Category: Hetq

  • Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանից և «Ուժեղ Հայաստանից» պահանջում է հերքել զրպա…

    Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանից և «Ուժեղ Հայաստանից» պահանջում է հերքել զրպարտչական տեղեկությունները և 12 մլն դրամ փոխհատուցում վճարել
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու հայց է ներկայացրել գործարար Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության դեմ՝ զրպարտություն համարվող տվյալները հերքելու և յուրաքանչյուրով 6 մլն դրամ փոխհատուցում վճարելու պահանջով։ 
    Սամվել Կարապետյանի դեմ հայցի առիթ է դարձել 2026թ. մայիսի 25-ի հարցազրույցը, որում Սամվել Կարապետյանը հայտարարել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայում ունի տուն։ Ն. Փաշինյանը հայտնում է, որ այդ տեղեկությունը ամբողջությամբ զրպարտություն է, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։
    📌 Ն. Փաշինյանը պահանջում է հերքումն իրականացնել յութուբյան ալիքում նվազագույնը երկու հարյուր հազար բաժանորդագրություն ունեցող առնվազն երեք լրատվամիջոցներով, ուղիղ եթերով տեսաձայնագրման միջոցով՝ վճռով նշված բուն տեքստը ընթերցելու միջոցով։ 
    🔗Մանրամասները` ԱՅՍՏԵՂ
  • Արթուր Օսիպյանն ազատ կարձակվի. նրա խափանման միջոց կալանքը վերացնելու որոշում է կ…

    ❗️Արթուր Օսիպյանն ազատ կարձակվի. նրա խափանման միջոց կալանքը վերացնելու որոշում է կայացվել։
    Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։
    «Հսկող դատախազը, ի թիվս այլնի, հաշվի առնելով քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների կողմից մեղադրյալ Արթուր Օսիպյանի նկատմամբ երաշխավորություն ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին և հսկող դատախազին ուղղված միջնորդությունները, 2026թ. հունիսի 10-ին որոշում է կայացրել Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին: Այս մասին հայտնում են Դատախազության լրատվական ծառայությունից։
    🗣 Որոշումն ուղարկվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ անձին անհապաղ ազատ արձակելու նպատակով»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ:
  • ՀԱՊԿ-ը կդիտարկի, անդամավճարի պարտքի պատճառով, ՀՀ-ի դեմ համապատասխան միջոցների հա…

    ՀԱՊԿ-ը կդիտարկի, անդամավճարի պարտքի պատճառով, ՀՀ-ի դեմ համապատասխան միջոցների հարցը. Լավրով
    ՀԱՊԿ անդամ երկրները պայմանավորվել են դիտարկել Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառումը՝ երկու տարվա ընթացքում Հայաստանի կողմից անդամավճարներ չվճարելու պատճառով: TACC գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
    Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խոսել է նաև Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև Հայաստանի հնարավոր ընտրության մասին։ Ըստ նրա՝ Հայաստանը պետք է շուտափույթ ընտրություն կատարի, քանի որ հարցը արդեն սուր է դրված։

    «Հայաստանում արդեն ընդունել են Եվրամիությանն անդամակցության օրենք, այդ իսկ պատճառով հարցը սուր է դրված»

    ,- նշել է նա։ Վերջինս նաև հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի կառավարության անդամների խոսքերն այն մասին, որ Հայաստանի անդամակցության հետ կապված հարցը «պետք է բավականին օպերատիվ որոշել»։

    «Ոչ թե այն պատճառով, որ մենք չենք հարգում հայ ժողովրդի ընտրությունը։ Մենք ուզում ենք իմանալ այդ ընտրությունը։ Հակառակ դեպքում անհնար է իրագործել Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու մասին օրենքը և մնալ Եվրասիական տնտեսական միությունում, քանի որ այն նորմերը, որոնցով գործում են այս երկու միավորումները, փոխադարձաբար բացառում են միմյանց»

    ,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։

  • Նախագահի նստավայրի դիմաց Արթուր Օսիպյանի համար տասներորդ օրն է՝ նստացույց է անու…

    ❗️Նախագահի նստավայրի դիմաց Արթուր Օսիպյանի համար տասներորդ օրն է՝ նստացույց է անում Գեղամ Օհանյանը։ «Հետքը»-ր զրուցել է նրա հետ։

    Արթուր Օսիպյանը 22-րդ օրն է հացադուլի մեջ է․ Գեղամ Օհանյանի նստացույցը

    📌 Միացե՛ք մեր Patreon-ին
    Patreon — https://patreon.com/HETQ
    📌 Միացե՛ք մեր Boosty-ին
    Boosty — https://boosty.to/hetqtv/
    📌 Աջակցե՛ք Donation Alerts-ի միջոցով
    Donation Alerts — https://www.donationalerts.com/r/hetqtv
    Արթուր Օսիպյանը 22-րդ օրն է հացադուլի…

  • «Չգիտեմ, թե ինչու է Օսիպյանի նկատմամբ կալանք ընտրվել, և չպետք է իմանամ». Սրբուհի…

    «Չգիտեմ, թե ինչու է Օսիպյանի նկատմամբ կալանք ընտրվել, և չպետք է իմանամ». Սրբուհի Գալյան
    Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ արդեն 23 օր հացադուլի մեջ գտնվող արցախցի Արթուր Օսիպյանի առողջական վիճակը կայուն է, ամեն օր օպերատիվ կարգով տեղեկություններ է ստանում։ Իսկ երեկ՝ 2026թ. հունիսի 9-ին, նրան այցելել է Քրեակատարողական ծառայության սոցիալ հոգեբանական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարը։ Սակայն Գալյանն անձամբ չի այցելել։
    🗣 Սրբուհի Գալյանի խոսքով՝ Արթուր Օսիպյանին առաջարկվել է հաղորդում ներկայացնել հանցագործության մասին այն դեպքերի կապակցությամբ, որոնք նա հանցավոր է համարում։ Նախարարն ընդգծել է, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են Օսիպյանի իրավունքները պատշաճ ապահովելու համար, ներառյալ հացադուլ հայտարարելու իրավունքը, ինչպես նաև նրան տրամադրվում է զբոսնելու հնարավորություն և այլ անհրաժեշտ պայմաններ։
    📌 Գալյանի փոխանցմամբ՝ ոչ մի միտում չպետք է փնտրել անձի նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերելու առումով, քանի որ այդպես չի կարող լինել։
    Պատասխանելով լրագրողի հարցին՝ Ս. Գալյանն ասաց, որ չգիտի, թե ինչու է Արթուր Օսիպյանի նկատմամբ ընտրվել կալանք խափանման միջոցը, և այդ մասին չպետք է իմանա, քանի որ պաշտոնն արգելում է։
    🔻 Գալյանը հույս ունի, որ բանը չի հասնի նրան, որ Օսիպյանի առողջական վիճակով պայմանավորված խափանման միջոցը փոխվի, քանի որ անձը դուրս կգա հացադուլից և իր բարձրացրածը, եթե խնդիր է, լուծում կստանան։ Միևնույն ժամանակ Գալյանը հայտնեց, որ այդ հարցին գուցե «էգոիստական» մոտենա, բայց ինչպես բոլորի, այնպես էլ Օսիպյանի դեպքում խիստ ցանկալի է փոխել խափանման միջոցը։
    Արթուր Օսիպյանը հրաժարվում է բժշկական զննությունից. հացադուլի 22-րդ օրը Արդեն 22 օր հացադուլի մեջ գտնվող արցախցի Արթուր Օսիպյանը հրաժարվում է բժշկական զննությունից։ Փաստաբան Դավիթ Հարությունյանը նշում է, որ Արթուրը զգալի քաշ է կորցրել, վիճակը վատ է։ Փաստաբանի…
  • Օբերոն Ռապիդ՝ բույսը տզերից պաշտպանելու կոնտակտ-համակարգային ակարիցիդԲույսերի պա…

    Օբերոն Ռապիդ՝ բույսը տզերից պաշտպանելու կոնտակտ-համակարգային ակարիցիդ
    Բույսերի պաշտպանության նորարարական միջոցներ արտադրող BAYER ընկերության պատրաստուկ Օբերոն Ռապիդը նոր սերնդի միջատասպան-տզասպան է: Այն պարունակում է երկու ակտիվ նյութ՝ սպիրոմեզիֆեն և աբամեկտին: Սպիրոմեզիֆենը արգելակում է լիպիդների կենսասինթեզը, մինչդեռ աբամեկտինը՝ ակտիվացնում գամմա-ամինաճարպային թթուների դուրսբերումը և ճնշում նյարդային ազդակի փոխանցումը: Գործողության տարբերվող մեխանիզմի շնորհիվ Օբերոն Ռապիդը ոչ միայն պայքարում է վնասատուների դեմ, այլ նաև կանխում պատրաստուկի նկատմամբ ռեզիստենտության զարգացումը:
    📌 Օբերոն Ռապիդը կիրառվում է տզերի և սպիտակաթևիկների դեմ և արդյունավետ է դրանց զարգացման տարբեր փուլերում: Պատրաստուկն ունի ուժեղ «նոկդաունի ազդեցություն», որը նկատելի է դառնում մշակելուց հետո առաջին իսկ ժամերի ընթացքում: Ամենակարևորն այն է, որ դրա կենսաբանական ազդեցությունը պահպանվում է երկար ժամանակ:
  • Արթուր Օսիպյանը հրաժարվում է բժշկական զննությունից. հացադուլի 22-րդ օրըԱրդեն 22 …

    Արթուր Օսիպյանը հրաժարվում է բժշկական զննությունից. հացադուլի 22-րդ օրը
    Արդեն 22 օր հացադուլի մեջ գտնվող արցախցի Արթուր Օսիպյանը հրաժարվում է բժշկական զննությունից։ Փաստաբան Դավիթ Հարությունյանը նշում է, որ Արթուրը զգալի քաշ է կորցրել, վիճակը վատ է։ Փաստաբանի փոխանցմամբ՝ Օսիպյանը բժշկական հետազոտությունից հրաժարվել էր՝ որպես բողոքի նշան։
    🏥 «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ Արթուր Օսիպյանը հրաժարվում է բժշկական զննությունից, սակայն տեղեկություններ չհայտնեց նրա առողջական վիճակի մասին՝ պատճառաբանելով, որ բժշկական գաղտնիք է։
  • «Միասնության թևեր» կուսակցությունը հայտնել է, որ կտրականապես մերժում են ընտրութ…

    📢 «Միասնության թևեր» կուսակցությունը հայտնել է, որ կտրականապես մերժում են ընտրությունների հայտարարված արդյունքները և նախաձեռնում են քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց։
    «2026թ. հունիսի 7-ին Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունները պատմական էին հայոց պետականության, մեր ազգային ինքնության ու աշխարհասփյուռ հայ ժողովրդի ճակատագրի համար:
    Ընտրական գործընթացը հենց սկզբից ուղեկցվեց իշխանության կողմից վարչական ռեսուրսի աննախադեպ չարաշահմամբ:
    Մենք համոզված ենք, որ իշխանական կուսակցությունն իրականում չի ստացել այն աջակցությունը, որ ինքն իրեն վերագրում է պաշտոնական արդյունքներով։ Մենք համոզված ենք, որ «Միասնության թևերի» օգտին քաղաքացիների քվեները կեղծված են:
    ❗️Հետևաբար, մենք կտրականապես մերժում ենք ընտրությունների հայտարարված արդյունքները և համարում ենք ապօրինի, որոնք չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների իրական կամքը։
    Մենք նախաձեռնում ենք քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց: Քննարկում ենք ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցը»,- նշվում է հայտարարության մեջ։
  • Հետընտրական զարգացումներ. ինչ է տեղի ունեցել տեղամասերի փակվելուց հետոԵրեկ երեկո…

    Հետընտրական զարգացումներ. ինչ է տեղի ունեցել տեղամասերի փակվելուց հետո
    Երեկ երեկոյան ժամը 20:00-ին փակվեցին Հայաստանի տարածքում գործող բոլոր 2005 ընտրական տեղամասերը։ Դրանից անմիջապես հետո սկսվեց ձայների հաշվարկը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հասցրել էր ամփոփել ձայների մոտ 10%-ը, երբ Նիկոլ Փաշինյանը ասուլիս հրավիրեց ու հայտարարեց հաղթանակի մասին։
    🔻Ուշ երեկոյան՝ ժամը 02:00-ին հրավիրած ասուլիսում Փաշինյանը խոսեց նաև ընդդիմադիր առաջնորդների մասին՝ նշելով, որ նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն։
    Ընդդիմության պատասխանը չուշացավ։ Հաղթելու մասին Փաշինյանի հայտարարությանն առաջինն արձագանքեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
    «Երևանի թվերը չկան… ասում ա՝ հաղթել ենք, ֆսյո, ցրվեք տներով…»,- գրել էր Մարուքյանը։
    🔗 Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

    Հետընտրական զարգացումներ. ինչ է տեղի ունեցել տեղամասերի փակվելուց հետո

    Արդյոք կվերցնեն ընդդիմադիր ուժերը մանդատները, թե՞ ոչ, դեռ պարզ չէ։

  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դիմելու է վերահաշվարկի համար և հետամուտ է լի…

    ❗❗«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դիմելու է վերահաշվարկի համար և հետամուտ է լինելու ընտրախախտումների բացահայտմանը։ Այս մասին հայտարարել է կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը։
    «Նախորդ օրվա երեկոյից ականատես ենք լինում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստացած քվեների հետ կապված տարատեսակ թվաբանական աճպարարությունների։ Քվեների հաշվարկի ընթացքում ԿԸՀ կայքում արտացոլվում էր մեկ թիվ, իսկ յուրաքանչյուր հաջորդ թարմացման հետ հայտնվում էր այլ թիվ, ընդ որում՝ նվազած։
    Այս պահին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարում է, որ դիմելու է վերահաշվարկի համար, օգտագործելու է իրավական բոլոր գործիքակազմերը և հետամուտ է լինելու ընտրախախտումների բացահայտմանը։
    Ներկայումս վերջնականացվում են այն ընտրատեղամասերը, որոնցում պահանջվելու է վերահաշվարկ, ինչպես նաև քննարկվում են առանձին որոշումներ և գործողություններ բողոքարկելու հիմքերը։
    Ընդ որում, նշվածը որևէ կերպ չի բացառում նաև ընտրությունների արդյունքների բողոքարկումը՝ հաշվի առնելով ընտրախախտումների այն հսկայական ծավալը, որին ականատես ենք եղել ամբողջ ընտրական գործընթացում»,- գրել է Տոնոյանը։