Category: Hetq

  • Փաստորեն․ Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնյա դարձած ընկեր-ծանոթ-բարեկամներըՎարչապետ Նիկոլ…

    Փաստորեն․ Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնյա դարձած ընկեր-ծանոթ-բարեկամները
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կյանքի ու կարիերայի տարբեր փուլերի ուղեկիցները վերջինիս վարչապետ դառնալուց հետո զբաղեցրել են ընտրովի և նշանակովի պաշտոններ տարբեր ոլորտներում՝ խորհրդարանից մինչև ռազմավարական նշանակության կառույցներ։
    📌 «Փաստորենի» այս թողարկմանը կուսումնասիրենք Նիկոլ Փաշինյանի ընկեր-ծանոթ-բարեկամների շրջանակը՝ դիտարկելով նրանց մասնագիտական ուղին և ստանձնած պաշտոնները պետական համակարգում։

    Փաստորեն. Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնյա դարձած ընկեր-ծանոթ-բարեկամները

    📌 Միացե՛ք մեր Patreon-ին
    Patreon — https://patreon.com/HETQ
    📌 Միացե՛ք մեր Boosty-ին
    Boosty — https://boosty.to/hetqtv/
    📌 Աջակցե՛ք Donation Alerts-ի միջոցով
    Donation Alerts — https://www.donationalerts.com/r/hetqtv
    Փաստորեն. Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնյա դարձած…

  • Մայիսի 1-ին՝ աշխատավորների օրվա կապակցությամբ նախատեսված միջոցառումներով պայման…

    🚙 Մայիսի 1-ին՝ աշխատավորների օրվա կապակցությամբ նախատեսված միջոցառումներով պայմանավորված, մի շարք փողոցներ փակ կլինեն։
    📌 Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Ամիրյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Ամիրյան փող.–Մաշտոցի պող. խաչմերուկ ընկած հատվածում և Հանրապետության հրապարակում նախատեսվում է տոնական շքերթ և համերգ՝ նվիրված Աշխատավորի օրվան: Մայիսի 1-ին՝ ժամը 13:00-ից Ամիրյան փողոցում մեկնարկելու է շքերթ, իսկ ժ. 14:00-ից Հանարապետության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ, որի ընթացքում նախատեսվում է օդապարիկների թռիչք, ցերեկային հրավառություն, ուղղաթիռների թռիչք:
    Հաշվի առնելով միջոցառումն անվտանգ կազմակերպելու և անցկացնելու անհրաժեշտությունը՝ 30.04.2026թ. կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության և կայանման համար:
  • Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ անհատ ձեռնարկատերերի և նոտարների համա…

    Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար ապահովագրավճարների վճարման վերջնաժամկետը երկարաձգվել է։
    📌 «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով կատարված փոփոխություններով՝ 2025 թվականի ընթացքում 2 400 000 դրամից ավելի իրացման շրջանառություն ունեցող ԱՁ-ներն ու նոտարները 2026 թվականի ապրիլի 20-ի փոխարեն ապահովագրավճարները կարող են վճարել մինչև 2026 թվականի հուլիսի 20-ը ներառյալ։
    🔻Սահմանվել է նաև, որ եթե 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ ԱՁ-ի կամ նոտարի գործունեությունը դադարեցված է եղել, և այդ մասին հայտարարություն է ներկայացվել հարկային մարմին, ապա 2026 թվականին ապահովագրավճարները պետք է կատարվեն գործունեությունը վերսկսելու օրվան հաջորդող ամսվա 1-ից սկսած։
  • Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստան…

    🇦🇲🇫🇷 Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։
    📌 Այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահը նախ կմասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:
    Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը հանդես կգան ԶԼՄ-ների համար հայտարարություններով: Նախագահ Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև կայցելի Մատենադարան:
    Պետական այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահը ՀՀ վարչապետի ուղեկցությամբ կայցելի Գյումրի, որտեղ հարգանքի տուրք կմատուցի 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին: Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը Գյումրիում ներկա կգտնվեն «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին:
  • Ինչպե՞ս է փոխվել իշխող ուժի նախընտրական ցուցակը․ 2021-20262026 թվականի հունիսի 7…

    Ինչպե՞ս է փոխվել իշխող ուժի նախընտրական ցուցակը․ 2021-2026
    2026 թվականի հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցությունները և դաշինքները հրապարակել են պատգամավորի թեկնածուների ընտրացուցակները։ 19 կուսակցություն և դաշինք ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել, որոնցից ամենամեծ ընտրացուցակն ունի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում ներառված է 293 մարդ, որոնցից 10-ը Հայաստանում առաջին չորս ամենամեծ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն են։
    📌 «Հետքն» ուսումնասիրել է ՔՊ-ի ցուցակի առաջին 100 թեկնածուների տվյալները, թե ինչ պաշտոն են զբաղեցնում, արդյոք եղել են 2021-ի հունիսին կայացած խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում և այլն։ ❗️Մեր ուսումնասիրության համար ցուցակի առաջին 100 անձանց ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ եթե կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում հաղթահարի անցողիկ շեմը կամ մեծամասնություն կազմի, ապա, հիմնականում, առաջին 100-յակում ընդգրկված թեկնածուներն են դառնալու պատգամավոր։
    🔗 Ամբողջական հոդվածը՝ ԱՅՍՏԵՂ

    Ինչպե՞ս է փոխվել իշխող ուժի նախընտրական ցուցակը․ 2021-2026

    «Հետքն» ուսումնասիրել է ՔՊ-ի ցուցակի առաջին 100 թեկնածուների տվյալները, թե ինչ պաշտոն են զբաղեցնում, արդյոք եղել են 2021-ի հունիսին…

  • Հայաստանը հետընթաց է գրանցել մամուլի ազատության ինդեքսում«Լրագրողներ առանց սահմ…

    🔙 Հայաստանը հետընթաց է գրանցել մամուլի ազատության ինդեքսում
    «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2026» զեկույցը։ Ի տարբերություն նախորդ տարվա ցուցանիշի՝ 34-րդ հորիզոնական, Հայաստանը հետընթաց է գրանցել՝ աշխարհի 180 երկրների շարքում զբաղեցնելով 50-րդ հորիզոնականը։
    📌 Ընդ որում, հետընթացը գրանցվել է բոլոր 5 ցուցիչներով՝ Հայաստանի ցուցանիշը դասվել է «խնդրահարույց» կատեգորիայի ներքո։
    Ինչպես նշում է իրավապաշտպան կազմակերպությունը, «չնայած Հայաստանն ունի բազմազան մեդիադաշտ, այն բևեռացված է»։ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունն ընդգծում է, որ Հայաստանում ապատեղեկատվության և ատելության խոսքի մակարդակն աննախադեպ է եւ պայմանավորված է «ներքաղաքական լարվածությամբ, երկրի սահմաններին անվտանգության խնդիրներով և Ռուսաստանի ու Եվրամիության միջև Հայաստանի բարդ իրավիճակով»։
  • Ապրիլի 28-ին, երկու ամսով կալանավորված «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետ…

    ❗️Ապրիլի 28-ին, երկու ամսով կալանավորված «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, հացադուլ է հայտարարել։ Այս մասին տեղեկացնում է նրա կուսակից Արեգա Հովսեփյանը։

    «Հացադուլ՝ Հայաստանում անարդարության վերացման ու քաղաքական հետապնդումների դեմ, հանուն մարդու իրավունքների, հանուն մեր արժանապատվության։ Մենք այնպիսի օրերում ենք ապրում, որ մեր հերոսները, 30 տարվա զինվորականը, ով թշնամու ահ ու սարսափն էր, այսօր հայաստանյան բանտում է, ստիպված իրականացնում է հացադուլ»

    ,- ֆեյսբուքյան տեսանյութով ասել է Հովսեփյանը։

    ❗️Արթուր Ավանեսյանը 2 ամսով կալանավորվել է։ Այդ խափանման միջոցն ընտրելու որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը։ 📌 Փաստաբան Արամ Վարդևանյանը դատարանի բակում լրագրողներին ասաց, որ իրավական առումով բացատրություն չունի, քանի որ այստեղ…
  • Քննչական կոմիտեն հայտնում է՝ ՆԳՆ ոստիկանության հետ իրականացված օպերատիվ-հետախու…

    🔻 Քննչական կոմիտեն հայտնում է՝ ՆԳՆ ոստիկանության հետ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գյուլագարակ համայնքի ավագանու անդամ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Վ.Ա.-ն օժանդակել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավարի կամ վերջինիս անունից հանդես եկող, կուսակցության ղեկավարի գործառույթներն իրականացնող և համակարգող անձանց կողմից հավաքին մասնակցելու համար մի շարք անձանց նյութապես շահագրգռելուն:
    📌 Վ․Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելուն օժանդակելը)։

    Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ❗️տնային կալանքը և բացակայելու արգելքը:
    Նախաքննությունը շարունակվում է։
  • Կենսաթոշակային կուտակումներ. ե՞րբ և ինչպե՞ս կստանաք ձեր միջոցներըՀայաստանում գրա…

    Կենսաթոշակային կուտակումներ. ե՞րբ և ինչպե՞ս կստանաք ձեր միջոցները
    Հայաստանում գրանցված աշխատող քաղաքացիների հիմնական մասն ապագա կենսաթոշակ է կուտակում։ Այդ գումարները պարտադիր կարգով գանձվում են աշխատողի եկամտից՝ հիմնականում աշխատավարձի 5%-ի չափով, և նույնքան էլ ավելացնում է պետությունը։ Կուտակված միջոցներն ուղղվում են կենսաթոշակային ֆոնդեր։
    Ինչպե՞ս են կառավարվում այդ գումարները, ինչպե՞ս է գնաճն ազդելու ապագա կենսաթոշակների վրա և ինչպե՞ս են քաղաքացիները ստանալու այդ միջոցները։
    Թեմայի շուրջ «Հետք»-ի տաղավարում զրուցել ենք «Ամունդի-Ակբա» ընկերության գլխավոր ներդրումային տնօրեն, զարգացման գծով փոխտնօրեն Հրայր Ասլանյանի հետ։

    Կենսաթոշակային կուտակումներ. ե՞րբ և ինչպե՞ս կստանաք ձեր միջոցները

    Կենսաթոշակային կուտակումներ. ե՞րբ և ինչպե՞ս կստանաք ձեր միջոցները
    Հայաստանում գրանցված աշխատող քաղաքացիների հիմնական մասն ապագա կենսաթոշակ է կուտակում։ Այդ գումարները պարտադիր կարգով գանձվում են աշխատողի եկամտից՝ հիմնականում աշխատավարձի 5%-ի չափով, և նույնքան…

  • Տուն-ինտերնատից՝ բանտ․ 76-ամյա Ռուբիկ Բարսեղյանն անօգնական վիճակում էՌուբիկ Բարս…

    Տուն-ինտերնատից՝ բանտ․ 76-ամյա Ռուբիկ Բարսեղյանն անօգնական վիճակում է
    Ռուբիկ Բարսեղյանը 76 տարեկան է։ Մի քանի ամիս է, ինչ պատիժը կրում է Արմավիր քրեակատարողական հիմնարկում։ Դատապարտվել է 2022թ. ամռանը կատարած գողություն համար։

    Տուն-ինտերնատից՝ բանտ․ 76-ամյա Ռուբիկ Բարսեղյանն անօգնական վիճակում է

    📌 Միացե՛ք մեր Patreon-ին
    Patreon — https://patreon.com/HETQ
    📌 Միացե՛ք մեր Boosty-ին
    Boosty — https://boosty.to/hetqtv/
    📌 Աջակցե՛ք Donation Alerts-ի միջոցով
    Donation Alerts — https://www.donationalerts.com/r/hetqtv
    Տուն-ինտերնատից՝ բանտ․ 76-ամյա Ռուբիկ…