Category: Hetq

  • Երևան քաղաքում մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղում…

    ⛅️ Երևան քաղաքում մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-21-ին, 22-ի երեկոյան սպասվում է անձրև։
    🌧 Հանրապետության տարածքում մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ`շրջանների մեծ մասում, 21-ին, 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։
    🌡 Օդի ջերմաստիճանը մարտի 17-18-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
    ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն
  • Մարտի 16-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղե…

    🔻 Մարտի 16-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Այգեշատ գյուղի 68-ամյա բնակիչը տանը և հարակից շինություններում պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

    Զննությամբ նրա բնակության վայրում հայտնաբերվեց ավելի քան 12 կիլոգրամ կանեփանման զանգված․ գոմում՝ մոտ 5 կգ 900 գ չորացված, իսկ նկուղում և խորդանոցում՝ մոտ 6 կգ 300 գ չորացված ու մանրացված զանգվածներ։
    Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփից պատրաստված թմրամիջոց է, որն ինքն է ցանել, աճեցրել, քաղել, չորացրել, մանրացրել ու պահել։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են

    ,- ասված է հաղորդագրությունում։

  • ԵՄ-ն ընտրություններին ընդառաջ հիբրիդային արագ արձագանքման խումբ կուղարկի Հայաս…

    🇪🇺 🇦🇲 ԵՄ-ն ընտրություններին ընդառաջ հիբրիդային արագ արձագանքման խումբ կուղարկի Հայաստան
    ԵՄ-ն Հայաստան կուղարկի հիբրիդային արագ արձագանքման խումբ՝ ընտրություններին ընդառաջ։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։

    Մեր հարևանության ժողովրդավարական դիմադրողականության աջակցությունը մնում է կարևոր։ Մենք չենք թողնի, որ Հայաստանը միայնակ դիմակայի արտաքին միջամտությանը։ Ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույսը դնել Եվրոպայի վրա

    ,- նշել է նա ելույթի ընթացքում։
    📌 Դեռ նախորդ տարվա վերջում Կալասը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները ԵՄ-ից օգնություն են խնդրել, ինչպիսին Եվրամիությունը տրամադրել է Մոլդովային։

  • Րաֆֆի Հովհաննիսյանը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին«Ժառանգություն» կու…

    Րաֆֆի Հովհաննիսյանը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին
    «Ժառանգություն» կուսակցությունը նույնպես կմասնակցի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Այդ մասին նշել է կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը։

    Կմասնակցենք ընտրություններին, աներկբա է: Չարժե ծանրաբեռնել դաշտը առանձին մասնակցություններով, առավել ևս, որ չեմ տառապում վարչապետի թեկնածու լինելու մարմաջով

    ,- նշել է Հովհաննիսյանը։
    📌 Ստացվում է, կմասնակցեն ընտրություններին, բայց ոչ անհատական թեկնածությամբ, այլ միանալով այլ ուժի։ Թե որ ուժին, այս պահին հստակ չէ։
    Կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանի առաջին արտգործ նախարարն է։

    Րաֆֆի Հովհաննիսյանը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին

    «Ժառանգություն» կուսակցությունը նույնպես կմասնակցի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Այդ մասին նշել է…

  • «Սահմանափակող միջոցները պիտանի են և անհրաժեշտ». «ՀԵՑ»-ին վերաբերող ՍԴ որոշման հի…

    «Սահմանափակող միջոցները պիտանի են և անհրաժեշտ». «ՀԵՑ»-ին վերաբերող ՍԴ որոշման հիմնավորումները
    Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները 2025թ. հուլիսի 11-ին Սահմանադրական դատարան (ՍԴ) դիմում էին մուտքագրել՝ «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքների մի շարք դրույթներ Սահմանադրության հոդվածներին համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: 2026թ. մարտի 12-ին ՍԴ-ն որոշեց, որ օրենքների կարգավորումները համապատասխանում են Սահմանադրությանը:
    📌 Ներկայացնում ենք գործի մանրամասներն ու ՍԴ-ի որոշման հիմնավորումները: Կարդացեք` ԱՅՍՏԵՂ

    «Սահմանափակող միջոցները պիտանի են և անհրաժեշտ». «ՀԵՑ»-ին վերաբերող ՍԴ որոշման հիմնավորումները

    Սահմանադրական դատարանը որոշել է, որ պատգամավորների կողմից վկայակոչված մի շարք օրենքների դրույթները համապատասխանում են…

  • Ռոբերտ Քոչարյանը՝ վարչապետի թեկնածու«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն երկրո…

    Ռոբերտ Քոչարյանը՝ վարչապետի թեկնածու
    «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, ինչպես և 2021-ին։
    Այսօր՝ մարտի 16-ին, «Հայաստան» դաշինքը ներկայացրեց իր նախընտրական ձևաչափը և վարչապետի թեկնածուին։ Վերջին ամիսներին Քոչարյանն ասում էր, որ հարցումներ են անցկացնում, և վարչապետի թեկնածուն լինելու է իրենց ուժից ամենաբարձր ռեյտինգ ունեցողը։

    Չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև այս իշխանությունը չհեռացվի։ Բայց դա բավարար չէ։ Պետք է պատասխան տան նրանք, ովքեր մեղավոր են մեր հազարավոր հերոսների մահվան համար, ովքեր հանձնեցին Արցախը, ովքեր ստիպում են մեր ժողովրդին մոռանալ իր հերոսական անցյալը

    ,- նշեց ՀՀ  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

  • Ինչո՞ւ իշխանությունը չհրաժարվեց մարզպետարաններից Ութ տարի առաջ Կառավարությունը մ…

    Ինչո՞ւ իշխանությունը չհրաժարվեց մարզպետարաններից
    Ութ տարի առաջ Կառավարությունը մարզպետարանները պետության համար ավելորդ բեռ էր համարում և ցանկանում էր դրանցից ձերբազատվել: 2018-ին սա հեղափոխական օրակարգի մաս էր։ Ժամանակը ցույց տվեց, որ իշխանության համար, ինչպես նախկինում, այժմ էլ դրանք քաղաքական գործիք են:
    📌 Հոդվածում կարդացեք՝
    🔻Որքա՞ն արժի մարզպետի ինստիտուտը պետության համար
    🔻Ինչ էր նախատեսել Կառավարությունը մարզպետարանների համար և ինչ է արել
    🔻Ովքեր են մարզպետները

    Ինչո՞ւ իշխանությունը չհրաժարվեց մարզպետարաններից

    Ութ տարի առաջ Կառավարությունը մարզպետարանները պետության համար ավելորդ բեռ էր համարում  և ցանկանում էր դրանցից ձերբազատվել: 2018-ին սա…

  • Սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովԵրևա…

    🌦 Սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
    Երևանում մարտի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 20-21-ին սպասվում է անձրև։ Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
    Մարտի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 20-ին ժամանակ առ ժամանակ` հանրապետության շրջանների մեծ մասում, 21-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
  • Ավագ բուժաշխատողների լիցենզավորման վերջնաժամկետին մնացել է 9 ամիս. քննություննե…

    🏥 Ավագ բուժաշխատողների լիցենզավորման վերջնաժամկետին մնացել է 9 ամիս. քննությունները դեռ չեն մեկնարկել
    Ավագ բուժաշխատողների պարտադիր անհատական լիցենզավորման վերջնաժամկետին մնացել է ինը ամիս, սակայն այս խմբի համար քննական գործընթացը դեռևս չի մեկնարկել։
    Անցումային լիցենզիա ստանալու քննական փուլը հաղթահարել է 905 մասնակից։ Այս մասին «Հետքին» տեղեկացրել են Առողջապահության ազգային ինստիտուտից (ԱԱԻ)։

    «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ մինչև 2027 թվականի հունվարի 1-ը բոլոր ավագ բուժաշխատողները (բժիշկները-հեղ.) պարտավոր են ստանալ անհատական լիցենզիա։

    🔻 Չնայած ավագ բուժաշխատողների լիցենզավորման վերջնաժամկետը 2027 թվականի հունվարի 1-ն է, 2026 թվականի մարտի 10-ի դրությամբ այս խմբի քննական գործընթացը դեռ չի մեկնարկել։ ԱԱԻ-ն տեղեկացնում է, որ ներկայում ընթանում են քննական հանձնաժողովների ձևավորման և լիցենզավորման մեկնարկի տեխնիկական նախապատրաստման աշխատանքները, իսկ քննությունների ստույգ ժամանակացույցը կհաստատվի միայն հանձնաժողովների վերջնական ձևավորումից հետո։ Ինստիտուտը նաև նշում է, որ լիցենզավորման ենթակա մասնագետների հստակ թիվն այս պահին հնարավոր չէ հայտնել, քանի որ այն պարզ կդառնա միայն հայտերի ներկայացման և Բուժաշխատողների ռեգիստրում տվյալների մուտքագրման արդյունքում։
    ԱԱԻ-ի նախորդ տարվա տվյալների համաձայն՝ 2022 թվականից մինչև 2025 թվականի հունիսի 3-ը հավաստագիր ստացած 45342 բուժաշխատողներից 17695-ը ավագ բուժաշխատողներ են։
    📌 Այսինքն, եթե չհաշվենք 2025 թվականի հունիսի 3-ից մինչ օրս հավաստագրված բուժաշխատողներին, առնվազն 17695 ավագ բուժաշխատող պետք է քննություն հանձնի անհատական լիցենզիա ստանալու համար։

  • «Պայքար պայքարի հետևից». 6 մրցանակ` «Օսկար»-ումԵրեկ՝ մարտի 15-ին (Հայատանի ժաման…

    «Պայքար պայքարի հետևից». 6 մրցանակ` «Օսկար»-ում
    Երեկ՝ մարտի 15-ին (Հայատանի ժամանակով՝ մարտի 16-ին, 02:00-ին) Լոս Անջելեսի «Դոլբի» (Dolby Theatre) թատրոնում կայացավ «Օսկար» 98-րդ մրցանակաբաշխությունը։ Մրցանակաբաշխության անվանակարգերի և առաջադրված ֆիլմերի մասին կարող եք կարդալ «Հետքի» այս հոդվածում։
    Մրցանակաբաշխությանն առաջադրվել էր ընդհանուր 50 ֆիլմ՝ 35 լիամետրաժ գեղարվեստական (ներառյալ՝ անիմացիոն), 15 կարճամետրաժ (անիմացիոն, վավերագրական և խաղարկային)։ Այս տարի 24 անվանակարգ կար, որից մեկը՝ «Լավագույն քասթինգ»-ը, առաջին անգամ է ներկայացվել։
    🏆 Այս տարվա «Օսկարի» բացարձակ առաջատարը Փոլ Թոմաս Անդերսոնի «Պայքար պայքարի հետևից» (One Battle After Another) ֆիլմն էր։ Այն հաղթեց 6 անվանակարգում՝ դառնալով 98-րդ մրցանակաբաշխության ամենաշատ օսկար ստացած ֆիմլը։

    «Պայքար պայքարի հետևից». 6 մրցանակ` «Օսկար»-ում

    Մրցանակաբաշխությանն առաջադրվել էր ընդհանուր 50 ֆիլմ՝ 35 լիամետրաժ գեղարվեստական (ներառյալ՝ անիմացիոն), 15 կարճամետրաժ (անիմացիոն,…