Category: Hetq

  • Հակակոռուպցիոն կոմիտեից հաղորդում են, որ բավարար փաստական տվյալներ են ստացվել ռո…

    🗣Հակակոռուպցիոն կոմիտեից հաղորդում են, որ բավարար փաստական տվյալներ են ստացվել ռուսաստանաբնակ բլոգեր Մ. Բ.–ի(խմբ․ Միկա Բադալյան) կողմից ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությանը մասնակցելու պայմանով Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Հայաստանի Հանրապետության հարյուրավոր քաղաքացիների ծառայություն եւ այլ առավելություն խոստանալու տեսքով ընտրակաշառք տալու դեպքերի մասին, որոնց առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    📌 Ձեռնարկվում են օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ արտերկրում բնակվող եւ ենթադրյալ ընտրակաշառք ստացած քաղաքացիների ինքնությունները պարզելու եւ նրանց նկատմամբ օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ։
  • «Մագնիտսկու գործի» հետքերով. կասկածելի կես միլիոն ֆրանկը Շվեյցարիայից հասել է Հա…

    ⚡️⚡️«Մագնիտսկու գործի» հետքերով. կասկածելի կես միլիոն ֆրանկը Շվեյցարիայից հասել է Հայաստան
    Մինչ Շվեյցարիայի դատարանը փորձում է «Մագնիտսկու գործի» շրջանակում կալանք դնել միլիոնավոր դոլարների վրա, այդ գումարների մի մասը հայտնվել է Հայաստանում։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) արձանագրել է՝ պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանցի գործարար Դենիս Կացիվին (Denis Katsyv) հաջողվել է 2026 թ․-ի փետրվարին մոտ 6,5 միլիոն ֆրանկ դուրս բերել շվեյցարական բանկերից եւ դրանք տեղափոխել Իսրայել ու Հայաստան։ Վեհաժողովում քննարկվել է, թե ինչպես է Շվեյցարիայի դատարանների սխալը Դենիս Կացիվին հնարավորություն տվել այդ երկրից տեղափոխել իր գումարները։
    ❓Ինչպե՞ս գումարը հասավ Երևան
    🔗Հետաքնն
    ությունն ամբողջությամբ` ԱՅՍՏԵՂ

    «Մագնիտսկու գործի» հետքերով. կասկածելի կես միլիոն ֆրանկը Շվեյցարիայից հասել է Հայաստան

    Իսրայել փոխանցվել է 6 մլն, Հայաստան՝ 524,000 շվեյցարական ֆրանկ (մոտ $669,000):

  • Ալիկ Ալեքսանյանը 2 ամսով կալանավորվեց«Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակից Ալիկ Ալեքսա…

    Ալիկ Ալեքսանյանը 2 ամսով կալանավորվեց
    «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակից Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ այսօր՝ հունիսի 3-ին, դատարանը կիրառել է երկամսյա կալանք։ Նա այս հետապնդումը քաղաքական է որակում։ Ալեքսանյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հնարավոր է իրեն ձերբակալեն, կալանավորին։
    📌 Հիշեցնենք՝ երեկ՝ 2026թ. հունիսի 2-ին, Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ «Ուժեղ Հայաստան»-ի աջակից Ա.Ա.-ն (Ալիկ Ալեքսանյան,- հեղ.), 2025թ. սեպտեմբերի 9-ից հանդիսացել է «Մեր ձևով ազգային արժեքների պահպանություն» ՀԿ-ի հիմնադիր և գործադիր մարմնի ղեկավար։ Ս.Կ.-ի (Սամվել Կարապետյան,-հեղ.) աջակիցների, «Մեր ձևով» ՀԿ-ի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից 2025թ. սեպտեմբերից մինչև 2026թ. մայիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում կազմակերպած ցույցերին և հավաքներին մասնակցելու, այլ կերպ՝ հավաքի մասնակիցներ հավաքագրելու իրական նպատակով՝ ՀՀ տարբեր վայրերում գործող «Մեր ձևով» ՀԿ-ի գրասենյակներում ձևականորեն, քողարկելով իր իրական մտադրությունը, քաղաքացիաիրավական, այդ թվում՝ ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա տարբեր ժամանակահատվածներով աշխատանքի է ընդունել շուրջ 1400 քաղաքացու։ Նրանցից  ավելի քան 400-ը համատեղությամբ աշխատել են նաև այլ ընկերություններում:

    Ալիկ Ալեքսանյանը 2 ամսով կալանավորվեց

    Նա այս հետապնդումը քաղաքական է որակում։ Ալեքսանյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հնարավոր է իրեն ձերբակալեն, կալանավորին։

  • Արարատ Միզրոյանն ու Մարթա Կոսը հեռախոսազրույց են ունեցելԱյս մասին հաղորդում է Ա…

    🇦🇲🇪🇺 Արարատ Միզրոյանն ու Մարթա Կոսը հեռախոսազրույց են ունեցել
    Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

    «Արարատ Միրզոյանը և Մարթա Կոսը գոհունակությամբ նշել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման դինամիկան։
    Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության տնտեսական բաղադրիչի խթանմանը, այդ թվում՝ ապրանքաշրջանառության ավելացմանն ուղղված մեխանիզմների շրջանակը:
    Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ծրագրերին, ինչպես նաև ժողովրդավարական դիմակայունության շարունակական ամրապնդմանն ուղղված փոխգործակցությանը՝ որպես ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի մաս»

    ,- նշվում է հաղորդագրության մեջ:

  • Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կորիզավոր պտուղների, սմբուկի, կարտոֆիլի և …

    Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կորիզավոր պտուղների, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը
    «Ռոսսելխոզնադզորը» հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում հայկական ծագման մշակաբույսերի, կարտոֆիլի, չորացրած մրգերի և կորիզավոր պտուղների ներմուծման վրա։
    Ինչպես նշված է կառույցի հայտարարության մեջ, սահմանափակվում է նաև այդ ապրանքների տարանցումը դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ՝ այդ երկրների կողմից կարանտինային ապրանքների ստացումը հաստատելու մեխանիզմների բացակայության պատճառով։
    📌 «Ռոսսելխոզնադզորն» այս անգամ ուղղակի գնահատական է տալիս Հայաստանի էկոնոմիկայի նախարարությանը։

    «Սահմանափակումները սահմանվել են մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ապահովելու համապատասխան ալգորիթմի մշակումը։ Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կառուցվածքային խնդիրներ ունի և չի կարողանում լիարժեք իրականացնել գյուղատնտեսական արտադրողների նկատմամբ վերահսկողություն սահմանելու իր լիազորությունները»

    ,- նշված է հայտարարության մեջ։

    Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կորիզավոր պտուղների, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը

    «Ռոսսելխոզնադզորը» հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում հայկական ծագման մշակաբույսերի, կարտոֆիլի, չորացրած մրգերի և…

  • Կաննից մինչև հայկական սերիալներ. պատմում է կինոլրագրող Դիանա Մարտիրոսյանը«Get r…

    🎞️ Կաննից մինչև հայկական սերիալներ. պատմում է կինոլրագրող Դիանա Մարտիրոսյանը
    «Get ready with me Կաննում՝ Փելեշյան նայելու»,- այս խոսքերով էր սկսվում լրագրող, կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանի ինստագրամյան ռիլը Կաննի 79-րդ կինոփառատոնից, որտեղ այս տարի ցուցադրվեցին Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը։
    🎬 «Զրույցներ Հետքում» շարքի հյուրն է Դիանա Մարտիրոսյանը, ով կիսվել է Կաննից ստացած թարմ տպավորություններով։ Զրուցել ենք Խավիեր Բարդեմի մասկուլինության դեմ կոչերից մինչև հայկական «Սե Լա Վի» սերիալ։ Խոսել ենք կինոլրագրությունից, ծանրակշիռ վերլուծական և թեթև ժամանցային նյութերի անհրաժեշտությունից։

    Կաննից մինչև հայկական սերիալներ. պատմում է կինոլրագրող Դիանա Մարտիրոսյանը

    📌 Միացե՛ք մեր Patreon-ին
    Patreon — https://patreon.com/HETQ
    📌 Միացե՛ք մեր Boosty-ին
    Boosty — https://boosty.to/hetqtv/
    📌 Աջակցե՛ք Donation Alerts-ի միջոցով
    Donation Alerts — https://www.donationalerts.com/r/hetqtv
    Կաննից մինչև հայկական #սերիալ ներ. պատմում…

  • Ի՞նչ են հայտարարագրել «Ռեֆորմիստների» կուսակցության թեկնածուներըԽորհրդարանական ը…

    ❓Ի՞նչ են հայտարարագրել «Ռեֆորմիստների» կուսակցության թեկնածուները
    Խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Ռեֆորմիստների» կուսակցության ցուցակում պատգամավորության 83 թեկնածու է ներառված։ Նրանցից 51-ը չի աշխատում, իսկ կեսը նախորդ 12 ամիսներին եկամուտ չի ունեցել։
    Կուսակցության ցուցակից ամենամեծ եկամուտը մեկ տարվա ընթացքում ունեցել է 39-րդ համար Արմենուհի Հարությունյանը՝ 11 մլն 857 հազար դրամ։ Նա հայտարարագրել է 2․6 մլն դրամ դրամական միջոց, երկու անշարժ գույք և մեկ մեքենա։ Կուսակցության անդամներից 29-ը դրամական որեւէ միջոց չունի, մինչև մեկ միլիոն դրամ ունեն 40-ը։
    🔻 «Ռեֆորմիստների» կուսակցության ցուցակը գլխավորում է Վաղարշակ Հարությունյանը։ Նա, սակայն, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահն է։ Պաշտպանության նախկին նախարար Հարությունյանը հայտարարագրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 204 քմ մակերեսով բնակարան։
    🔻«Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը նախընտրական ցուցակում երկրորդն է։ Նա Արմավիրի մարզի Եղեգնուտ բնակավայրում գտնվող 161.7 քմ մակերեսով բնակելի տան համասեփականատեր է։
    💰 Բաբայանը չի աշխատում և որևէ եկամուտ վերջին 12 ամիսներին չի ունեցել։ Նա հայտարարագրել է 900 հազար դրամ։
    🔗 Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

    Ի՞նչ են հայտարարագրել «Ռեֆորմիստների» կուսակցության թեկնածուները

    Խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Ռեֆորմիստների» կուսակցության ցուցակում պատգամավորության 83 թեկնածու է ներառված։…

  • «Վա՜յ, Ալպեն գոլդի գովազդի մեջի սարերը»․ առաջին անգամ Սալվարդ այցելողի աչքը հեն…

    🏔 «Վա՜յ, Ալպեն գոլդի գովազդի մեջի սարերը»․ առաջին անգամ Սալվարդ այցելողի աչքը հենց սա կարող է ֆիքսել, չնայած որ տեղացիների համար դրանք ուղղակի սարեր են, իրենց գյուղի սարերը։
    Սյունիքի մարզում՝ Աղոթարան (Սալվարդ) սարի ստորոտում՝ Սիսիան գետի Զայ (Զանգ) վտակի ափին ծվարած գյուղում մի քանի տասնյակ ընտանիք է ապրում․ մեծ մասը զբաղվում է անասնապահությամբ ու մեղվաբուծությամբ։
    📷 Ֆոտոպատմությունն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ
  • Հունիսի 2-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեա…

    🔻 Հունիսի 2-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

    «Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 
    Նախաքննությունը շարունակվում է»

    ,- գրել է ՔԿ մամուլի քարտուղարը։

    ❗️Հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ՀՀ ՊՆ
  • Ի՞նչ են հայտարարագրել Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության թեկնածուներըՔրիստո…

    Ի՞նչ են հայտարարագրել Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության թեկնածուները
    Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության թեկնածուների 52%-ը գործազուրկ է, 34 հոգի եկամուտ չունի, 51-ը նաև դրամական միջոց չի հայտարարագրել։
    «Հետք»-ն ուսումնասիրել է կուսակցության 82 թեկնածուների հայտարարագրերը։
    Կուսակցության վարչապետի թեկնածուն, ցուցակի առաջին համարը քաղաքագետ Լևոն Շիրինյանն է։ Նախորդ խորհրդարանական ընտրություններում նա մասնակցում էր «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքի կազմով։
    73-ամյա Շիրինյանը աշխատում է Գիտությունների ազգային ակադեմիայում որպես բաժնի վարիչ։ Նա հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 բնակարան՝ 56 քմ մակերեսով։ Նրա եկամուտը կազմել է 392 հազ. դրամ։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ դրամական միջոցներ չունի։
    💰 Թեկնածուներից ամենաշատ եկամուտը հայտարարագրել է ցուցակի 11-րդ համար Սարգիս Հարությունյանը։ Չնայած նա գործազուրկ է՝ նրա ընդհանուր եկամուտը կազմել է 1 մլն 10 հազ. դրամ, որը ստացել է բնակարանների վարձակալությունից։
    Թեկնածուներից ամենաշատ դրամական միջոցներն է հայտարարագրել ցուցակի 14-րդ համար Գարիկ Դեմիրխանյանը։ Նա հայտարարագրել է 13 մլն 946 հազ. դրամ։
    🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

    Ի՞նչ են հայտարարագրել Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության թեկնածուները

    Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության թեկնածուների 52%-ը գործազուրկ է, 34 հոգի եկամուտ չունի, 51-ը նաև դրամական միջոց չի հայտարարագրել։