վարկերի ռիսկեր

    Հայաստանի բանկերի միությունը և Կենտրոնական բանկը վստահեցնում են, որ բանկերն ընդառաջում են վարկառուներին։

  • 214 մլրդ դրամ` առաջին կիսամյակում. որ բանկերն են ավելացրել շահույթըԱյս տարվա առա…

    214 մլրդ դրամ` առաջին կիսամյակում. որ բանկերն են ավելացրել շահույթը
    Այս տարվա առաջին կիսամյակում (2026 թ. հունվար-հունիս) Հայաստանի 17 առևտրային բանկերը միասին ստացել են 214 մլրդ դրամի զուտ շահույթ։
    Ինչպես ցույց է տալիս բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների հիման վրա «Հետք»-ի վերլուծությունը, 2025 թվականի առաջին կիսամյակի համեմատ բանկային համակարգի շահույթն աճել է 13.6 մլրդ դրամով կամ 6.8%-ով։
    2026 թվականի հունվար-հունիսին բոլոր բանկերն աշխատել են շահույթով։ Ամենամեծ շահույթն ապահովել է «Արդշինբանկ»-ը՝ մոտ 69 մլրդ դրամ։ Երկրորդ տեղում «Ամերիաբանկ»-ն է՝ 40 մլրդ դրամ շահույթով:
    Ստացվում է, որ ամբողջ համակարգի շահույթի կեսից փոքր-ինչ ավելին բաժին է ընկել նշված երկու բանկին։
  • Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի մի շարք քաղաքներում և հարակից գյուղական համայնք…

    ⚡️⚡️⚡️ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի մի շարք քաղաքներում և հարակից գյուղական համայնքներում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը
    Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ էներգահամակարգի արտադրության և հաղորդման ցանցերում (ՀՀ ՏԿԵՆ ենթակայությամբ) առաջացած վթարային իրավիճակով պայմանավորված՝ համակարգի օպերատորի կողմից դիսպետչերական սահմանափակումներ են կիրառվել, ինչի հետևանքով Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի մի շարք քաղաքներում և հարակից գյուղական համայնքներում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը։
    «Այս պահին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանման և համակարգի օպերատորի մասնագետներն իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնելու նպատակով։ Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- նշվում է հաղորդագրությունում։
  • Բարձրահարկի ստվերումԱրաբկիր վարչական շրջանի 23-րդ փողոցում կառուցվում է հերթական…

    Բարձրահարկի ստվերում
    Արաբկիր վարչական շրջանի 23-րդ փողոցում կառուցվում է հերթական բնակելի բարձրահարկը՝ 9 հարկից բաղկացած: Կառուցապատողն ու սեփականատերը «Մեծն Էրիկ» ՍՊԸ-ն է։ Կառուցվող շենքից մի քանի մետր այն կողմ գտնվող առանձնատան սեփականատերերը՝ Սիմոն Սիմոնյանը և Աննա Ենգիբարյանը, ամիսներ շարունակ պայքարում են, որ այդ շենքը կառուցվի ըստ օրենքի: Եթե նախագծով հաստատված 9 հարկանի շենքը կառուցվի, իրենք կզրկվեն արևից, արևային կայանն էլ չի աշխատի: 
    Շինթույլտվությունը տրամադրվել է 2026-ի ապրիլին։ Աննա Ենգիբարյանը նշում է, որ իրենցից գրավոր, նույնիսկ բանավոր թույլտվություն չեն հարցրել որպես պատակից հարևանի: Իրենք շինարարության մասին իմացել են միայն շինաշխատանքները սկսվելուց հետո:

    Բարձրահարկի ստվերում. Արաբկիրում 9 հարկանի շենք է կառուցվում՝ նորմերի խախտմամբ

    📌 Միացե՛ք մեր Patreon-ին
    Patreon — https://patreon.com/HETQ
    📌 Միացե՛ք մեր Boosty-ին
    Boosty — https://boosty.to/hetqtv/
    📌 Աջակցե՛ք Donation Alerts-ի միջոցով
    Donation Alerts — https://www.donationalerts.com/r/hetqtv
    Բարձրահարկի ստվերում. Արաբկիրում 9 հարկանի…

  • Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը միջամտել է Ի…

    Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը միջամտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման գործընթացին։ Նրա խոսքով՝ Իսրայելի կողմից այդ փաստի ընդունումը լուրջ մտահոգություն էր առաջացրել Բաքվում։ 

    «Քանի որ եղբայրական Թուրքիայի շահերն Ադրբեջանի համար միշտ էլ առաջնային են եղել, այդ հարցը մեզ համար անփոփոխ «կարմիր գիծ» է»,- թուրքական Haber Global հեռուստաալիքին հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։

    «Հենց այդ հարցն առաջացավ, պարոն նախագահի (նկատի ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ խմբ.) հանձնարարությամբ Ադրբեջանն սկսեց դիվանագիտական ակտիվ աշխատանք։ Մենք իսրայելական կողմին ենք հասցրել մեր դիրքորոշումը. նման որոշման ընդունումը նախևառաջ անարդար կլիներ, չէր արտացոլի պատմական իրականությունը, և մենք այն անընդունելի ենք համարում»,- հայտարարել է Հաջիևը։
    Նրա խոսքով՝ Բաքվի համար դրական էր այն փաստը, որ «իսրայելական կողմը լուրջ է ընդունել Ադրբեջանի մեսիջները»։

  • Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում։ Կողմ՝ 63, դեմ՝ 28։…

    ⚡⚡⚡ Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում։ Կողմ՝ 63, դեմ՝ 28։
  • Հայաստանում 2021-ից անասնագլխաքանակի կայուն անկում է գրանցվում։ Էկոնոմիկայի նախ…

    🔻 Հայաստանում 2021-ից անասնագլխաքանակի կայուն անկում է գրանցվում։ Էկոնոմիկայի նախարարությունը մեր գրավոր հարցմանը, թե ի՞նչ գործոնների ազդեցությամբ է խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը պակասել, հայտնել է․

    📌 «Պատճառը կերհանդակների օգտագործվող տարածքների կրճատումն է, կենդանիների ցածր մթերատվությունը, կլիմայական պայմանները, խոտի բարձր գինը»։

    📌 Հիշեցնենք, որ կերհանդակների կրճատումը սկսվեց 2020-ից՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո Հայաստանի սահմանային մարզերում արոտների կորուստ գրանցվեց, նաև՝ սահմանափակվեց արոտավայրերի հասանելիությունը։
    Սահմանային փոփոխությունների պատճառով Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում մեծ տարածքով բարձրակարգ արոտավայրեր ու խոտհարքներ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ կամ հայտնվեցին հակառակորդի մշտական դիտարկման կետում, որի պատճառով դրանք այլևս անվտանգ չեն համարվում: Բացի այդ՝ թշնամին հանդերից մեծ թվով կենդանիներ քշեց-տարավ։

  •   «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ փոխնախագահի պաշտոնում Հայկ Կոնջորյանի…

    ⚡ ⚡ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ փոխնախագահի պաշտոնում Հայկ Կոնջորյանի ընտրության քվեարկությանը։