Category: Hetq

  • Երևանում ապրիլի 7-ի ցերեկը, 8-ին, 11-12-ին սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 9-1…

    🌦 Երևանում ապրիլի 7-ի ցերեկը, 8-ին, 11-12-ին սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 9-10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
    🌧 Հանրապետության տարածքում ապրիլի 7-ի ցերեկը, 8-12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում ապրիլի 9-10-ին՝ ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։
    🌡 Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 11-ին նույնքան կբարձրանա։
  • «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավոր…

    🚰 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև ապրիլի 9-ը ժամը 10:00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների՝ 
    • Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Սիլիկյան թաղամասի,
    • Կոտայքի մարզի՝ Պռոշյան գյուղի 5-րդ փողոցի և նրբանցքների ջրամատակարարումը:
  • Էկոնոմիկայի նախարարությունում պահնորդական ընկերության աշխատակիցը պատահմամբ կրակե…

    Էկոնոմիկայի նախարարությունում պահնորդական ընկերության աշխատակիցը պատահմամբ կրակել է
    Նախնական տվյալներով՝ Էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցն այսօր՝ 2026 թ. ապրիլի 6-ին, իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել։ Այս մասին «Հետքին» տեղեկացրեց Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
    📌 Դեպքը եղել է աշխատանքային օրվա ավարտին՝ աշխատակցի հերթափոխի ժամանակ: Բժշկական կենտրոնից ահազանգը ստացվել էր ժամը 16:56-ի սահմաններում։ Հրազենային վիրավորում է ստացել երիտասարդ տղամարդ։ Վնասվածքը եղել է «ձախ սրունքի առաջային մակերեսի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ։
  • Դատախազությունը պահանջում է Հովիկ Աբրահամյանի եղբորից և փեսաներից բռնագանձել 21 …

    ❗️Դատախազությունը պահանջում է Հովիկ Աբրահամյանի եղբորից և փեսաներից բռնագանձել 21 անշարժ գույք, 1 մլրդ դրամը գերազանցող գումար
    🔻 Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հայցերից մեկով պահանջում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հենրիկ Արգամի Աբրահամյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

    🔹13 անշարժ գույք, 12-ը՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Մխչյան բնակավայրում, 1-ը՝ Մասիս համայնքի Մարմարաշեն բնակավայրում,
    🔹5 տրանսպորտային միջոց,
    🔹2 իրավաբանական անձում մասնակցություն,
    🔹շուրջ 270 միլիոն 840 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ:

    🔻Մեկ այլ հայցով պահանջվում է Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազի նախկին տեղակալ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վարչության նախկին պետ Վահան Զորիկի Մամիկոնյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

    🔹8 անշարժ գույք, որից 3-ը՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Մխչյան բնակավայրում, 1-ը՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մարմարիկ գյուղում, 1-ը՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում, 3-ը՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Նշավան գյուղում.
    🔹446 միլիոն 691 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
    🔹86 միլիոն 413 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

    🔻Մեկ այլ հայցով պահանջվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունում բաժնի պետի, Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետի տեղակալի, ՀՀ ֆինանսների նախարարության «Զվարթնոց» մաքսատան պետի, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի Արևմտյան մաքսատուն-վարչության պետի պաշտոնները զբաղեցրած Վլադիմիր Ֆելիքսի Թամրազյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

    🔹3 տրանսպորտային միջոց,
    🔹1 իրավաբանական անձում մասնակցություն,
    🔹303 միլիոն 918 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ և այլն:

  • Ինչո՞ւ են մարզպետներն ու նրանց տեղակալները թաքցնում իրենց պարգևավճարներըՎերջին 5…

    ❓Ինչո՞ւ են մարզպետներն ու նրանց տեղակալները թաքցնում իրենց պարգևավճարները
    Վերջին 5 տարում Հայաստանի 8 մարզպետարանների աշխատակիցներին վճարվել է ավելի քան 4,3 միլիարդ դրամի պարգևավճար: Մարզպետարանների մի մասը հրաժարվել է «Հետքին» ասել, թե բարձրաստիճան պաշտոնյաները կոնկրետ որքան գումար են ստացել որպես պարգեւավճար: ❗️Նրանց մի մասը հորդորել է ուսումնասիրել պաշտոնյաների եկամուտների հայտարարագրերը, որոնք հրապարակվելու են մայիսին, իսկ Սյունիքի և Վայոց ձորի մարզպետներն առհասարակ խուսափել են ամբողջական տեղեկատվություն տրամադրելուց։
    📌 «Հետքը» գրավոր հարցում էր ուղարկել բոլոր 10 մարզպետներին՝ խնդրելով տրամադրել 2021-2025թթ. պարգևավճար ստացած աշխատողների թվի, պարգևավճարի չափի վերաբերյալ տեղեկություններ։
    🔗 Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

    Ինչո՞ւ են մարզպետներն ու նրանց տեղակալները թաքցնում իրենց պարգևավճարները

    Փաստացի, զգալի հանրային միջոցներ են ծախսվում, սակայն հանրությունը չի տեղեկանում, թե ինչի՞ համար են պարգևատրվում պետական մարմինների…

  • ՊՎԾ-ն Վերաքննիչ դատարանում ևս պարտվեց «Հետքին»Վերաքննիչ դատարանը օրեր առաջ՝ ապրի…

    ՊՎԾ-ն Վերաքննիչ դատարանում ևս պարտվեց «Հետքին»
    Վերաքննիչ դատարանը օրեր առաջ՝ ապրիլի 3-ին, որոշում է կայացրել՝ մերժել Պետական վերահսկողական ծառայության բողոքը և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2025թ. դեկտեմբերի 19-ի վճիռը թողել անփոփոխ։
    💡 Հիշեցնենք՝ Պետական վերասկողական ծառայությունը 2025թ. հունվարի 13-ին հայց էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի և Սուսաննա Մուրադյանի։ ՊՎԾ-ն պնդում էր՝ արատավորվել է իր պատիվն ու արժանապատվությունը։ Դեկտեմբերի 19-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վճռով հայցը մերժվել էր, քանի որ պետական մարմինը հանրային իշխանություն կրող է, ոչ թե «պատիվ», «արժանապատվություն» և «գործարար համբավ» հասկացություն կրող մասնավոր անձ։
    📌 ՊՎԾ-ն «Հետքից» պահանջում էր հերքում, ինչպես նաև՝ 2-ական մլն դրամ փոխհատուցում՝ խմբագրությունից և իր նախկին աշխատակից Սուսաննա Մուրադյանից։
    ՊՎԾ-ն դատարանում պարտվեց «Հետքին» Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը դեկտեմբերի 19-ին մերժեց Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) հայցն ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի և Սուսաննա Մուրադյանի՝ ՊՎԾ-ի վերաբերյալ հրապարակման…

    ՊՎԾ-ն Վերաքննիչ դատարանում ևս պարտվեց «Հետքին»

    Նման դատական վարույթները, որոնք ֆինանսավորվում են պետական բյուջեի հաշվին, ոչ միայն անհարկի ծանրաբեռնում են դատարանները, այլև…

  • Գումարով զինծառայությունը կրճատելու վերաբերյալ նախագիծը արժանացել է հանձնաժողով…

    🔻 Գումարով զինծառայությունը կրճատելու վերաբերյալ նախագիծը արժանացել է հանձնաժողովի բացասական եզրակացությանը
    Ըստ պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ այս քայլերի դեպքում կհաջողվի ավելացնել զորակոչի թիվը, ինչը հնարավորություն կտա կրճատելու ծառայության ժամկետը 6 ամսով, եւ հավաքագրված գումարը տրամադրելու ամբողջ ժամկետով ծառայող զինծառայողներին: Պատգամավորի խոսքով ծառայության ժամկետի կրճատումը չի եղել առաջնային նպատակ, դա հավելյալ արդյունք է ապահովելու:
    Պատգամավորների հետ հարցուպատասխանի ձեւաչափում Հայկ Սարգսյանը պարզաբանումներ է ներկայացրել իր ներկայացրած օրենսդրական փաթեթի քննարկման փուլերի եւ մի շարք դրույթների մասին:
    🗣 Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը տեղեկացրել է, որ գործադիրը նպատակահարմար չի գտնում քննարկվող հարցի ընդունումը եւ առաջարկել է ձեռնպահ մնալ այս նախաձեռնությանը դրական եզրակացություն տալուց: Նա հավելել է, որ ծառայության ժամկետի կրճատումը Կառավարության 2021-2026 թվականների ծրագրում ներառված է եղել:
    ❗️Քվեարկության արդյունքում հարցն արժանացել է հանձնաժողովի բացասական եզրակացությանը։
  • Որքան գումար են քաղաքական ուժերը 2026-ին ծախսել Meta-ում գովազդի համարԳովազդային…

    ❓Որքան գումար են քաղաքական ուժերը 2026-ին ծախսել Meta-ում գովազդի համար
    Գովազդային մեծ ու փոքր վահանակներին, կանգառներում ու շքամուտքերում, շենքերի վրա ու սոցցանցերում քաղաքական գովազդը չնկատել արդեն հնարավոր չէ։
    Հունիսի 7-ին Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական գործիչների դեմքեր ու կարգախոսներ կարող եք տեսնել անգամ Facebook-ի կամ Instagram-ի ձեր «ապաքաղաքական» էջերում։ ❗️Թեև պաշտոնական քարոզարշավը մայիսի 8-ին է մեկնարկելու, քաղաքական ուժերն արդեն մեծ գումարներ են ծախսում այս հարթակներում իրենց գովազդելու համար։

    Որքան գումար են քաղաքական ուժերը 2026-ին ծախսել Meta-ում գովազդի համար

    Թեև պաշտոնական քարոզարշավը մայիսի 8-ին է մեկնարկելու, քաղաքական ուժերն արդեն մեծ գումարներ են ծախսում այս հարթակներում իրենց…

  • Թեմա համար 1. նախընտրական քարոզարշավը թափ է հավաքում, ում ավտոբուսը կհասնի Ազգայ…

    Թեմա համար 1. նախընտրական քարոզարշավը թափ է հավաքում, ում ավտոբուսը կհասնի Ազգային Ժողով
    Հունիսի 7-ին Հայաստանի քաղաքացիները խորհրդարան կընտրեն։ Թեև պաշտոնական քարոզարշավը դեռ չի մեկնարկել, բայց քաղաքական ուժերն արդեն սկսել են հայտարարել մասնակցության ձևաչափի ու ծրագրերի մասին։ ❗️Թեմա համար 1-ի այս թողարկմանը կպատմենք, թե որ ուժերն են հայտարարել մասնակցելու մտադրության մասին, և ինչպիսին է քաղաքական դաշտի ներկապնակն այս պահին։
    📌 Խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը կմեկնարկի մայիսի 8-ին։ Բայց Ուրախ ու Ուժեղ ավտոբուսները, Առաջարկ Հայաստանին գնացքը սլանում են մարզեր։ Քաղաքներում ու գյուղերում սնկի պես աճում են քաղաքական ուժերի գրասենյակները։

    Թեմա համար 1. նախընտրական քարոզարշավը թափ է հավաքում, ում ավտոբուսը կհասնի Ազգային Ժողով

    📌 Միացե՛ք մեր Patreon-ին
    Patreon — https://patreon.com/HETQ
    Թեմա համար 1. նախընտրական քարոզարշավը թափ է հավաքում, ում ավտոբուսը կհասնի Ազգային Ժողով
    Հունիսի 7-ին Հայաստանի քաղաքացիները #խորհրդարան կընտրեն։ Թեև պաշտոնական քարոզարշավը դեռ չի մեկնարկել,…

  • Այսօր՝ ժամը 09:52-ին, Թուրքիայի Վան քաղաքից 40 կմ հյուսիս, 5․2 մագնիտուդով երկր…

    ❗️ Այսօր՝ ժամը 09:52-ին, Թուրքիայի Վան քաղաքից 40 կմ հյուսիս, 5․2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
    📍Երկրաշարժը զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում՝ 2 բալ ուժգնությամբ:
    Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:
    ՆԳՆ Փրկարար ծառայություն