Category: Hetq

  • Աննա Հակոբյանը վարչապետի տիկնոջ կարգավիճակով գործուղվում է ԱՄՆՎարչապետ Նիկոլ Փաշ…

    Աննա Հակոբյանը վարչապետի տիկնոջ կարգավիճակով գործուղվում է ԱՄՆ
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի (Global First Ladies Academy) չորրորդ ամենամյա միջոցառմանը մասնակցելու։ Նիկոլ Փաշինյանն իր որոշման մեջ նշել է, որ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ որպես վարչապետի տիկին։
    📌 Որոշումը ստորագրվել է հունիսի 11-ին։ Գործուղումը նախատեսված է 2026թ․ հունիսի 26-ից մինչև հուլիսի 4-ը ներառյալ։ Առաջին տիկնանց միջոցառումը տեղի է ունենալու Նյու Յորքում։ 
    Վարչապետը հանձնարարել է աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել գործուղման հետ կապված փաստացի ծախսերի հատուցումը, որը ներառում է օրապահիկը, գիշերավարձը՝ հունիսի 29-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ, հուլիսի 4-ին՝ տարանցիկ վայր (Վիեննա) գիշերավարձը։ ❗️Թե որքան գումար է նախատեսվում այդ նպատակով հատկացնել՝ հրապարակված չէ։
  • Թեմա համար 1. Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում ընտրություններից հետո«Թեմա համար 1…

    Թեմա համար 1. Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում ընտրություններից հետո
    «Թեմա համար 1»-ի այս թողարկմանը կփորձենք հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը հաջորդած օրերին և ինչ փուլում է ձայների վերահաշվարկի գործընթացը։

    Թեմա համար 1. ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում ընտրություններից հետո

    📌 Միացե՛ք մեր Patreon-ին
    Patreon — https://patreon.com/HETQ
    📌 Միացե՛ք մեր Boosty-ին
    Boosty — https://boosty.to/hetqtv/
    📌 Աջակցե՛ք Donation Alerts-ի միջոցով
    Donation Alerts — https://www.donationalerts.com/r/hetqtv
    Թեմա համար 1. Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում…

  • Հացադուլ հայտարարած կալանավորը ինքնավնասել է որովայնը. 18 կար է տեղադրվել«Նուբար…

    Հացադուլ հայտարարած կալանավորը ինքնավնասել է որովայնը. 18 կար է տեղադրվել
    «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հարութ Աբրահամյանը երեկ՝ 2026թ. հունիսի 11-ին, ինքնավնասում է կատարել։ Նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց և որովայնի հատվածում բժշկական 18 կար է տեղադրվել, քանի որ բացվածքը խորն է եղել։ Այս մասին «Հետքին» ահազանգեց Հարութի մայրը՝ Սվետլանա Ազիզյանը։
    ❗️Հարութ Աբրահամյանն արդեն 9 օր հացադուլ է հայտարարել։
    «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը հաստատեց դեպքը։ 📌 Նշեց, որ ինքնավնասումը կապված չէ բժշկական սպասարկման դժգոհության հետ։ Կալանավորված անձին ցուցաբերվել է բժշկական օգնություն և հիվանդանոցից վերադարձվել է «Նուբարաշեն» ՔԿՀ։
    «Նուբարաշենում» կալանավորը հացադուլ է հայտարարել՝ չընդունելով առաջադրված մեղադրանքը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հարութ Աբրահամյանը քիչ առաջ հացադուլ իրականացնելու դիմում է ներկայացրել վարչակազմին, և նրան տեղափոխել են հացադուլ իրականացնողների…
  • «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տ…

    🔻 «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ Սահմանապահ ծառայությունն իրեն արգելել է այցելել Վերին Լարս։
    📌 Նա նշել է, որ պետք է «Armat Media»-ի հետ ուղիղ եթերով ներկայացնեին այնտեղ գոյացած հերթը և թե «ինչ խայտառակ վիճակում են հայկական բեռնատարները և գյուղմթերքի արտահանումը»։

    «Սահմանապահ ծառայությունը տեղեկացրեց, որ իմ այցելությունն այնտեղ արգելված է, սահմանափակում դրեցին ինձ վրա, Armat Media-ն դա կանի»

    ,- ասել է նա։

  • Սերենադե Ասո՝ նորարարական կենսապատրաստուկ սնկային և բակտերիալ հիվանդությունների …

    Սերենադե Ասո՝ նորարարական կենսապատրաստուկ սնկային և բակտերիալ հիվանդությունների դեմ
    Վճարովի բովանդակություն
    Սերենադե Ասոն BAYER-ի կենսաբանական ֆունգիցիդ է, որը բույսը հիվանդություններից պաշտպանելու հետ մեկտեղ, բարելավում է բույսերի որակը և  ապահովում բարձր բերքատվություն:
    Սերենադե Ասոն պատրաստված է բացիլուս սուբտիլիսի եզակի շտամից, որն իրենից ներկայացնում է օգտակար հողային բակտերիա: Հետևաբար, կենսապատրաստուկը լիովին անվտանգ է բույսի և շրջակա միջավայրի համար: Բացի դրանից, Սերենադե Ասոն պատրաստելիս օգտագործվում է BAYER-ի կողմից մշակված խմորման մեթոդը, որն ապահովում է պատրաստուկի յուրահատուկ արդյունավետությունը:
    ❓Ինչպե՞ս է ազդում Սերենադե Ասոն 
    Սերենադե Ասոն տերևից և հողից ներգործող պատրաստուկ է: Հողի մեջ ներմուծվելուց հետո բույսի արմատային համակարգի շուրջ այն արագ ձևավորում է ամուր կենսաթաղանթ  և հանդես է գալիս որպես պաշտպանիչ պատնեշ արմատի և հողի միջոցով փոխանցվող հիվանդությունների միջև, իսկ պաստաստուկի մեջ պարունակվող օգտակար բակտերիան արտադրում է սնկային և հակաբակտերիալ մետաբոլիտներ: Ի վերջո, Սերենադե Ասոն ոչ միայն ոչնչացնում է հիվանդությունները, այլև ակտիվացնում է բույսի բնական պաշտպանական մեխանիզմը, բարելավում սննդանյութերի յուրացման ունակությունը և նպաստում մշակաբույսի աճին:
  • Կարկուտ ու հեղեղված փողոցներ Գյումրիում. Փաշինյանի արձագանքըԳյումրիում երեկ՝ հո…

    🌧 Կարկուտ ու հեղեղված փողոցներ Գյումրիում. Փաշինյանի արձագանքը
    Գյումրիում երեկ՝ հունիսի 10-ին տեղացած ուժեղ անձրևի ու կարկտի պատճառով առանց այն էլ քարուքանդ որոշ փողոցներ դարձել են անանցանելի։
    «Գյումրին այդպիսին չի կարող լինել, դա ողբերգություն է ինձ համար և խայտառակություն»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում։
    Քաղաքի վատ ճանապարհները առիթ դարձան, որ Նիկոլ Փաշինյանը նորից խոսի Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։

    Կարկուտ ու հեղեղված փողոցներ Գյումրիում. Փաշինյանի արձագանքը

    📌 Միացե՛ք մեր Patreon-ին
    Patreon — https://patreon.com/HETQ
    📌 Միացե՛ք մեր Boosty-ին
    Boosty — https://boosty.to/hetqtv/
    📌 Աջակցե՛ք Donation Alerts-ի միջոցով
    Donation Alerts — https://www.donationalerts.com/r/hetqtv
    Կարկուտ ու հեղեղված փողոցներ Գյումրիում.…

  • Անկլավները Հայաստանում. Տիգրանաշեն դարձած ՔյարքինԽորհրդային տարիներին Հայաստանի …

    Անկլավները Հայաստանում. Տիգրանաշեն դարձած Քյարքին
    Խորհրդային տարիներին Հայաստանի տարածքում ադրբեջանական 3 անկլավ էր ձեւավորվել:
    Դրանցից մեկը՝ Քյարքին, որն այսօր հայտնի է նաեւ Տիգրանաշեն անունով, շրջափակված էր Արարատի (նախկինում՝ Վեդու) շրջանով: Երկրորդ անկլավը, որում 2 գյուղ կար՝ Բարխուդարլուն եւ Սոֆուլուն, Իջեւանի շրջանի մեջ էր, իսկ երրորդը՝ Վերին Ոսկեպարը (ադրբեջաներեն աղավաղված անունը՝ Յուխարը Ասկիպարա), Իջեւանի ու Նոյեմբերյանի շրջանների միջեւ էր: Այսինքն՝ Խորհրդային Հայաստանի տարածքում կար ադրբեջանական 3 անկլավ, որոնք ներառում էին 4 գյուղ:
    ❓Երբ և ինչպես Քյարքին դարձավ Տիգրանաշեն, և ինչ կա Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնական փաստաթղթերում․ կարդացեք ԱՅՍՏԵՂ

    Անկլավները Հայաստանում. Տիգրանաշեն դարձած Քյարքին

    Խորհրդային տարիներին Հայաստանի տարածքում ադրբեջանական 3 անկլավ էր ձեւավորվել:

  • Հայաստանից՝ Meta-ին․ ինչքան գումար ծախսեցին քաղաքական ուժերը նախընտրական գովազդի…

    Հայաստանից՝ Meta-ին․ ինչքան գումար ծախսեցին քաղաքական ուժերը նախընտրական գովազդի համար
    Նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ մայիսի 8-ից հունիսի 5-ը, խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը Meta-ում գովազդ տեղադրելու համար ավելի քան 320 հազար ԱՄՆ դոլար են ծախսել։ Այս գումարը ներառում է 12 ուժերի կամ նրանց առաջնորդների պաշտոնական էջերից միացված գովազդային հրապարակումների համար ծախսված միջոցները։ 
    📌 Թե՛ պաշտոնական քարոզարշավից առաջ, թե՛ դրա ընթացքում գովազդի համար ամենաշատը գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանն» է վճարել։ Դաշինքի պաշտոնական ֆեյսբուքյան էջի 96 գովազդի համար ավելի քան 140 հազար դոլար է ծախսվել։ Այս գովազդների մի մասը տարածվել է նաև Instagram-ում։ 2632 դոլար էլ վճարվել է «Ուժեղ Հայաստանի» երիտասարդական կառույցի էջով երկու գովազդ տարածելու համար։
    Ծախսերի ծավալով երկրորդը «Հայաստան» դաշինքն է, որի պաշտոոնական էջով տարածված 45 գովազդի համար Meta-ին վճարվել է 20 հազար դոլար։ Դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի անձնական էջով էլ 99 գովազդ է տարածվել, ծախսվել է շուրջ 53 հազար դոլար։ Ստացվում է՝ 144 գովազդն արժեցել է 73 հազար դոլար։ Նկատենք, որ «Հայաստան» դաշինքը «Ուժեղ Հայաստանից» 46 գովազդ ավելի շատ է տեղադրել՝ վճարելով մոտ 2 անգամ ավելի քիչ։ Սա պայմանավորված է գովազդի տարածման տևողությամբ, ակնկալվող լսարանով ու դիտումներով։
    💰 Meta-ում գովազդներ տեղադրած 12 ուժերի շարքում ամենաշատ գովազդները տեղադրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 170 գովազդ։ Դրանցից 168-ի տարածման համար ծախսվել է 37․7 հազար դոլար, իսկ երկու գովազդ, որոնց համար վճարվել է 412 դոլար, կուսակցությունը տեղադրել է՝ առանց նշելու, թե ով է դրա համար վճարել։ Meta-ն այս գովազդները հեռացրել է իր հարթակներից՝ կանոններին չհետևելու պատճառով։
    🔗 Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

    Հայաստանից՝ Meta-ին․ ինչքան գումար ծախսեցին քաղաքական ուժերը նախընտրական գովազդի համար

    Նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ մայիսի 8-ից հունիսի 5-ը, խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը Meta-ում գովազդ…

  • Մշակութային Երևանի աչքերը և ականջները՝ Մաշա տատինԵթե Երևանում համերգի, ներկայաց…

    ✨ Մշակութային Երևանի աչքերը և ականջները՝ Մաշա տատին
    Եթե Երևանում համերգի, ներկայացման կամ ցուցահանդեսի եք, և տիկին Մաշան այնտեղ չէ, ապա միայն այն պատճառով, որ այդ պահին մեկ այլ համերգասրահում, թատրոնում կամ ցուցասրահում է։ 78-ամյա Մաշա Մաթևոսյանը բաց չի թողնում ոչ մի մշակութային իրադարձություն։ Միշտ չէր սակայն, որ նրան գրավում էին քաղաքի մշակութային կենտրոնները. Տավուշի բնությունը, անտառները, լուսանկարիչ հայրն էր մանուկ Մաշայի մշակույթն ու արվեստը։ Իր օրվա խիտ գրաֆիկից փոքր-ինչ շեղվել և «Հետքին» էր հյուր եկել Երևանի մշակութային կյանքից անբաժան Մաշան։

    Մշակութային Երևանի աչքերը և ականջները՝ Մաշա տատին

    📌 Միացե՛ք մեր Patreon-ին
    Patreon — https://patreon.com/HETQ
    📌 Միացե՛ք մեր Boosty-ին
    Boosty — https://boosty.to/hetqtv/
    📌 Աջակցե՛ք Donation Alerts-ի միջոցով
    Donation Alerts — https://www.donationalerts.com/r/hetqtv
    Մշակութային Երևանի աչքերը և ականջները՝…

  • Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանից և «Ուժեղ Հայաստանից» պահանջում է հերքել զրպա…

    Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանից և «Ուժեղ Հայաստանից» պահանջում է հերքել զրպարտչական տեղեկությունները և 12 մլն դրամ փոխհատուցում վճարել
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու հայց է ներկայացրել գործարար Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության դեմ՝ զրպարտություն համարվող տվյալները հերքելու և յուրաքանչյուրով 6 մլն դրամ փոխհատուցում վճարելու պահանջով։ 
    Սամվել Կարապետյանի դեմ հայցի առիթ է դարձել 2026թ. մայիսի 25-ի հարցազրույցը, որում Սամվել Կարապետյանը հայտարարել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայում ունի տուն։ Ն. Փաշինյանը հայտնում է, որ այդ տեղեկությունը ամբողջությամբ զրպարտություն է, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։
    📌 Ն. Փաշինյանը պահանջում է հերքումն իրականացնել յութուբյան ալիքում նվազագույնը երկու հարյուր հազար բաժանորդագրություն ունեցող առնվազն երեք լրատվամիջոցներով, ուղիղ եթերով տեսաձայնագրման միջոցով՝ վճռով նշված բուն տեքստը ընթերցելու միջոցով։ 
    🔗Մանրամասները` ԱՅՍՏԵՂ