Category: Hetq

  • Թրամփը Իրանին սպառնում է «մի ամբողջ քաղաքակրթության վերացմամբ»ԱՄՆ նախագահ Դոնալդ…

    Թրամփը Իրանին սպառնում է «մի ամբողջ քաղաքակրթության վերացմամբ»
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում գրառում է արել, որտեղ սպառնացել է ապրիլի 8-ի գիշերը «մի ամբողջ քաղաքակրթության վերացմամբ»։ Սա այն օրն է, երբ լրանում է Իրանին ԱՄՆ նախագահի վերջին վերջնագիրը։

    «Մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի այս գիշեր, և այն այլևս երբեք վերադարձ չի ունենա: Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց, հավանաբար, այդպես էլ կլինի: Բայց հիմա, երբ մենք ունենք ամբողջական և տոտալ ռեժիմի փոփոխություն, որտեղ կգերակշռեն այլ, ավելի խելացի և պակաս արմատական ուժեր, հնարավոր է, որ իսկապես հեղափոխական ինչ-որ բան տեղի ունենա: Ո՞վ գիտի։ Մենք դա կիմանանք արդեն այսօր երեկոյան՝ աշխարհի երկար և բարդ պատմության ամենակարևոր պահերից մեկի ժամանակ: Շորթման, կոռուպցիայի և մահվան 47 տարիները վերջապես մոտենում են ավարտին: Աստված օրհնի Իրանի մեծ ժողովրդին»,- գրել է Թրամփը։

    📌 Իր հաջորդ գրառման մեջ Թրամփը վերջնաժամկետ էր սահմանել՝ «երեքշաբթի` Արևելյան ափի ժամով երեկոյան 20:00»։ Երևանի ժամանակով դա ապրիլի 8-ին` ժամը 04:00-ին է։ Իրավապաշտպանները և քաղաքական գործիչները հայտարարում են, որ իրանական էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները կդառնան ռազմական հանցագործություն։

  • Հեղափոխությունից առաջ տրված խոստումներն ինչ-որ չափով չեն իրականացվել. Սրբուհի Գա…

    Հեղափոխությունից առաջ տրված խոստումներն ինչ-որ չափով չեն իրականացվել. Սրբուհի Գալյան
    Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ «Հետքի» տաղավարում զրուցել ենք դատավորների քաղաքականացվածության, կալանքի չարաշահման, նոր Սահմանադրության նախագծի մասին: Անդրադարձել ենք նաև Կառավարության խոստացած, բայց չիրականացրած ծրագրերին:

    Հեղափոխությունից առաջ տրված խոստումներն ինչ-որ չափով չեն իրականացվել. Սրբուհի Գալյան

    Հեղափոխությունից առաջ տրված խոստումներն ինչ-որ չափով չեն իրականացվել. Սրբուհի Գալյան
    Արդարադատության նախարար Սրբուհի #Գալյան ի հետ «Հետքի» տաղավարում զրուցել ենք դատավորների քաղաքականացվածության, կալանքի չարաշահման, նոր Սահմանադրության նախագծի մասին: Անդրադարձել…

  • Արսեն Թորոսյանը աղքատության դինամիկան ցույց է տվել՝ ոչ համադրելի տվյալներ կիրառե…

    Արսեն Թորոսյանը աղքատության դինամիկան ցույց է տվել՝ ոչ համադրելի տվյալներ կիրառելով
    Ապրիլի 4-ին տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողովը։
    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը իր ելույթում նշեց. «Մենք մոտեցել ենք ծայրահեղ աղքատության վերացմանը, էականորեն կրճատել աղքատությունն ու գործազրկությունը»։ Ըստ էության, Թորոսյանը նկատի է ունեցել 2025-ի նոյեմբերին ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները 2024 թ. Հայաստանում աղքատության պատկերի մասին (2025-ի տվյալները պետք է հրապարակվեն այս տարի):
    🔗 Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

    Արսեն Թորոսյանը աղքատության դինամիկան ցույց է տվել՝ ոչ համադրելի տվյալներ կիրառելով

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը իր ելույթում նշեց. «Մենք մոտեցել ենք ծայրահեղ աղքատության վերացմանը,…

  • Երեկ՝ ապրիլի 6-ին, Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանում տ…

    🔻Երեկ՝ ապրիլի 6-ին, Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանում տեղի ունեցավ քուրդ ռեժիսոր Ռոջհիլաթ Աքսոյի դատավարության երկրորդ լսումը։
    Ռոջհիլաթ Աքսոյի փաստաբան Ֆրաթ Յլդզը, ի պատասխան մեղադրանքների, ասել է, որ իր պաշտպանյալը ֆիլմի ռեժիսորը չէ և միայն մասնակցել է ցուցադրությանը։
    Նա ասել է, որ նման դատավարությունները սահմանափակում են խոսքի ազատությունը և ճնշում արվեստը։
    ❗️Պաշտպանության հայտարարություններից հետո Դիարբեքիրի առաջին ատյանի դատարանը արդարացրեց քուրդ ռեժիսոր Ռոջիլաթ Աքսոյին։
    «Ավրորայի լուսաբացը» Թուրքիայում. Ռոջհիլաթ Աքսոյին դատում են ֆիլմը ցուցադրելու համար «Արվեստը և պատմությունը պետք է առաջացնեն քննարկումներ, ոչ թե բանտի սպառնալիք». սա հատված է մարտի 14-ին «Բարս Մեդիա»-ի տարածած հայտարարությունից, որով կոչ են անում կինոգործիչներին…
  • Ապրիլի 7-ին Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազր…

    📞 Ապրիլի 7-ին Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
    🔻Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները: Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան այցերի և միջոցառումների օրակարգային հարցերին և նախաձեռնություններին, որոնք միտված են շոշափելի արդյունքների շարունակական ապահովմանը:
  • Երևանում ապրիլի 7-ի ցերեկը, 8-ին, 11-12-ին սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 9-1…

    🌦 Երևանում ապրիլի 7-ի ցերեկը, 8-ին, 11-12-ին սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 9-10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
    🌧 Հանրապետության տարածքում ապրիլի 7-ի ցերեկը, 8-12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում ապրիլի 9-10-ին՝ ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։
    🌡 Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 11-ին նույնքան կբարձրանա։
  • «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավոր…

    🚰 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև ապրիլի 9-ը ժամը 10:00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների՝ 
    • Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Սիլիկյան թաղամասի,
    • Կոտայքի մարզի՝ Պռոշյան գյուղի 5-րդ փողոցի և նրբանցքների ջրամատակարարումը:
  • Էկոնոմիկայի նախարարությունում պահնորդական ընկերության աշխատակիցը պատահմամբ կրակե…

    Էկոնոմիկայի նախարարությունում պահնորդական ընկերության աշխատակիցը պատահմամբ կրակել է
    Նախնական տվյալներով՝ Էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցն այսօր՝ 2026 թ. ապրիլի 6-ին, իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել։ Այս մասին «Հետքին» տեղեկացրեց Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
    📌 Դեպքը եղել է աշխատանքային օրվա ավարտին՝ աշխատակցի հերթափոխի ժամանակ: Բժշկական կենտրոնից ահազանգը ստացվել էր ժամը 16:56-ի սահմաններում։ Հրազենային վիրավորում է ստացել երիտասարդ տղամարդ։ Վնասվածքը եղել է «ձախ սրունքի առաջային մակերեսի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ։
  • Դատախազությունը պահանջում է Հովիկ Աբրահամյանի եղբորից և փեսաներից բռնագանձել 21 …

    ❗️Դատախազությունը պահանջում է Հովիկ Աբրահամյանի եղբորից և փեսաներից բռնագանձել 21 անշարժ գույք, 1 մլրդ դրամը գերազանցող գումար
    🔻 Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հայցերից մեկով պահանջում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հենրիկ Արգամի Աբրահամյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

    🔹13 անշարժ գույք, 12-ը՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Մխչյան բնակավայրում, 1-ը՝ Մասիս համայնքի Մարմարաշեն բնակավայրում,
    🔹5 տրանսպորտային միջոց,
    🔹2 իրավաբանական անձում մասնակցություն,
    🔹շուրջ 270 միլիոն 840 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ:

    🔻Մեկ այլ հայցով պահանջվում է Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազի նախկին տեղակալ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վարչության նախկին պետ Վահան Զորիկի Մամիկոնյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

    🔹8 անշարժ գույք, որից 3-ը՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Մխչյան բնակավայրում, 1-ը՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մարմարիկ գյուղում, 1-ը՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում, 3-ը՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Նշավան գյուղում.
    🔹446 միլիոն 691 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
    🔹86 միլիոն 413 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

    🔻Մեկ այլ հայցով պահանջվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունում բաժնի պետի, Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետի տեղակալի, ՀՀ ֆինանսների նախարարության «Զվարթնոց» մաքսատան պետի, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի Արևմտյան մաքսատուն-վարչության պետի պաշտոնները զբաղեցրած Վլադիմիր Ֆելիքսի Թամրազյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

    🔹3 տրանսպորտային միջոց,
    🔹1 իրավաբանական անձում մասնակցություն,
    🔹303 միլիոն 918 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ և այլն:

  • Ինչո՞ւ են մարզպետներն ու նրանց տեղակալները թաքցնում իրենց պարգևավճարներըՎերջին 5…

    Ինչո՞ւ են մարզպետներն ու նրանց տեղակալները թաքցնում իրենց պարգևավճարները
    Վերջին 5 տարում Հայաստանի 8 մարզպետարանների աշխատակիցներին վճարվել է ավելի քան 4,3 միլիարդ դրամի պարգևավճար: Մարզպետարանների մի մասը հրաժարվել է «Հետքին» ասել, թե բարձրաստիճան պաշտոնյաները կոնկրետ որքան գումար են ստացել որպես պարգեւավճար: ❗️Նրանց մի մասը հորդորել է ուսումնասիրել պաշտոնյաների եկամուտների հայտարարագրերը, որոնք հրապարակվելու են մայիսին, իսկ Սյունիքի և Վայոց ձորի մարզպետներն առհասարակ խուսափել են ամբողջական տեղեկատվություն տրամադրելուց։
    📌 «Հետքը» գրավոր հարցում էր ուղարկել բոլոր 10 մարզպետներին՝ խնդրելով տրամադրել 2021-2025թթ. պարգևավճար ստացած աշխատողների թվի, պարգևավճարի չափի վերաբերյալ տեղեկություններ։
    🔗 Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

    Ինչո՞ւ են մարզպետներն ու նրանց տեղակալները թաքցնում իրենց պարգևավճարները

    Փաստացի, զգալի հանրային միջոցներ են ծախսվում, սակայն հանրությունը չի տեղեկանում, թե ինչի՞ համար են պարգևատրվում պետական մարմինների…